TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Admin

Admin

Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը. Մնացականյան

22:41 26.05.2020

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության […]

̰
Հորիզոն 22.00

22:00 26.05.2020

̰
Կանոնները պահպանելով հնարավոր կլինի վիրուսը կառավարելի դարձնել

21:09 26.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ճեպազրույցում խոսեց դիմակների արդյունավետության մասին: Նա ընդգծեց, որ դրանք կարգապահորեն կրելն ուղղակիորեն ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը. «Դա վերարտադրողականության թիվն է, որը կարգապահորեն դիմակ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Կանոնները, հավաքական ջանքերով պահպանելով, բոլոր շանսերը կունենանք վարակը […]

̰
Քննարկվել են թեստավորման քաղաքականության որոշակի փոփոխություններ. ՀՀ պարետ

20:44 26.05.2020

«Մենք քննարկել ենք թեստավորման մեր քաղաքականության որոշակի փոփոխություններ և մասնավոր թեստավորող լաբորատորիների ներգրավման հարցը: Եվ որոշ ժամանակ անց, կարծում եմ, թեստավորման շարունակական ավելացման գործընթացն է’լ ավելի մեծ ծավալների կհասնի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նա նկատեց, որ ընդհանուր կանոնների պահպանման պարտաճանաչությունը թույլ կտա նվազեցնել վարակի տարածման թվերը: Նա նաև ընդգծեց, որ […]

̰
Վարչապետը հավատացնում է, որ սահմանված կանոններն իրենք խստորեն պահպանում են

20:28 26.05.2020

«Սիրելի քաղաքացիներ, այն կանոնները, որոնք  սահմանել ենք, մենք խստորեն պահպանում ենք, և նույնն ակնկալում ենք ձեզանից»,- այսօրվանից մեկնարկած և պարբերաբար կազմակերպվելիք ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամվա գործողության ընթացքում 35 տաքսու վարորդ է ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարաններն ու ռեստորաններն են փակվել: «Մենք գնալու ենք շատ […]

̰
Հորիզոն 20.00

20:00 26.05.2020

̰
Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն. Ն. Փաշինյան

20:00 26.05.2020

Դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորություն. այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց բոլորի համար համընդհանուր կանոնների մասին. «Չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողություններն իրականացնեն: Մինչ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ քաղաքացու համաճարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համաճարակի հաղթահարում: «Մեր […]

̰
Կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. Փաշինյան

19:18 26.05.2020

Այսօրվանից սկսած՝ ՀՀ վարչապետ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու ճեպազրույցով: Այսօրվա ճեպազրույցին մասնակցում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ճեպազրույցը նվիրված է կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այլն: Փաշինյանը նշեց՝ կարելի է ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք: Նրա խոսքերով՝ պարետատան […]

̰
Ի՞նչ է արձանագրել ՍԱՏՄ շրջայցը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

19:15 26.05.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ, այսօր՝ 26.05.2020թ, շրջայց են կատարել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի 13 օբյեկտներում՝ ստուգելու ՀՀ պարետի որոշումների կատարման ընթացքը: Հանրային սննդի 12 օբյեկտներում՝ Ա/Ձ «Անահիտ Դամիրյան», 3-րդ թաղամաս 20/8, Ա/Ձ «Խաժակ Սարգսյան» Տիգրան Պետրոսյան 23/2, «Պիցցա Տաշիր» ՍՊԸ, Տիգրան Պետրոսյան 9/5, Ա/Ձ «Նելլի Ավանեսյան», […]

̰
Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական խիստ միջոցառումներ Դավթաշեն վարչական շրջանում

19:04 26.05.2020

ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ս․թ․ մայիսի 26-ին՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության ապահովման վարչության աշխատակիցները և ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ […]

̰
ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբյեկտներում

18:56 26.05.2020

ՍԱՏՄ շարունակում են մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբյեկտներում: Այսօր՝ 26.05.2020թ, ՀՀ պարետի մայիսի 24-ի N87 և մայիսի 25-ի N90 որոշումների համաձայն՝ 24 ժամով կասեցվել է այն օբյեկտների աշխատանքը, որտեղ արձանագրվել են խախտումներ. Երևանում դրանք 6-ն են: ✅«Ֆամիլիա» ՍՊԸ, Ադոնց 6/1 ✅«Կրեդ» ՍՊԸ, Հալաբյան 65-4 ✅Ա/Ձ «Արսեն Մարգարյան», Ադոնց 6/1 ✅Ա/Ձ «Միքայել Երոյան», Ֆուչիկի […]

̰
Վարչապետը հանձնարարել է կանխարգելիչ կանոնները խախտողների նկատմամբ լինել խիստ

18:55 26.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, պացիենտների առողջական վիճակի, առողջապահական համակարգի հզորությունների մասին: Անդրադարձ է կատարվել տեսչական մարմինների և ոստիկանության կողմից կանխարգելիչ կանոնների վերահսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, վարչական իրավախախտումների դեպքերին: Վարչապետ […]

̰
Կոտայքի մարզի հանրային սննդի 2 օբյեկտում այսօր 24 ժամով դադարեցվել է աշխատանքը

18:50 26.05.2020

Կոտայքի մարզի հանրային սննդի 2 օբյեկտում այսօր 24 ժամով դադարեցվել է աշխատանքը. չի կատարվել սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու ՀՀ պարետի որոշումը: Ստորև անվանումները՝ Ա/Ձ «Կամո Հարությունյան», ք. Հրազդան, Բաղրամյան 26 «Գառնի տուն» ՍՊԸ, գ. Գառնի Մարզպետունի 8

̰
Արցախի նախագահը ստորագրել է մի շարք հրամանագրեր, նշանակվել են նոր նախարարներ

18:44 26.05.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների […]

̰
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել

18:42 26.05.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Այս […]

̰
Մոսկվան հիստերիա չի բարձրացնի, եթե ԱՄՆ-ն դուրս գա «Բաց երկնքի մասին» համաձայնագրից. Լավրով

18:36 26.05.2020

Մոսկվան չի պատրաստվում հիստերիա բարձրացնել «Բաց երկնքի մասին» համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու հետևանքով, այլ կվերլուծի ստեղծված իրավիճակը: Ինչպես հայտնում է Kp-ն, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ի՞նչ կլինի հետագայում: Մենք ոչ մի հիստերիա չենք բարձրացնի: Առավելագույնս կշռադատված կմոտենանք այս իրավիճակի վերլուծությանը՝ հենվելով, նախ և առաջ, մեր ազգային հետաքրքրությունների և մեր դաշնակիցների […]

̰
Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային. Խոակին Կապարոս

18:32 26.05.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը, միջպետական սահմանների փակ լինելու և համապատասխան չվերթների բացակայության պատճառով, առայժմ չի կարողանում վերադառնալ Հայաստան, սակայն մանրամասն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի՝ ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի առաջնությունում հանդես եկող թեկնածուների ելույթներին: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Կապարոսը կիսվել է հենց Հայաստանի առաջնության 18-րդ մրցափուլից ստացված տպավորություններով: «Անկասկած, այդ […]

̰ ̰
Հորիզոն

18:30 26.05.2020

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ

18:25 26.05.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ: Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ:

̰
Եթե ՀՔԾ-ն պատգամավորին 1 անգամ հարվածելը ծեծ չի որակել, ոստիկանն էլ կարող է կրկնել դա․ Սամսոնյան

18:19 26.05.2020

Քաջարանի միջադեպը այսօր քննարկվեց նաև Ազգային ժողովում հայտարարությունների ժամին։ Իմքայլական պատգամավոր Տիգրան Կարապետյանը միջադեպերի հետևում քրեաօլիգարխիկ հետք տեսավ ու հայտարարեց, որ զիջումներ չեն լինելու։ Իսկ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ուշադրությունը հրավիրեց ոստիկանությունում մարդկանց ծեծելու մասին հայտարարությունների վրա։ Նա նշեց, որ մինչ այս հնարավոր էր եղել բացառել նման դեպքերը, սակայն հիմա ոստիկանությունում այնպիսի վիճակ է, որ […]

̰
Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

18:18 26.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում […]

̰
Տխուր փաստ է, որ կորոնավիրուս ունեցող պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի. Ալինա Նիկողոսյան

18:05 26.05.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ: «Տխուր փաստ է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի: Hamlet ջան, շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- գրել է Նիկողոսյանը:

̰
Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինի կոնստրուկտիվ, երբեք․ Արման Աբովյան

17:50 26.05.2020

Քնած հայ սպային սպանած ադրբեջանցի մարդասպանի վերաբերյալ ՄԻԵԴ այսօր հրապարակած վճռին խորհրդարանում անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա այս վճիռը դիտարկեց Ադրբեջանի պետության համատեքստում։ Աբովյանի խոսքերով՝ մինչև չհասկանանք, որ Ադրբեջանը կառուցողական չէ, քաղաքակիրթ չէ և մեր թշնամին է, դրական լուծումներ Արցախյան հակամարտության կարգավորման մեջ չեն լինի։ Պատգամավորի խոսքերով՝ Բաքուն ցույց է տվել, որ հետաքրքրված չէ […]

̰
Տնտեսական ցուցանիշները շատ ավելի վատն են, քան սպասելի էր․ Մելքումյան

17:44 26.05.2020

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները, որոնք շատ ավելի վատն են, քան սպասելի էր։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Տնտեսական ակտիվության անկումը, ինչպես մեջբերեց պատգամավորը, 17 տոկոս է եղել։ Նա համեմատեց 2009 թվականի ճգնաժամի հետ, երբ 14,1 տոկոս անկում է եղել։ Բայց ըստ Մելքումյանի՝ այս անգամ […]

̰
ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը․ Տաթևիկ Հայրապետյան

17:36 26.05.2020

Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր անդրադարձավ ՄԻԵԴ վճռին, որ վերաբերում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։ Հայտարարությունների ժամին նա ասաց, որ իր կարծիքով՝ ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը։ Հայրապետյանն ասաց, որ սրանով ցուցադրվում է այն թեզը, որի մասին իրենք մշտապես խոսում են՝ կենսական անվտանգության մասին։ Դա ցուցադրում է, […]

̰
Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրգործեր

17:26 26.05.2020

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները: Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց […]

̰
Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը ՔԿ-ում վարույթ է ընդունվել

17:20 26.05.2020

2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով  հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ […]

̰
Կառավարությունը հապաղում է. Գևորգ Գորգիսյան

17:18 26.05.2020

Համավարակի սկզբում կառավարությունը հայտարարում էր, որ պետք է կապիտալ շինարարություն իրականացնի, սակայն հապաղել է անել դա, իսկ օրեր անց արդեն ամառը կգա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա ասաց, որ իրենք շարունակ պնդում են, որ հանելով բանկային երաշխիքի հարցը՝ կառավարությունը կարող է ներգրավել նաև միջին չափի շինարարական կազմակերպություններին։ Սակայն, քանի […]

̰
Ոստիկանության պարեկային ծառայություն ընդգրկվելու համար կկարողանան դիմել բոլորը․ փոխնախարար

16:59 26.05.2020

Ոստիկանությունում նոր ստեղծվող պարեկային ծառայությունում ծառայության ընդունվելու համար չի պահանջվելու ո՛չ փորձ, ո՛չ բարձրագույն կրթություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։ Նա տեղեկացրեց, որ դիմողները պետք է համապատասխանեն միայն ֆիզիկապես, իսկ կրթությունը կազմակերպելու են հենց իրենք։ Փոխնախարարի խոսքերով՝ սահմանափակումներից մյուսն էլ վերաբերում է տարիքին․ կկարողանան դիմել 18-35 տարեկան անձինք։ Գործող ոստիկանները, […]

̰
BACK_TO_TOP