TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+31.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Ուկրաինայում կրակոցներից հայ է վիրավորվել

13:43 23.08.2019

Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54 -ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ: Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ […]

̰
Իտալիայում բանակցում են կառավարական ճգնաժամից երկիրը դուրս բերելու հարցի շուրջ

11:59 23.08.2019

Իտալիայում կառավարություն ձևավորելու շուրջ նոր բանակցություններ կանցկացվեն օգոստոսի 27-ին: Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան կուսակցություններին մի քանի օր է տվել՝ խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն ձևավորելու հարցերը համաձայնեցնելու համար: Ինչպես նշել է պետության ղեկավարը, երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը պետք է լուծվի կարճ ժամկետում։ Հիշեցնենք, որ այս շաբաթ հրաժարական տվեց վարչապետ Ջուզեպպե Կոնտին: Նա քննադատել էր փոխվարչապետ Մատեո […]

̰
Վաշինգտոնում բանանների մեջ 1 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել

11:39 23.08.2019

Ավելի քան 1 մլն դոլար ընդհանուր արժեքով կոկաին է հայտնաբերվել Վաշինգտոն նահանգի Safeway 3 ցանցի մթերային խանութներում: Կոկաինը եղել է բանանների մեջ: Այս մասին հաղորդել է AP-ն: Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 23 կգ կոկաին: Այն հայտնաբերվել է բանանի խմբաքանակի բեռնաթափման ժամանակ: Իրավապահներն առգրավել են թմրանյութը:

̰
Ադրբեջանցի փորձագետները կասկածի տակ են դրել թռչնի հետ բախման հետևանքով ՄիԳ-29-ի կործանման վարկածը

11:28 23.08.2019

Ադրբեջանի ռազմական փորձագետները կասկածի տակ են դրել երկրի ՊՆ այն վարկածը, թե հուլիսի 24-ին Կասպից ծովն ընկած ՄիԳ-29-ի կործանման պատճառը թռչնի հետ բախումն է: Մոտ մեկ ամիս տևած հետաքննությունից հետո Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, թե հուլիսի 24-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ օդանավի կործանման պատճառը թռչուններն են եղել, որոնց հետ բախման հետևանքով օդանավն անհետացել է ռադարներից […]

̰
Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

10:43 21.08.2019

Կրասնոդարում զանգվածային փոխհրաձգություն է տեղի ունեցել շաուրմայի վաճառքի կետերից մեկի մոտ: Ըստ ականատեսների՝ սկզբում բարձր տոնով խոսակցություն է լսվել, ապա բազմաթիվ կրակոցներ են հնչել: Ականատեսը պատմել է նաև, որ շտապօգնության մեքենան առնվազն մեկ հոգու տարել է հիվանդանոց: Առայժմ չճշտված տվյալներով՝ ևս մեկ հոգու տարել են մարդատար մեքենայով: Կրակոցների փաստը հաստատվել է, սակայն ոչ մի այլ […]

̰
Թուրք և ամերիկացի զինվորականները համաձայնության են հասել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման հարցում

10:47 16.08.2019

Անվտանգության գոտու ստեղծման հարցը ԱՄՆ զինվորականները քննարկել են Թուրքիայի իրենց գործընկերների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային սահմանի մերձակա մի տարածքում: Ըստ հաղորդագրությունների՝ ամերիկացի և թուրք զինվորականները համաձայնության են եկել բուֆերային գոտի ստեղծելու հարցում, որը փակ կլինի ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական ուժերի համար: Հենց սրան էր ձգտում Թուրքիան, որպեսզի այդ տարածքը հնարավոր լինի […]

̰
ԱՄՆ-ն իրանական նավի անձնակազմին սպառնում է պատժամիջոցներով

10:23 16.08.2019

ԱՄՆ պետդեպարտամենտը սպառնում է պատժամիջոցներ կիրառել իրանական «Գրեյս-1» լցանավի հետ կապ ունեցող բոլոր անձանց նկատմամբ: Խոսքն այն լցանավի մասին է, որ բռնագրավվել էր Ջիբրալթարում, իսկ երեկ բաց է թողնվել: Պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում են նավի անձնակազմին: Ըստ պետդեպարտամենտի տեղեկությունների՝ այդ նավն օգնել է Իրանի պահապանների կորպուսին նավթ տեղափոխել Սիրիա: Առայժմ պատժամիջոցները կարող են սահմանափակվել անձնակազմի […]

̰
Մարկ Էսպերը ստանձնեց Պենտագոնի ղեկավարումը

11:37 24.07.2019

Մարկ Էսպերը պաշտոնապես դարձավ Միացյալ նահանգների պաշտպանության նոր նախարար: Երդման արարողությունը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Նրա թեկնածությունը նախօրեին հաստատել էր Սենատը: Այսպիսով՝ Պենտագոնը կես տարվա դադարից հետո կունենա նոր ղեկավար: Էսպերը ծառայել է բանակում 1986-2007թթ-ին, մասնակցել է Պարսից ծոցի պատերազին: Զինվորական ծառայությունը թողնելուց հետո Էսպերն աշխատել է կոմերցիոն կառույցներում, զբաղվել ռազմական ընկերությունների […]

̰
FaceApp-ը  սպառնալիք է օգտատերերի համար. Daily Telegraph

09:55 19.07.2019

Սկանդալ՝ վերջին օրերին համացանցում աշխուժություն առաջացրած FaceApp հավելվածի շուրջ: Մեծ Բրիտանիայում կարծում են, որ Ռուսաստանում ստեղծված հավելվածը պոտենցիալ սպառնալիք է օգտագործողների համար: Daily Telegraph-ի վերլուծաբանը թեստ է արել և պնդում է, որ հավելվածի միջոցով հնարավոր է անձնական տվյալներ գողանալ, մուտք գործել օգտատիրոջ բանկային հաշիվներ, նույնիսկ նրա մեքենայի շարժիչը միացնել:

̰
ԱՄՆ-ն իրանական անօդաչու է խոցել. Թրամփ

09:46 19.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք են խոցել: Սակայն Իրանը հայտարարել է, որ անօդաչու ոչ մի թռչող սարք չեն կորցրել: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ օտարերկրյա տանկեր է կալանել: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Իրանը ամերիկյան անօդաչու խոցեց: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը […]

̰
Թրամփն անարդար է համարել C-400 -ների պատճառով Թուրքիային F-35 չվաճառելը

11:32 17.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]

̰
Ռուսաստանում «վերակենդանացնում» են Ստալինին. Guardian

10:20 10.07.2019

Ռուսաստանում սկսվել է շեշտվել Ստալինի իմիջը, որպես ուժեղ, Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հասած և ԽՍՀՄ-ը գերտերություն դարձրած լիդերի: Այդ մասին բրիտանական Guardian թերթում գրել է Ռուսաստանի «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իրինա Շերբակովան: Ըստ պարբերականի՝   կարծես ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձած մարդկանց պատմությունը դուրս է եկել մարդկանց հիշողությույնից:  Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ այժմ Ռուսաստանում շատերի մոտ Սառը […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով արտակարգ նիստ է գումարում

09:51 10.07.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը արտակարգ նիստ է գումարում ՝ քննարկելու Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը: Նիստը հրավիրվել է ԱՄՆ -ի կողմից: Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ գերազանցել է ուրանի հարստացման՝ 2015 թ․-ի պայմանագրով նախատեսված չափաքանակը: Խոսքը վերաբերում է 300 կգ հարստացված ուրանի չափին: Իրանը հայտարարել է, որ գերազանցել է այդ չափաքանակը պայմանագրից ԱՄՆ -ի դուրս […]

̰
Իսրայելում ցույց են տվել Քրիստոսի «անցած ճանապարհը»

11:39 06.07.2019

Հետաքրքիր բացահայտում Իսրայելում: Պեղումներից հետո Իսրայելը ցույց է տվել հնագույն ճանապարհը, որով, ըստ իսրայելական կողմի՝ Հիսուս Քրիստոսն անցել է՝ Երուսաղեմի տաճար հասնելու համար: Այդ ճանապարհը գտնվել է կարտոֆիլի դաշտի տակ: Այդ մասին հաղորդում է Dailymail-ը: Լրատվամիջոցի աղբյուրի հավաստմամբ՝  Երուսաղեմի տաճար տանող ճանապարհը սկիզբ էր առնում աղբյուրից, որտեղ ուխտավորները նախքան տաճար գնալը մաքրում էին իրենց մարմինները: […]

̰
Երկու երկրաշարժ 2 օրվա ընթացքում. Կալիֆորնիայում սեյսմիկ ակտիվություն է նկատվում

11:06 06.07.2019

6, 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ -ի երկրաբանական ծառայությունը: Ըստ ծառայության տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Ռիջկրեստ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ խորության վրա: Երկրաշարժի պատճառով Լաս Վենգասում դադարեցվել է բասկետբոլի NBA-ի լիգայի «Նյու Օռլեան Պելիկանս» – «Նյու Յորք Նիկս» խաղը: Սա երկրորդ երկրաշարժն է վերջին 2 […]

̰
ԱՄՆ-ին ուրախացրել է Ջիբրալթարում իրանական նավթատարի կալանումը. Բոլթոն

09:57 05.07.2019

ԱՄՆ նախագահի՝ ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնաբանել է Ջիբրալթարում իրանական նավթ տեղափոխող նավթատար տանկերի կալանումը: Նա հայտարարել է, որ դա գերազանց նորություն է: Նա հայտարարել է, որ իրանական նավթով լցված տանկերը գնում էր Սիրիա: Բոլթոնի խոսքով՝ ԱՄՆ -ն կշարունակի խանգարել Իրանին նավթ վաճառել: Մեծ Բրիտանիայի թագավորական ծովային հետևակը Ջիբրալթարում կանգնեցրել է Grace 1 նավթակիր […]

̰
Ավիացիոն շքերթ՝ԱՄՆ-ի անկախության օրը

09:43 05.07.2019

ԱՄՆ-ում անկախության օրվա ավիացիոն շքերթը բացել է նախագահական առաջին ինքնաթիռը: Ապա նախագահ Դոմալդ Թրամփը ելույթ է ունեցել և շնորհավորել հայտարարելով, որ ոգին, խիզախությունը, վեհությունը, վստահությունն ու հավատարմությունը ԱՄՆ -ը դարձրել են բացառիկ երկիր: Նրա ելույթից հետո օդ են բարձրացել  բազմաֆունկցիոնալ կործանիչները, ռմբակոծիչները, հարվածային ուղղաթիռները: Թրամփի խոստացած ցամաքային տեխնիկան առավել համեստ է եղել: Ռազմական շքերթին հաջորդել […]

̰
Մեյն ու Պուտինը կոշտ խոսակցություն են ունեցել

16:40 28.06.2019

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող […]

̰
Անգելա Մերկելը հիանալի ընկեր է և հրաշալի կին. Թրամփը գովել է Գերմանիայի կանցլերին

16:20 28.06.2019

Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: […]

̰
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը

09:50 28.06.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Այնուհետև երկրորդ պայթյունն էր տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության ավտոկայանատեղիում: Պայթյուններից 1 մարդ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին: Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի […]

̰
Պուտին-Թրամփ հանդիպումն ընթացքի մեջ է

09:45 28.06.2019

Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]

̰
Հնդկաստանում շոգի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել

19:29 21.06.2019

Հնդկաստանում շոգի պատճառով 101 զոհ է գրանցվել: Զոհերն առավելապես գրանցվել են հնդկական Պատնա քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է մոտ 50 աստիճանի: Ավելի քան 560 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով: Երկրի իշխանությունները նշել են, որ զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան: Շոգ եղանակը շարունակվում է արդեն 11 օր: […]

̰
Ինդոնեզիայի լուցկու գործարաններից մեկում հրդեհի հետևանքով 30 մարդ է մահացել

19:27 21.06.2019

Ինդոնեզիայում լուցկու փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի […]

̰
Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը

16:10 20.06.2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային զգուշացրել է՝ չփորձել Թրամփի համբերությունը և կոչ է արել ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Նրա խոսքերով՝ Բրանսոնը անմեղ մարդ է, որը պահվում է Թուրքիայում: Միաժամանակ, պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան առայժմ որևէ հանդիպում չեն նախատեսում հոգևորականի ազատ արձակման հարցով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն խիստ […]

̰
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց երկրորդ անգամ առաջադրվելու մասին

10:46 19.06.2019

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]

̰
Իրանական թնջուկ. զենքերի ու նյարդերի պատերազմ

14:30 14.06.2019

Պարսից ծոցը հակամարտությունների օջախ Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում: Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի […]

̰
Քարդաշյանն իմ ընկերն է. Դոնալդ Թրամփ

10:02 14.06.2019

Քիմ Քարդաշյանը եղել է ամերիկյան շոուբիզնեսի աստղերից մեկը, որ երեկ այցելել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցելու արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը: Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին: Լրատվամիջոցները նկատել են, որ նա նստած է եղել Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Թրամփի խորհրդական […]

̰
Թրամփի մամուլի խոսնակը լքում է Սպիտակ տունը

09:49 14.06.2019

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում: «3․5 տարի հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և տուն կվերադառնա՝ հրաշալի Արկանզաս»: After 3 […]

̰
40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետը Իրան կմեկնի

14:29 12.06.2019

Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրան է մեկնում: Բարձր մակարդակի այսպիսի այց չէր եղել 1978-ից ի վեր: Իրանում Սինձո Աբեն հանդիպումներ կունենա Իրանի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ թռիչքը նա հայտնել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքում առկա լարվածությամբ: «Իմ ուժերի ներածին չափ ես կցանկանայի խաղաղության ու կայունության դեր խաղալ այս […]

̰
Հաագայի դատարանում Ուկրաինան պահանջել է թույլատրել նավթ արդյունահանել Սև ծովում

14:25 12.06.2019

Ուկրաինան պահանջում է թույլ տալ իրեն նավթ արդյունահանել Սև ծովում: Այդ պահանջը Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել երկրի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Ուկրաինային զրկել է Սև ծովում նավթ ու գազ արդյունահանելու իրավունքից, իսկ ինքը ավելի քան 9 մլրդ խմ բնական գազ է արդյունահանել: Զերկալի համար ընդունելի չէ նաև այն մոտեցումը, որ Հաագայի դատարանը […]

̰
BACK_TO_TOP