10:10 15.11.2019
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգևորականի և նրա հոր սպանության կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը: Հիշեցնենք, որ մինչ այդ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել Էրդողանին քրիստոնյաների դեմ հարձակումների, մասնավորապես հայ […]
15:48 08.11.2019
Նյու Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մտադիր է առաջադրվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում: Նա հայտարարել է, թե այժմյան թեկնածուներից որևէ մեկը ի վիճակի չէ նախագահական ընտրություններում հաղթել Դոնալդ Թրամփին, ուստի ինքն է մտադիր մրցապայքարի մեջ մտնել: Նա այս շաբաթ կներկայացվի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավի նախնական ընտրություններին մասնակցելու համար: Այժմ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու […]
12:40 08.11.2019
Չինաստանից դեպի Եվրոպա է մեկնում բեռնատար առաջին գնացքը: Այն արդեն անցել է Բոսֆորի նեղուցում գտնվող ստորգետնյա թունելով: Չինական երկաթուղիներին պատկանող գնացքը գալիս է չինական Շիան քաղաքից: Երթուղին անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, ապա մուտք գործում Եվրոպա և անցնելով եվրոպական մի քանի երկրներ` հասնում է Չեխիա: Գնացքը վերջնակետ կհասնի 12 օրում՝ անցնելով 11,5 հազար կմ: […]
12:54 01.11.2019
Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել այսպես ասած ինքնիշխան «Ռունետի մասին» օրենքը: Այդպես են կոչվում օրենսդրական այն փոփոխությունները, որոնցվով պահանջվում է կապի օպերատորներից տեղադրել այնպիսի սարքեր, որոնցով տեղեկատվության ֆիլտրացիա կկատարվի: Այդ հատուկ սարքերը պետք է տրամադրի «Ռոսկոմնադզորը»: Օրենքի հեղինակները նշում են, որ այդ կերպ հնարավոր կլինի ռուսական ինտերնետը պաշտպանել հնարավոր բոլոր սպառնալիքներից: Չնայած օրենքն այսօր […]
10:10 01.11.2019
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է կառավարության ձևավորման դավանքային մեթոդին վերջ տալու և քաղաքացիական կառավարություն ձևավորելու մասին: Մինչ այս, կառավարությունում պորտֆելները բաժանվում էին, իսկ խորհրդարանում էլ ղեկավար կազմը որոշվում էր՝ ըստ դավանանքի: Աունն այդ մասին ասել է հեռուստատեսային իր ուղերձում: Նա նաև կոչ է արել Լիբանանի ժողովրդին ճնշում գործադրել իրենց խորհրդարանական ներկայացուցիչների վրա՝ չեղարկելու ներկա […]
12:23 10.10.2019
2009-ի հոկտեմբերի 10-ն էր: Ցյուրիխ հասանք բավական շուտ: Արձանագրությունները ստորագրելու իրադարձությունը լուսաբանելու հանձնարարությունը ինձ հետ միասին տրված էր գործընկերոջս՝ օպերատոր Վահե Պողոսյանին: Միասին շատ իրադարձություններ էինք լուսաբանել, ու սովորաբար մի տեղ մեկնելուց առաջ, նախապես էինք պլանավորում ինչն ինչպես անել, բայց այս անգամ ամեն ինչ այնքան արագ էր ստացվել, որ նույնիսկ չէինք հասցրել աշխատանքային քննարկում անել. ամբողջ գիշեր ճանապարհ էինք գնացել՝ նախ` Երեւանից Պրահա, ապա՝ Ցյուրիխ ու դեռ նորմալ ուշքի չէինք եկել: Չգիտեմ՝ ինչու, բայց մի տեսակ ուրիշ պատասխանատվություն էինք զգում: Այն, որ Ցյուրիխում, սովորականից տարբեր բան էր տեղի ունենալու, նկատելի դարձավ, երբ լրագրողներիս տեղափոխող մեքենան մոտեցավ Ցյուրիխի պետական համալսարանի շենքին:
20:50 09.10.2019
Թուրքական զինուժը հատել է Սիրիայի սահմանը և ռազմական գործողություններ է իրականացնում: Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան էջում: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ թուրքական ավիացիան հարված է հասցրել մի քանի բնակավայրերի: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, սակայն քրդական բնակավայրերում խուճապ է սկսվել: Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են […]
17:47 09.10.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերում» գրել է, որ թուրքական զորքը սկսել է ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում: Նա մասնավորապես գրել է. «Թուրքական ուժերը Սիրիական ազգային բանակի հետ, հենց նոր Հյուսիսային Սիրիայում սկսեցին «Խաղաղության աղբյուր օպերացիան» Քրդական աշխատավորական կուսակցության ու ԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Մեր նպատակն է կանխել ահաբեկչկական միջանցքի ստեղծումը մեր հարավային սահմանին և խաղաղություն բերել […]
17:40 09.10.2019
Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող, այսպես ասած, «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով […]
14:00 02.10.2019
«Ես կարծում էի, թե կդառնամ Ջամալի կինը, սակայն դարձա նրա սպանության վերջին ականատեսը»: Այս խոսքերն է ասել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշըգջիի ընկերուհին շվեդական ՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հատիս Չենգիզի խոսքերով՝ իրենք ամեն ինչ նախապատրաստել էին, այդ օրը պետք է նաև հարսանիքի օր նշանակեին: Եվ ինքը հյուպատոսարանի մոտ հենց այդ մասին էր […]
11:49 02.10.2019
Սոչիում հոկտեմբերի 3-ին կայանալիք միջազգային համաժողովի շրջանակում կհանդիպեն Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը: «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող հավաքը կկրի «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը: Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան: Լրատվամիջոցները գրում են, որ այս հանդիպման մեջ ինտրիգայինն այն […]
10:46 02.10.2019
Իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին հայտնելուց մեկ օր անց Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկել: Այն արձակվել է ատոմային սուզանավից: Արձակման փաստը հաստատել են Հարավային Կորեան ու Ճապոնիան: Առայժմ հակասական տեղեկություններ են հաղորդվում երկու կողմերից հրթիռների քանակի մասին. ըստ կորեական կողմի՝ 1 հատ է եղել, ըստ ճապոնականի՝ 2: Հյուսիսային Կորեան չի […]
10:09 02.10.2019
Երևանում տեղի է ունեցել նաև Պուտին-Ռոհանի հանդիպումը: Քննարկվել են Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Ըստ իրանական կողմի՝ այդ նախաձեռնությույնը ներկայացվել է Ռոհանիի կողմից, Նյու Յորքում, և հայտնի է որպես «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»: Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի հարցում Ռոհանին նշել է, որ Իրանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն և ազատ […]
09:56 28.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրտես է անվանել ամերիկյան հատուկ ծառայությունների այն աշխատակցին, որի միջոցով արտահոսք է եղել Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Հենց այդ խոսակցության բովանդակությունն է, որ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն առաջացրեց: Կոնգրեսում դեմոկրատները Թրամփի այդ խոսքերն ուղիղ սպառնալիք են համարել հատուկ ծառայությունների աշխատակցի կյանքին: Այս արտահոսքն արդեն ստացել է […]
09:47 28.09.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավակնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու 1300 տարվա պատմության առաջին առաջնորդն է, որը չունի եվրոպական ծագում: Նա նաև առաջին ճիզվիտ պապն է և 600 տարվա մեջ առաջինը, որը պապական աթոռը ժառանգել է նախորդ հովվապետի ոչ թե մահից, այլ հրաժարականից հետո: Վատիկան գալով՝ նա շատերին զարմացրեց իր պարզ կենցաղով ու […]
10:39 06.09.2019
Facebook-ը գործարկել է ծանոթությունների առցանց ծառայություն: Dating կոչվող ծառայությունը սկսել է գործել ԱՄՆ-ում: Դրա մասին հայտարարվել էր դեռևս 2018 թ-ի մայիսին: Ծառայությունն այժմ գործում է 19 երկրում, այդ թվում Կանադայում, Արգենտինայում, Վիետնամում, Կոլումբիայում: Facebook ընկերությունում կարծում են, որ այս ծառայության պահանջարկը շատ մեծ կլինի, քանի որ սոցցանցի մոտ 200 մլն օգտատերեր իրենց կարգավիճակի տողում նշել […]
10:27 06.09.2019
Պենտագոնում Ռուսաստանն իրական սպառնալիք են համարել ԱՄՆ տիեզերական ուժերի համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան բանակի շտաբների ղեկավարների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը միջազգային հարաբերությունների ոչ կառավարական խորհրդում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև վտանգ է ներկայացնում ԱՄՆ –ի կոմերցիոն և ռազմական շահերի նկատմամբ: «Երբ 1990-ականներին տիեզերքում զգալի ուժեր տեղակայեցինք, մենք ելնում էինք նրանից, որ տիեզերքում մենք մրցակից […]
15:15 04.09.2019
Այսպես ասած, «մրրիկ որսացող» օդանավերը շատ մոտիկից կարողացել են լուսանկարել, թե ինչ է կատարվում «Դորիան» մրրիկի ներսում: Հատուկ սարքավորումներով օդանավերը զարմանալի պատկերներ են ֆիքսել: Դրանում՝ ընդհանուր քաոսի մեջ տեսանելի են վարդագույն երկինքը, կայծակի հարվածները: Այդ օդանավերն օգտագործվում են հետազոտության նպատակով: Շաբաթվա մեջ մի քանի անգամ նրանք լուսանկարում են՝ հետևելով մրրիկի ուժգնությանը, հետագծին: Այդ լուսանկարներից ստացված […]
10:37 04.09.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ առանց Իրանի՝ Պարսից ծոցում անվտանգություն չի կարող լինել: Նա այդ մասին ասել է RT-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով 2015-ին կնքված պայմանագրին: «Առանց Իրանի՝ դուք չեք կարող ունենալ անվտանգություն։ Դուք լարվածություն կստանաք, եթե նավատորմ բերեք Պարսից ծոց՝ Իրանին հարվածելու կամ սպառնալու համար»,- հայտարարել է Զարիֆը՝ նկատի առնելով […]
10:10 04.09.2019
Ֆլորիդայում պատրաստվում են «Դորիան» մրրիկի հարվածին, անգամ մի խումբ մարդիկ հավաքվել են առափնյա շրջանում՝ հեռվից հետևելով մրրկի տեղաշարժին: Արդեն տեղատարափ անձրևներ են սկսվել։ Հիշեցնենք, որ մինչ այս «Դորիան» մրրիկը հարվածել էր Բահամյան կղզիներին՝ խլելով 7 մարդու կյանք։ Բազմաթիվ տներ են ավերվել: ԱՄՆ-ում կարծում են, որ «Դորիանը» կարող է դառնալ երկրի պատմության ամենաուժեղ ու ավերիչ մրրիկը:
16:52 30.08.2019
Լոնդոնը 3 մլն ֆունտ սթեռլինգ կհատկացնի որպես օգնություն այն բրիտանացիների փաստաթղթերը ձևակերպելու համար, որոնք Brexit-ից հետո կապրեն ԵՄ տարածքում: Մեծ Բրիտանիան ԵՄ տարածքից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Դրանից հետո Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիները, և ԵՄ-ում ապրող բրիտանացիները պետք է հաշվառվեն և կացության իարվունք ստանան: Դրա համար նրանք պետք է դիմում ներկայացնեն միգրացիոն ծառայություններ և, […]
16:36 30.08.2019
66 կգ-ից մի քիչ էլ ավելի՝ 66 կգ 25 գրամանոց բուրգերը պատրաստվել է սերբական Լեսկովաց քաղաքում: Ամեն ինչ ձեռքով է պատրաստվել: Եվ դա արել են աշխատանքին հետևող բազմաթիվ մարդկանց աչքի առջև: Ամբողջ գործընթացը տևել է 90 րոպե: Այն պատրաստել են երեք խոհարարներ: Հիշեցնենք, որ մեծ բուրգեր պատրաստելու վերջին փորձը եղել էր 2017-ին, երբ գերմանացի երեք […]
15:40 30.08.2019
Միացյալ Նահանգներում ազատ է արձակվել ընդամենը 50 դոլար 75 ցենտ գողանալու համար ցմահ դատապարտված անձը: Խոսքը 58-ամյա տղամարդու մասին է, որը Ալաբամայի բանտում անցկացրել է արդեն 36 տարի: Նրան ազատ արձակելու որոշում է կայացրել դատավորն այն բանից հետո, երբ պատահաբար նրա ձեռքն է ընկել դատապարտյալի գործը: Նա դատապարտվել է 22 տարեկանում: Այդքան նախատեսված է եղել […]
15:09 30.08.2019
«Դորիան» մրրիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ: Մինչ այդ, մրրիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին: ԱՄՆ-ում առաջին հարվածը կարող է սպառնալ Ֆլորիդային: Մասնագետները հաշվարկել են, որ մրրիկը կարող է հզորանալ՝ հասնելով 4-րդ աստիճանի: Այն այժմ 2-րդ աստիճանի ուժգնության է: Քամու արագությունը հասնում է ժամում 105 մղոնի, սակայն երբ 4-րդ աստիճանի հասնի, […]
13:42 30.08.2019
Այս գիշեր տեղեկություններ սկսեցին տարածվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների հնարավոր փոխանակման մասին: Սակայն առավոտյան և´ Մոսկվայում, և´ Կիևում հայտարարել են, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Այդուհանդերձ, մինչ այդ արդեն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Իսլամովան հայտարարել է, որ ուկրաինացի մի խումբ գերիներ են արձակվել: https://www.facebook.com/anna.islamova.71/posts/10219817477817318 Այդ տեղեկությունը վերահրապարակել է Ուկրաինայի գլխավոր նոր դատախազը, որից […]
10:32 30.08.2019
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն այցելել է Բելառուս: Նա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով 21-րդ դարում Բելառուս է այցելել, նշում են լրատվամիջոցները: Բոլթոնը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենք պատրաստ են ԱՄՆ -ի հետ նոր հարաբերություններ սկսել մաքուր էջից: Բելառուսի և անձամբ նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցները դեռ պահպանվում են: […]
13:00 28.08.2019
Չինաստանն արգելել է ԱՄՆ-ի ռազմական նավի մուտքը չինական Ցինդաո նավահանգիստ: Այդ մասին հայտնել է «Ռոյթերը»՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին: Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկյան ռազմանավը պետք է նավահանգիստ մուտք գործեր, սակայն մինչ այդ արդեն Չինաստանը մերժել էր: Մինչ այս ամերիկյան ռազմանավերը մեկ անգամ չէ, որ մուտք են գործել Չինաստանի նավահանգիստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ-ն […]
10:22 28.08.2019
Սուդանում ավերիչ հեղեղներից 62 մարդ է մահացել, ավելի քան 100-ը վիրավոր է: Երկրում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն երկու ամիս: Որոշ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, և այնտեղ դժվար է փրկարարական աշխատանքներ իրականացնելը: Հեղեղների հետևանքով ավելի քան 35 750 տուն է ջրածածկ եղել: Աղետյալներին օգնելու համար աղետի գոտի են ուղարկվել ոչ միայն փրկարարներ, այլև զինվորական […]
10:03 28.08.2019
Իտալիայում խորհրդարանական նոր մեծամասնություն և կառավարական կոալիցիա ստեղծելու նպատակով քաղաքական բանակցություններ են սկսվել: Նախագահ Սերջիո Մատարելլայի մոտ են գնացել խորհրդարանական առանցքային ուժերի ներկայացուցիչները: Սա փորձ է հաղթահարելու Իտալիայում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Այն առաջացավ այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մատեո Սալվինին իր «Լիգա» կուսակցությամբ դուրս եկավ կառավարական կոալիցիայից և անվստահություն հայտնեց: Այժմ բանակցությունները ընթանում են Իտալիայի […]
14:58 23.08.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել Վաշինգտոնի կողմից թևավոր հրթիռ արձակելու առնչությամբ: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձարկել է ցամաքային տեղակայման թևավոր հրթիռ, որը, ըստ ամերիկյան կողմի, խոցել է 500 կմ հեռավորության թիրախ, ինչը հակասում է «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին»:«Ամերիկացիները համառորեն պնդում էին, որ ցամաքային МК-41 -ները ընդունակ չեն ծովային […]