11:38 02.06.2020
Կալիֆոռնիայում անկարգությունների հետևանքով տուժել են հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ: SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացրել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:50 01.06.2020
Հնդկաստանում աղավնին երեք տարի կալանավորված է եղել՝ հօգուտ Պակիստանի լրտեսություն անելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Toronto Sun-ը ։ Երեք տարի առաջ Հնդկաստանում աղավնուն բռնել են սահմանը վիճելի Քաշմիր շրջանում հատելու համար։ Թռչնի ոտքի վրա օղակ է եղել։ Մասնագետները ենթադրում են, որ դա կարող է լինել պրոպակիստանյան գրոհայինների համար նախատեսված ծածկագիր։ Աղավնու տերը պակիստանցի ձկնորսն […]
21:59 01.06.2020
Հունաստանում երկուշաբթի սահմանափակումների մեղմացման հերթական փուլի արդյունքում վերսկսում են աշխատանքները հյուրանոցները, ամառային կինոթատրոնները, լողավազանները, ամուսնական գործակալությունները, գոլֆի դաշտերը և մերսման սրահները: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ հունիսի 1-ից բացվում են կլոր տարի աշխատող բոլոր հյուրանոցները: Իսկ երկու շաբաթից հյուրեր կընդունեն բոլոր տեսակի կեցության օբյեկտները, այդ թվում՝ քեմփինգները և վճարովի ճամբարները: Պանդեմիայի ֆոնին […]
20:09 01.06.2020
Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված իրավական անորոշության ոչ մի խնդիր չկա, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողները դատախազից հետաքրքրվել են նաև՝ ինչպե՞ս է ստացվում, որ քրեական գործ հարուցելուց մի քանի օր առաջ անձը փախուստի է դիմում: «Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ իրավական որոշակիության ոչ […]
19:26 01.06.2020
Հարավային Կովկասի ավարների միությունը դիմել է ՀՀ և Արցախի բնակչությանը՝ իր համերաշխությունը հայտնելով հայերին: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:20 01.06.2020
Ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492: Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139: Այս մասին […]
19:13 01.06.2020
Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց […]
19:02 01.06.2020
ՀՀ բուհերում Արցախի դիմորդների համար հատկացվել է 60 անվճար նպատակային տեղ: Այդ մասին ասել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ ներկայացնելով ընդունելության կարգը, որը տեղադրված է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում: Նա նշել է, որ Արցախի բուհեր դիմումների գրանցումը առցանց է, սակայն ներբուհական քննությունները անցկացվելու են անմիջական շփմամբ՝ պահպանելով պարետատան […]
19:00 01.06.2020
Zoom կոնֆերանս կապի շուկայական կապիտալիզացիան ուրբաթ օրը առաջին անգամ գերազանցել է 50 միլիարդ դոլարը: Դա են վկայում NASDAQ բորսայի տվյալները: Ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 9,74 տոկոսով և կազմել 179,48 դոլար: Ընթացիկ տարում ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան 30 մլրդ դոլարով, հաղորդում է Bloomberg- ը: Ներդրողների կարծիքով՝ ծառայության տարածվածությունը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ֆոնին, կնպաստի […]
18:56 01.06.2020
Սեպտեմբերի 1-ին Արցախում չի լինի առցանց ուսուցման գործիքակազմին չտիրապետող որևէ ուսուցիչ: Այդ մասին ասել է Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա նաև նշել է, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկել ուսուցիչներին և աշակերտներին տեխնիկական միջոցներով ապահովելու համար, չնայած դեռ հստակ չէ՝ արդյո՞ք սեպտեմբերին ուսուցումը վերսկսվելու է առցանց տարբերակով, թե՞ ոչ: Հատկապես գյուղաբնակ վայրերի […]
18:50 01.06.2020
Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը և նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի […]
18:40 01.06.2020
Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու […]
18:39 01.06.2020
Հունիսի 1-ին, ժամը 15։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկուական մարտական հաշվարկ:
18:27 01.06.2020
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, նաև Երևանի Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի 85-ամյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Նշեցինք տիկնիկային համերգով։ Շնորհակալությունս բոլոր մասնակիցներին և հանդիսականին։ Առողջ եղեք»,- գրել է Բաբայանը:
18:17 01.06.2020
Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը: Կայքի միջոցով երեխաները կարող են հայերենով և անգլերենով, ապագայում՝ նաև ռուսերենով հանրամատչելի ուսուցողական տեղեկատվության, տեսանյութերի միջոցով համառոտ ծանոթանալ Հանրապետության նախագահի գործառույթներին: Կայքը հնարավորություն է ընձեռում հայտնվել նախագահի նստավայրում՝ եռաչափ ձևաչափով շրջայց կատարելով վարչական շենքում, ինչպես նաև վիրտուալ մասնակցել Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխին, զբոսնել նախագահական նստավայրի վարչական շենքի հարակից տարածքում, որը […]
18:16 01.06.2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից: «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 […]
18:12 01.06.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով կյանքում գոնե մեկ անգամ ճամփորդել է ինքնաթիռով, անվտանգության կանոնների ներկայացման ժամանակ հաստատ լսել է ցուցումը՝ խնդրի դեպքում նախ ինքներդ դրեք դիմակը, ապա այն հագցրեք երեխային։ Թերևս սա ամենակարևոր սկզբունքն է, որ ծնողները պետք է հիշեն ոչ միայն ինքնաթիռում, այլև կյանքի բոլոր […]
18:07 01.06.2020
ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով ծառայության ստորաբաժանումների 20 տրանսպորտային միջոց՝ մարզերից 11 և Երևանից 9-ը միավոր տեխնիկա՝ կահավորված բարձրախոսով, ներգրավվել է ՀՀ բնակչության շրջանում վարքագծի կանոնների քարոզչության իրականացմանն ուղղված շրջայցին:
18:05 01.06.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։ Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի […]
17:55 01.06.2020
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, և այդ առումով՝ երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է: Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ […]
17:42 01.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։ Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության […]
17:39 01.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր […]
17:35 01.06.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է. «2020թ․ մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020թ․ հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միաժամանակ ՀՀ […]
17:27 01.06.2020
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ այսօր երաժշտական տոն է կազմակերպվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար: Այդ առիթով ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրել է. «Շատ ցավում եմ, որ հանգամանքների բերումով այսօր չկարողացա ներկա գտնվել համերգին։ Հետևեք համերգին առցանց և դարձե՛ք […]
17:22 01.06.2020
Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Հայրենական մեծ պատերազմում (այսուհետ՝ ՀՄՊ) տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300000 դրամ պարգևատրում): ՀՄՊ միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան (կանխիկ՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով): Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով […]