TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Admin

Admin

Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

17:15 01.06.2020

2019-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու […]

̰
«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ կորոնավիրուսի բուժական դեղամիջոց. ՀՀ ԱՆ պարզաբանումը

17:11 01.06.2020

Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի. «Ինչպես ցանկացած […]

̰
Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ

17:05 01.06.2020

Հունիսի 1-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է շուրջ 1.7 մլրդ դրամ. ՊԵԿ

16:52 01.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` […]

̰
Մենք թույլ չենք տա մեր երկրում իրավիճակի ապակայունացում. Լուկաշենկո

16:51 01.06.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի ներկա դրությունը չհամեմատել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների հետ: Այս մասին նշում է ԲԵԼՏԱ գործակալությունը: «Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճակը Հայաստանի կամ Ուկրաինայի նման է: Պետք է ասեմ, որ իրավիճակը […]

̰
Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք. Արարատ Միրզոյանը շնորհավորել է փոքրիկների տոնը

16:44 01.06.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է փոքրիկների տոնը: «Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավորություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։ Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն […]

̰
Մարմարաշենի 17-ամյա բնակիչը կալանավորվել է 21-ամյա երիտասարդի սպանության համար

16:39 01.06.2020

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն […]

̰
Այսօր ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում

16:28 01.06.2020

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այսօր՝ հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։ ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են […]

̰
Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են երեխաների նկատմամբ ուշադիր լինելու մասին

16:20 01.06.2020

Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են, որ այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Համավարակի պայմաններում նրանք առավել շատ ունեն մեծահասակների պաշտպանության կարիքը»,- ասված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

̰
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար

16:18 01.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ N զորամասի հրամանատարը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորություններով, 2018թ. ապրիլից մինչև 2020թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարելով իշխանազանցություն, մեկ միասնական դիտավորությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն զորամասի ֆինանսական ծառայության պետի […]

̰
Չէինք կարող անտեսել ամենապայծառ տոներից մեկը. Դիանա Գասպարյան

15:47 01.06.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Շնորհավորում ենք մանուկների պաշտպանության միջազգային օրը: Կարանտինային պայմանները մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի կազմակերպել ամենապայծառ տոներից մեկը, բայց, անտեսել այն, մենք չէին կարող։ Մեր ուրախ ավտոբուսը շրջել է քաղաքի թաղամասերով, շնորհավորել փոքրիկների տոնը և հանդիպող երեխաներին նվիրել խաղալիքներ։ Իհարկե, պահվել են անվտանգության բոլոր […]

̰
Բրազիլիայում կորոնավիրուսի դեպքերը հասնում են շուրջ կես միլիոնի

15:41 01.06.2020

Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 506 708 դեպք: Այդ մասին վկայում են Worldometers-ի տվյալները: Առողջացել է 205 371 պացիենտ, 29 101 հոգի մահացել է: Նախօրեին Բրազիլիայում COVID-19-ով վարակվել է 8268 մարդ: 267 հիվանդ էլ մահացել է: 272 236 պացիենտ շարունակում է պայքարել հիվանդության դեմ: Երկրում հիվանդության առաջին դեպքերն ի հայտ են եկել փետրվարի 26-ին:  

̰
Արմավիրի Արաքս համայնքի մանկապարտեզը կհիմնանորոգվի

15:19 01.06.2020

Արաքս համայնքի երեխաները շուտով կհաճախեն ամբողջությամբ վերանորոգված և լավագույն պայմաններով ապահովված մանկապարտեզ` նախադպրոցական հաստատությունը կհիմնանորոգվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այդ մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65 տոկոս է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ […]

̰
Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

15:15 01.06.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։ Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք […]

̰
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսային թեստի պատասխանը

15:14 01.06.2020

Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- հայտնել է Պողոսյանը:

̰
Հորիզոն 15.00

15:00 01.06.2020

̰
Ուկրաինան մտել է կարանտինային պայմանների մեղմացման նոր փուլ

14:10 01.06.2020

Հունիսի 1-ից Ուկրաինան մտել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված կարանտինի մեղմացման նոր փուլ: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: «Անցած երկու շաբաթների ընթացքում գրանցվել է վարակվողների և առողջացողների գրեթե նույն քանակը երկրում»,- ասել է Շմիգալը: Ըստ նրա՝ համաճարակային իրավիճակը մարզերի մեծ մասում թույլ է տալիս բացել ֆիթնես կենտրոններն ու ուսումնական […]

̰
Դալլասում ամբոխը հարձակվել է իր խանութը կողոպտիչներից պաշտպանող սեփականատիրոջ վրա

14:00 01.06.2020

ԱՄՆ-ում՝ Դալլասում, մի խումբ մարդիկ հարվածներ են հասցրել է մի տղամարդու, որը փորձել է պաշտպանել իր խանութը կողոպտիչներից։ Այս մասին հայտնում է TMZ-ը ։ Ծեծը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան, երբ խանութի սեփականատերը փորձել է պաշտպանվել մաչետեի օգնությամբ։ Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով: Բժիշկները տղամարդու վիճակը գնահատել են կայուն:

̰
Իրանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ

13:51 01.06.2020

Մայիսի 31-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշել է, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և […]

̰
Աշնանը ծառեր տնկելու համար բյուջեով նախատեսված է ավելի քան 400 մլն դրամ. փոխնախարար

13:50 01.06.2020

Հունիսի 5-ը կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման վերջնաժամկետն է: Այնուհետև մինչև հուլիսի 31-ը ցանկապատման աշխատանքներն են իրականացվելու: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը: Նա նաև նշել է, որ աշնանը ևս նախատեսվում է ծառատունկ, ինչպես նախորդ տարի են իրականացրել: Ակնկալում են, որ մինչև տարեվերջ կտնկեն 2,5-3 մլն ծառ: Մանրամասները՝ […]

̰
Նոր նշանակումներ Մայր աթոռում

13:46 01.06.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության […]

̰
ԱԺ-ն միաձայն և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Թունյանի նախագիծը

13:32 01.06.2020

Ազգային ժողովն այսօր միաձայն, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին իմ նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ-ում «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս մինչև այս տարվա վերջ կատարվող ներդրումների համար օգտվել արագացված ամորտիզացիայի հնարավորությունից։ Հարգելի՛ գործարարներ, եթե պլանավորել էիք ներդրումներ անել՝ սարքավորումներ ձեռք […]

̰
Շողակաթում այգի-պուրակ կկառուցվի

13:25 01.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում կկառուցվի այգի-պուրակ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ […]

̰
Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոս է. փոխնախարար

13:24 01.06.2020

Հայաստանում ծառերի կպչողականության ընդունված նորման 65 տոկոսն է, բայց այս դեպքում, մասնագետների նախնական գնահատմամբ, հնարավոր է՝ այն ավելի բարձր լինի: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալը: Այդ նպատակով էլ ընտրվել են այնպիսի տարածքներ, որտեղ ջուրը առկա է ամբողջ տարի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ աշխարհում. Շիրակի մարզպետի ուղերձը

13:21 01.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ «Սիրելի՛ երեխաներ և մեծահասակներ, սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաների իրավունքների պաշտպանության նկատմամբ մեր բոլորիս վերաբերմունքով է պայմանավորված ապագա հասարակության արժեհամակարգը։ Պատահական չէ, որ այս լուսավոր օրը նշվում է ողջ աշխարհում, քանզի երեխաները յուրաքանչյուր պետության կենսատու աղբյուրն են՝ նրա […]

̰
Երեխայի համար լավագույն միջավայրն ընտանիքն է. Զ. Բաթոյանը շնորհավորել է հունիսի 1-ը

13:17 01.06.2020

«Այսօր աշխարհը նշում է ամենակարևոր օրերից մեկը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը: Այս տարի այն անցնում է մեզ համար անսովոր պայմաններում, չեն լինելու տոնական միջոցառումներ, բայց ստեղծված իրավիճակը լավ առիթ է՝ ընտանեկան միջավայրում երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին խոսելու, միմյանց ավելի շատ սեր ու ջերմություն տալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Սիրիայում ՀՀ դեսպանությունը  քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

13:13 01.06.2020

Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 1-ից դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ բացառությամբ քաղաքացիության գործերի (դիվանագիտական փոստ ուղարկելու անհնարինության պատճառով): Մուտքը հյուպատոսական բաժին միայն նախնական ժամադրությամբ: Դիմակի առկայությունը պարտադիր է:

̰
Ինչո՞ւ ընտրվեց ուռենին. փոխնախարարը մանրամասնում է

13:12 01.06.2020

Ծառատնկման տարածքները ընտրվել են սեզոնի հետ պայմանավորված, այսինքն՝ այն հատվածներում են կատարվել տնկումները, որտեղ վեգետացիան դեռ չէր սկսվել: Տեսակի ընտրությունը ևս դրանով է եղել պայմանավորված: Այդ մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը՝ մանրամասնելով, որ չկային բավարար քանակությամբ տնկիներ, իսկ ուռենին կարելի է տնկել կտրոնի միջոցով և այն աճում է հիմնականում գետերի ափերին, […]

̰
Այս տարի այս օրը մի քիչ տխուր է. Երևանի կենդանաբանական այգին շնորհավորում է երեխաներին

13:09 01.06.2020

Երևանի կենդանաբանական այգին շնորհավորական ուղերձ է հրապարակել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ փոքրիկներ, շնորհավորում ենք ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երազանքների ու հրաշքների իրականացմամբ: Թող ձեր մանկությունն անցնի խաղաղ ու անհոգ, մեծանաք առողջ […]

̰
Կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է գրանցվել Վրաստանում

13:08 01.06.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք: Այս մասին ասվում է  Վրաստանի կառավարության՝ stopcov.ge կայքում: Ըստ կայքի՝ այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է ևս 19 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 624: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ: […]

̰
BACK_TO_TOP