16:53 26.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ին սպառնացել է հարաբերությունների խզմամբ, եթե կազմակերպությունն իր առաջարկած բարեփոխումները կյանքի չկոչի: Այս մասին հայտնում է Kp.ru-ն: Ի պատասխան՝ ԱՀԿ-ից պատմել են ԱՄՆ-ի կողմից իրենց ֆինանսավորումից հրաժարվելու հետևանքների մասին: Այդ գումարը ուղղվում է վարակների դեմ պայքարին, գերազանցապես նոր զարգացող երկրներ, որտեղ տարբեր պատճառներով ամենից հաճախ է հիվանդությունների բռնկում գրանցվում: Սկսվելով իբրև […]
16:49 26.05.2020
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
16:43 26.05.2020
Ուսումնական տարվա ավարտին զուգընթաց գործակալությունն ահազանգեր է ստանում, որ հեռավար դասընթացների ժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները (դեկանատի կամ ռեկտորատի աշխատակիցը, կամ դասախոսը՝ դեկանատի կամ ռեկտորատի անունից) առցանց լսարանի (մյուս ուսանողների) ներկայությամբ հայտնում են ուսման վարձը չվճարած ուսանողների անուններն ու ազգանունները, զգուշացնում վարձը վճարելու պայմանի և չվճարելու հետևանքների մասին: Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության […]
16:30 26.05.2020
Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հյուրանոցում քնած վիճակում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների, ինչպես նաև մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ՝ 2013 թվականին ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատներով կայացված որոշումը: Որոշմամբ Հունգարիայի կողմից Ադրբեջանին մարդասպան Ռամիլ Սաֆարովի […]
16:23 26.05.2020
Ազգային ժողովում այսօր ներկայացվեց նախագիծ, որով ոստիկանության կազմում ստեղծվելու է պարեկային ծառայություն։ Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այն գործելու է պարետապահակետային ծառայության և ճանապարհային ոստիկանության փոխարեն։ Գրիգորյանը նաև ժամկետներ նախանշեց, ըստ որոնց՝ Երևանում պարեկային ծառայությունը կսկսի գործել 2021 թվականի առաջին եռամսյակում, մարզերում՝ 2022 թվականի առաջին եռամսյակում։ Մինչ այդ կգործեն երկու ընթացիկ ծառայությունները։ Պարեկային ծառայությունն […]
16:18 26.05.2020
Ազգային ժողովում քննարկումների թեմայից շեղվելով՝ ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանը տեղեկացրեց, որ այդ պահին տեղի է ունենում իր հարազատի հուղարկավորությունը, որին չի կարող մասնակցել համավարակի պատճառով։ Նա այս մասին խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարը հիմնավորելու համար։ Շուշանյանը բոլորին կոչ արեց հետևել կանոններին, քանի որ եթե իրենց կորոնավիրուսը չի սպառնում, ապա իրենց միջոցով շարունակվող շղթան կարող է տանել […]
16:05 26.05.2020
Ազգային ժողովում այսօր զուգորդվեց ներդրումների լինել-չլինելու մասին հարցի քննարկումը ընդդիմության և մեծամասնության միջև։ Դա մասնակիցներն էին Միքայել Մելքումյանը, Արտակ Մանուկյանն ու Գևորգ Պապոյանը։ Մելքումյանը պնդում է, որ օտարերկրյա ներդրումներն աճել են ընդամենը 400 հազար դոլարով, իմքայլական պատգամավորները հակադարձում են, որ դա հատվածական պնդում է, և պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ «Գալիս, խոսում եք, հետո […]
15:59 26.05.2020
Ավագանու նիստում ամենաքննարկվողը ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցն էր։ Տարակարծիք էին, ոչ միայն խմբակցությունները, այլև իմքայլականները։ Տարակարծություններն առնչվում են մանկապարտեզների շենքերում տեղակայված ԵԿՄ տարածքներին։ Հայրենասիրական ելույթներ և փոխադարձ մեղադրանքներ են հնչել։ Երևանի ավագանին որոշեց ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով 5 տարով հողատարածքներ տրամադրել։ Մանրամասները՝ տեսանյութում:
15:56 26.05.2020
Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել ԵԱՏՄ փաստաթղթերում կատարվող այն փոփոխությունը, որի համաձայն՝ Հայաստանը ևս 1 տարով՝ 2020 թվականի ընթացքում, արտոնություն է ստանում որոշ ապրանքներ ներկրելու հարցում։ Դա նշանակում է, որ այդ ապրանքները Հայաստան կներկրվեն ավելի ցածր մաքսատուրքերով։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բացատրեց, որ այդ արտոնությունը Հայաստանին տրվել էր 5 տարով և ավարտվում էր 2020 […]
15:53 26.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները […]
15:45 26.05.2020
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության և Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու […]
15:37 26.05.2020
Հայաստանի Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի նպատակն է պարզեցնել հողի նպատակի փոփոխության գործընթացը սպանդանոցների կառուցման համար։ Նախագիծը պարզեցված ներկայացրեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ հուլիսի 1-ից Հայաստանում անցում է կատարվելու բացառապես սպանդանոցային մորթին, ինչի համար էլ կարևոր է այս պահին իրականացնել այդ փոփոխությունը։ Այս հապճեպությունը կապված է այն բանի հետ, որ դեռ […]
15:22 26.05.2020
Այսօր հրապարակվել է ՄԻԵԴ վճիռը, որով դատարանը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը։ Ազգային ժողովի նիստի ժամանակ որոշմանն անդրադարձավ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ «Երկար տարիներ անց արձանագրվեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր սպայի միջոցով խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլ նաև փաստվեց Ադրբեջանի […]
15:00 26.05.2020
Իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանն անդրադարձել է հողերի նշանակությունը փոխելու և դրա արդյունքում այդ հողերի վրա կառուցվելիք շինությունների հարցին։ «Ես կողմ եմ քվեարկել Կոմիտաս 59 հասցեի տարածքում հողի նշանակությունը փոխելու համար, որովհետև հասկացել եմ, որ այդտեղ գործարան չի կարող լինել, բայց ես պատկերացում չունեի, որ այդտեղ 3 բարձրահարկ շենք են նախատեսում կառուցել: […]
14:55 26.05.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 9-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Տեսչական […]
14:40 26.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 15։18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին: Օդաճնշիչ զենքը վերցվել է փորձաքննության ուղարկելու […]
14:30 26.05.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին: Դիմումը նա հրապարակել է «Ֆեյսբուքում»՝ կից նշելով. «Հեռավոր բնակավայրերում, որտեղ նույնպես հասավ համավարակը, 1 բժիշկը սպասարկում է մի քանի բնակավայր և չի կարող ասուպի արագությամբ այս ու այնկողմ վազել … Մասնագետները գտնում են, որ եթե գյուղական ամեն մի բնակավայր ունենա մեկ պուլսոքսիմետր, կյանքներ […]
14:26 26.05.2020
Երևանի ավագանու նիստի իր ելույթում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ շատ շինարարություններ այս օրերին կանգնած են այն պատճառով, որ տեխվերահսկողություն չի իրականացվում: «Փաստորեն, կառավարությունը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց, հանեց: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական վերահսկողություն իրականացնողներից, նաև շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, որի հետևանքով գնումները կանգնում են, […]
13:56 26.05.2020
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 98 միլիոն 93 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 855 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 39 միլիոն 237 […]
13:55 26.05.2020
Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ։ Այդ մասին գրված է ընկերության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, որոնց մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։ «Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ […]
13:52 26.05.2020
Հայաստանի խորհրդարանը բնորոշելիս իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը որոշեց իր հայրական բնակավայրին հատուկ բառապաշար օգտագործել․ «Ինչ ջուռի մարդ ասես՝ կա»։ Նա, առանց անուն նշելու, սկսեց քննադատել պատգամավորներից մեկին ու հայտարարեց, որ վերջինս ստահոդ տեղեկություններ է տարածում ԱԺ ամբիոնից։ Այդ պատգամավորի վարքը, ըստ Հակոբյանի, կարող է նվազեցնել Հայաստանի միջազգային վարկն ու մոլորեցնել Հայաստանի բնակիչներին։ Հակոբյանը հայտարարեց, որ, […]
13:51 26.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ մեջբերումն է արել կորոնավիրուսի տարածման ուղիների վերաբերյալ գիտական հոդվածից. «Աշխատավայրեր.Վարակի տարածման հաջորդ ձևը կոչվում է կենտրոնացում: Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը […]
13:46 26.05.2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով»:
13:45 26.05.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է խորհրդարանում իր ունեցած ելույթը՝ կից նշելով. «Այսօր դիմակը մեր փրկության գործիքն է, մենք պետք է պաշտպանենք իրար, ցավոք, նաև մեկուսանալ։ Բայց էս ախտը կվերանա, եթե մենք միասին ենք, խոսում ենք ու լսում իրար։ Համագործակցությունը այլընտրանք չունի, այն հաջողման առանցքային գործոն է։ Կգա օրը, […]
13:38 26.05.2020
ԵՊԲ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում տնային պայմաններում պաշտպանիչ դիմակ պատրաստելու մասին տեսանյութ է հրապարակել: «Սեփական արտադրության» դիմակ ունենալու տարբերակ: Սիրելի՛ մարդիկ, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք բոլոր կանոնները․․․ Օգնե՛ք մեր բուժաշխատողներին, որ նրանք «կռվեն» ու հաղթեն այս դաժան պայքարում, իսկ որ հաղթելու ենք՝ գեթ 1 րոպե չկասկածեք»,- գրել է նա:
13:31 26.05.2020
Այս փուլում շատ կարևոր է դիմակ կրելը, բայց կարևոր է նաև դեմքի մասին չմոռանալը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում քննարկման ժամանակ նշեց իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ «Գալու է ժամանակը, որ էս դիմակները հանելու ենք, և մեր դեմքը պետք է կորցրած չլինենք հանկարծ։ Եվ գալու է ժամանակը, երբ մենք էլի պետք է իրար գրկենք բարևելիս, իրար […]