17:26 10.05.2018
Բեթղեհեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական զինուժի և պաղեստինցի ցուցարարների միջև: Դա տեղի է ունեցել այն բանից հետո ժամանակ, երբ իսրայելցի զինվորականները փորձել են կանգնեցնել, այսպես ասած՝ Ալ-Նակբայի 70-ամյակը նշող պաղեստինցիների երթը:
15:02 10.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ սիրիական հակամարտությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվի: Նա այդ մասին ասել է հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Ռւոսաստանը ունի իմաստուն ղեկավարություն դա թույլ չտալու համար:
09:35 10.05.2018
Այսօր առավոտյան Սիրիայի հակահրթռային համակարգը Իսրայելից արձակված հրթիռներ է խոցել: Այս տեղեկատվությունը հայտնել է սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը:
09:17 10.05.2018
Ըստ իսրայելական կողմի Ղոլանի ուղղությամբ Իրանը արձակել էր մոտ 20 հրթիռ: Դրանց մի մասը խոցվել է: Զոհեր չկան: Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում և մարտական պատրաստության էր բերել Ղոլանի բարձունքում գտնվող զինուժը, իսկ քաղաքացիական բնակչության համար բացել էր ապաստարանները: Իսրայելի բանակը իր հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի:
18:03 09.05.2018
Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Արցախից: Նա այս մասին պատմում է իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ:
14:23 09.05.2018
Ստեփանակերտում տեղի է ունեցել Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հանդիպումը:
10:10 09.05.2018
Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են անցկացվում: Ամեն ինչ սկսվել է առավոտյան երթից: Միջոցառումներին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
09:28 09.05.2018
Արցախում Եռատոնի միջոցառումներին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ լուսանկար էր հրապարակվել, թե ինչպես է նա ուղղաթիռով մեկնում Արցախ: SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Արցախ:
09:20 09.05.2018
ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։
09:12 09.05.2018
Մայիսի 9-ը միավորում է մի քանի բան: 1945-ի Հայրենական պատերազմի հաղթական ավարտի օրվանից տարիներ հետո մայիսի 8-ի լույսի 9-ի գիշերը ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին: Շուշիի հաղթանակը վճռորոշ դարձավ Արցախյան պատերազմում հաղթանակի համար: Հենց այդ օրն է համարվում նաև Պաշտպանության բանակի ձևավորման սկիզբը: Դա է պատճառը, որ Հաղթանակի այդ օրը Եռատոն է համարվում:
16:03 08.05.2018
BBC-ն նույնպես անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտրությանը: Բրիտանական պարբերականն իր հրապարակումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանի հեղափոխական առաջնորդ Փաշինյանը հաղթեց վարչապետի համար քվեարկությունում»:
15:22 08.05.2018
The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանի վարչապետի ընտրությանը: Այսօրվա հրապարակումը վերնագրված է. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պոպուլյար»: Պարբերականն այս հարցում մեջբերել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքերը: The Guardian-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ քայլարշավ սկսեց՝ անցնելով բնակավայրից բնակավայր:
12:48 08.05.2018
Կարեն Կարապետյանը վայր դրեց վարչապետի լիազորությունները: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
09:56 08.05.2018
Եվրամիությունն անում է հնարավորը՝ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը փրկելու համար: Այս մասին Բեռլինում հայտարարել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:
16:25 04.05.2018
«Հուսով եմ, որ ներկայիս փակուղին կհաղթահարվի արագ քաղաքական համաձայնության միջոցով, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած շատ մարտահրավերների վրա: Հորդորում եմ քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավվածությունը խորհրդարանական երկխոսությանը, ինչպես նաև աշխատել քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության հետ՝ փնտրելու գոհացուցիչ արդյունք, որը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացի շրջանակում»,- ասել է Ծերեթելին:
16:07 04.05.2018
ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Հայաստանում ստեղծված խնդիրների լուծմանը՝ Սահմանադրության հիման վրա:
13:06 04.05.2018
Ավելի շատ կառնավալի է նման, քան հեղափոխության: Հայաստանում տեղի ունեցող շարժմանը այս բնորոշումը տվել է «Էկոնոմիստ» թերթը:
08:47 04.05.2018
Մոսկվայի դատարանները կալանք են սահմանել «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի հաշիվների վրա: Այդ մասին հայտնել է «Տասս» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ Խաչատուրովը մեղադրվում է ավելի քան 1 մլրդ ռուբլու յուրացման համար:
08:34 04.05.2018
Բասկերի անջատողական էՏԱ կազմակերպությունը հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: