TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Եթե ֆինանսական համակարգում խնդիր լինի, ԿԲ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելի միջոցներ. ԿԲ

14:18 27.05.2020

Առցանց ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ներկայացրել է 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: Նա նշել է, որ 2019-ին բանկերը կայուն աճի միտում են ցուցաբերել: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավականին մեծ աճով՝ հատկապես հիփոթեքային վարկերի ուղղությամբ: Նրա խոսքերով՝ շոկերին դիմակայելու բանկերի ունակությունը շարունակել է բարձր մնալ: «Հիմնական փոփոխությունները, […]

̰
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերածվի ՓԲԸ-ի

14:00 27.05.2020

ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության՝ մայիսի 20-ի որոշումով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվում է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, ինչը միանշանակ դրական է ազդելու կենտրոնի հետագա գործունեության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության, հետազոտության, կանխարգելման, մոնիթորինգի, գնահատման և բուժման կազմակերպման […]

̰
Յուրաքանչյուր մարզի կհատկացվի 5 մլն դրամ ինքնամեկուսացված անձանց սնունդ ու սանիտարահիգիենիկ պարագաներ հատկացնելու համար

13:56 27.05.2020

50 մլն դրամ կհատկացվի ՀՀ մարզերին՝ յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ և ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքները: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ: Այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, […]

̰
Գործադիրում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը, ո՞ւմ է ուղղված այն

13:49 27.05.2020

Կառավարության մայիսի 27-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը: Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Օժանդակության նպատակն է` ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրի գրասենյակներից մեկի շենքի արտաքին պատի քարերը թուլացել են, առկա է ընկնելու վտանգ

13:47 27.05.2020

Մայիսի 27-ին՝ ժամը 11:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Դրիմ Գարդեն» ՍՊԸ գրասենյակի շենքի արտաքին պատի քարերը թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

̰
Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները Երևան-Բրյուսել-Երևան երթուղով

13:36 27.05.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արված. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»:

̰
Թաիլանդում անհայտ անձը ռադիոկայանի շենքում կրակ է բացել

13:33 27.05.2020

Թաիլանդում անհայտ անձը Հյուսիսային Փիթսանուլոկ նահանգի ռադիոկայանի շենքում կրակ է բացել։ Այս մասին հայտնում է Spring News հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Հաղորդվում է նաև, որ ողբերգական պատահարի հետևանքով մեկ մարդ էլ վիրավորվել է: Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները կարողացել են ձերբակալել այդ հանցագործության մեջ կասկածվողին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թաիլանդում հրաձգության […]

̰
Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի օրը հայտնի է. Armtimes.com 

13:30 27.05.2020

Մայիսի 29-ին՝ ուրբաթ օրը, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին ՀԺ-ին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց […]

̰
Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում

13:22 27.05.2020

Մայիսի 27-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 20-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 245 պացիենտ, որոնցից 167-ը մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Հիվանդության արձանագրման առաջին օրից մինչ օրս Շիրակի մարզի 340 բնակչի մոտ է դրական ախտորոշում եղել, նրանցից […]

̰
Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 500 տնտեսվարողի մոտ պարետի ցուցումի խախտումներ են արձանագրվել

13:10 27.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի […]

̰
Մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը

13:08 27.05.2020

Գործադիրը մայիսի 27-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով մեկնարկում է Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանների տրամադրման 2-րդ փուլը: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախատեսվում է ԲԳՎ-ների տրամադրման միջոցով 2 169 750 հազար դրամ ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման հարցի լուծմանը: «Նախորդ փուլում […]

̰
Հորիզոն 13.00

13:00 27.05.2020

̰
«Ո՛չ, պարո՛ն դատարան». արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին

12:47 27.05.2020

Գործադիրն այսօր քննարկեց և հավանություն տվեց նախագծին, որով սահմանվում է, որ բողոքի առկայության պարագայում շինարարությունը չի կասեցվելու, քանի դեռ հիմնավոր հիմքեր չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին: «Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ […]

̰
Հայաստանում 450 մլն դոլարի կասեցված շինարարություն կա. գործադիրը նրանց աջակցող նախագիծն ընդունեց

12:44 27.05.2020

Կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ «Վարչալկան դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախագծի ներկայացումից հետո վարչապետը հստակեցրեց, որ այս նախագիծն օր առաջ պետք է ընդունել, քանի որ Հայաստանում գործող օրենքով շինարարության ոլորտը լուրջ վնասներ է կրում, և […]

̰ ̰
ՀՀ ԶՈՒ պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում. Տիգրան Աբրահամյան

12:18 27.05.2020

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում: «Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում: Մի կողմից, […]

̰
Ովքե՞ր են Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառուները

12:17 27.05.2020

ՀՀ կառավարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 19-րդ ծրագիրը: Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%ը՝ որպես դրամաշնորհ։ Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ […]

̰
Արքայազն Հարրին գումար է խնդրել հորից

12:15 27.05.2020

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը գումարի կարիք ունեն: Այս մասին հայտնում է KP.ru-ն: Ամուսինները նաև մեծ պարտք են կուտակել Լոնդոնում իրենց պալատի վերանորոգման համար: Զույգը որոշել է գումար խնդրել արքայազն Չարլզից: Սասսեքսի դուքսն ու կինը ֆինանսական խնդիրների մեջ են հայտնվել այն բանից հետո, երբ սկանդալային ձևով հրաժարվեցին արքայական արտոնություններից ու լիազորություններից և Մեծ Բրիտանիայից մեկնեցին […]

̰
Կուբայում քամին ու հեղեղները մարդկանց թողել են առանց լույսի, տներն՝ առանց տանիքի

11:59 27.05.2020

Ուժեղ քամին Կուբայում վնասել է տասնյակ տներ ու հոսանքալարեր, իսկ հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու դաշտերը: Այս մասին հայտնում է KP.ru-ն: Տորնադոն ու կայծակները հազարավոր մարդկանց առանց լույսի են թողել: Ուժեղ քամին տներից պոկել է տանիքները։ Բացի այդ, հեղեղների պատճառով ամբողջությամբ լցվել է տարածաշրջանի խոշորագույն ջրամբարը: Հեղեղվել են փողոցները, մայրուղիները և գյուղատնտեսական նշանակության հողերը: […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել

11:45 27.05.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի ընդհանուր 735 դեպք: Ապաքինվել է ևս 20 պացիենտ, և ապաքինվածների ընդհանուր  թիվը կազմում է 557: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 250-ը:

̰
Մեզնից յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր հարազատներին ու մտերիմներին. ՀՀ պարետ

11:22 27.05.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով. «Մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը պետք է ներդնի այս պայքարում և մեզնից յուրաքանչյուրը պետք է պաշտպանվի ու պաշտպանի իր հարազատներին ու մտերիմներին։ Շատ կարևոր է կանոնների պահպանումը, սոցիալական հեռավորությունն ու դիմակների կրումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը»:

̰
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ

11:21 27.05.2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են: Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789 է:

̰
Ամերիկացի գիտնականները կանխատեսում են ամռանը կորոնավիրուսի անկում

09:54 27.05.2020

Ամերիկացի գիտնականները վերլուծել են գրիպի սեզոնայնությունը վերջին 8 տարվա ընթացքում և առաջ քաշել եզրակացություն, որ COVID-19-ի համաճարակն ամռանն անկում կապրի: Վիճակագրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսները սովորաբար առավելագույն ակտիվություն են ցուցաբերում հունվարին, իսկ ապրիլի վերջին անկում են ապրում: Մասնագետները շեշտել են, որ խոնավությունը մեծ նշանակություն ունի այդ վարակի համար: Երբ ջեռուցումն աշխատում է ցուրտ սենյակներում, […]

̰
Ինչպես է «Հեռանկարի» հեռավար քննարկման ժամանակ Արտյոմ Երկանյանի շունը «ներխուժում» ուղիղ եթեր

23:58 26.05.2020

Այսօր «Հեռանկար» հաղորդաշարի հեռավար քննարկման ժամանակ անսովոր դեպք է տեղի ունեցել: Փաստաբան Նազելի Վարդանյանի, «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի և «Հեռանկար» հաղորդաշարի հաղորդավար Արամ Աբրահամյանի քննարկման ժամանակ անսպասելիորեն բացվել է Արտյոմ Երկանյանի աշխատասենյակի դուռը, և շունը մտել է սենյակ: Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հրապարակել էր վճիռը: Մանրամասները՝ տեսանյութում: «Հեռանկար» հաղորդաշարի […]

̰
Մոսկվայում 1 օրում COVID-19-ի հետևանքով մահացել է 73 մարդ

23:44 26.05.2020

Մոսկվայում COVID-19-ից մահացածների թիվը 1 օրում ավելացել է 73-ով: Այդպիսով, համավարակն սկսվելուց ի վեր մահացածների թիվը հասել է 2183-ի: Այս մասին ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի Մոսկվայի օպերատիվ շտաբի Telegram-ալիքում: «Մոսկվայում մահացել է 73 պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել էր թոքաբորբ, նրանց մոտ հաստատվել էր նաև կորոնավիրուսային վարակ»,- ասվում է շտաբի հաղորդաագրության մեջ: Նախօրեին հաղորդվել էր […]

̰
Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը բացել է դռներն այցելուների առաջ

23:34 26.05.2020

Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը բացել է դռները հավատացյալների առաջ: Հիշեցնենք՝ տաճարը դռները փակել էր մարտի 5-ից՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ, հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է, որ տաճարի բացմանը այսօր առավոտյան ներկա են եղել երեք եկեղեցիների առաջնորդները, որոնք պատասխանատու են Սուրբծննդյան տաճարի համար: Տաճարը, ըստ ավանդության, կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։ Եկեղեցին համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի […]

̰
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով

23:09 26.05.2020

Պտղունք համայնքի նորակառույց թաղամասի բնակիչները կապահովվեն կապույտ վառելիքով. սուբվենցիոն ծրագրի շրջանակում կգազաֆիկացվեն Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ: Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ […]

̰
ՄԻԵԴ-ի այս որոշումն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ կայացրած դատավճիռ է. ՀՀ ԱԳՆ

23:03 26.05.2020

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ: «Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը: 2004թ. Բուդապեշտում […]

̰
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը

23:00 26.05.2020

YouTube վիդեոհոսթինգը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարար Դողան Քասադոլուի տեսանյութը, որը ատելության խոսք էր պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը: Նշենք, որ անցյալ տարի Քասադոլուն թուրքական Akit TV-ի «Բացվում է օրը» (Gün Başlıyor) հեռուստածրագրի հաղորդավար Յուսուֆ Օզան Դեմիրի հարցերին պատասխանելիս հետևյալ կերպ էր արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին․ «Հայոց ցեղասպանության պնդումները դարի զրպարտությունն են  և […]

̰
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով

22:52 26.05.2020

Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ «Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է դեսպանության գրառման մեջ:

̰
BACK_TO_TOP