21:00 28.05.2020
Ճապոնացի արքայազն Ֆումիհիտոն և նրա ընտանիքը օգնության ձեռք են մեկնել կորոնավիրուսով վարակակիրներին բուժող բժիշկներին: Նրանք անձամբ են կարել պաշտպանիշ հագուստ բուժաշխատողների համար: Այդ մասին հայտնում է Asahi-ն Նախաձեռնությանը միացել են նաև կայսերական գրասենյակի աշխատակիցները: Արքայազնը որոշել է անձամբ կարել հագուստ, երբ տեղեկացել է, որ Ճապոնիայի հիվանդանոցներում կա պաշտպանիչ համազգեստի պակաս: Համազգեստին կցված են եղել շնորհակալական […]
19:56 28.05.2020
Նոր Զելանդիայի ազգային պուրակում մոլորված արշավական զբոսաշրջիկները գտնվել են 19 օր հետո՝ ողջ և առողջ: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: Մայիսի 9-ին արշավականներ Ջեսիկա Օ՛Կոնները և Դայոն Ռեյնոլդը մեկնել են արշավի և մի քանի օր անց մոլորվել ազգային պարկում՝ չգտնելով հետադարձի ճանապարհը: Մայիսի 27-ին փրկարարական ուղղաթիռը նկատել է ծուխ և 2 մարդու: Ուղղաթիռը զույգին […]
19:23 28.05.2020
Միջմարզային ճանապարհներին համապատասխան թվով անցակետեր են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ոստիկանապետ Արման Սարգսյանը: Նա նշեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները կամ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Նրա տվյալներով՝ վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Ոստիկանապետը հորդորեց հանգստյան օրերին […]
19:09 28.05.2020
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը նշեց, որ արտակարգ իրադրության ռեժիմի կանոնների ապահովման ուղղությամբ իրականացվել են ռեյդեր, որոնց ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ: «Այսինքն՝ ուսումնասիրություններից ու ստուգայցերից հետո, դարձյալ ոստիկանական կարգախմբերն ու տեսչական մարմինների աշխատակիցները վերադարձել են նույն տարածք և ստուգել, թե որքանո՞վ են պահպանվում կանոնները, որոնց համար քաղաքացիներն արդեն ենթարկվել էին վարչական […]
18:12 28.05.2020
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության […]
18:00 28.05.2020
Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսը, ինչպես հայտնի է, հետաձգվել է։ Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ մայիսի 9-ի փոխարեն այն կանցկացվի հունիսի 24-ին։ Ռուսաստանը որոշել է կրկնել պատրաստությունները և նոր հրավերներ ուղարկել։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է ՌԴ ԱԳՆ առաջին եվրոպական դեպարտամենտի ղեկավարը։ Ալեքսեյ Պարամոնովը, մասնավորապես տեղեկացրել է, որ իրենք հրավեր են ուղարկելու շատ նախագահների և կառավարությունների ղեկավարների, […]
17:50 28.05.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝ Արմավիրի մարզ Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15 Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117 «Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային […]
17:47 28.05.2020
«Աստղիկ» բժշկական կենտրոնի 2-3 աշխատակցի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը։ «Մեր հիվանդանոցում եղել են 2-3 բժիշկներ, որ տանը վատ են զգացել և մնացել են տանը, աշխատանքի վայրում չի հայտնաբերվել»,- ասել է նա: Ասատրյանը հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել:
17:38 28.05.2020
Աբխազիայի իշխանությունները որոշել են չբացել երկրի սահմանները, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածումը երկրում արգելակելու համար։ Առողջապահության նախարար Թամազ Ցախկանիան հայտարարել է, որ հայտարարել է, որ հիմա նախապատրաստվում են փաստաթղթերը, փոխանցում է «Գազետան»։ Նախարարը տեղեկացրել է, որ համաճարակային վտանգը դեռ չի նվազել, ու իրենք ոչ միայն սահմաններն են փակ պահելու, այլև շարունակելու են պահպանել սահմանափակումները։ Պաշտոնյան […]
17:22 28.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»: Լուսանկարում ցույց է տրված, թե ինչպես է դիմակը կրելը օգնում կանխել վարակի տարածումը:
17:21 28.05.2020
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը և նրա ամուսինը՝ ռեժիսոր և դերասան Գիյոմ Կանեն, վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին նրանք հայտնել են ամբողջությամբ ապաքինվելուց հետո, գրում է Paris Match-ը: Նրանց մոտ հիվանդությունն անցել է թեթև: «Տաքսի» ֆիլմերի 44-ամյա աստղի և նրա 47-ամյա ամուսնու մոտ հիվանդությունը թեթև է ընթացել: Իսկ վարակման մասին Կանեն ասել է Canale+ հեռուստաալիքին տված […]
17:17 28.05.2020
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ […]
17:12 28.05.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգոր Մարտիրոսյանը գրառում է կատարել հունիսի 1-ի առնչությամբ։ «Հարգելի՛ ծնողներ, սիրելի՜ երեխաներ Առջևում հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սովորաբար,այդ հրաշալի և ամենասպասված տոնը նշանավորվում էր տարաբնույթ միջոցառումներով, մեծ զբոսանքներով, զվարճանքի վայրեր այցելելով: Այդպես յուրաքանչյուր ծնող փորձում էր օրն անմոռանալի ու առանձնահատուկ դարձնել երեխաների համար: Երեխաների պաշտպանության միջազգային օրը, սակայն, […]
17:04 28.05.2020
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք […]
17:00 28.05.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը: Փոխվարչապետը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական, ֆինանսական և տնտեսական […]
16:47 28.05.2020
«Տավուշ տեքստիլի» Բերդի բանվորական ձեռնոցների արտադրամասում վարակակիրների թիվը հասել է 80-ի, արտադրամասը դեռ փակ է մնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանը։ Տնօրենը հայտնել է, որ վարակակիրներից ոչ մեկի մոտ թոքաբորբ չկա, լավ վիճակում են։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Տավուշ տեքստիլի» 7 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
16:45 28.05.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները: Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։ Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ […]
16:14 28.05.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր՝ մայիսի 28-ին, Հայաստանը տոնում է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920) 102-րդ տարեդարձը։ Առաջին հանրապետությունը, չնայած իր կարճ կյանքին, խորհրդանշում էր հայ ժողովրդի վերածնունդը Հայոց ցեղասպանությունից հետո և ձևավորեց հիմքը հայոց պետականության հետագա զարգացման համար»: Ce jour de #28mai, l’#Arménie célèbre le 102e anniversaire de […]
16:09 28.05.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից ժամանումը՝ ժ. 21:10-ին: Մայիսի 30-ին էլ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Բելավիա» ավիաընկերության կողմից (ժամանումը դեպի Երևան՝ ժ. 02:45, Երևանից մեկնումը՝ ժամը 03:35): «Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ […]
15:55 28.05.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Ֆեյսբուքում» կիսվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի մասին հիշողություններով՝ նշելով, որ այդ իրադարձությունից անցել է մեկ տարի: «Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին: Ծրագրում հնչեց «Ռեքվիեմ»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և […]
15:38 28.05.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը կրկին անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած մի թեմայի: «Ինչպես երեկ խոստացել էի, հրապարակում եմ «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով Hetq.am-ի հոդվածի վերաբերյալ պարզաբանումը կամ այսպես ասած «պատմության երկրորդ կողմը»։ Ինքս դեմ եմ մարդկանց բժշկական հարցերին առնչվող տեղեկություններ տարածելուն, բայց հոդվածն ամբողջովին գցում […]
15:33 28.05.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված ՀՀ 70 քաղաքացիներ, մայիսի 28-ին՝ ժամը 13:20-ին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ «Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան […]
15:15 28.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը: Մաղթում եմ, որ […]