TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Մակրոնը կսատարի Մերկելին, եթե նա ստանձնի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը

13:05 12.06.2019

«Եթե Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ դառնա, ապա ես նրան կսատարեմ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ մասին ասել է շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մակրոնի խոսքերով` Եվրոպան նոր դեմքերի և հզորության անհրաժեշտություն ունի: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո վերջանում է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերի պաշտոնավարման ժամկետը: Եվ այժմ հարց է, թե ով […]

̰
Կոնկրետ ազդանշաններ դեռ չկան. ՌԴ ԱԳՆ-ն՝ Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին

11:34 12.06.2019

«Կոնկրետ ազդանշաններ դեռ չկան: Հրապարակային հայտարարությունները նախապատրաստություն չեն»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը: Հիշեցնենք, որ մինչ այս Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Ճապոնիայում՝ Օսակայում […]

̰
Հյուսիսային Կորեայում զանգվածային կախաղանների պոլիգոններ են գտնվել

11:07 12.06.2019

Հյուսիսային Կորեայում պոլիգոններ են գտնվել, որոնք նախատեսված են եղել զանգվածային կախաղանների համար: Այնտեղ մահապատժի են ենթարկել երկրի վարչակարգին հակառակ արտահայտվողներին: Այդ պոլիգոնները մոտ 318-ն են: Transitional Justice Working Group իրավապաշտպան կազմակերպությունը մոտ 610 հյուսիսկորեացի փախստականների հետ հարցազրույցներ է արել և տվյալները ներկայացրել հենց այդ հարցազրույցների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ մահապատիժներն իրականացվել են գետերի ափերին, […]

̰
Հայաստանը հյուրընկալում է «Summit of Minds»-ը

18:25 07.06.2019

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Մտքերի հայկական գագաթնաժողով» («Armenian Summit of Minds») անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի […]

̰
Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

09:52 07.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի  փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]

̰
Հռոմի պապը Ռումինիա է ժամանել

17:41 31.05.2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա հովվապետական այցով Ռումինիա է ժամանել: Նրան օդանավակայանում դիմավորել է նախագահ Քլոզ Յոհանիսն ու կինը, ռումինացի կարդինալներ, հարյուրավոր մարդիկ: Հռոմի պապը պատրաստվում է պատարագ մատուցել Բուխարեստի Սուրբ Ջոզեֆ տաճարում և քարոզ կարդալ:  

̰

17:22 31.05.2019

Չինաստանում սկսել է գործել 5G ինտերնետով ավտոբուսը: Այն գործում է Գուանչժոու քաղաքում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկհարկանի ավտոբուսի ուղևորները ընթացքի ժամանակ, այսպես ասած, վայելում 5G ինտերնետի հնարավորությունները: Դրանից օգտվելու համար ընդամենը պետք է մեկ անգամ սքանավորել 5G QR կոդը: Սա իր արագությամբ 10 անգամ գերազանցում է 4G կապը:

̰
Մենք նրան հաղթանակի գավաթ կպարգևենք. «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքու չմեկնած Հենրիխ Մխիթարյանի մասին

16:02 29.05.2019

Բաքվում «Եվրոպա» լիգայի եզրափակիչ խաղից առաջ ասուլիսի մասնակցող «Արսենալի» երկու ֆուտբոլիստները անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանին: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է նշանակում Մխիթարյանի՝ թիմի հետ չլինելը, «Արսենալի» հույն խաղացող Սոկրատիս Պապաստոպուլոսը նշել է. «Մխիթարյանի հետ գիտենք իրար 5-6 տարի, ուստի ես լավ եմ ճանաչում նրան: Շատ լավ ընկեր է: Ուստի ես գրել եմ […]

̰
Թերեզա Մեյը հազիվ է զսպել արցունքները. Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա

15:08 24.05.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]

̰
Եվրախորհուրդը վերականգնում է Ռուսաստանի ձայնի իրավունքը

17:32 17.05.2019

Եվրախորհուրդը վերականգնում է Ռուսաստանի ձայնի իրավունքը: ԵԽ նախարարների կոմիտեն համապատասխան հռչակագիրն ընդունվել է այսօր՝ Հելսինկիում կայացած նստաշրջանի ժամանակ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհունակություն է հայտնել, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հավանություն է տվել արդարության վերականգնման իրենց հետևողական գծին: Լավրովը նշել է, որ ընդունված հռչակագիրը ճանապարհ է բացում այն ճգնաժամը հաղթահարելու համար, որը ստեղծվել […]

̰
Եվրահանձնաժողովը չի կարող արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը. Անգելա Մերկել

12:21 17.05.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող արգելափակել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը՝ չնայած ԵՄ նոր դիրեկտիվի գոյությանը: Խոսքը վերաբերում է Ռուսաստանից Եվրոպա այլընտրանքային գազատարին: Նրա խոսքով՝ նոր դիրեկտիվը ծրագիրը վճարկելու շատ հնարավորություններ է տալիս, սակայն այն կանգնեցնել հնարավոր չէ: Մերկելն այդ մասին ասել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում: Մերկելը նաև նշել […]

̰
Ամերիկյան երկու ռազմանավ մուտք է գործել Պարսից ծոց

10:32 17.05.2019

Ամերիկյան երկու ռազմանավեր՝ McFaul (DDG-74)-ը և Gonzalez (DDG-66)-ը, մուտք են գործել Պարսից ծոց: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի կայքը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին: Հաղորդվում է, որ ռազմանավերը մուտք են գործել Հորմուզի նեղուցի տարածքով: Պենտագոնի տվյալներով` նավերի անցման ժամանակ որևէ միջադեպ կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ոչ մի դիմադրություն չի եղել: Ավելի վաղ […]

̰
Մասնագետները վերականգնել են Sukhoi Superjet-ի աղետի ամբողջական պատկերը

15:37 15.05.2019

Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը։ Երևում է, որ SSJ ինքնաթիռը վայրէջքից առաջ մի քանի անգամ քթի և հետևի հատվածով հարվածել է թռիչքուղուն։ Միաժամանակ մասնագետները վերականգնել են օդանավի աղետի ամբողջական պատկերը: Այսպիսով` թռիչքից 15 րոպե հետո կայծակնահարվել է օդանավի քթային հատվածը, որից անջատվել են գեներատորները: Վայրէջքի գնալ օդաչուները կարողացել […]

̰
Սիրիայի զինուժը հարձակողական գործողություններ է իրականացնում Համայում

12:19 15.05.2019

Սիրիայի Համա քաղաքում կառավարական զորքը հարձակողական օպերացիաներ է իրականացնում «Ջաբաթ Ալ- Նուսրա» զինված խմբավորման գրոհայինների դեմ: Կառավարական ուժերը գործի են դրել հրետանի, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Սիրիական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Համայում և Իդլիբում այն բանից հետո, երբ «Ջաբաթ ալ- Նուսրայի» գրոհայինները խախտել են դեէսկալացիոն գոտուն առնչվող պայմանագիրը և հրթիռակոծել այդ գոտում գտնվող […]

̰
Պոմպեոն մոսկովյան հանդիպումներն առաջընթաց քայլ է որակել

11:30 15.05.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր՝ մեկ օրից էլ քիչ տևած մոսկովյան այցն ամփոփել է թվիթերյան գրառմամբ: Նա մասնավորապես գրել է, որ հանդիպումները դեպի առաջ կատարված դրական քայլեր են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են փոխգործակցել միջազգային առանցքային հարցերում: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի փոխենք հարաբերությունների հետագիծը՝ ի […]

̰
Իրանը հայտարարեց միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին

12:28 08.05.2019

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]

̰
Google-ը բյուջետային սմարթֆոններ է թողարկել

11:33 08.05.2019

Google ընկերությունը թողարկել է սմարթֆոնների նոր մոդելներ` Pixel 3A և 3A Plus: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում ընթացող IT տեխնոլոգիաներին նվիրված տարեկան համաժողովի ժամանակ: Այս մոդելների գինը սկսվում է 400 դոլարից: Դրանք վաճառքի կհանվեն հենց այսօր: Նոր սմարթֆոններն ունեն բավական լայն հնարավորություններ՝ այդ թվում՝ Google Map-ի միջոցով, այսպես կոչված, հավելյալ իրականության գործառույթներ:

̰
Superjet 100-ի անձնակազմի և կարգավարների զրույցը նոր մանրամասներ է բացահայտում վթարի մասին

11:06 08.05.2019

Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի՝ «Շերեմետևո» օդանավակայան վերադարձի պատճառը եղել է ռադիոկապի և օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանումը: Այդ մասին պարզ է դարձել օդանավի օդաչուների և կարգավարների խոսակցությունից: Օդաչուներից մեկը հայտնել է, որ կայծակնահարումից հետո օդանավի վնասը գնահատել է լուրջ, բայց ոչ կրիտիկական: Եվ կարգավարներին Pan-Pan ազդանշան է ուղարկվել, ինչը նշանակում է, որ օդանավի համար սպառնալիք […]

̰
Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել Facebook-ի դեմ

11:41 26.04.2019

Նյու Յորքի դատախազությունը հետաքննություն է սկսել Facebook ընկերության նկատմամբ: Պատճառը սոցկայքի օգտատերերի էլեկտրոնային հասցեների հավաքագրումն է: Այդ մասին ասել է Նյու Յորքի դատախազ Լետիցիա Ջեյմսն իր ֆեյսբուքյան էջում: Նրա խոսքով՝ դա վերաբերում է 1․5 մլն օգտատերերի տվյալներին: Դեռ այս տարվա փետրվարին բրիտանական խորհրդարանում Facebook-ին մեղադրել էին գաղտնիության օրենքները խախտելու մեջ:

̰
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կմասնակցի 2020 թ․-ի նախագահական ընտրություններին

11:39 26.04.2019

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի հիմնական արժեքները դրված են սեղանին: Բայդենը հավելել է, որ հենց այդ պատճառով էլ որոշել է մասնակցել 2020 թվականի ընտրություններին: The core values of this nation… our standing in the world… our […]

̰
Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

15:43 12.04.2019

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագիրը պատկան մարմնին փոխանցելու համար աջակցություն է ցույց տվել քաղաքապետարանի խորհրդական Սիլվիա Ալվարեսը: Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս […]

̰
Հռոմի Պապը ծնկի է իջել՝ համբուրելու սուդանցի ղեկավարների կոշիկները

10:54 12.04.2019

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում հինգշաբթի տեղի ունեցած ընդունելության ժամանակ ծնկի է իջել՝ համբուրելու Հարավային Սուդանի՝ նախկինում պատերազմող ղեկավարների ոտքերը՝ կոչ անելով նրանց չվերադառնալ քաղաքացիական պատերազմի: «Որպես եղբայր ձեզ խնդրում եմ խաղաղություն պահպանել: Խնդրում եմ ողջ սրտով, եկե´ք առաջ գնանք: Շատ խնդիրներ կլինեն, բայց դրանք չեն հաղթի մեզ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Սուդանցի առաջնորդները տպավորվել են, […]

̰
Մի քանի ժամվա ընթացքում Ջուլիան Ասանժին կարող են արտաքսել. Wikileaks

11:06 05.04.2019

Մի քանի ժամվա կամ օրերի ընթացքում Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կվտարեն սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Այդ մասին հաղորդել է Wikileaks-ը: Ըստ կայքի՝ Էկվադորի իշխանություններն արդեն պայմանավորվել են Մեծ Բրիտանիայի հետ Ասանժի ձերբակալության հարցով: Վտարելու համար պատրվակ է ընտրված մարտին Էկվադորի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալը: Նրան մեղադրել են Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների հետ կապի […]

̰
Գերմանացի պատգամավորն առաջարկում է լուծարել ՆԱՏՕ-ն

10:00 05.04.2019

Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն: Այդ մասին հաղորդել է գերմանական թերթերից մեկը: Ըստ Նոյի՝ ՆԱՏՕ-ն ոչ միայն հնացել է, այլև սպառնալիք է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Նա նշել է, թե ՆԱՏՕ -ն պարբերաբար խախտում է միջազգային իրավունքը, վարկաբեկում ՄԱԿ-ը և ռազմական հակամարտություններ է հրահրում: Նոյը նաև նշել է, թե ՆԱՏՕ-ն իր […]

̰
Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից

12:37 03.04.2019

Վենեսուելայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին: Հաղորդվում է, որ երկրի օրենսդիր մարմինը հավատարիմ է նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելը հնարավորություն կտա կառավարությանը մեղադրանք ներկայացնել և ձերբակալել նրան, ով մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և ինքն իրեն ժամանակավոր նախագահ հռչակելու մեջ: Օրենսդիրը Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելու համար նիստ գումարեց Գերագույն դատարանից պահանջ ստանալուց հետո:

̰
Ռուսական «Ո՞վ է դեմ» հաղորդման ժամանակ հայ փորձագետը ջուր է լցրել մասնակիցներից մեկի վրա

13:40 27.03.2019

Ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ո՞վ է դեմ» հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ստուդիայից դուրս է արել  երկու մասնակցի` ամերիկացի փորձագետ համարվող Գրեգ Վայներին և ծագումով հայ ռուսական փորձագետ Արայիկ Ստեփանյանին։ Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հակասություն է առաջացել, երբ Արայիկ Ստեփանյանը ռեպլիկ է արել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և հրեական հարցի հետ։ Վայները նրան վիրավորել […]

̰
Թերեզա Մեյը դեմ է Brexit-ը չեղարկելուն

11:01 22.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պետք է իրենք հարգեն քաղաքացիների իրավունքը, ովքեր քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Հետևաբար, համաձայն չէ Brexit-ից հրաժարվելու գաղափարի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի էջում դրվել էր մի փաստաթուղթ, որով առաջարկվում էր Լիսաբոնյան […]

̰
Ահաբեկչություն Աֆղանստանում. կա 16 զոհ

13:28 06.03.2019

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 16 մարդ: Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ պայթուցիկ սարքը գործարկելով քաղաքի օդանավակայանի մոտ: Թիրախը եղել է օդանավակայանի մոտ տեղակայված շինարարական ընկերության շենքը: Պայթյունից հետո գրոհայինները կրակ են բացել: Երբ անվտանգության մարմինների աշխատակիցներն արդեն դեպքի վայրում են եղել, փոխհրաձգություն է սկսվել: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

11:59 01.03.2019

Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ […]

̰
Քաշմիրի տարածքում օդային մարտ է տեղի ունեցել Су-30 և F-16 օդանավերի միջև. ԶԼՄ

11:50 01.03.2019

Հնդկաստանի և Պակիստանի օդուժերի միջև փետրվարի 27 -ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով, օդային մարտի են բռնվել հնդկական ռազմաօդային ուժերի Су-30 և պակիստանյան F-16 օդանավերը: Ընդհանուր առմամբ, պակիստանյան կողմը օդ է բարձրացրել 32 օդանավ, որոնցից 4-ը` F-16, 4 -ը՝ պակիստանաչինական արտադրության JF-17 Thunder: Երբ պակիստանյան օդուժը հատել է երկու կողմերը սահմանազատող գիծը, հնդկական […]

̰
BACK_TO_TOP