17:27 02.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: «Գծային կայծակի հարվածը Երևանում։ Լուսանկարը՝ Արտակ Ալոյանի, 02.06.2020»,- գրել է Սուրենյանը:
17:15 02.06.2020
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում խորհրդարանի շենքի մոտ են հավաքվել հարյուրավոր ցուցարարներ, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում Միացյալ Նահանգներում անցկացվող բողոքի ակցիաներին։ Սիդնեյում ևս բողոքը կապված է ԱՄՆ-ում ոստիկանների բիրտ գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Միջադեպը նաև առիթ է եղել, որ Սիդնեյում անցկացվող ցույցը ուղղվի Ավստրալիայի տեղաբնիկների իրավունքների պաշտպանությանը։ Նրանք «Սևամորթների կյանքը նույնպես թանկ է» […]
17:00 02.06.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նամակում մասնավորապես ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս […]
16:52 02.06.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.170.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 2019թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 14 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
16:50 02.06.2020
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկրներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։ Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ […]
16:33 02.06.2020
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, «Ինստագրամի» իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ ձեզ ձեր բոլոր բարեմաղթանքների համար։ Իմ, ծնողներիս և քույրերիս մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այս պահին մենք որևէ ախտանշան չունենք, մենք մեզ լավ ենք զգում։ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել: Ես փաստորեն վիրուսակիր […]
16:30 02.06.2020
Հունիսի 15-ից Չեխիան հանում է զբոսաշրջիկների համր գործող կորոնավիրուսային սահմանափակումները Եվրամիության երկրների համար։ Այսուհետ չեխերը կկարողանան այցելել այլ երկրներ ու վերադարձին չհանձնել կորոնավիրուսի թեստեր։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։ Ադամ Վոյտեխը իր թվիթերյան գրառմամբ հայտնել է նաև բացառությունների մասին․ դրանք երկուսն են՝ Շվեդիա և Մեծ Բրիտանիա։ Նրանք պաշտոնյայի տեղադրած քարտեզում կարմիրով են ներկված, […]
16:25 02.06.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ելույթի ժամանակ ոչ թե քննարկվող նախագծին անդրադարձավ, այլ կոչով դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: «Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն […]
15:53 02.06.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հետո չասեք, թե չենք հիշեցրել։ «Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի: Հունիսի 1-ի ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի […]
15:41 02.06.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել հայազգի քաղաքական գործիչ Իգոր Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ղահրամանյանը մինչ այս Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատգամավոր էր և պաշտոնավարում էր որպես Դաշնային խորհրդի սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ։
15:24 02.06.2020
Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել էին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Factor.am-ը հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նիկողոսյանը հաստատել է, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի […]
15:18 02.06.2020
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովում։ Ըստ այդ փաթեթի առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր հենց այս քառօրյայի ընթացքում: Այնուհետև […]
14:58 02.06.2020
Այսօր` հունիսի 2-ին, Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանները հանդես են եկել մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրել են իրենց դժգոհությունը վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ, սակայն առաջնային են համարում այս պահին մեղադրյալ Բաբկեն Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացումը և գրավի կիրառումը, քանի որ նրա անչափահաս երեխան ծանր հիվանդ է: Փաստաբաններն առաջարկել են 3 մլն […]
13:52 02.06.2020
Այսօր ևս SHANTNEWS-ի նկարահանող խումբը շարունակել է շրջայցը Երևանում: Թե ինչ խախտումներ է արձանագրել Տեսչական մարմինը, պատմում է մեր թղթակից Տիգրան Հովակիմյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:42 02.06.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի: Այս մասին հայտարարել էր Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 02.06.2020
Աշխարհի բնակչության ընդամենը 7 տոկոսն է, որ զբաղվում է բիզնեսով։ Այսպես Միքայել Մելքումյանը այսօր Ազգային ժողովում պատասխանեց ընդդիմախոսների այն պնդումներին, որ ավելի լավ կլիներ ավանդ դնողները իրենց գումարները բիզնեսում շրջանառեին։ Նա նշեց, որ Հայաստանում 1 միլիոն ավանդատու կա, ու հարցրեց՝ ուզում են, որ այդ բոլոր մարդիկ բիզնեսով զբաղվե՞ն։ Մելքումյանն ինքն էլ անուղղակի պատասխանեց, որ թեև […]
13:39 02.06.2020
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ քննարկմանը ներկայացրել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել ավանդների այն չափը, որի վերադարձը երաշխավորվում է: «5 տարին մեկ անգամ այս օրենքում պետք է փոփոխություններ նախատեսվեն: Նախագծով սահմանվում է՝ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային […]
13:10 02.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի […]
13:04 02.06.2020
«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է բարձրացնել գազի գինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այլ բան է առաջարկում։ Տոկոսային պատկերը ներկայացնելուց հետո պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը միայն տոկոսները չեն։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես կարգավորում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շարժառիթներով։ Նա դա պայմանավորեց 2013-ին Հայաստանի կողմից ստորագրված ԵԱՏՄ համաձայնագրերի հետ։ […]
12:55 02.06.2020
Հայաստանում գործող համակարգի համաձայն, եթե բանկը սնանկանում է, ապա այնտեղ դրված ավանդները վերադարձվում են դրանց տերերին, եթե չեն գերազանցում 10 միլիոն դրամը։ Այսօր Ազգային ժողով ներկայացված նախագծով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 16 միլիոն դրամ։ Ֆոնդը, որտեղից վճարվում են ավանդատուների գումարները, ձևավորվում է հենց բանկերից վերցվող տոկոսներից։ Մելքումյանը վստահեցնում է, […]
12:51 02.06.2020
Վարչապետը որոշում է ստորագրել Գոռ Ալեքսանյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Գոռ Ալեքսանյանի դիմումը՝ 1. […]
12:44 02.06.2020
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բաֆալո քաղաքում մեքենան մխրճվել է ոստիկանական ուժերի մոջ՝ սևամորթ ամերիկացիների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին Twitter-ում հայտնել է Էրի շրջանի ղեկավար գործադիր տնօրեն Մարկ Փոլոնքարցը: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանք ստացել են լուրջ վնասվածքներ, բայց նրանց վիճակը կայուն է: Մեքենայի վարորդն ու ուղևորները ձերբակալված են: — Sophia Narwitz […]
12:36 02.06.2020
Վարչապետը որոշում է ստորագրել Կարինե Գևորգյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Կարինե Գևորգյանի […]
12:33 02.06.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում:
12:20 02.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ վարչապետը և Բելառուսի նախագահը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են իրենց երկրներում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ: Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել […]
12:15 02.06.2020
Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսից բուժվել է ևս 6030 հիվանդ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա՝ Մոսկվայում առողջացած մարդկանց թիվը շարունակում է ավելանալ: «Բուժում ստանալուց հետո անցած օրվա ընթացքում ևս 6030 մարդ առողջացել է»,- ասել է Ռակովան: Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 88 269 հիվանդ է բուժվել: […]