15:39 03.05.2018
Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը հայտարարել Է, որ Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից:
09:57 03.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար ֆեյսբուքի միջոցով անձնական տվյալներ հավաքած բրիտանական Cambridge Analytica մասնավոր վերլուծական ընկերությունը փակվում է:
17:40 02.05.2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև լրագրողներին հրավիրել է «Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց:
13:43 02.05.2018
SHANTNEWS-ի աշխատակիցն ԱԺ կարողացել է հասնել հեծանիվով: Այլ կերպ ասած՝ հեծանիվը ոչ միայն էկոլոգիապես, մաքուր այլև այս օրերին նույնիսկ անհրաժեշտ փոխադրամիջոց է մասնագիտական պարտակությունները կատարելու համար:
09:22 02.05.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:
08:18 02.05.2018
Եվրամիությունը հայտարարել է, որ վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում: Այս մասին ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը իր հայտարարությունում:
09:32 01.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը դարձյալ հրապարակային ելույթ ունեցել: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում սիրիական իշխանությունների գրանցած հաջողությունները ստիպում են Սիրիայի հակառակորդներին դիմել ուղիղ ագրեսիայի: Սիրիայի նախագահն այս մասին հայտարարել է Իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդիի հետ Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ։
08:55 01.05.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելին հաջողվել է գտնել այն փաստաթղթերը, որոնք վկայում են, որ Իրանը խաբել է ամբողջ աշխարհին միջուկային ծրագրի հարցում: Նեթանյահուն նշել է, թե Իրանն ապատեղեկացրել է, թե իբր իր միջուկային ծրագիրը սառեցրել է: Նրա խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ Իսրայելի ձեռքում է հայտնվել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող արխիվը, որը պահվել է Թեհրանում: Իսրայելական հետախուզությունը 55 հզ էջ փաստաթուղթ է ստացել, ինչպես նաև 55 հզ ֆայլ և 183 սկավառակ:
Հիշեցնենք, որ 2015թ-ին Իրանը համաձայնել է սառեցնել իր միջուկային ծրագիրը՝ իր նկատմամբ պատժամիջոցների դադարեցման դիմաց:
17:25 28.04.2018
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է արել: Հայտարարությունը վերաբերում է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին:
14:27 27.04.2018
Ռուսաստանցի հայտնի լրագրող և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը «Խոսքի ուժը» ռադիոհաղորդման ժամանակ ասել է, որ «Հայաստանն ընդհանրապես բարդ երկիր է»:
13:44 27.04.2018
Հարավային և Հյուսիսային Կորեաների ղեկավարներն իրենց առաջին պատմական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:
08:40 27.04.2018
Պատմական հանդիպում: Հարավային Կորեա է ժամանել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինը: Նա Հյուսիսային Կորեայի առաջին լիդերն է, որ Հարավային Կորեա է ժամանել: Ավելի քան մեկ տասնամյակի մեջ առաջին անգամ Հարավային և Հյուսիսային Կորեաների լիդերները բանակցություններ կանցկացնեն:
19:16 25.04.2018
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Համբարձումյանը անդրադարձել է ցույցերին զուգահեռ Երևանում նկատելի այն դեպքերին, երբ բազմաթիվ մեքենաներ հանել են իրենց պետհամարանիշները, տարբեր պաստառներ են փակցրել:
10:20 24.04.2018
Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի քայլը հարգանքի է արժանի, և նա Յանուկովիչը չէ: Վաալը նշել է, որ իր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանն իրականում չէր ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կնախընտրեր այդ պաշտոնը զիջել որեւէ մեկին՝ շարունակելով մնալ ետնաբեմում։ «Սակայն, ամենայն հավանականությամբ, այդպիսի մարդ չգտնվեց, եւ ստացվեց այնպես, որ Սարգսյանն ավելի շատ էր պետք համակարգին, քան վերջինս՝ իրենե, – գրում է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատողը։
16:13 22.04.2018
Տուժածների մի մասը դուրս է գրվել Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել Երևանի հիվանդանոցներից։ Ապրիլի 22-ին, ժամը 16։30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ստացիոնար բուժում է ստանում 9 տուժած, որից 7–ն ընդունվել է այսօր։
15:03 21.04.2018
«Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հրապարակած ամենամյա զեկույցում, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը:
13:51 20.04.2018
Ռուսաստանի քննչական կոմիտեն պնդում է, որ Կեմերովոյում «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը 60 է, այլ ոչ թե 64, ինչպես ասվել էր ավելի վաղ:
09:45 20.04.2018
Իրաքյան ավիացիան սկսել է հարվածել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այդ մասին նշվում է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, հարվածները հասցվե; են սահմանային դիրքերին:
09:44 20.04.2018
Եվրամիությունն ընդլայնել է անհատական պատժամիջոցային ցանկն ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Այն համալրվել է 4 անձանցով, որոնք կասկածվում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ֆինանսավորմանը ներգրավված լինելու մեջ: