TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Ընձուղտների անսովոր մարտը տեսանկարահանվել է

20:00 30.05.2020

Զամբեզիի ազգային այգում տեսանկարահանել են 2 ընձուղտի տարօրինակ մարտը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:    African Lion and Environmental Research Trust կազմակերպության կամավորը՝ 28-ամյա Անժելա Ֆերգյուսոնը Զիմբաբվե քաղաքից, հրապարակել է անսովոր տեսանյութը:   Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները կարգելափակվեն. Ոստիկանություն

19:36 30.05.2020

Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: «Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում […]

̰
ԱՄՆ-ն մտադիր է 500 մլն դոլարի ավիառումբ վաճառել Սաուդյան Արաբիային

19:30 30.05.2020

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է Սաուդյան Արաբիային 500 մլն դոլար արժողությամբ շուրջ 7500 միավոր կառավարվող ավիառումբ վաճառել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Wall Street Journal  թերթին։ Ըստ աղբյուրի՝ հունվարի կեսին ավիառումբերի վաճառքի և մատակարարման պլանների մասին նախնական ծանուցում է ուղարկվել Սենատի միջազգային հարաբերությունների  և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեներին։ Հաստատման […]

̰
Հանրային տրանսպորտի գործունեության վերահսկողությունը շարունակվում է

19:10 30.05.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում […]

̰
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ

19:08 30.05.2020

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից: Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, ԱրմինաԴարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան):

̰
Ինչպե՞ս է փոխվել երեխաների վարքագիծը, երբ փակված են մնացել տանը. քննարկում հոգեբան Անի Ապիտոնյանի հետ

18:54 30.05.2020

Մի կողմից՝ արևային ամառային օրեր են, մյուս կողմից՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգ կա: Ինչպե՞ս հավասարակշռել այս ամենը, ինչպե՞ս  է պետք բացատրել երեխաներին, որ նրանք պահպանեն անվտանգության կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թրամփի ընտրությունը կանխատեսած գիտնականը հաշվարկել է, որ Թրամփը վերընտրվելու է

18:50 30.05.2020

Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփի նախագահ վերընտրվելը հավանական է 91 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Սթոնի-Բրուք համալսարանի գիտնական Հելմուտ Նորտոնը։ Նա դա հայտարարել է իր հաշվարկների հիման վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ 1992 թվականից գիտնականի իրականացրած հաշվարկները սխալ են դուրս եկել միայն 2000 թվականին, երբ հաղթել է Ջորջ Բուշը։ Դա […]

̰ ̰
Իլոն Մասկի հրթիռի արձակման հավանականությունը 50/50  է

18:29 30.05.2020

Այսօր երեկոյան SpaceX ընկերության կողմից տիեզերք արձակման պատրաստվող Crew Dragon հրթիռի արձակումը կասկածի տակ է․ արձակել-չարձակելու հավանականությունը 50/50 է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ տիեզերական գործակալության ղեկավար Ջեյմս Բրայդենստայնը։ https://twitter.com/JimBridenstine/status/1266699705913872384 Ինչպես և նախորդ նշանակված օրը, այսօր ևս արձակումը վտանգված է եղանակի պատճառով։ Ամպամած եղանակը կարող է խանգարել դրան։ Ժամեր առաջ պաշտոնյան գրել […]

̰
Բիլ Գեյթսի Microsoft-ը որոշել է լուրերի խմբագիրներին փոխարինել կոդերով

18:15 30.05.2020

Microsoft ընկերությունը, որ լուրեր է թողարկում իր MSN պորտալում, որոշել է հրաժարվել իր լուրերի խմբագիրներից ու նրանց փոխարեն «գործի ընդունել» համակարգչային կոդեր, որոնք կիրականացնեն խմբագիրների գործառույթները։ Այս մասին հայտնում է բրիտանական Guardian-ը։ Ընկերությունը սեփական լրատվություն չի ստեղծում, այլ ուրիշ կայքերի հրապարակումները հարմարացնում է իր հարթակին։ Ըստ այդմ՝ որոշվել է, որ այդ ամենը այսուհետ կարող են […]

̰
Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը

18:02 30.05.2020

Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ […]

̰
Հորիզոն 18.00

18:00 30.05.2020

̰
Բելառուսին նախանձում են. Լուկաշենկո

17:45 30.05.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի տրակտորների գործարան այցի ժամանակ հայտարարել է, որ  կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանփակիչ միջոցառումների բացակայության պատաճառով Բելառուսին նախանձում են։ Այս մասին հայտնում  է Lenta.ru-ն։ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսին նախանձում են բարձրագույն մակարդակով։ Նա նաև գործարանի աշխատողներին կոչ է արել չվախենալ կորոնավիրուսով վարակվելուց, քանի որ «եթե որևէ մեկը վարակվի, կբուժեն»։ Նշենք, […]

̰
Սասուն Միքայելյանի՝ Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին արված հայտարարության հիման վրա քրգործ է հարուցվել

17:31 30.05.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրին ՀՀ Գլխավոր դատախազությունից: «2020թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով […]

̰
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկները գերատեսչական պարգևներ կստանան

17:25 30.05.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աչքի ընկած բժիշկներին գերատեսչական  պարգևներ կհանձնվեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Ռուսաստանը կորոնավիրուսի հաստատված դեպքերով աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո։ Մայիսի 30-ի դրությամբ այդ երկրում հաստատվել է վարակման 396 575 դեպք, գրանցվել է 4555 մահ, ապաքինվել է 167 469 հիվանդ։

̰
Արցախի ԱԺ նախագահը շարունակում է հանդիպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

17:11 30.05.2020

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի […]

̰
Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

17:07 30.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են համապատասխան պետական գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներ: Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է.  «Հարգելի գործընկերներ, մենք հավաքվել ենք քննարկելու Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման մեր օրակարգը և ժամանակացույցը: […]

̰
Ուժեղացված ստուգայցեր Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

16:51 30.05.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Հունիսի 4-ին տեղի կունենա Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթ

16:49 30.05.2020

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հունիսի 4-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է Երևան-Դոնի Ռոստով չարտերային հատուկ չվերթ»։

̰
Պարետը սահմանափակումներ է կիրառել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

16:47 30.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով 24 ժամով արգելվում է մի շարք տնտեսվարողների գործունեությունը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Արմավիրի նախկին քաղաքապետի ապօրինությունները

16:34 30.05.2020

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված […]

̰
Տղամարդը ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար պայթուցիչներ է պայթեցրել

16:27 30.05.2020

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 […]

̰
Աֆրինի եզդիական համայնքը թիրախավորված է թուրքամետ խմբավորումների կողմից. Ռուստամ Բաքոյան

16:16 30.05.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Աֆրինում գտնվող եզդիական համայնքը թիրախավորված է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից: «Սիրիական արմատական ​​խմբավորումները, հովանավորություն ունենալով Թուրքիայի կառավարության կողմից, վերահսկողություն են սահմանել Աֆրինի շրջանի՝ ներառյալ այդ տարածքում գտնվող եզդիական գյուղերի նկատմամբ։ Այս խմբավորումները բազմաթիվ վայրագություններ են իրականացնում եզդիների նկատմամբ, ստիպում են […]

̰
Վրաստանը դրական է տրամադրված ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

16:03 30.05.2020

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցի շուրջ Թբիլիսիի դիրքորոշումը դրական է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։ Հայտնում է gazeta.ru-ն։ Աբաշիձեն նշել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պրահայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ հանդիպում է նախատեսվում, որի ժամանակ էլ քննարկվելու է ավիահաղորդակցության վերականգնման հարցը։ […]

̰
Որքանո՞վ են պահպանվում պարետատան կանոնները. ի՞նչ է արձանագրել SHANTNEWS-ի տեսախցիկը

15:29 30.05.2020

Պետական մի շարք մարմիններ վերջին օրերին ակտիվորեն ստուգումներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Խնդիրն է պարզել, թե որքանով են տնտեսվարողներն ու քաղաքացիները պահպանում պարետատան սահմանած կանոնները: Այս նպատակով SHANTNEWS.am-ի լրագրող Տիգրան Հովակիմյանը շրջայց է կատարել Երևանում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

15:26 30.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: «Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության և նրա պոտենցիալի հզորացումն է: Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը»,- նշել է նա:

̰
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 282-ով

15:15 30.05.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի մայիսի 30-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Այսպիսով՝ Վարակակիրների թիվն ավելացել է 2.282-ով, Ընդհանուր՝ 148.950: Մահացածների թիվն ավելացել է 57-ով, Ընդհանուր՝ 7.734: Ծանր վիճակում է գտնվում 2.533 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.896-ով, Ընդհանուր՝ 116.827 Մինչ այժմ թեստավորվել է 915.998 անձ:

̰
Մայիսի 29-ին կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ

15:03 30.05.2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հատուկ չվերթով Հայաստան […]

̰
Մոսկվայում ուժեղ քամիները տասնյակ ծառեր են արմատախիլ արել, վնասվել են ավտոմեքենաներ

15:00 30.05.2020

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղացած անձրևներն ու դրանց ընթացքում փչող ուժեղ քամիները մոտ 50 ծառ են արմատախիլ արել։ Ավերիչ քամիների պատճառով 20 մեքենա է վնասվել ծառերի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։ Ծառայությունից նաև տեղեկացրել են, որ այս շրջանի համար անսովոր հորդ անձրևները ճանապարհների առանձին հատվածներ, այգիներ ու փողոցներ […]

̰
Հորիզոն 15.00

15:00 30.05.2020

̰
BACK_TO_TOP