18:47 29.05.2020
Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները: Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ […]
18:33 29.05.2020
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը: «Այսպիսով՝ մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ը` առողջացած, 7-ը` մահվան ելքով»,- ասվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:
18:30 29.05.2020
Ֆրանսիական Սավոյա նահանգում 1,4 կմ բարձրության վրա բախվել է 2 պարապլաներիստ: Բախումից հետո նրանք բարձրությունից ընկել են: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Բախման պահը ֆիքսել է պարապլաներիստներից մեկի՝ 31 տարեկան Սեբաստյան Ուատյեի տեսախցիկը: Նրանք ընկել են ծառի վրա: 5 մետր բարձրության վրա կախված մնալով՝ Ուատյեն կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ […]
18:29 29.05.2020
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Tesla ընկերությունը, որ համաշխարհային առաջատար է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, որոշել է պարգևատրել հիմնադրին՝ նրա շատ լավ աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Ընկերությանը կոնկրետ ֆինանսական արդյունքների հասցնելու համար դրա կառավարման խորհուրդը որոշել է Մասկին պարգևատրել ընկերության արժեթղթերով։ Առաջարկված մեխանիզմով Մասկին թույլ կտան այդ արժեթղթերը շուկայական 805 դոլարի փոխարեն […]
18:24 29.05.2020
Մայիսի 29-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզել […]
18:20 29.05.2020
««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին: Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. […]
18:15 29.05.2020
Հունիսի 1-ին Թուրքիայում բացվում են լողափերը, այգիները, սրճարանները, ռեստորաններն ու լողավազանները, սակայն բոլոր այդ վայրերում սահմանվում են հատուկ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային համաճարակը կանխելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Մասնավորապես Անթալիայում հատուկ սարքավորել են լողափերի առանձին տեղեր՝ ամեն ընտանիքի համար 9 քմ տարածքով։ Այդ «բջիջներից» դուրս, անկանոն կերպով, սեփական սրբիչների վրա պառկելն ու հանգստանալը արգելվելու […]
18:15 29.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ բարձրաձայնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում շարունակում է վատթարանալ: Նրա խոսքերով՝ մեկ մլն բնակչին բաժին հասնող դեպքերով մենք արդեն անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները: Վարչապետը նշեց, որ, ըստ էության, մեր ցուցանիշները հավասարվել են ՌԴ ցուցանիշներին: Նա ընդգծեց, որ այս տեմպի դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշներին: Ասում է՝ տարածման […]
18:09 29.05.2020
«Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը: Նրա խոսքերով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել: «Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR […]
18:00 29.05.2020
Ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց 2 ժամ առաջ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ամերիկյան Բլումինգտոն քաղաքի 23-ամյա բնակիչ Լիզի Կուախը բալետի ուսուցչուհի է: Նա մայրացել է 2019թ. հունիսի 23-ի, և շուրջ 1 տարի անց որոշել է կիսվել իր պատմությամբ: Նա նշել է, որ որովայնի հատվածում կծկումներ է զգացել: Նախկինում աղջկա երիկամներից հեռացրել էին […]
17:44 29.05.2020
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող գեղանկարների հավաքածուն կալանքի տակ է առնվել Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոյի քննիչների կողմից։ Նրանք զգուշացումով ծանուցում են հանձնել այն պատկերասրահի տնօրինությանը, որտեղ պահվում են նախկին նախագահին պատկանող նկարները։ «Գազետայի» փոխանցմամբ՝ քննիչը ժամանել է Կիևի Իվան Գոնչարի անվան թանգարան ու նրա տնօրենին հայտնել, որ նկարները կալանավորվում են։ Նա նաև զգուշացրել է, […]
17:37 29.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հարությունյանը նշել է, որ Արցախին վերաբերող խնդիրները համազգային օրակարգի մաս են կազմում, և շատ կարևոր է հայկական քաղաքական ուժերի կողմից այդ առթիվ ցուցաբերվող հետաքրքրությունը: Արա Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ […]
17:28 29.05.2020
Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կոչ է արել Արցախի հետ ուժի լեզվով երբևէ չփորձել խոսել՝ հիշեցնելով 1994 թվականը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:25 29.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
17:20 29.05.2020
Հայաստանի Հանրապետությունը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր: 2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, […]
17:19 29.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել […]
17:12 29.05.2020
Հարավային Կորեայում փակվում են պետական թանգարանները, պատկերասրահները և թատրոնները, որոնք բացվել էին օրեր առաջ՝ կարանտինային ռեժիմի թուլացման արդյունքում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Հաստատությունները սկսեցին փակվել Սեուլում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալուց հետո: Հարավային Կորեայի կառավարությունը խստացրել է նաև անվտանգության միջոցառումները կրթական հաստատություններում: Նախակրթական և միջնակարգ դպրոցները պարտավոր են սահմանափակել ուսանողների թիվը, որը չպետք […]
17:11 29.05.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ փոքրիկ Արփիի հետ: «Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի»,- լուսանկարին կից՝ գրել է նա:
17:08 29.05.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին 15 հարցեր, որոնց թվում է նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Խորհրդի հարգելի նախագահ Կառավարությունների հարգելի ղեկավարներ Հարգելի Սերգեյ Նիկոլայի Հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում […]
17:05 29.05.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։ Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի, խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»:
16:45 29.05.2020
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԶԼՄ-ները ներառել է կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների շարքում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: «Լրատվական ոլորտը ներառվել է ռուսական տնտեսության այն ոլորտների մեջ, որոնք առավելապես են տուժել կորոնավիրուսի հետևանքով»,- նշել է նա: Ֆինանսական օժանդակության միջոցներից կարող են օգտվել հրատարակչությունները, թերթերը, ամսագրերը, պարբերականները, հեռուստա- և ռադիոընկերությունները, համացանցային պարբերականները, տեղեկատվական գործակալությունները: Միշուստինը նշել […]
16:37 29.05.2020
Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Բացի դրանից՝ ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար: Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում […]
16:35 29.05.2020
Այսօր հեռավար հանդիպում եմ ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: «Քննարկել ենք Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ վիճակը և նախանշել համայնքների միավորման առաջիկայում մեկնարկող գործընթացի շրջանակում հետագա համագործակցության շրջանակը»,- ասված է նախարարի գրառման մեջ:
16:14 29.05.2020
Մինեապոլիսում ցուցարարները այրել են ոստիկանական բաժանմունքը: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ վիրավորներ չկան: Բոլոր աշխատակիցները տանիքից տարհանվել են ուղղաթիռով: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ գիշերը: Ցուցարարները շրջապատել են բաժանմունքը, ոստիկանության ծառայողները փորձել են ցրել ամբոխը լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով, ինչին ի պատասխան՝ ցուցարարները ներխուժել են բաժանմունք և վառել այն: Ավելի […]
15:40 29.05.2020
Ռուսաստանում երեխաների հարցերով մարդու իրավունքների պաշտպան Աննա Կուզնեցովան ունեցել է իր 5-րդ որդուն՝ 7-րդ երեխային։ Այս մասին Կուզնեցովան գրել է իր ինստագրամյան էջում՝ կցելով իր ու երեխայի նկարը։ «Այսօր լույս աշխարհ եկավ Նոր մարդը, իսկ մեր ընտանիքում հիմա 7 երեխա կա՝ 5-ը՝ տղա, իսկ իմ ծնողներն արդեն 10 թոռնիկ ունեն։ Եվ դա երջանկության իմ պարզ […]
15:25 29.05.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, […]
15:23 29.05.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է հայազգի նկարիչ ու քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին։ Նա Ֆրանգուլյանի գործերն անվանել է պահանջված ու ոչ պարզունակ։ Հրապարակումը տեղադրվել է ՌԴ նախագահի կայքում։ «Շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Լինելով տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, զանազան ժանրերում և տարբեր տեխնիկաներով ստեղծված վառ, ինքնատիպ աշխատանքների հեղինակ՝ Դուք միջազգային լայն ճանաչման եք […]
15:22 29.05.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր կարծիքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ։ Դրանք ներառում են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ-ին ուղղված հարցերի պատասխանները։ Հարցերից մեկը, որին պատասխանել է ՄԻԵԴ-ը, այն մասին էր, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր […]