11:01 01.03.2019
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով երկու մրցակիցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևերը: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Վենեսուելայում իրավիճակը վատթարացնելու մեջ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ եթե ընդունվի ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը, դա կարող է որպես արդարացում համարվել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտության համար: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 9, դեմ՝ […]
15:28 27.02.2019
Այս րոպեներին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Պատմական երկրորդ հանդիպումը տեղի է ունենում նախ դեմ առ դեմ ձևաչափով, որին հաջորդելու է Մետրոպոլ հյուրանոցում մատուցվելիք ընթրիքը: Պաշտոնյաները կքննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին բարեկամ է անվանել: […]
13:47 20.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում: Ի տարբերություն նախորդ տարվա՝ նախագահ Պուտինի ուղերձն այս տարի առավել ուղղված է եղել ներքին լսարանին: Փորձագետները սպասում են ազգային նշանակության թեմաների շուրջ կոնկրետացումների: Պուտինն իր խոսքում հանձնարարել է բարձրացնել երեխա ունեցող ընտանիքներին տրվող վճարները: Դրանից կարող է օգտվել ընտանիքների 70 տոկոսը: Հանձնարարվել է պայմաններ […]
10:50 06.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 27-28 -ը Վիետնամում կհանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հետ: Կոնգրեսում ելույթի ժամանակ նա խոսել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից: Թրամփը հաստատել է, որ իսկապես ԱՄՆ-ն դուրս է գալիս Փոքր ու միջին հեռահարության հրթիռների պայմանագրից, սակայն չի բացառում դրա փոխարեն սպառազինությունների վերահսկման նոր պայմանագիր ստորագրելու հավանականությունը: […]
16:17 30.01.2019
Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից միջուկային նոր զենքի ստեղծմամբ: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով միջուկային նոր զենքի ստեղծման մասին լուրերին: Ավելի վաղ, լրատվամիջոցները ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությանը հղում անելով հայտնել էին, որ Տեխասում միջուկային նոր զենքի արտադրություն է սկսվում: Ըստ այդ հաղորդագրության՝ խոսքը վերաբերում է փոքր հզորության W76-2 մարտագլխիկների […]
17:46 11.01.2019
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորյա Սկրիպալը, տեղեկացրել է, թե նրա դուստրը՝ Յուլյան, գուցե ողջ է, բայց Սերգեյ Սկրիպալը հաստատ մահացած կլինի: Նրա խոսքերով՝ Սերգեյ Սկրիպալը չէր կարող փրկվել, քանի որ առաջին աստիճանի շաքարային դիաբետ ունի, իսկ թունավորումից հետո չէր կարող օրգանիզմը դիմանալ: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում 2018թ. մարտի 4-ին թունավորված էին […]
16:20 11.01.2019
Լրտեսության կասկածանքով Վարշավայում ձերբակալվել է հայտնի «Huawei» ընկերության լեհական ծառայության տնօրենը: Նրա հետ ձերբակալվել է Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: Ըստ հաղորդագրությունների՝ նրանք ձերբակալվել են Չինաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու համար: Պետական հեռուստաընկերության տվյալներով՝ նրանք ձերբակալվել են երեքշաբթի, սակայն այսօր դատարանը նրանց երեք ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Կասկածյալների տներում խուզարկություններ են […]
12:28 09.01.2019
Լաոսը Ռուսաստանին է վերադարձրել դեռ Վիետնամական պատերազմի տարիներից Լաոսին տրամադրված 30 հատ Т-34 տանկերը: Դրանք սարքին են: Մարտական մեքենաները վերադարձնելու մասին որոշումը կայացվել է անցյալ տարի՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ այդ երկիր այցի ընթացքում: Տանկերը ծովային ճանապարհով Վլադիվոստոկ տեղափոխվելուց հետո պետք է երկաթուղային ճանապարհով Նարո-Ֆոմսկ տարվեն: Նախատեսվում է, որ այդ տանկերը կօգտագործվեն ռազմական շքերթների […]
10:47 09.01.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Էրիկ Չունինգը: 2017 թվականի հոկտեմբերից նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի՝ արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ աշխատակազմի նախկին ղեկավարը հրաժարական էր տվել երկու օր առաջ:
16:57 04.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում դիտարկում է նախկին սենատոր, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջիմ Ուեբի թեկնածությունը: The New York Times-ի հետ զրույցում Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Ուեբի թեկնածությունը: Վերջինս չի մեկնաբանել այդ տեղեկությունը: 72-ամյա դեմոկրատ Ուեբը դեմ էր ԱՄՆ-ի Իրաք ներխուժմանը: Բացի դրանից՝ նախկին սենատորը Չինաստանի […]
15:17 04.01.2019
Սոչի այցի ժամանակ, ուր ՌԴ նախագահը մասնակցում էր հոկեյի թիմերի բարեգործական խաղին, Քրիստինա անունով 10-ամյա աղջնակը վերջապես հանդիպել է Պուտինին: Նա ասել է, որ երազում է զբոսնել նախագահական զբոսանավով իր հայրենի քաղաքում: Վլադիմիր Պուտինը խոստացել է կատարել նրա երազանքը: Այդ մասին պատմել է երեխայի մայրը: Աղջիկը նաև ասել է, որ դեռ հունիսից ցանկանում էր հանդիպել […]
12:57 04.01.2019
Ամերիկացի նախկին զինվորական Փոլ Ուիլանին լրտեսության հատկանիշներով պաշտոնական մեղադրանք է առաջադրվել: Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Պարզվել է, որ Ռուսաստանում լրտեսության մեջ կասկածվող նախկին զինվորական Փոլ Ուիլանը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Ուստի, ԱՄՆ-ի հետ նրա ճակատագրով այժմ զբաղվում է նաև Մեծ Բրիտանիան: Մասնավորապես, երկրի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայից խնդրել են, որ […]
12:05 28.12.2018
Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]
12:26 26.12.2018
«Время»-ի հայտնի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան ամփոփել է իր գործունեության 20 տարին ու իր մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնել: Մասնավորապես, BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ է գնահատում այնպիսի հաղորդավարուհիների, ինչպիսիք են Ելենա Սորոկինան ու Տատյանա Միտկովան: Բայց կուռքեր չի ստեղծում, քանի որ դա իր համար թիվ մեկ օրենքն է: 20 տարի լուրեր վարելուց հետո չի […]
16:41 21.12.2018
Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ Սիրիայից, իսկ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախատեսում քրդաբնակ շրջաններում: Ցույցերն անցկացվում են քրդաբնակ Քոբանիից հարավ-արևելք գտնվող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաբազայի մոտ: Ցուցարարները պաստառներ են կրել՝ դատապարտելով քրդական ռազմական միավորների դեմ հնարավոր սպառնալիքները: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]
16:35 21.12.2018
Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց: Թագավոր Ֆիլիպն ընդունել է երկրի վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Շառլ Միշելը հրաժարական տալու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ փլուզվեց կառավարական կոալիցիան: Իշխող կոալիցիան կազմալուծվեց՝ դրա կազմից «Նոր ֆլամանդական դաշինքի» դուրս գալու հետևանքով։ Նման որոշման պատճառը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի շուրջ եղած տարաձայնություններն էին։ Այդուհանդերձ, Շառլ Միշելը պետք է շարունակի զբաղվել […]
14:11 21.12.2018
Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհներ են փակում Բարսելոնում: Նրանք բողոքի ցույցեր են անում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստ անցկացնելու դեմ: Նրանց զայրացրել է այն միտքը, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշում է կայացրել նախարարների խորհրդի նիստն անցկացնել Բարսելոնում՝ դրանով Կատալոնիայի ինքնավար մարզը հավասարեցնելով Իսպանիայի մյուս շրջաններին: Փողոցներ փակելուց բացի, բարիկադներ են կառուցվել: Որոշ տեղերում ցուցարարներն անվադողեր են […]
14:03 21.12.2018
Թուրքիան չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ առաջարկել է ԱՄՆ -ին ռուսական С-400 համակարգերը տրամադրել ուսումնասիրման համար: Նման տեղեկատվություն է հրապարակել Bloomberg գործակալությունը: Ըստ հրապարակման՝ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը: Գործակալության տվյալներով՝ այդ կերպ Թուրքիան ցանկանում է ընդառաջ քայլ անել ԱՄՆ-ին՝ այդ համակարգերի գնման հարցում Վաշինգտոնի հետ ունեցած հակասությունը մեղմելու համար: Սակայն […]
11:33 19.12.2018
Լիբանանն առաջիկա մի քանի օրերին՝ մինչև Սուրբ Ծննդյան տոներ կձևավորի ազգային միասնության նոր կառավարություն: Քաղաքական գործիչները հույս ունեն, որ սա վերջ կդնի ավելի քան 7 ամիս շարունակվող վեճերին, որոնք ստվերում էին երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Կառավարությունը կձևավորվի վարչապետ Սաադ Ալ -Հարիրիի ղեկավարությամբ: Սակայն ամբողջ գործընթացը ձգձգվում է կառավարությունում պորտֆելների բաժանման հարցի պատճառով: Խոսքն այստեղ վերաբերում […]
17:16 07.12.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, կհարցաքննվի կոռուպցիայի մի գործով, որտեղ կասկածյալ են ինքը և վարչապետ ամուսինը: Նեթանյահու ամուսինները հարցաքննվում են, այսպես ասած, «Բեզեկի» գործով: Խոսքը երկրի հեռահաղորդակցական խոշոր՝ «Բեզեկ» ընկերությանն է վերաբերում: Ըստ մեղադրանքների՝ ընկերության սեփականատիրոջ կնոջ հետ կապերն օգտագործելու շնորհիվ նրան վերաբերող հարցերը լուսաբանելիս դրական լույսի ներքո են ներկայացրել: Բացի դրանից՝ ֆինանսական […]
16:58 07.12.2018
Թուրքիայում ռազմաօդային ուժերի ու ժանդարմերիայի 128 զինվորականի ձերբակալման հրաման է տրվել: Զինվորականները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ: Զինվորականների մի մասին մեղադրանք է առաջադրել Անկարայի, մի մասին էլ՝ Ստամբուլի դատախազությունը: 128 զինվորականների թվում են սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու լեյտենանտներ: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական […]
16:51 07.12.2018
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Փարիզում, ծայր առած ուսանողական ակցիաները նոր լարվածություն են առաջացրել: Փարիզից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Մանտ-Լա-Ժոլի քաղաքում բազմաթիվ ուսանողներ են ձերբակալվել: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 153-ի: Ձերբակալությունները կատարվել են ոստիկանության հետ թեժ բախումներից հետո: Նրանք քարեր ու «Մոլոտովյան կոկտեյլներ» են նետել ոստիկանության ուղղությամբ: Ուսանողները ցույցի են դուրս […]
10:31 07.12.2018
Ֆրանսիայում դարձյալ անկարգություններ են գրանցվել: Այժմ էլ բողոքի ակցիա են արել ուսանողները՝ դժգոհելով կրթական համակարգի փոփոխություններից: Թուլուզի փողոցներում քաոս է տիրում: Ցուցարարներն այրել են աղբամաններ, շրջել ցանկապատներ: Ոստիկանության ուղղությամբ քարեր ու այլ առարկաներ են նետվել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ է օգտագործել: Երկրի իշխանությունները մտադիր են փոխել կրթական համակարգը, սակայն բուհերի ընտրության ընտրողական մոտեցումը զայրացրել է […]
10:02 07.12.2018
Վրացի սահմանապահներն Իրանի 200 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, թեև նրանց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չեն եղել: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին: Նա նշել է, որ ԱԳՆ-ին հայտնի չեն պատճառները, որոնց համար Վրաստանի սահմանապահները թույլ չեն տվել իրանցիներին մտնել երկիր: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հերթին հայտնել է, […]
13:57 05.12.2018
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը մեղադրում է Կերչում սադրանք իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն Մոսկվային սպառնում է ծանր հետևանքներով և կոչ անում եվրոպացի գործընկերներին դարձյալ մտածել «Հյուսիսային հոսք -2» գազամուղի նախագծի նպատակահարմարության մասին: Ռուսաստանը պատասխանել է այս հայտարարությանը: ՌԴ դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ազատվել էներգակիրների մատակարարման […]
11:02 05.12.2018
ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին, քանի որ նա օգնել է հետաքննությանը: Մասնավորապես, նա դատավորին առաջարկել է Մայքլ Ֆլինի համար սահմանել այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ: Հայտնի է, որ դեռ անցյալ տարի՝ դեկտեմբերի 1-ին, Ֆլինն արդարադատության հետ համաձայնության եկավ օգնելու […]
09:54 05.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՍՄՆ-ն դուրս կգա դրանից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա պայմանների կատարմանը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործանախարարների հանդիպման շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ժամկետ է նշել. «Մենք ուրախ կլինենք, որ 60 օրվա ընթացքում Ռուսաստանը վերադառնա պայմանագրի կատարմանը: Նրանք բավական ժամանակ ունեն»: […]
17:11 23.11.2018
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության համար իշխանությունները մեղադրանք են առաջադրել 28 հոգու: Նրանց թվում է իսլամական քարոզիչ, ամերիկաբնակ Ֆեյթուլլահ Գյուլենը և նրա FETO կազմակերպությունը: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Անկարայի դատախազը ներկայացրել է դատարան փոխանցված մեղադրական եզրակացությունը: Դրանում գրված է, որ դեսպանի սպանությունը FETO կազմակերպության կողմից իրականացված սադրանք է՝ ուղղված թուրք-ռուսական հարաբերությունների դեմ: Հիշեցնենք, […]
16:07 23.11.2018
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է, որ եթե Եվրոպան չլուծի միգրացիայի խնդիրը, ապա «սեփական» Դոնալդ Թրամփը կունենա: Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում: Նա նշել է, որ միգրացիոն ճգնաժամը զայրացնում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին: Քլինթոնը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին հզոր ազդակ հղել՝ հստակ հասկացնելով, […]
15:03 23.11.2018
Հետաքննող խումբը հրապարակել է թուրքական զինուժի կողմից խոցված ռուսական SU-24M ռազմական օդանավի մնացորդների կադրերը: Դրան զուգահեռ Մոսկվայի Բասմանի դատարանը մեղադրանք է առաջադրել Սիրիայի 9-ը քաղաքացիների, որոնք մեղադրվում էին SU-24M-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության մեջ: Ըստ դատարանի՝ նրանք ներգրավված են եղել ռազմական ապօրինի խմբավորումների կազմում: Հիշեցնենք, որ ռուսական ռազմաօդային ուժերին պատկանող SU-24M օդանավը խոցվել է թուրք-սիրիական […]