19:07 02.06.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ մենք արձանագրել ենք 517 նոր դեպք, և հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը, և մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսով դեպքերի թվի անկման, նվազման և ընդհուպ զրոյացման»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ պատճառներից է այն, որ 2018-ից հետո երկրում վախի մթնոլորտը չեզոքացել է, սակայն դրա փոխարեն օրինապահության աստիճանը պատշաճ աստիճանի վրա չէ:
«Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օրինակ՝ կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք»,- հավելեց վարչապետը՝ ընդգծելով, որ գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության հետ:
«Այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ ենթադրենք, վարունգի կամ պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է պոմիդորի կամ կանաչիի կամ կոշիկի մենաշնորհ հաստատել, և այսօր ստանում ենք այս իրավիճակը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հակահամաճարակային կանոնները պետք է հետևել ամենակոշտ և չոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի փաստարկ:
«Մեր քաղաքացիները պետք է նախապես մտածեն այդ մասին, որպեսզի հետագայում խուսափի բիզնես-ռիսկերից: Ըստ էության, մենք կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կա՛մ կանոնները չեն պահպանվում, և մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և այլն, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ցնցումների, կա՛մ մենք միասին, իրար հետ համագործակցելով հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ: Սա է մեր ընտրությունը»,- հավելեց վարչապետը:
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...