TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.31 oC
Լիանա Ռաֆայելյան

Լիանա Ռաֆայելյան

Չի կարող սուպերմարկետը  խաղի կանոններ թելադրել. Արծվիկ Մինասյան

12:59 02.06.2018

«ՏՄՊՊՀ- ի դաշտում է գնագոյացումը: Նախ պետք սպասենք նրանց ուսումնասիրության արդյունքների հրապարակմանը: Բացի այդ, այդ կառույցն ունի նաև գնագոյացման ազդեցության մեխանիզմներ, չհիմնավորված թանկացումների դեպքում նաև գործիքակազմ ունեն»,-խոսելով սուպերմարկետներում գների թանկացման մասին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Բայց սկզբունքային խնդիր է այն, որ գնագոյացման շթղայի հենց սկզբում պիտի գործողություն իրականանցնենք: Սա […]

̰
Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինուժի առաջխաղացման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի.Դավիթ Տոնոյան

14:09 01.06.2018

«Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի զինուժի առաջխաղացման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է: Մենք մեր արդյունավետ գործունեության արդյունքում չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխություն: Ադրբեջանն  իրենց տարածքում որոշակի տեղափոխումներ է իրականացնում: Դա  Ադրբեջանի, Նախիջևանի ԻՀ տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»,- ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների այն հարցին […]

̰
Չորս ամբաստանյալների խափանման միջոցը չփոխվեց

16:25 31.05.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով երեք  ամբաստանյալների`Հովհաննես Վարդանյանի, Արթուր Սողոմոնյանի, Տիգրան Սարգսյանի նկատմամբ դատարանը նշանակեց դատաբժշկական փորձաքննություն: Նրանց պաշտպանները միջնորդել էին փոխել խափանման միջոց կալանավորումը: Պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդեց նաև ամբաստանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը փոխել: Լամբարյանն  ասաց, որ պետք է խորհրդակցի իր պայմանագրային պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ, որն այսօրվա նիստին ներկա չէ: Սակայն երբ դատարանը […]

̰
Վարդգես Գևորգյանի կալանքը չփոխվեց

15:51 31.05.2018

ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ  դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ամբաստանյալ Վարդգես Գևորգանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը: Հիշեցնենք՝ այդ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու հիմնավորումը պաշտպանը նշել էր այն, որ ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը ազատամարտիկ է և ՊՊԾ գնդի գրավման գործի մասնակիցներին պարզապես ցանկացել է աջակցել, սակայն չի հասցրել անգամ  հեռանալ իր […]

̰
Դատարանը քննում է Վարդգես Գևորգյանի կալանքը փոխելու հարցը

15:23 31.05.2018

ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ պաշտպանները միջնորդում են կալանքից ազատել նաև ամբաստանյալ Վարդգես Գևորգյանին: Նրա շահերի պաշտպան Լյուդվիգ Սարգսյանը հիշեցրեց, որ Վարդգեսը մարտական ուղի է անցել, ազատամարտիկ է: «Չի կարելի ծալել, մի կողմ դնել իրավական հիմքերը: Վարդգես Գևորգյանի տանը հայտնաբերվել են փամփուշտներ և թմրանյութեր: Վարդգես Գևորգյանը կարող է խոչընդոտել դատաքննությանը: Առկա են նրան կալանքի տակ […]

̰
Եվս մեկ ամբաստանյալ կալանքից ազատվեց

15:14 31.05.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ փոխեց ամբաստանյալ Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանավորումը գրավով ազատմամբ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով տասնմեկ ամբաստանյալների` Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գևորգյանի, Մանվել Աթոյանի, […]

̰
Կալանքից ազատել Մանվել Աթոյանին․ պաշտպանները նորից միջնորդում են

13:43 31.05.2018

«Դատարանը արդարադատության համար է, ոչ թե պատժելու: Մանվել Աթոյանի բալիկը չորս տարեկան է, այդ բալիկը իր կյանքի կեսը իր հորը չի տեսել: Ընտանիքները չեն դիմանում: Մինչև ապրիլի 23-ը ես «կագեբեի» սանատորիայում էի: Դրանից հետո ես փշերի վրա եմ, ուզում եմ միանալ իմ ժողովրդին»,- ասաց ամբաստանյալ Կարո Եղնուկյանը` դատարանում խոսելով ամբաստանյալ Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանքը […]

̰
Գիչյանին կալանքից ազատեցին

12:38 31.05.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց ազատել կալանքից ամբաստանյալ Խաչատուր Գիչյանին և նրա նկատմամբ կիրառել որպես խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք` միջնորդությունը ներկայացրել էր պաշտպան Մարինե ֆարմանյանը: Դատարանը հաշվի առավ ամբաստանյալի տարիքը և առողջական խնդիրները: Խաչատուր Գիչյանը մեղադրվում […]

̰
Ուզում եմ ինձ սավսեմ ազատեք. Խաչատուր Գիչյան

12:03 31.05.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով տասնմեկ ամբաստանյալների դատաքննությունը այսօր մեկնարկեց ուշացումով` պաշտպաններից մի քանիսը չէին ներկայացել: Կարճատև ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ըստ որի, ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, հետինֆարկտային զարկերակային հիպերտոնիայով, միզաքարային հիվանդությամբ, բարդացած երիկամային հիվանդությամբ, երկու աչքի կատարակտով, սակայն ըստ դատարանի, դրանք հիմքեր չեն ամբաստնյանյալին կալանքից ազատելու […]

̰
Ովքե՞ր են իրենց ավանդները հանել հայաստանյան բանկերից

17:42 30.05.2018

«Անցած երկու ամսվա ընթացքում հայաստանյան բանկերից ավանդների որոշակի արտահոսք է եղել»,- տեղեկացրել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Թավշյա» հեղափոխությունը որոշակի խուճապ է առաջացրել հիմնականում այն ավանդատուների շրջանում, ովքեր ոչ մեծ գումարներ են պահում բանկերում: «Հիմնականում նրանք այն ավանդատուներն են, որ չեն կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել կամ որոշակի […]

̰
Ինչպես է Սմբատ Բարսեղյանը գրավել ՊՊԾ գունդը. դատարանն ուսումնասիրում է տեսաձայնագրությունները

15:02 30.05.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն ընթանում է առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների: Դահլիճում ներկա են միայն երեք  հանրային պաշտպանները: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ուսումնասիրվում են քրեական գործի ապացույց սկավառակները, որոնցում պարունակվում են ամբաստանյալների նկատմամբ կատարված քննչական գործողությունները: Էկրանի միջոցով դատարանն ուումնասիրում է, թե ինչպես է, ի թիվս այլ հանցագործությունների, նաև […]

̰
Պետք է բացառվեն կոռուպցիոն երևույթները առողջապահության ոլորտում. Արմեն Սարգսյան

17:52 29.05.2018

«Հայաստանի առողջապահության համակարգում պետք է բացառվեն կոռուպցիոն երևությները»,- այսօր ԵՊԲՀ մասնագետների հետ հանդիպման ժամաակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  Նա նշել է, որ ցանկացած ժողովրդավարական զարգացած պետության հիմքը կրթությունն ու առողջապահությունն են: «Իսկ լավ բժիշկը նախ պետք է լինի լավ քաղաքացի: Այսինքն՝ պետք է լինեն քաղաքացի, որոնց համար պետք է բացառված լինեն էդ կոռուպցիոն  […]

̰
Իրենց կյանքը վտանգած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել. նախագահ

15:57 29.05.2018

«Առողջության վերականգնմամբ տղաների խնդիրները չեն ավարտվում: Շատերն ունեն ընտանեկան պրոբլեմներ, տուն չունեն, ունեն սոցիալական խնդիրներ։ Իրենց կյանքը վտանգի տակ դրած տղաները ստանում են թոշակ, որով առողջ մարդը չի կարող ապրել: Սա սիստեմատիկ լուծում գտնելու խնդիր է: Այդ օգնության հոգեբանությունը մենք պետք է մի կողմ դնենք: Պետք է այնպես անել, որ իրենց թոշակն արժանի լինի իրենց […]

̰
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ն ընդլայնման կարիք ունի. Արմեն Սարգսյան

15:34 29.05.2018

«Հրավերը ստացել էի, գիտեի՝ ինչի մասին է, ուզում էի իմ աչքով տեսնել, դրանից բացի՝ երեկ նշում էինք Առաջին հանրապետության 100-ամյակը, և գնացինք Սարդարապատ, մեծ համերգ ունեցանք: Ե՛վ համերգի, և՛ Սարդապարատի արարողության հիմքում կանգնած է մեր հերոս զինվորը»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երբ այցելել էր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»: Նախագահը […]

̰
ԵՄ-ում առաջարկում են սահմանափակել պլաստիկե տարաների օգտագործումը

21:15 28.05.2018

Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել Եվրամիության երկրներում մեկանգամյա օգտագործման որոշ տեսակի պլաստիկե իրերի օգտագործումը, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: «Այնտեղ, որտեղ կլինի դրանց օգտագործման այլընտրանքը, պլաստիկե իրերը կարգելվեն»,- ասված է հայտարարության մեջ: Արգելքը կտարածվի առաջին հերթին մեկանգամյա օգտագործման սպասքի վրա: Առաջարկվում է սահմանափակել մեկանգամյա սննդային պլաստիկե տարաների օգտագործումը: Մինչև 2025 թվականը մոտ 95 տոկոսով կվերանան պլաստիկե […]

̰
ԱՄՆ-ն արգելափակել է Կոնստանտին Կոսաչովի վիզան ՄԱԿ-ում

20:47 28.05.2018

ԱՄՆ-ը արգելափակել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի մուտքի թույլտվությունը ՄԱԿ-ում: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վաշինգտոնը նրա անունը ներառել է պատժամիջոցային ցուցակում: Այդ պատճառով Կոսաչովը չի կարողացել մասնակցել մայիսի վերջին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Ամերիկյան կողմին ուղղված դիմումը ոչ մի արդյունք չի տվել: RIA Novosti գործակալության […]

̰
Գերմանիայի նախագահը զգուշացրել է նացիզմի հանցագործությունների թերագնահատման վտանգի մասին

18:29 28.05.2018

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը զգուշացրել է նացիոնալ-սոցիալիզմի հանցագործությունները թերագնահատելու վտանգի մասին: Այս  թեմայով նա խոսել է «Մեղքերի թողություն՝ ծառայել համաշխարհային խաղաղությանը» հասարակական կազմակերպության 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:  «Պատմական դեպքերի բացահայտումն ու քաղաքական պատասխանատվության կրումը գերմանական ժողովրդավարության անբաժանելի բաղկացուցիչներն են: Գերմանացիների աշխատանքը սեփական պատմության հետ, երկարատև ու ծանր գործընթաց է, որին այլընտրանք չկա»,- ասել է […]

̰
Զարգացումներ «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի գործով. կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահը

17:20 28.05.2018

«Նորֆոլկ Քոնսալթինգ»  ընկերության գործով 2 ամիս ժամկետով կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահ՝ 32-ամյա Տիգրան Զոհրաբյանը: Որոշումը կայացրել է  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի  դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել՝ ասելով, որ դա «կոռուպցիայի դեմ […]

̰
Մեր վարչապետի լեգիտիմության աստիճանն աշխարհում ամենաբարձրն է.Լևոն Շիրինյան

16:58 28.05.2018

«Ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել 1918 և 2018 թվականների միջև: 18 թվականին մի հայորդի՝ քաղաքական գործիչ  բացառիկ դեր խաղաց հայոց պատմության մեջ՝ դա Արամ Մանուկյանն է: Նա 15 թվականին կազմակերպեց հայկական ինքնապաշտպանական շրջանը, մեկ ամսից ավելի կռվեցին, Արամը ստեղծեց պետականության մոդել՝ կոմիտեների ձևով: Դրա համար էին իրեն ուղարկել, որ ինքը պետականություն ստեղծեր: Ու արեց: Արամը […]

̰
Տեսանք հույսերով, էներգիայով լի Հայաստան. Էլթոն Ջոն

15:48 28.05.2018

«Մենք ունենք բազմաթիվ հայ բարեկամներ՝ Վաչե և Ռաֆֆի Մանուկյանները, ովքեր շատ ջերմ վերաբերմուք ունեն Հայաստանի նկատմամբ, իսկ այս այցելության ժամանակ մենք տեսանք բոլորովին փոխված Հայաստան: Անկախության 25 տարվա ընթացքում մենք նկատել ենք, որ Հայաստանը դարձել է միանգամայն այլ երկիր: Առաջընթացն անկհայտ է: Նոր էներգիա կա, հույսեր ու խոստումներ: Կա նաև անելիք: Բայց դա հասկանալի է, […]

̰
Մենք կարող ենք և՛ ստեղծել և՛ պահպանել պետականությունը. Լ.Շիրինյան

15:29 28.05.2018

Առաջին հանրապետության 100-ամյակին է այսօր անդրադարձել քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա զուգահեռներ է անցկացրել Առաջին հանրապետության և այժմյան Հայաստանի միջև, նկատել է, որ եթե ոմանց մոտ կարծիք կար, թե հայերը պետականություն չեն սիրում, 18 թվականն ապացուցեց, որ մենք կարող ենք և՛ ստեղծել և՛ պահպանել այդ պետականությունը: Ընդ որում, պատմական հանգամանքները պարտադրել են, որ բանակն ավելի շուտ […]

̰
Արմեն Սարգսյանն արքայազն Չարլզին այգի է նվիրել

15:01 28.05.2018

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Երևանում էր: Նա մասնակցել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Բարեգործական ակցիայի ժամանակ 100 լսողական սարքեր են բաժանվել փոքրիկներին: Միջոցառմանը մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, որի հրավերով երգիչն եկել էր Երևան, ինչպես նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է բարեգործական ծրագիրը, […]

̰
Ալեն Սիմոնյանի փոխարեն՝ Նարա Հովհաննիսյանը

14:20 25.05.2018

Այսօր կայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը: Օրակարգում եղել է մեկ հարց: Քննարկվել է ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։ Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: ԿԸՀ-ն արձանագրեց, որ Ալեն […]

̰
Դատական նիստը հետաձգվեց Վերջին զանգի պատճառով

13:58 25.05.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր չկայացավ, քանի որ ոստիկանությունից  դատարանը գրավոր  տեղեկանք էր ստացել այն մասին, թե քաղաքում Վերջին զանգի միջոցառման պատճառով դպրոցների ու հասարակական  այլ վայրերի մոտ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է ներգրավել հասարակական կարգը պահպանելու համար և, փաստորեն, կալանավորներին ուղեկցելու հնարավորություն չեն ունեցել, նաև պատրաստակամություն են հայտնել հաջորդ  դատական նիստին […]

̰
Խաչատուր Գիչյանի կալանքը մնաց ուժի մեջ

16:55 24.05.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը:

̰
10 միլիոնը մուծված է. Կարո Եղնուկյանին հարազատները պատրաստվում են դատարանից տուն տանել

16:41 24.05.2018

Քիչ առաջ հայտնի դարձավ որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց գրավը` 10 միլիոն դրամը, հարազատները մուծել են: Նրանք պատրաստվում են Եղնուկյանին դատարանից տանել տուն այն բանից հետո, երբ մուծման անդորագիրը հասնի դատարան:

̰
Ինչ որոշում էլ կայացնեք, մենք ձեր կողքին ենք. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպանը՝ դատավորին

16:00 24.05.2018

«Ինչ որոշում էլ կայացնեք, մենք ձեր կողքին ենք, հիմա էլ է նկատվում ճնշում դատարանների վրա, թեև երկրում իրավիճակ է փոխվել»,- ասաց պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի կալանքը վերացնելու մասին:

̰
Խաչատուր Գիչյանն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ. միջնորդում են ազատել կալանքից

15:37 24.05.2018

«Խաչատուր Գիչյանն ունի բազմաթիվ առողջական խնիրներ, բայց չունի արդեն «Կռազ», Գիչյանն անգամ գումար չունի կալանքը գրավով փոխարինելու համար»,- ասաց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի շահերի պաշտպան Լիանա Սարգսյանը՝ միջնորդելով իր պաշտպանյալին ազատել կալանքից:

̰
Կարո Եղնուկյանի կալանքը փոխարինվեց 10 միլիոն դրամ գրավով

14:53 24.05.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու և այն տասը միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին:

«Խափանման միջոցն իմ դեպքում անօրինական ձեւով է կիրառվել: Օրենքը պահանջում է, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Եթե կալանքը կիրառվում է չհիմնավորված, անձը համարվում է քաղբանտարկյալ: Այս իշխանություններն իմ իրավունքները չեն խախտել, ի տարբերություն նախորդ իշխանությունների:

̰
Դատարանը քիչ անց կհրապարակի Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը

13:36 24.05.2018

Ամբաստանյալները կոչ արեցին դատարանին կայացնել նոր Հայաստանի առաջին անկախ որոշումը և բավարարել պաշտպանների միջնորդությունը Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու մասին:

̰
BACK_TO_TOP