18:21 12.06.2018
«Պարո՛ն վարչապետ, պարո՛ն Փաշինյան, եթե մի ոլորտ ուզում եք կարգավորել և հիմնական՝ 99 տոկոսը բարեգործության կատարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, խորհրդակցե՞լ եք Դուք Գագիկ Ծառուկյանի հետ: Բարեգործության ամբողջ սպեկտրն իրականացնում է մի անձնավորություն և մշտական, որը կապ չունի նախընտրական, ընտրական գործընթացների հետ»,- խոսելով հունիսի 19-ին ԱԺ արտահերթ նիստում «Բարեգործության մասին» օրենքի քննարկման մասին՝ հարցրել է […]
18:13 12.06.2018
ԱԺ հայտարարությունների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է. «Մենք, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ վարչապետի պաշտոնից հրաժեշտ տալուց ընդամենը մեկ օր առաջ` ապրիլի 16-ին, այս օրենքի ստորագրումը շարունակությունն էր տևական ժամանակ «Մուլտի գրուպ» կոնցեռնում իրականացվող հարկային տեռորի, չհիմնավորված ստուգումների, մարդու իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող գործողությունների: Եվ առավել քան հստակ է, որ իբր թե […]
18:00 12.06.2018
«2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ քաղաքական օրակարգ էին բերվել հայտնի 7 կետերը հիմնախնդիրներց, որոնց լուծմամբ կարող էին լուծվել երկրի կարևորագույն խնդիրները՝ ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորման ընտրակարգ, բացառել ընտրակաշառքը, անցում կատարել խորհրդարանական 100 տոկոսանոց ընտրության, հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը և այլն»,- ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]
17:11 12.06.2018
«Հայտարարությունս ուզում եմ նվիրել հասարակության շրջանում թևածող այն մեղադրանքին, թե այդ ինչպես եղավ, որ կառավարության որոշ անդամներ, ովքեր իրենց նախընտրական քարոզարշավը և քաղաքական օրակարգը կառուցում էին կուտակային կենսաթոշակային համակարգի լիակատար գործարկումը հերքելու վրա, հիմա կառավարության մեջ հայտնվելուց հետո ընդունել են լրիվ հակառակ կեցվածք»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Մենք` որպես […]
14:32 12.06.2018
«Շատ պասիվ ենք քննարկում ՍԴ անդամի հարցը»,- այսօր ԱԺ ում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՍԴ անդամի թեկնածու առաջադրված Ելիզավետա Դանիելյանի մասին քննարկման ժամանակ: «Ես առարկություն չունեմ նրա մասնագիտական որակի, գիտական գործունեության մասին, ոչ մի անձնական բան: Իմ պատկերացումներն այլ են՝ պիտի խորհրդարան ներկայացվի այնպիսի դատավոր, որն աչքի է ընկել, որը եղել է դուրս […]
13:57 12.06.2018
«Հետհեղափոխական թրենդ կա Հայաստանում՝ հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չեն ընկել, մեկ էլ հեղափոխությունից հետո ասում են՝ բա չե՞ք հիշում էն ժամանակ ես ինչպես էի պայքարում էս ռեժիմի դեմ: Բոլորի արածն ու չարածը բոլորի աչքի դեմ են: Բոլորը գիտեն՝ ով ուր է եղել, ինչ է արել, և, գոնե ես, հիշում եմ, թե ով ինչով […]
13:46 12.06.2018
Հայաստանի սահմանդրական օրենսդրությունը սահմանում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ բացառապես գործող դատավորներից: Հայաստանում կա 230 դատավոր: Դատավորները կարող են նաև ինքնառաջադրվել ՍԴ անդամի պաշտոնում, Աժ-ում ՍԴ անդամի ընտրության շուրջ քննարկումների ժամանակ հիշեցրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանը: Դատավորները կարող են նաև առաջադրել իրենց գործընկերներին: Այդ կերպ է որպես թեկնածու […]
15:29 11.06.2018
Եթե Վաչե Սահակյանը խոստովանի իր մեղքը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի իր հետ բանտում, մանավանդ, եթե իմանան, որ նա «միլիցու» տղա է: Այս խոստովանությունն արել է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի մայրը: Այս մասին այսօր հայտարարեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը`չկոնկրետացնելով, թե երբ է ամբաստանյալի մայրն արել այդ հայտարարությունը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության […]
12:41 11.06.2018
ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորները հանդես են եկել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորությամբ: Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-Նուրաբաշեն վարչական շրջանների նստավայրի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի դատավճռով 10.5 տարվա ազատազարկման է դատապարտվել` մայրաքաղաքում 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար: […]
19:46 08.06.2018
«Իմ ազատությունը պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական փոփոխություններով, այլև հանրության մեջ որոշակի փոփոխություններով: Մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել այս ժամանակահատվածում»,- ասել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատարանից դուրս գալուց հետո: Դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ: Հիշեցնենք՝ Մանուկյանի համար երաշխավորել էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների […]
17:43 08.06.2018
Հենց նոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի` Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը: «Ելք»-ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը […]
17:32 08.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա հիմնավորել էր, որ Մանուկյանը ունի հրազենային վիրավորում և դեռ լիարժեք չի ապաքինվել: Որպես անձնական երաշավորներ հանդես էին եկել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանն […]
14:31 08.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց գրավը` 500 հազար դրամի չափով: Հիշեցնենք` դատարանն այսօր ստացել էր դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որի արդյունքներով ամբաստանյալ Արամ Հակոբյանը տառապում է մի շարք […]
20:06 07.06.2018
«Շատ կառուցողական ընդդիմություն են, որովհետև էդքան քննադատեցին մեր ծրագիրը, բայց նրանց մի մասը կողմ քվեարկեց: Ես բարձր եմ գնահատում սաբոտաժի չենթարկելու՝ նրանց պատրաստակամությունը: Ուզում եմ վստահ լինեք, որ պահին ունենան սաբոտաժի հնարավորություն՝ անպայման էդ պահից կվերանայեն իրենց դիրքորոշումը»,- խոսելով Աժ-ում այսօր ներկայացված կառավարության ծրագրի և ՀՀԿ դիրքորոշման մասին՝ ԱԺ նիստից հետո հրավիրված ասուլիսում ասել է […]
19:54 07.06.2018
Ե՞րբ հասարակությունը կզգա կառավարության աշխատանքի արդյունքը, ո՞րն է կախարդական փայտիկը,- լրագրողներն այսօր հարցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսը Հայաստանում զրկված է կոռուպցիոն պարտավորություններից: Կախարդական փայտիկն այն է, որ խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ: Կախարդական փայտիկն այն է, որ չկան մենաշնորհներ «դե յուրե» և շուտով չեն լինի […]
19:25 07.06.2018
«Կարող եմ մի բան ասել. համոզված եմ, որ ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնում: Համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հեղափոխության հաղթանակն այնպես, ինչպես տոնեց թավշյա հեղափոխության արդյունքում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ԱԺ ասօրվա նիստից հետո: Նա նաև պատասխանեց խորհրդարանական ընրությունների հնարավոր ժամկետների մասին հարցին: «Մեկ տարվա ընթացքում. դա կարող […]
17:33 07.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր Նորք շրջանների նստավայրում Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատվեց ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ևս մի ամբաստանյալ՝ Հովհաննես Վարդանյանը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Անուշ Մխիթարյանը: Պաշտպանը որպես այլընտարքային խափանման միջոց նշել էր ստորագրությամբ չհեռանալը կամ ողջամիտ չափի գրավը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց այս միջնորդությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց […]
13:04 07.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան -Նոր նորք վարչականն շրջանների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ փոխեց գնդի գրավման մեջ մեղադրվող ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը` չհեռանալու մասին ստորագրությամբ: Մինչ որոշում հրապարակելը, սակայն, վիճաբանություն սկսվեց դատավորի և ամբաստանյալների միջև: Դատավորը պահանջում էր ոտքի կանգնել: Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն ասաց, որ […]
12:10 07.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք շրջանների նստավայրում քննվում է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել է պաշտպան Գրիշա Բալասանյանը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ գրավի համար ամբաստանյալի հարազատները գումար չունեն: Ցանկալի կլինի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: «Տասը հոգու համար ավանսով վճարել եմ: […]
11:37 07.06.2018
Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Ավան Նոր Նորք շրջանների նստավարում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 11 ամբաստանյալների դատաքնությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պահանջել է նիստի սկզբում ամբասանյալները ոտքի կանգնեն, քանի որ նախորդ նիստին խոստացել էին` եթե դատարանը փոխի Մանվել Աթոյանի և Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը, ոտքի կկագնեն: Ամբաստանյալները խոստումը կատարել են: Դատավորը նկատել է, որ […]
16:16 06.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ բավարարեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը, և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորսւմը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը, պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեղեկացմամբ՝ ներերակային ներարկում է ստանում:
14:31 06.06.2018
«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորությամբ դիմել են դատարան` ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այս մասին այսօրվա դատական նիստին տեղեկացրել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ միացել է միջնորդությանը և ասել, թե Արեգն իր ընկերն է, և «ավելի պրոբլեմ է նրան […]
13:54 06.06.2018
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց պաշտպանյալներին ուղեկցել դատարանի դահլիճ: «Առանց մեր պաշտպանյալների հնարավոր չէ անցկացնել դատավարությունը, քանի […]
13:33 06.06.2018
«Ուզում եմ վստահեցնել զոհերի (զոհված ոստիկանների-խմբ.) հարազատներին, որ այս ընթացքում շատ շահարկումներ եղած կլիեն, շատ խոսակցություններ: Առաջիկայում բոլորը կտեսնեն, կհասկանան` ես չեմ ուզում փակագծերը բացել, բայց դատաքննության ընթացքը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել: Առնվազն երկու դեպքի հետ մենք ոչ մի առնչություն չունենք: Մեկի մասով մեր կապն անուղղակի է, մյուսի մասով` ընդհանրապես կապ չունենք: […]
11:47 06.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում վերսկսվեց Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը, սակայն տևեց մի քանի րոպե: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ նիստին ներկա չէր պաշտպան Մուշեղ Շուշանյանը, և նիստը հետաձգեց`մինչև պաշտպանը հասնի: Կողմերը չառարկեցին: Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ անհրաժեշտ է հետաձգել նիստը, քանի որ Շուշանյանը մտադիր […]
13:43 05.06.2018
«Շատերը փորձել են համագործակցել մեր գերատեսչության հետ, պարզապես չեն գտել համապատասխան դռները, շատերն իրենց անտեսված են զգացել: Չկա մի երկիր, որի հայության գոնե գերակշիռ մասը ներառված լիներ համատեղ փոխգործակցության պրոցեսում: Եվ սա մեր առաջնային խնդիրներից մեկն է, որ յուրաքանչյուր հայ, որը կցանկանա աշխատել մեզ հետ, պիտի ունենա հնարավորություն: Մենք պիտի ստեղծենք այդ հարթակը»,- ասել է […]
17:49 04.06.2018
«Ոչ մեկի հետ ոչ մի թշնամություն չի եղել, բոլոր վկաները ցուցմունքներ են տվել քննիչների ցուցումներով»,- Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննության ժամանակ այսօր հայտարարել է ամբաստանյալ Գնել Թևոսյանը: Դատավորի այն հարցին, թե ինչու են 3 տասնյակից ավելի վկաները ցուցմունք տվել իր դեմ, եթե ոչ մեկի հետ թշնամություն չկա, ամբաստանյալը պատասխանել, […]
14:39 04.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան – Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Չորս ամբաստանյալները` Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Գնել Թևոսյանը մեղադրվոմ են իրենց ծառայակից կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առանձնակի դաժանությամբ խուլիգանական դրդումներով սպանելու համար: Հիշեցնենք` դեպքը տեղի է […]
14:37 02.06.2018
«Բիզնես միջավայրի հնարավորությունների զարգացման տեսանկյունից Հայաստանը չափազանց լավ վիճակում է: Նոր հնարավորություններ են բացվում երրորդ երկրների հետ համագործակցելու համար: Բացի այդ, Եվրամիության հետ GPS + առևտրային հարաբերությունների, Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության, հատկապես Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների տեսնակյունից, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երրորդ երկրների ներգրավվածության հարթակ ստեղծելու համար»,- Ծաղկաձորում մեկնարկած «Եվրասիական տնտեսական միություն`Հայաստան Համագործակցություն» չորրորդ […]
13:46 02.06.2018
«Մենք մտադիր ենք առաջիկայում հրավիրել համատեղ երկխոսություն և քննարկումեր, առաջարկել օրենսդրական փոփոխությունների փաթեթ այն տրամաբանությամբ, որ խաղի կաննոներն այս շուկայում պետք է լինեն այնքան թափանցիկ, պարզ, հասկանալի, որ յուրաքանչյուր սուբյեկտ, որ ներգրավված է դրանում, ինքնուրույն տվյալ խաղի կանոնների վրա ազդելու իրավասության չունենա»,- խոսելով Երևանի տոնավաճառներում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին` ասել է ՀՀ տնտեսական […]