13:22 29.05.2020
ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Վարդան Անտոնյանին 2016թ. հոկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ հիմնավորվել էր, որ Վ. Անտոնյանը 2015թ. հոկտեմբերի 11-ին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանը, տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» և դրա հետևից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի ավտոմեքենաները, իր ընկերոջ ավտոմեքենայից վերցրել էր քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած և հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի ավտոմեքենայի մեջ դրած ինքնաձիգը, և, Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, և չիմանալով, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել այդ ավտոմեքենաների ուղղությամբ: Սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին և Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին և նշված երկու ավտոմեքենաների հետևում գտնվող ժայռաբեկորներին:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռով Վարդան Անտոնյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 13 /տասներեք/ տարի ժամկետով:
2019թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարելով պաշտպանության կողմի բողոքը՝ բեկանել և փոփոխել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Վարդան Անտոնյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրան ազատել պատասխանատվությունից:
2019թ. հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ կողմից վերջինիս դեմ բերվել է վճռաբեկ բողոք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության արդյունքում, 2020թ. մայիսի 26-ի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տրվել Լոռու մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռին:
Հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ որոշվել է, որ Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի:
17:46 07.07.2025
Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունըԱյսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...
17:38 07.07.2025
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվիԱզգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
17:33 07.07.2025
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...
17:25 07.07.2025
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորություններըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...
17:10 07.07.2025
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...