TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Ղազախստանում վարակվածների թիվը մոտեցել է 10 հազարի շեմին

15:13 29.05.2020

Վիճակագրական տեմպը պահպանելու դեպքում Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր կգերազանցի 10 հազարի սահմանը։ Ներկա պահին, քանի դեռ այսօրվա տվյալները չեն հրապարակվել, վարակվածների ընդհանուր թիվն այնտեղ 9932 է։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Վարակված գրեթե 10 հազար անձանցից 4,5 հազարն ապաքինվել է։ Մահվան դեպքերը ընդհանուր առմամբ 37-ն են։ Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված վարակման դեպքերը եղել […]

̰
ԵՄ-ն Շիրակի մարզին հատկացրել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու

15:10 29.05.2020

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով Շիրակի մարզին հատկացել է 7 տոննա հատիկավոր բույսերի սերմացու, մասնավորապես, ոլոռ, ոսպ, սիսեռ, սոյա։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Սերմերը տրամադրվելու են մարզի թվով 19 հատիկ-ընդեղեն մշակող ֆերմերային տնտեսությունների՝ մարզում հատիկավոր բույսերի 50 հա ցանք իրականացնելու նպատակով։ Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա։

̰
Տատիկիս՝ տնային պայմաններում կարած դիմակը. ԱԺ պատգամավոր

15:05 29.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում դիմակով լուսանկար է հրապարակել: «Տատիկիս՝ տնային պայմաններում կարած դիմակը»,- գրել է նա:

̰
Հորիզոն 15.00

15:00 29.05.2020

̰
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

14:56 29.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի […]

̰
Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին

14:47 29.05.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր աշխատանքային այցը մի շարք համայնքներ: «Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին»,- գրված է տեսանյութին կից:

̰
Գերմանիայում նորից աճել է նոր վարակումների թիվը

14:03 29.05.2020

1 օրում Գերմանիայում կորոնավիրուսով վարակման 741 դեպք է հաստատվել, ինչը խոսում է վարակման դեպքերի նոր աճի մասին։ Այդպիսի թիվ չէր գրանցվել մայիսի 14-ից հետո։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը։ Գումարային առումով Գերմանիայում վարակման դեպքերի քանակը անցել է 180 հազարից։ Նրանցից մոտ 164 հազարը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։ Մահվան դեպքերի ընդհանուր […]

̰
Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն. Դենդրոպարկի տնօրեն 

14:00 29.05.2020

«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանավանի Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը: Նա լեհ ճարտարապետ-անտառաբան, Դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի որդին է: Հիշեցնենք՝ երեկ Դենդրոպարկում փոշոտման օր էր. հարյուրավոր քաղաքացիներ առանց դիմակի էին, չէին պահում սոցիալական հեռավորությունը: Դենդրոպարկի տնօրենը տեղեկացրել է, որ այգին փակելու վերաբերյալ որևէ գրություն, որոշում չի […]

̰
Արմավիրի մարզում Mercedes-ը մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր  

13:48 29.05.2020

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։ Այս մասին հայտնում է Shamshyn.com-ը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով […]

̰
Իտալիայի ոստիկանությունը մաֆիայի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ է իրականացրել

13:30 29.05.2020

Իտալիայի իրավապահ մարմինները բացահայտել են պետական ծառայողների և ձեռնարկատերերի հանցավոր գործարքը, որով պետական պատվերներն իրականացրել են հօգուտ «Նդրանգետա» հանցավոր կլանի: Այդ մասին հայտնում է իտալական ANSA տեղեկատվական գործակալությունը: Դրա տվյալներով՝ ներկա պահին իտալական հարկային ոստիկանության՝ Guardia di Finanza-ի, 500 աշխատակիցներ տասնյակ ձերբակալություններ են իրականացրել Իտալիայի տարբեր շրջաններում: Առգրավվել են նաև ենթադրաբար «Նդրանգետային» պատկանող ձեռնարկությունների ավելի […]

̰
Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ

13:22 29.05.2020

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Հիշեցնենք, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը կրկին հիշել Երևանը. քննարկում SHANTNEWS-ում

13:11 29.05.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին: Իլհամ Ալիևը Երևանը ադրբեջանական քաղաք է համարել: Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ:  

̰
Մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը. նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել

13:04 29.05.2020

Կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է ծագումով հայ ռեժիսոր Սամվել Գասպարովը: 81-ամյա Գասպարովի մահվան մասին հայտնել է խմբագիր Գեորգի Սահակովը: «Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, բայց անիծյալ կորոնավիրուսին հաղթել նա չկարողացավ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: Հայտնի է, որ մահվանից մեկ տարի առաջ Գասպարովը պայքարում էր գաստրիտի դեմ: Ավելի վաղ հայտնել էինք՝ Գասպարովի կինը՝ «Մոսկվան […]

̰
Լեդի Գագան բեռնատարի ղեկին՝ արտասովոր դիմակով

13:00 29.05.2020

Լեդի Գագան «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ բեռնատարի ղեկին է՝ վարդագույն պաշտպանիչ դիմակով, որի վրա կան սրածայր դետալներ: Լուսանկարին կից գրել է, որ անձամբ է առաքում իր ձայնասկավառակը մանրածախ առևտրով զբաղվողներին: Լեդի Գագայի Chromatica ալբոմը 6-րդն է, որի շնորհանդեսը տեղի է ունենալու մայիսի 29-ին: Այն ներառում է 16 երգ, այդ թվում՝ զուգերգեր:

̰
Հորիզոն 13.00

13:00 29.05.2020

̰
Ոստիկանության ուժեղացված ծառայությունը անշարժ պահակետերում

12:36 29.05.2020

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում անշարժ պահակետերում:

̰
«Ձորակ» կենտրոնում թեստավորված անձանց մոտ վարակ չի հայտնաբերվել

11:52 29.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մեկուսացված և թեստավորված 20 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վարակ չի հայտնաբերվել: Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել: Հիշեցնեմ, որ օրերս կենտրոնի 23-ամյա խնամյալը վիրուսի հետ կապ չունեցող հիվանդության հետ կապված առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել […]

̰
Արայիկ Հարությունյանն աշխատանքից ազատել է Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարին

11:36 29.05.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ իրեն տեղեկացրել են, որ հակահրդեհային միջոցառումները մեծ խնդիր են, նաև հայտնել՝ Մարտունու և Քաշաթաղի շրջաններն այդ առումով թերացել են: Հարությունյանը տեղեկացրեց՝ որոշում է ստորագրել Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավար Ստեփան Սարգսյանին աշխատանքից ազատելու մասին, նրան այդ պաշտոնում փոխարինելու է Արտյոմ Սարիբեկյանը:

̰
Խոր Վիրապ տանող ճեմուղին բարեկարգվում է

11:32 29.05.2020

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Բարեկարգվում են՝ ✔️Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները ✔️Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։ Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար Ինչպես նաև ապահովել վանքի և հարակից տարածքների ջրամատակարարումը։ Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաև […]

̰
Ոստիկանության ուժեղացված ծառայություն մայրաքաղաքի կենտրոնում

11:23 29.05.2020

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել մայրաքաղաքի կենտրոնում: Այն ներկայացված է ոստիկանության տարածած տեսանյութում:

̰
Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է

11:12 29.05.2020

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում, կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը: Մեր երկիրը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թ. ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Նորաստեղծ ստորաբաժանման […]

̰
Ճապոնիան իրոք վճարելու է զբոսաշրջիկներին, բայց ոչ այնպես, ինչպես սպասվում էր

23:59 28.05.2020

Ճապոնիայի իշխանությունները հերքել են մամուլում տարածված այն տեղեկությունները, թե իրենց կառավարությունը վճարելու է երկիր ժամանող զբոսաշրջիկներին։ Հաղորդագրություններում նշվում էր, որ իշխանությունները երկիր ժամանողներին օրական 185 դոլարի վաուչերներ են տրամադրելու։ Դա, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Բայց պարզվում է՝ նմանատիպ մի ծրագիր Ճապոնիայի կառավարությունն իրոք քննարկում է։ Խոսքը այն մասին է, որ իշխանությունները ցանկանում են խթանել ներքին […]

̰
Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Ամիրան Գամկրելիձե

23:58 28.05.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Ալիք մեդիան»: «Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի […]

̰
Հենրի Կավիլը կարող է դարձյալ Սուպերմենին մարմնավորել

23:44 28.05.2020

Դերասան Հենրի Կավիլը կարող է վերադառալ Սուպերմենի դերին նոր ֆիլմում, որը նկարահանվելու է DC-ի կոմիքսների հիման վրա, հայտնում է Deadline-ը: Նշվում է, որ Կավիլը բանակցություններ է վարում Warner Bros. ստուդիայի հետ: Հավանական է, որ նախագիծը «Պողպատե մարդու» (Man of Steel, 2013թ.) սիքվելը չի լինի: Հնարավոր է՝ Կավիլը մարմնավորի Սուպերմենին Դեյվիդ Ֆ. Սանդբերգիի «Շազամ», «Սև Ադամ» […]

̰
Նորվեգիան հայտարարում է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

23:30 28.05.2020

Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց երկրում կարանտին հայտարարելն անիմաստ էր։ Այս եզրակացության  իշխանությունները հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են վարակվածների համաճարակաբանական կապերը, փոխանցում է ռուսական «Լենտան»։ Պարզվել է՝ մարտի կեսերին, երբ Նորվեգիայում մտցրել են կարանտինային սահմանափակումներ, երկրում դա համընկել է վարակման դեպքերի պիկի հետ, իսկ հետագայում վարակման դեպքերը ինքնաբերաբար նվազել են։ Նորվեգիայում […]

̰
ՀՀ-ն երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան. վարչապետ

23:20 28.05.2020

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար:   View this post on Instagram   Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն […]

̰
Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

23:11 28.05.2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 7 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 12 դեղատներում, որոնց ընդհանուր շրջանառությունը դեղամիջոցների ոլորտում կազմում է ավելի քան 80%, իրականացվել է դիտանցումներ մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների պաշարների ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Իրականացված դիտանցումների […]

̰
Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը

22:53 28.05.2020

Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը: Այս մասին հայտնում է ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջը: «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՕՖ-ի լավ ընկեր ու բարեկամ Րաֆֆի Հովանեսյանը: Նա Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, իր մեծ ներդումն է ունեցել Հայաստանի առողջապահության համակարգում, մասնավորապես Արցախի բուժաշխատողների շարունակական […]

̰
Հորիզոն 22.00

22:00 28.05.2020

̰
Avatar-ի պրոդյուսերը պատմել է, թե ինչի մասին է լինելու երկրորդ մասը

21:59 28.05.2020

Ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Լանդան բացահայտել է բլոկբաստերային ֆիլմի երկրորդ մասի սյուժեի մանրամասները, որը նախատեսվում է թողարկել 2021 թվականին: Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի` մայիսի 27-ին, RNZ պորտալում: Նրա խոսքով ՝ ֆիլմի նոր մասում Ջեյքը (Սեմ Ուորթինգթոն) և Նեյթիրին (Զոե Սալդանա) կունենան ընտանիք, որին գլխավոր հերոսները պետք է փրկեն: Նրանք ներթափանցելու են իրենց տուն և […]

̰
BACK_TO_TOP