TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+35.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Էլմար Մամեդյարովը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին նախապայմանների լեզվով

13:12 25.05.2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծել իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելուց հետո: Նա նաև հայտարարել է, թե «իրենք չեն զոհաբերելու իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի անկախության 100-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ:

̰
ԱՄՆ-ն չեղարկեց Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպումը

18:15 24.05.2018

ԱՄՆ-ն չեղարկեց Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպումը: Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ նամակում: Սպիտակ տան տարածած նամակում, մասնավորապես, գրված է.

̰
Կրեմլն արձագանքել է Յուլյա Սկրիպալի հարցազրույցին

13:02 24.05.2018

Նա նշել էր, որ ցանկանում է վերադառնալ Մոսկվա:

̰
Իրաքում մահապատժի է ենթարկվել «ԻՊ» հետ կապ ունեցող օտարերկրացի 40 կին

11:47 24.05.2018

Իրաքում մահապատժի է դատապարտվել «Իսլամական պետության» հետ կապ ունեցող օտարերկրացի 40 կին: Նրանցից 6-ը Թուրքիայից են:

̰
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Աստանայում

18:19 23.05.2018

Մայիսի 23-ին Աստանայում`Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

̰
Ամուլսարի հարցով խաղաղ երթ է անցկացվում. ՈՒՂԻՂ

12:20 23.05.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը խաղաղ երթ է անցկացնում:

̰
Փհենյանը լրագրողների ներկայությամբ փակում է իր միջուկային կենտրոնը

15:41 22.05.2018

Փհենյանը Մանտան լեռան մոտ գտնվող «Պունջիեր»-ի միջուկային կենտրոնի փակումը լուսաբանելու համար հրավիրվել է Associated Press-ի, CNN-ի, CBS-ի, Russia Today-ի և Չինաստանի պետական լրատվամիջոցների թղթակիցներին: Դրանով հանդերձ՝ Փհենյանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ամերիկացի տեխնիկական փորձագետներին, ովքեր պետք է տեսչական ստուգումներ անեին՝ համոզվելու՝ արդյոք միջուկային կենտրոնի փակումը վերջնական է:

̰
ՌԴ Պետդուման ընդունեց ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների նախագիծը

14:31 22.05.2018

Ռուսաստանի Պետական դուման, երրորդ և վերջին ընթերցմամբ, հավանություն է տվել Միացյալ Նահանգների և այլ երկրների պատժամիջոցներին պատասխան տալու օրինագծին:

̰
Աննախադեպ կոշտ պատժամիջոցներ Իրանի համար. Պոմպեո

09:18 22.05.2018

Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել: Նրա խոսքերով`ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն:

̰
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ուժային կենտրոնների վրա. Նիկոլայ Պատրուշև

08:58 22.05.2018

Ռուսաստանի ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ուժեղացնում են ճնշումը ուժային նոր կենտրոնների վրա: Նրա խոսքերով՝ այդ ճնշումը քաղաքական է, տնտեսական ու ինֆորմացիոն:

̰
Սելինա Դողանը չի մասնակցի Թուրքիայի ընտրապայքարին

08:49 22.05.2018

Հայ համայնքից ո՞վքեր կպայքարեն Թուրքիայում պատգամավորական աթոռի համար. «Ակոս» թերթի տվյալներով Կարո Փայլանն առայժմ միակն է: Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների նախընտրական ցուցակները վերջնական տեսք են ստանում:

̰
Սոչիում հանդիպում են Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները

15:17 18.05.2018

Սոչիում հանդիպում են Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները: Սա Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումն է վերընտրվելուց հետո:

Մինչ այդ, գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի ղեկավար Ֆոլֆգանգ Բյուխելեն հայտարարել էր, որ այս հանդիպումից կոնկրետ արդյունքներ են ակնկալում նաև բիզնեսի ներկայացուցիչները. այնպիսի արդյունքներ, որոնք կհեշտացնեն ընկերությունների աշխատանքը: Մասնավորապես ընկերությունները ակնկալում են, որ Պուտինը տուգանքներ չկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք պետք է հետևեն միջազգային պատժամիջոցներին:

Միաժամանակ փորձագետները կարծում են, որ Պուտին- Մերկել հանդիպումը ազդանշան է Եվրոպային, որ երկրները ընդհանուր շահեր ունեն: Սակայն բեկումնային որևէ արդյունք չի սպասվում:

̰
Իսրայելն ավարտել է Հորդանանի հետ սահմանին արգելապատնեշի մի մասի կառուցումը

14:54 18.05.2018

Իսրայելն ավարտել է արգելապատնեշի՝ ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Al-Quds Al-Arabi թերթը:

̰
Հյուսիսային Կորեայի դեպքում «Լիբիայի մոդելը» չի կիրառվի. Դոնալդ Թրամփ

13:01 18.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը ոչ մի կապ չունի, այսպես ասած, «Լիբիայի մոդելը» կիրառելու հետ: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չին Ինը շատ երջանիկ կլինի, եթե համաձայնի իրեն առաջարկվող համաձայնագրին:

̰
Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

12:53 18.05.2018

Նրա դուստր Յուլյան, որը ավելի քիչ էր վնասվել թույնից, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին:

̰
Պորոշենկոն ռուս գործարարների դեմ պատժամիջոցների հրամանագիր է ստորագրել

12:53 18.05.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ որոշումը ընդունվել էր երկրի Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Խորհուրդը մայիսի 2-ին ընդլայնել էր Ռուսաստանի քաղաքացիների և իրավանական անձանց վերաբերող պատժամիջոցների ցանկում ընդգրկվածների ցուցակը: Բացի դրանից երկարացվել էր նաև նախորդ տարիներին սահմանափակող միջոցների գործողության ժամկետը:

Ըստ հաղորդագրության՝ պատժամիջոցներ են սահմանվել այն անձանց նկատմամբ, ովքեր «մասնակցություն ունեն Ուկրաինայի դեմ ինֆորմացիոն և կիբերագրեսիային»:

̰
Գերմանիայում պտտահողմ է գրանցվել. կա 2 տուժած

09:00 18.05.2018

Գերմանիայի Հյուսիսային հատվածով հզոր պտտահողմ է անցել, ինչի հետևանքով տուժել են բնակիչներ:

̰
ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք-2» նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ

08:57 18.05.2018

«Հյուսիսային հոսք-2» գազատարը, որը պետք է միացնի Ռուսաստանն ու Գերմանիան, դժգոհությունների տեղիք է տվել ԱՄՆ-ում:

̰
Ջինա Հասպելը՝ ԿՀՎ ղեկավար

08:51 18.05.2018

ԱՄՆ սենատը հաստատել է Ջինա Հասպելի թեկնածությունը ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 61-ամյա Ջինա Հասպելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, ով նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար: Ջինան հայտնի է դեռ Վիետնամի պատերազմից: Նա ակտիվ մասնակցություն ուներ, և հայտնի է դարձել «Արյունոտ Ջինա» մականվամբ:

̰
ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի կնքման ժամկետը կապ չունի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետ. իրանագետ

16:33 17.05.2018

Ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ստորագրումը կապ չունի Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հետ:

̰
3 տարի ժամանակ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները հստակեցնելու համար

15:57 17.05.2018

«Իրանը մինչ այս ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ուներ և այդ կերպ էր համագործակցում: Այսօր արդեն Աստանայում կնքվել է ժամանակավոր պայմանագիր»,- այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
ԵԱՏՄ-Իրան համագործակցությամբ կարող են հույս ունենալ, որ իրանական շուկան կբացվի Հայաստանի համար. Գոհար Իսկանդարյան

15:14 17.05.2018

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը ձեռնտու է Հայաստանին, քանի որ մենք տարիներ շարունակ հայտարարում էինք, որ լինելով դրացի երկիր՝ Իրանը պետք է որոշակի ապրանքների նկատմամբ իջեցված հարկեր դնի, որպեսզի Հայաստանը կարողանա մուտք գործել ԻԻՀ շուկա: Սակայն մինչ այժմ դա անարդյունավետ էր: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
«Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ ինտեգրված լինելով ԵԱՏՄ-ի մեջ, Իրանը ևս ինտեգրված լինելով մենք կարող ենք շատ լավ առևտրաշրջանառություն իրականացնել: Իրանի և Հայաստանի սահմանին արդեն գոյություն ունի ազատ առևտրի շուկան, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ոլորտում կարողանանք լավագույնս համագործակցել: Ինչ վերաբերում է Հայաստան- Իրան համագործակցությանը, ապա անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է 260 մլն, և հիմա տնտեսագետները փաստում են, որ 3 անգամ կբազմապատկվի սա: Մենք միայն կարող ենք հույս ունենալ, որ Իրանի և ԵԱՏՄ-ի համագործակցությունը արդյունավետ կլինի Հայաստանի համար, այն առումով, որ իրանական շուկան կբացվի, և մենք կարող ենք մտնել իրանական շուկա»,-ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

̰
Ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան. Սպիտակ տունը Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման մասին

11:50 17.05.2018

Նոր դարաշրջան ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևին:

̰
2000 մարդ է տարհանվել Ուդմուրդիայում զինանոցի հրեդհի պատճառով

09:25 17.05.2018

Ռուսաստանում՝ զորամասի զինանոցում տեղի ունեցած պայթյունների պատճառով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ուդմուրտիայի Հանրապետության Պուգաչևո բնակավայրի մոտակայքում գտնվող նախկին զորամասի տարածքում: Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

̰
Սիրիական բանակը 1200 քկմ տարածք է ազատագրել Հոմսում

09:07 17.05.2018

Քաղաքում բարձրացվել է սիրիական պետական դրոշը: Մինչ այժմ այն գտնվում էր հակակառավարական ուժերից Սիրիայի ազատ բանակի ձեռքում: Լրատվամիջոցները նշում են, որ սիրիական բանակի մուտքը քաղաք մեծ ոգևորությամբ է ընդունվել:

̰
ԿԸՀ-Ն նիստ է գումարել

11:06 16.05.2018

ԿԸՀ-Ն նիստ է գումարել, որտեղ մանդատներ կտրվեն ԵԼՔ խմբակցության այն անդամներին, որոնք կփոխարինեն խորհրդարանից գործադիր գնացած պատգամավորներին:

̰
Քաղաքապետարանի ցուցարարները գնացել են Բ-26

10:55 16.05.2018

Քաղաքապետարանի ցուցարարները գնացել են Բ-26

̰
ԱԺ տնտեսական հանձնաժողովը նիստ է գումարում

10:30 16.05.2018

ԱԺ -ը անցել է իր բնականոն աշխատանքին:

̰
Պուտինը, КамАЗ-ի ղեկին նստած, անցել է Կերչի կամուրջը

16:52 15.05.2018

Ավարտվել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքները: Բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա առաջինն է անցել կամրջով՝ «КамАЗ»-ի ղեկին նստած: Հենց նրա քշած բեռնատարն է առաջնորդել մեքենաների շարասյունը: Դրանով նրանք փորձարկել են կամրջի ամրությունը: Ճանապարհի բացման ժամանակ անվտանգությունը ապահովել են ԱԻՆ-ի մոտ 600 աշխատակիցներ:

̰
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն

11:58 15.05.2018

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն մայիսի 16-ին: Այդ ժամանակ պետք է քննարկվեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:

̰
BACK_TO_TOP