17:20 28.05.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով 2 ամիս ժամկետով կալանավորվել է ընկերության գլխավոր հաշվապահ՝ 32-ամյա Տիգրան Զոհրաբյանը: Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էին արել՝ ասելով, որ դա «կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է»: ԱԱԾ-ն առգրավել էր ընկերության համակարգիչներն ու փաստաթղթերը:
«Տիգրան Զոհրաբյանին կալանավորելու որոշումը, մեր կարծիքով, հիմնավոր չէ: Հիմնավոր կասկածի առկայությունը չապացուցվեց դատարանում ներկայացված նյութերի հիման վրա: Մենք փորձելու ենք բողոքարկել այդ որոշումը»,- ասաց Զոհրաբյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկյանը՝ SHANTNEWS.AM -ի հարցմանն ի պատասխան:
«Հանցագործությունը, որում մեղադրվում է իմ պաշտպանյալը, նախատեսում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2 մասը օժանդակություն հարկերից, տուրքերից պարտադիր այլ վճարներից խուսափելուն, որը դրսևորվում է համապատասխան հաշվետվություններում, տեղեկանքներում թերի, սխալ տեղեկությունների ներառմամբ:
Վարույթն իրականացնող մարմինը դատարանին չներկայացրեց որևէ տեղեկանք, որտեղ կասվեր, որ կասկած կա, որ այս փաստաթղթերում ընկերության արած հաշվարկները սխալ են, այսինքն՝ առանց որևէ փաստաթղթերի ուսումնասիրության, փորձաքննության հիման վրա, որ ընկերությունը խուսափել է հարկերից տուրքերեց ու այլ պատրադիր վճարներից, դրան օժանդակելու համար իմ պաշտպանյալին կալանավորեցին: Հիմնավոր կասկածի առկայությունը դատարանի կողմից չհիմնավորվեց:
Կալանավոման հիմք ներկայացվել է, որ իմ պաշտպանյալը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի դատաքննությանը, հնարավոր է՝ փաստաթղթեր թաքցնի:Մեր կարծիքով՝ դա անհիմն է, քանի որ, ինչպես տեսել եք ԱԱԾ-ի կողմից կատարված համապատասխան տեսագրության մեջ, ընկերությունում կատարվում է խուզարկություն, որի ժամանակ բոլոր փաստաթղթերն առգրավել են ԱԱԾ քննչական վարչության կողմից, այսինքն՝ դրանք գտնվում են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ:
Այս պայմաններում անտրամաբանական է՝ ինչպես կարող է իմ պաշտպանյալն այդ փաստաթղթերի հետագա ուսումնասիրության վրա ինչ-որ կերպ ազդել»,- ասել է Տիգրան Զոհրաբյանի շահերի պաշտպան Արմեն Անդրիկյանը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...