13:00 01.06.2020
Մայիսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ մոտ 800, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 400 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
12:58 01.06.2020
Մայիսի 21-ից մինչև այսօր տնկվել է 1 մլն 950 հազար կտրոն: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նշել է, որ նախատեսված ցուցանիշը ավարտին մոտ է, իսկ աշխատանքներին ներգրավված են եղել մոտ 1000 քաղաքացի: Աշխատանքներն իրականցվել են Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, ինչպես նախապես էր հայտարարվել, […]
12:56 01.06.2020
Մոսկվայում անցած 24 ժամվա ընթացքում առողջացել է 2060 մարդ, որոնց մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Այդ մասին հաղորդում է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: «Առողջացածների թիվը հասնում է 82 239-ի»,- տեղեկացրել է նա լրագրողներին: Ռակովան նաև հիշեցրել է, որ յուրաքանչյուր դուրս գրված պացիենտի առաջարկում են դառնալ պլազմայի դոնոր, իսկ նրանք, ովքեր պետք է մնան բժշկական հսկողության տակ, […]
12:53 01.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հարությունյանի հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։ Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել […]
12:46 01.06.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ է բուժվում, 22-ը Շիրակի մարզի բնակիչ է: «Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի […]
12:43 01.06.2020
Հունիսի 1-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ջրառատ թաղամասում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է ինքնաշեն փայտյա տնակ (18 քմ):
12:34 01.06.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, նա սպասում է PCR թեսստի պատասխանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պատասխանը լինելուն պես այդ մասին կտեղեկացնի ֆեյսբուքյան էջի միջոցով: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, […]
12:18 01.06.2020
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսային դրական թեստին: «Ցանկանում եմ հայտնել, որ կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում։ Անհրաժեշտության դեպքում թեստավորում կիրականացվի բժշկական ցուցումով։ Վարչապետի հետ շփում ունեցած կառավարության անդամները պահպանել են սահմանված կանոնները՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորություն, ախտահանիչ նյութերի […]
12:12 01.06.2020
Ոստիկանության արտակարգ ծառայությանը միացավ նաև փոքրիկ ոստիկանը: Այս մասին նշված է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում. «Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ»:
11:53 01.06.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով երեխաների տոնը: «Սիրելի՛ փոքրիկներ, Շնորհավորում եմ ձեզ տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենապարտավորեցնող տոնի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ։ Աշխարհի բոլոր մանուկները պետք է ունենան անհոգ, երջանիկ, խաղաղ մանկություն։ Պատերազմներից, սովից, անարդարությունից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս պարտությունն ու ամոթն է։ Մենք կարող ենք ամեն […]
11:50 01.06.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում: Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր […]
11:34 01.06.2020
Լոս-Անջելեսում անհայտ անձինք կոտրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հոլիվուդյան փառքի ճեմուղում գտնվող աստղը: Համացանցում հրապարակվել են կադրեր ճեմուղու այդ հատվածից: Այս միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան մի շարք նահանգներում բռնկված բողոքի ակցիաների ֆոնին: Այդ ակցիաները սկսվել են Մինեապոլսում ոստիկանների կողմից ձերբակալման ընթացքում դաժան վերաբերմունքի արժանացած 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Donald Trumps star. pic.twitter.com/2mKjXt7PTj […]
11:26 01.06.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների հունիսմեկյան տոնը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելի երեխաներ, Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար: Վստահ […]
11:12 01.06.2020
Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Այս առթիվ ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է. «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը։ Կրելով դիմակ և պահպանելով կանոնները՝ մենք կկարողանանք ապահովել երեխաների ամենակարևոր՝ առողջության պահպանման և ամրապնդման իրավունքը»։
23:46 31.05.2020
20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի թոփլես լուսանկարը աճուրդի է հանվել: Այս մասին հաղորդվում է Nate D. Sanders աճուրդային տան կայքում: Վաճառքում հայտնվել է ֆոտոների 9 շարք: Դրանց թվում են Մոնրոյի մի քանի լուսանկարներ ՝ անկեղծ դիրքերով և հանդերձանքով: Այսպիսով, մեկ լուսանկարում դերասանուհին ծնկի է եկած լողափում` գերանի վրա: Աճուրդի հիմնական լոտը Marilyn Monroe […]
15:45 31.05.2020
Դեպքը տեղի է ունեցել Օքսֆորդշորի նահանգի Դենչվորթ գյուղում: Ամեն ուրբաթ անծանոթ «շատ հարուստ» անգլիացին անվճար տապակած ձուկ և կարտոֆիլի ֆրի էր ուղարկում 170 տեղացիների: Սնունդը նա փոխանցում էր տեղի փաբի աշխատակիցների միջոցով’ այդ կերպ փրկելով նաև հաստատությունը փակվելուց: Սա շարունակվել է երեք ամիս, հարկադիր կարանտինի ընթացքում: Այժմ մեծահարուստ անծանոթը 100 ֆունտ է առաջարկում յուրաքանչյուր գյուղացուն, […]
12:00 31.05.2020
Չինական Ուհան քաղաքում շունը փետրվարից հիվանդանոցում սպասել է իր տիրոջը, որին հոսպիտալացրել են կորոնավիրուսի պատճառով։ Տերը մահացել է բուժումն սկսելուց ընդամենը 5 օր անց, հայտնում է The New York Post-ը։ Հիմա շունն ապրում է կլինիկայի նախասրահում ՝ ամենուրեք փնտրելով տիրոջը։ Կլինիկայի անձնակազմը և այցելուները արդեն երեք ամիս կերակրում են իրենց հիվանդի հավատարիմ ընկերոջը: Հիվանդանոցի շենքում […]
23:55 30.05.2020
Հայտնի երգչուհի Լեդի Գագան Ինստագրամի իր էջում անկեղծ լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Լեդի Գագայի մազերը վարդագույն են, շրթունքները ներկված են կարմիր շրթներկով: Կես օրվա ընթացքում լուսանկարը հավաքել է 1,6 մլն հավանում: https://www.instagram.com/p/CAlRwv2Fi0-/
23:36 30.05.2020
Բուենոս Այրեսում դատարանը կհարցաքննի թութակին, որը դարձել է իր տիրուհու սպանության ականատեսը. այս մասին գրում է Daily Mail-ը: Թութակը կրկնել է 2018 թվականին սպանված 46-ամյա Էլիզաբեթ Տոլեդոյի վերջին խոսքերից մեկը։ Արգենտինուհու բռնաբարության և սպանության մեջ կասկածում են երեք բնակիչներից երկուսին, որոնց նա վարձակալությամբ սենյակ է տվել: Խոսքը 51-ամյա Միգել Սատուրինյո Ռոլոնիի և 62-ամյա Խորխե Ռաուլ […]
23:23 30.05.2020
Ռուսաստանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Մոսկվայում աշխատող տաքսիստը հաճախորդի պատվերի հետքերով գնալուց հետո օգնել է փրկել նրան։ Դրա համար հիմք են եղել հաճախորդի պատվերի տվյալները։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։ Մայիսի 27-ին տաքսիստը ստացել է պատվեր, որին կցված է եղել կին հաճախորդի նամակը, որ իրեն օգնություն է հարկավոր։ Հավելվածի այդ նամակներին նա ուշադրություն չի […]
22:49 30.05.2020
Մեքսիկայի Պատմության և հնաբանության ազգային ինստիտուտը նախնական ուսումնասիրություններ է սկսել արտասովոր դեպքի վերաբերյալ։ Կինտանա-Ռոո նահանգի ձկնորսներից մեկը նրանց ցույց է տվել իր ավարը՝ կորալների մեջ խորտակված նավի մնացորդները։ Պարզվել է՝ այն հարյուրավոր տարիներ մնացել է ծովի հատակին։ Այս մասին հայտնում է ինստիտուտի կայքը։ Գիտնականները նավը կոչել են հենց ձկնորսի անունով՝ Մանուել Պոլանկոյի նավ։ Այն, ինչպես […]
22:24 30.05.2020
Facebook-ը, որը համավարակի պատճառով աշխատակիցներից մեծ մասին հրահանգել է աշխատել հեռահար, որոշել է երևակայել և ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել ապագայի աշխատատեղերը: Մասնագետները գտնում են, որ ապագայում աշխատելիս մարդիկ կսկսեն կիրառել լրացուցիչ և վիրտուալ իրականության գործիքներ ՝ AR և VR: Այսպիսով, մարդը VR-ի օգնությամբ, լրացուցիչ ֆոտոխցիկով սովորական ստեղնաշարի վրա կկարողանա մուտքագրել տվյալներ, որոնք […]