18:36 01.06.2018
Ռուսական RT հեռուստաընկերության թղթակից Իլյա Պետրենկոն 1.5 ժամ եղել է Կիմ Չեն Ինի նստավայրում և ներսից նկարահանել այն: Պետրենկոյի պատմելով՝ սկզբում իրենց տարել են հյուրանոց, խուզարկել, վերցրել են կապի բոլոր միջոցները՝ այդ թվում հեռախոսը: Ապա լրագրողներին նստեցրել են միկրոավտոբուս՝ առանց բացատրելու, թե ուր են գնում: Ապա լրագրողներին դիմավորել է ղեկավարի քույրը, որն իրեն տանտիրուհու պես […]
17:41 01.06.2018
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել մեկ այլ քաղաքական ուժի ձեռքը: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայի ընդդիմությունը չի կարողանա ղեկավարել երկիրն ու դրա համար բավականաչափ փորձ չունի։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանձնել երկիրն ուժերի, որոնք ղեկավարման բավականաչափ փորձ չունեն ու […]
15:44 01.06.2018
Այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 32 հազարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Մասնավորապես, նրա խոսքերով՝ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ 2018 թվականի առաջին 150 օրվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 32 հազար 80 ներգաղթյալ ու փախստական: 2017 թվականի նույն […]
13:58 01.06.2018
«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է […]
12:54 01.06.2018
Հույները շարունակում են բողոքել «Մակեդոնիա» պետության անվան պատճառով: Հունաստանի Մակեդոնիա երկրամասի 13 քաղաքներում ցույցեր են կազմակերպվելու: Այս երկրամասը սահմանակից է Մակեդոնիա պետությանը։ Հայտնի է, որ Հունաստանը Մակեդոնիայի հետ երկար տարիներ բանակցում է «Մակեդոնիա» անվան շուրջ: Հաղորդվում է, որ համաձայնությունն արդեն մոտ է, և նախկինում Հարավսլավիայի մաս կազմող պետության անվանումը կլինի «Վերին Մակեդոնիա» կամ «Նոր Մակեդոնիա»։
11:20 01.06.2018
Այսօր մեկնարկում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Համաձայնագիրը ստորագրվեց 2017 թ-ի նոյեմբերի 24-ին: Այդ մասին այսօր գրառում է կատարել ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10156422243764839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater 2017-ի նոյեմբերին Բրյուսելում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի […]
13:35 31.05.2018
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցն են ունեցել: ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև Ուկրաինայի և Սիրիայի պատերազմական իրավիճակը: Ուկրաինայի խնդրում կողմերը քննարկել են 2015 թվականի Մինսկի համաձայնագրի շրջանակում Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու խնդիրը: Պետքարտուղարության խոսնակի հաղորդմամբ՝ Պոմպեոն վերահաստատել է, որ Վաշինգտոնը […]
13:18 31.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ եթե արտաքին միջամտությունը չլինի, ապա մեկ տարի էլ չի տևի Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար: Նա այդ մասին ասել է Դամասկոսում «Russia Today»-ին տված հարցազրույցում: Նա նշել է, որ պատերազմը լավագույն ընտրությունը չէ, սակայն երբեմն ստիպված ես լինում այդ ընտրությունը կատարել, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, «Ալ-Քաիդա»-ին կամ «Իսլամական […]
11:25 31.05.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեային առաջարկել է հստակեցնել, թե ԱՄՆ-ի կողմից որ երաշխիքներ են բավարար պայմանավորվածությունների համար: Փհենյանում իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ իրավունք չի վերապահում միջամտել Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, սակայն պատրաստ է ողջունել կորեական հարցի կարգավորման կոնկրետ պայմանավորվածությունները, որոնք կհամապատասխանեն բոլոր երկրների շահերին: Նա […]
10:01 31.05.2018
ՄԱԿ-ում քննարկվել է Գազայից Իսրայելի նկատմամբ հրթիռակոծության հարցը: Մասնավորապես Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը դատապարտել է Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակուծությունը: Նա Անվտանգության խորհրդին է դիմել Երուսաղեմից տեսակոնֆերանսի միջոցով: Նա ասել է, որ նման հարվածները անընդունելի են: Քաղաքացիական բնակչության հանդեպ hրթիռներ ու ականներ արձակելն ոչ մի պարագայում չի կարող արդարացվել: Դա […]
09:35 31.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]
21:33 30.05.2018
Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի Վրաստան կատարած այցի արդյունքներին: Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան […]
18:57 30.05.2018
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այսօր Ապրիլյան պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման գլխավոր դերասաններից մեկի համար բնակարանամուտ էր: Դերասան Արկադի Ղարագուլյանին հանձնվեց նոր բնակարանի բանալիներն ու բնակության համար թույլտվության վկայականը: Դերասանի համար բնակարան գնել է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամը: Հիմնադրմամը ստեղծվել է նախորդ տարվա հունիս ամսին, որի բյուջեն ձևավորվել […]
15:32 30.05.2018
Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների և դրանց հետագա զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Նշվում է, որ նախարարները հանդիպել են Վրաստանի կառավարությունում երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո: ՀՀ պաշտպանության նախարար […]
12:26 30.05.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Սպասվում է երկու երկրների վարչապետները հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար: Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի […]
11:16 30.05.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական հանդիպում, որից հետո տեղի է ունեցել առանձնազրույց: Սպասվում է երկու երկրների վարչապետները հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար: Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի […]
10:58 30.05.2018
Ալեն Սիմոնյանը կշարունակի մասնակցել Երևանի ավագանու նիստերին: Այդ մասին նա ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում:
10:45 30.05.2018
Այս պահին Թբիլիսիում սկսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի առաջին մասը: Վարչապետը պետք է ծաղկեպսակ դնի Թբիլիսիի հերոսների հուշարձանին: https://www.facebook.com/aliQmedia/videos/1827161424260480/ Հիշեցնենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: […]
14:33 29.05.2018
Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալություն՝ հղում անելով այդ երկրների ԱԳՆ-ների պաշտոնական կայքերին: Կողմերը հայտնել են միջազգային հիմնարար իրավունքներին հավատարիմ մնալու և համագործակցության ձգտելու մասին: Մի կողմից Դամասկոսը, մյուս կողմից Ցխինվալն ու Սուխումին հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Միաժամանակ նրանք […]
12:46 29.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Հյուսիսային Կորեա՝ պատրաստելու Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպումը: Սինգապուր մեկնել է նաև հյուսիսկորեական պատվիրակությունը: Թրամփն այս մասի գրառումն արել է թվիթերյան պաշտոնական էջում: Our United States team has arrived in North Korea to make arrangements for the Summit between Kim Jong Un and […]
12:20 29.05.2018
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված իր գրառման մեջ կոչ է հղել Թուրքիային ու Ադրբեջանին: Նա մասնավորապես գրել է. «Մենք նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը: Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել շրջափակումը, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ագրեսիան Արցախի նկատմամբ»: We recognize the 100th Anniversary of the first Republic of Armenia. We call […]
11:52 29.05.2018
Պաղեստինյան զինյալները Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ մեծ քանակով հրթիռներ են արձակել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Իսրայելական հատուկ ծառայությունների տվյալներով հրթիռներն արձակվել են Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, իսրայելական ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել: Մինչ այդ Իսրայելի հետ սահմանին աշխատել էին օդային տագնապի ազդանշանները, որոնք տեղի բնակչությանը զգուշացնում […]
10:14 29.05.2018
Իտալիայում քաղաքական ճգնաժամի մեջ է. երկիրը մնացել է առանց կառավարության: Խորհրդարանական ընտրություններում հաղթած «Եվրասկեպտիկներ»-ի ու Եվրամիությանը կողմ ուժերի միջև դիմակայությունն ավելի է սրվել: Երկու կուսակցությունները գրեթե համաձայնության էին եկել կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ, սակայն երկրի նախագահը վետո է դրել այդ համաձայնության վրա: Պատճառը ֆինանսների նախարարի պաշտոնում 81-ամյա տնտեսագետի առաջադրումն էր, որը եվրոյի գոտուց դուրս գալու […]
10:06 29.05.2018
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների հնարավոր հանդիպման նախօրեին ամերիկյան իշխանությունները, կարծես, պատրաստ են առժամանակ հետաձգել Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին հայտնել են ԱՄՆ լրատվամիջոցները: Նոր պատժամիջոցները պետք է սահմանվեին այս շաբաթ: Այս ամենն արվում է Դոնալդ Թրամփի և Կիմ Չին Ինի հնարավոր հանդիպման պայմանավորվածությունը վերջնական հաստատելու համար: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Հյուսիսային […]
09:56 29.05.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լեհաստանի տարածքում ամերիկյան զրահատանկային դիվիզիայի հնարավոր տեղակայման մասին լուրերին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է արձագանքել դեպի իր սահմաններ հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառույցների ցանկացած ընդլայնմանը: Բանն այն է, որ Վարշավան հանդես է եկել պաշտոնական նախաձեռնությամբ` ԱՄՆ-ին առաջարկելով Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել: Պեսկովը, մասնավորապես նշել է, […]
21:35 26.05.2018
Հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնը Երևանում ընթրում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: 71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքեր արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Մինչ այս News.am-ը հրապարակել էր նաև լուսանկարներ և տեսանյութ երաժշտի Երևան ժամանման վերաբերյալ:
13:50 25.05.2018
«Զիմնյայա վիշնյա» առևտրի տան հրդեհի գործով ձերբակալվել է Կեմերովոյի ԱԻՆ պետը: Ալեքսանդր Մամոնտովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ըստ մեղադրանքի՝ նա ստուգումներ չի անցկացրել առևտրի կենտրոնում: Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհի ժամանակ մահացավ 60 հոգի: Նրանց կեսից ավելին երեխաներ էին: Ապրիլի սկզբին նրա տանը խուզարկություններ էին անցկացվել: Այդ ժամանակ նաև քաղաքի դատախազն էր […]