TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Բրեդ Փիթը կորոնավիրուսի պատճառով երկար ժամանակ է՝ վարսավիրանոց չի գնացել

19:00 27.05.2020

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն իր երկրպագուներին զարմացրել է անխնամ արտաքինով: Նույնիսկ կինոաստղերը կորոնավիրուսի հետևանքով մեկուսացված լինելով «բախվել են» հասարակ մահկանացուներին հատուկ խնդիրներին: Դատելով լուսանկարներից՝ Փիթը վաղուց չի օգտվել վարսահարդարի ծառայություններից: Փիթի լուսանկարը, որում նա երկար մազերով է և չներկված, անխնամ մազարմատներով, հրապարակել է Daily Mail-ը: Աստղը իր ընկերոջ հետ է. նրանք Մալիբուում են՝ Փիթի տան […]

̰
Գողացել են ավտոմեքենան և վթարի ենթարկվել

18:58 27.05.2020

Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին: Հետագա միջոցառումներով […]

̰
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացմանը

18:51 27.05.2020

 Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին հաստատել է Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, հայտնում է ТАСС-ը: «Այսօր ԵՄ խորհուրդը հավանության է արժանացրել Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,- ասվում է Բրյուսելի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագիրը նախատեսում է ԵՄ Բելառուսի քաղաքացիների համար վիզայի արժեքի նվազեցում մինչև 35 […]

̰
Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

18:40 27.05.2020

Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։ Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի դրանից՝ տաքսու […]

̰
Հորիզոն

18:32 27.05.2020

̰ ̰
Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ ինքնամեկուսացել է. news.am

18:26 27.05.2020

NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքերով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել դատավորներից մեկի նիստերի քարտուղարի մոտ, որն այս պահին մեկուսացված է, իսկ նրա հետ անմիջական շփում ունեցած դատավորի կազմը (դատավոր, օգնական, գործավար), ինչպես նաև դատարանի ևս հինգ այլ աշխատակիցներ, […]

̰
Կասեցվել է 932 տնտեսվարողի գործունեությունը

18:22 27.05.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումները ողջ հանրապետությամբ շարունակվում են։ Կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների խախտումները ներկայացվում են պարետին, ու դրանց հիմքով կայացվում է տնտեսվարողի գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։ Մայիսի 26-ի դրությամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը […]

̰
Պետք է շարունակել ապրել կորոնավիրուսի հետ, դժբախտաբար. Արսեն Թորոսյան

18:18 27.05.2020

Իրականում մի ինստիտուցիոնալ խնդիր կա, որովհետև հիմնարկ-ձեռնարկությունները, այդ թվում՝ փողոցում մարդկանց վարքագիծը հնարավոր է իրավական ակտերով կարգավորել, բայց ներընտանեկան հարաբերությունները դրանցով հնարավոր չէ կարգավորել: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի դիտարկման, թե կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է շեշտը դնել մարդկանց ինքնագիտակցության բարձրացման վրա: «Այդտեղ պետք է […]

̰
Հորիզոն 18.00

18:00 27.05.2020

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Volkswagen Vento-ն դուրս է եկել ճանապարհից և հայտնվել փոսում

17:55 27.05.2020

Մայիսի 27-ին՝ ժամը 11։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական ավելի քան 30 երկիր այցելելու արգելքը

17:50 27.05.2020

Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական ավելի քան 30 երկիր այցելելու արգելքը, եթե համաճարակային վիճակն այնտեղ կրկին չվատանա: Այս ցանկում են Եվրամիության 26 անդամները, ինչպես նաև Շենգենյան գոտու անդամ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը: Վերջնական որոշումը կկայացվի վաղը՝ կառավարության նիստում: Ավելի քան երկու ամիս առաջ՝ մարտի 17-ին, Գերմանիայի արտգործնախարարը հորդորել էր երկրի քաղաքացիներին […]

̰
Հանրային տրանսպորտի մշտադիտարկումներ Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում

17:46 27.05.2020

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողական աշխատանքները՝ ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։ 2020թ․ մայիսի 27-ին՝ ժամը 08:00-ից սկսած, Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում Տեսչական մարմինը և ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը համատեղ ապահովվել են կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների […]

̰
Ո՛չ, մենք չենք պատրաստվում ձախողել. Սուրեն Պապիկյանը՝ Արկադի Խաչատրյանին

17:23 27.05.2020

Պետությունն ամեն ինչ անելու է, որ կապիտալ շինարարությունը հավուր պատշաճի և նորմալ ժամկետներում իրականացվի: Այսպես ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի: «Ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել կապիտալ ծախսերի իրականացումն ամբողջ ծավալով: Եթե կապիտալ ծախսերն այս տարի չիրականացվեն, արդյոք դա կդիտարկեք կառավարության ամենամեծ ձախողումներից մեկը՝ հակաճգնաժամային միջոցառումների […]

̰
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկներին կրկին թույլատրել են այցելել Կոլիզեում

17:21 27.05.2020

Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին կրկին թույլատրել այցելել երկրի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեումը, որի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է եղել: Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել։ Միևնույն ժամանակ, համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։ Հունիսի սկզբին, Կոլիզեումից բացի, նաև թույլատրելի […]

̰
Ովքե՞ր կհրավիրվեն Հաղթանակի շքերթին. Պեսկովն անդրադարձել է թեմային

17:14 27.05.2020

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե որ երկրների ղեկավարներն են հրավիրվել Հաղթանակի շքերթին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ կայանալիք միջոցառման առթիվ կվերականգնվեն ԱՊՀ երկրների ղեկավարներին ուղարկված հրավերները: Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավեր ուղարկելու մասին ոչինչ չի կարող ասել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
Արտակ Դավթյանի շնորհավորանքը Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ

17:13 27.05.2020

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորանք է հղել Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ: Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության […]

̰
Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի

17:05 27.05.2020

Ավելի քան 120 կրթական, սպորտային և մշակութային հաստատություններում կապիտալ շինարարություն կիրականացվի: Դրանք կապահովվեն անհրաժեշտ գույքով։ Որոշ վայրերում արդեն ընթանում են ավարտական փուլի աշխատանքները, հայտնում են կառավարությունից:

̰
Մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի փաթեթներ՝ շուրջ 900 ընտանիքի

16:52 27.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 49 նոր դեպք է հաստատվել

16:44 27.05.2020

Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 455 դեպք, որոնցից 214-ը` առողջացած, 6-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 49 նոր դեպք, 10 առողջացած: Նախկինում հայտնել էինք նաև, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Միասին անենք ամեն ինչ համավարակի տարածումը կանխելու համար. ոստիկանության հորդորը

16:39 27.05.2020

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Պարետի որոշման կատարումը ապահովելու նպատակով ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցան արտակարգ ծառայության։ Պայքարի առաջնագծում էին ոստիկանության զորքերի ծառայողները, պարեկապահակետայինները, ճանապարհային ոստիկանները և տարածքային բաժինների ծառայողները։ «Ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումից անմիջապես հետո հանրապետության բոլոր քաղաքներում […]

̰
Բնակավայր չի մնացել, որ կորոնավիրուսի դեպք չունենա, ասում եք՝ ինչո՞ւ hանրաքվե չեք անում. թեժ քննարկում ԱԺ-ում

16:30 27.05.2020

Խորհրդարանում այսօր քննարկվում էր «Սահմանադրական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց. «Ըստ էության՝ հանրաքվեի մասին օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա մեկ դրույթ, այն է, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվե […]

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը. ԱԱԾ

16:18 27.05.2020

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել […]

̰
Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ունեցել է ֆիկտիվ բնույթ. Փաշինյանն անդրադարձավ կապալառուներին

16:10 27.05.2020

«Պետական գնումների համակարգում մենք մտցրել ենք պարտադիր բանկային երաշխիքի առկայության համակարգ, և այդ համակարգը կապվում է տեխնիկական վերահսկողության հետ, որովհետև բոլոր կապիտալ շինարարությունները պետք է զուգորդվեն տեխնիկական հսկողությամբ: Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ուներ ֆիկտիվ բնույթ: Այդ վերահսկողությունն ընդամենը հովանոց էր դառնում կապալառուին ապօրինի շինարարություն անելու համար»,- կառավարության նիստում, անդրադառնալով չզեկուցվող փաթեթի մեջ ընդգրկված հարցին, ասաց […]

̰
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

16:09 27.05.2020

Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում: Տրվել են համապատասխան հանձնարարականներ ընթացիկ  ինժեներական և ամրաշինական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

̰
ՀՀ ԱՆ-ն՝ հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ

16:00 27.05.2020

Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։ Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ: Հայաստանում բուժման ուղեցույցի […]

̰
Կառուցենք Հայաստանը նորովի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

15:49 27.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ճանապարհների շինարարության վերաբերյալ: «Կառուցենք Հայաստանը նորովի»,- տեսանյութին կից գրել է նա:

̰
ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

15:18 27.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել […]

̰
Հորիզոն 15.00

15:00 27.05.2020

̰
Գույքահարկը կավելանա. կառավարության որոշումը

14:57 27.05.2020

Գույքահարկը բարձրացվում է: Անշարժ գույքը հարկվելու է հարստությանը համարժեք: Նախագիծն այսօր հավանություն է ստացել կառավարության նիստում: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրների շարքում: Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որն էականորեն տարբերվում է շուկայական արժեքից: Ակնկալվում […]

̰
BACK_TO_TOP