16:45 25.06.2018
Երևանի ընդհանուր իրավսության դատարանի Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ քիչ անց կքննի Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու հարցը: Ամբաստանյալի համար երաշխավորել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Հիշեցնենք՝ Վահան Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, […]
21:10 24.06.2018
Այսօր մոտ երեք ժամ տևած ԵԿՄ վարչության նիստից ու դրան հաջորդած բուռն քննարկումներից հետո վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը կարդաց նիստում ընդունած դատապարտող հայտարարությունը, որում շեշտեց`«դատապարտում են ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ երևույթը, կատարվածն ու երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք»: «Մանվել Գրիգորյանին նախ պետք է դատապարտի դատարանը, վերջիվերջո, անմեղության կանխավարկած կա: Չի կարելի էդպես միանգամից […]
17:14 24.06.2018
«Իհարկե, դեմ ենք ԵԿՄ լուծարմանը: Վաղը որ պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվի»,-ասում է Ստեփանավանի ԵԿՄ ղեկավար Գագիկ Վարդումյանը: Հարցին, թե առանց միության հնարավոր չէ՞ գնալ կռվելու, Վարդումյանն ասաց`«Մի մարդով չի երկրապահը: Ի՞նչ ենք պատասխանելու վաղվա տղաներին: Էդ երեխեքի աչքերին ո՞նց ենք նայելու: Վազգեն Սարգսյանի ժամանակ Մանվել Գրիգորյանի ընտրությունը կատարվեց բաց քվերակությամբ: Վարչության անդամներ ընտրվեցին: […]
17:05 24.06.2018
«Երկրապահի անունը մի հոգով չի վարկաբեկվում: Մենք 99 թվականից մեզ համարում ենք երկիրը պահող: Այնպես չի, որ մի հոգու անվամբ է ամեն ինչ որոշվում: Այո, վարկաբեկվել է երկրապահի անունը: Էսօր մենք կփորձենք անել ամեն ինչ, որ վերականգնենք այդ անունը»,- ԵԿՄ վարչության նիստից առաջ ասաց Ապարանի ԵԿՄ նախագահի տեղակալ Աբրահամ Քամալյանը: Նա նաև ասել է, որ […]
16:35 24.06.2018
Այսօր՝ ժամը 15-ին, ԵԿՄ-ում մեկնարկել էր վարչության նիստը, որի օրակարգում էին երկրապահների վերաբերմունքը վերջին իրադարձությունների հանդեպ, ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունների դադարեցումը և կազմակերպչական հարցեր: Սակայն հենց սկզբից վարչության անդամները հայտարարեցին, որ նիստը կանցկացնեն առանց լրատվամիջոցների ներկայության: Այնուհետև վերջում կանեն հայտարարություն: «Ազատամատիկների դաշինք» ՀԿ-ի ղեկավար Ռազմիկ Պետրոսյանն էլ առաջարկեց նիստն անցկացնել միայն վարչության անդամներով։ «Պիտի ստեղծվի […]
19:16 18.06.2018
«Աններելի մեղք է, որևէ հայ մարդ լրացուցիչ բան չի կարող ասել, բայց պետք է մեղքը նայել այն համակարգի մեջ, որը մարդկանց դարձրեց էդպիսին, որովհետև մինչև 1999 թվականը Մանվել Գրիգորյանը ո՛չ պատգամավոր էր, ո՛չ «ջիպեր» ուներ, ո՛չ անգամ Էջմիածնում տուն ուներ, ո՛չ էլ ԵԿՄ վարչության նախագահ էր: Նա Հորադիսում էր՝ Երևանից 200-300 կմ հեռու: Այնտեղ սահման […]
14:16 18.06.2018
«Այն, ինչ ցուցադրեց ԱԱԾ-ն երեկվա տեսանյութով, շոկ էր»,- ԱԺ բրիֆինգի ժամանակ այսօր ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Մենք մեր խմբակցությունում դեռ որոշում չենք կայացրել, բայց ո՞նց եք պատկերացնում նման գործելաոճի պարագայում ինչպե՞ս պիտի քվեարկենք: «Ծառուկյան» խմբակցության վերաբերմունքը կլինի շատ կոշտ»,- ԱԺ բրիֆինգում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը, երբ ՀՀ […]
13:57 18.06.2018
«Նորություն չէ, որ Հայաստանում հեղինակություն ունեցող մարդիկ պահել են զինված խմբեր: Սա միշտ եղել է: Դա պետության մեջ պետություն ունենալու ցանկությունն է»,- խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի կատարած խուզարկության արդյունքների ու հրապարակված տեսանյութի մասին՝ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, ես ուղղակի ցնցված եմ: Ինչպես կարելի էր բանակի […]
13:46 18.06.2018
«Մենք վաղը կունենանք արտահերթ նիստ: Կա երկու սուբյեկտ, որը կարող է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ ՀՀ կառավարությունն ու պատգամավորները: Կարծում եմ, որ վաղը կառավարության առաջարկով առավոտյան կարող ենք նիստ հրավիրել և որպես օրակարգային հարց քննարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը: Մյուս տարբերակը պատգամավորների կողմից արտահերթ նիստ հրավիրելն է՝ ստորագրահավաքով մեկ այլ պատգամավորին […]
13:38 18.06.2018
«Կոռուպցիայի և բանակը թալանելու մասին շատ է խոսվել, բայց այս դեպքն անգամ դպրոցներից ուղարկվածի թալանն է, որն ամենախիստ ձևով դատապարտում ենք: Օրենքի ամբողջ խստությամք մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցել ենք ոստիկանություն, ՊՆ, ԱԱԾ, որոնք համակարգել են օգնությունը և դրանց ուղղորդումն ու բաշխումը: Ես չեմ կարծում, որ միայն Մանվել Գրիգորյանն է, […]
12:00 18.06.2018
«Էս էն վիճակն է, որ մարդ ասում է` աչքի տեսածին չի ուզում հավատալ: Սա մեծ հարված էր մեր համատեղ անցած գործունեությանն ու հարաբերություններին: Ոչ մի տրամաբանական բացատրություն չկա էս ամեն ինչին: Սպասենք նյութերը կգան` կուսումնասիրենք: Իհարկե կա նաև անձեռնմխելիության հարց, սպասենք իրավական գնահատականներին: Միևնույն ժամանակ պետք է այնպես արվի, որ չուրախացնենք մեր թշնամիներին: Պատկերացնո՞ւմ եք […]
13:52 16.06.2018
«Հրաժարական կտամ թե չէ, անկախ դրանից, ես պատրաստ եմ օրենքով պատասխան տալ այդ ամեն ինչ մասին: Ես մեկնում եմ հաշտության ձեռք, ես չեմ ուզում որևէ այլ խնդիր, ես չեմ տանում թեժացման, իմ դիմաց մեր քաղաքում թշնամիներ չկան: Սա իմ ձեռնոցն է` ես մեկնեցի , ես գնացի ընդառաջ նույն պարոն Հակոբանին, և օգնականիս սպանեցին: Սպանողը նստե՞ց: […]
12:37 16.06.2018
«Ես ուշադիր հետևում եմ բոլոր մեղադրանքներին, ուզում եմ հասկանամ՝ ես ունեի՞ այդ լիազորությունները: Մեղադրանքեր են հնչում հիվանդանոցների , մանկապարտեզների մասին: Կողքի գյուղերը ասֆալտապատելու լիազորություն ես չունեմ: Մեղադրանքներ են հնչում քսան տարվա: Հոգևոր կենտրոն է էջմիածինը: Ասում ենք` չկան արտոնյալներ և չեն էլ լինելու: Ասում եք` վստահության կառավարություն: Ստուգումներ են կատարվում` կլինե՞ն սխալներ, պատասխան կտամ: Բայց […]
19:39 15.06.2018
Բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք պետք է հանդարտեցներին ապրիլյան հեղափոխական տրամադրությունները, Սամվել Բաբայանը մերժել է: Այս մասին այսօր «Երևան» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը: «Թե ով է, թողնենք հետագային»,- ասել է Բաբայանը՝ չտալով կոնկրետ անուն, սակայն հաստատելով լրագրողների այն դիտարկումները, թե իրեն հորդորել են հանդարտեցնել հեղափոխական տրամադրությունները: Բաբայանը […]
19:17 15.06.2018
«Իմ ձերբակալման պատճառը եղել է քաղաքական: Ազգային անվտանգության շենքում ինձ հետ խոսել են, ասել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը, պառլամենտում իրենք չեն կարողանա ունենալ մեծամասնություն, որն ունեին, դա արդեն մեծ պրոբլեմ էր: Դրա համար պիտի ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե […]
19:10 15.06.2018
«Դեռ 2000 թվին, երբ ես «քաղբանտարկյալ» տերմինը մտցրի, որոշ քաղաքական գործիչներ դա շահարկում էին: Հենց դրա համար ես այդ բառը չեմ օգտագործում, բայց չօգտագործելով հանդերձ՝ փորձել եմ դատարանում ապացուցել ու դեռ պիտի ապացուցեմ՝ դա իրոք եղել է քաղաքական բանտարկություն: Այն, ինչ արել են իմ նկատմամբ, ոչ թե քաղաքական բանտարկություն է, այլ մարդուն առևանգել»,- այսօր ասել […]
12:48 15.06.2018
Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և վեց ամբաստանյալների` Արմեն Պողոսյանի, Անդրանիկ և Կարեն Քոչարյանների, Ժորա Զաքարյանի, Սանասար Գաբրիելյանի և Դավիթ Հարությունյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ամբաստանյալներն ազատ արձակվեցին: Բացի այդ, ամբաստանյալների վճռաբեկ բողոքները բավարարվեցին մասնակի` նրանց նկատմամբ կիրառված Կենտրոն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]
11:51 15.06.2018
ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ, Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի բողոքի քննությունը: Վեց տարվա ազատազարկման դատապարտված Սամվել Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն: Միևնույն ժամանակ դատարանն այսօր քննելու է Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանի բողոքը: Դատարան են ներկայացվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի […]
15:58 14.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր «Սասնա ծռեր» խմբավորման ևս մեկ անդամի խափանման միջոց կալանքը վերացրեց: Արթուր Սողոմոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց վերացնել կամ փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, այն փոխարինել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Պաշտպանը միջնորդեց նաև որպես խափանման միջոց չկիրառել գրավը, քանի […]
13:30 14.06.2018
Մեքսիկայի արևմտյան Խալիսկո նահանգի մայրաքաղաք Գվադալախարայում չպարզված ինքնությամբ անձինք զինված հարձակում են գործել հուղարկավորության մասնակիցների վրա,- հայտնում է ТАСС-ը: Հուղարկավորության երկու մասնակից զոհվել է, վեցը՝ վիրավորվել,- հայտարարության մեջ նշել է տարածաշրջանի գլխավոր դատախազությունը: «Ականատեսները պատմել են, որ արարողության վայր են գնացել երկու ամենագնաց և զինված մարդկանց մարդատար մեքենա: Նրանք կրակել են թաղման մասնակիցների վրա, որից […]
13:10 14.06.2018
«Հակաահաբեկչական պայքարը Սիրիայում հեռու է ավարտից, ուստի դեռ շատ վաղ է խոսել «Հզբոլլահ»-ի ուժերը երկրի տարածքից հեռացնելու մասին»,- իրանական հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Քանի դեռ Սիրիայում հակամարտությունը չի հանդարտվել, «Հզբոլլահ»-ի ուժերը կօժանդակեն սիրիական կառավարական ուժերին: Հակամարտությունը շարունակվում է, ի վերջո, «Հզբոլլահ»-ն այս պայքարի հիմնական ուժերից մեկն է: Երբ […]
12:55 14.06.2018
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջաների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների գործի քննությունը: Նիստի մեկնարկին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Պաշտպանը հիմնավորեց, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք […]
19:07 13.06.2018
ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխվեց: Նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից։ Հիշեցնենք՝ այսօրվա՝ մայիսի 14 ի դատական նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց փոխել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ, իսկ ամբաստանյալի համար որպես երաշխավորներ էի հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել […]
12:52 13.06.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը սկսել է հետազոտել ամբաստանյալների հեռախոոսային խոսակցությունները: Հրապարակվել է 28.07.16 թվականին Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունը մի կնոջ հետ: Կինը, որի ինքնությունը չի պարզվում դատարանում, հորդորում է Արայիկ Խանդոյանին ազատել մեկ այլ կնոջ`«էդ կնոջը ազատեք: Տղամարդ եք, կինն ի՞նչ ունի անելու ձեր մեջ»,- հորդորում է Խանդոյանի հետ խոսող կինը: Մեկ […]
12:13 13.06.2018
Աժ «Ծառուկյան» դաշինքի երկու պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանն, երաշխավորել են, որպեսզի փոխվի ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը: Այսօրվա դատական նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրել է պատգամավորների անձնական երաշխավորությունը և ավելացրել, որ Սեդրակ Նազարյանն ունի առողջական լուրջ խնդիրներ. նրա մի թոքը հեռացված է: Դատարանը սպասում է, որ պատգամավորներն անձամբ […]
11:42 13.06.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր դատարան են ներկայացել գնդի գրավման ժամանակ զոհված երկու ոստիկանների` Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի այրիները: Նրանք ներգրավվել են որպես տուժողների իրավահաջորդներ: Հիշեցնենք` ՊՊԾ գնդի գրավման գործով անջատված մասով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվում է Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուս 7 […]
20:10 12.06.2018
«Արդյո՞ք դա ժամանակավրեպ չէ, արդյո՞ք այսօր այդ խնդիրը ծնկաչոք մեր դուռն է թակում»,- այսօր՝ հունիսի 19-ին, խոսելով ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք «Բարեգործության մասին» օրենքի նախագծի մասին՝ հայտարարությունների ժամին հարց է ուղղել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա ասել է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, մասնավորապես, դատական համակարգում, տնտեսական հայեցակարգ չունենք, այնինչ «այսօր զբաղվում ենք «Բարեգործության […]
19:54 12.06.2018
«Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է, և նախորդ իշխանության վերջին հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, ուներ որպես թիրախ հենց միմիայն Գագիկ Ծառուկյանին, սա հասկանալի է: Հասկանալի չէ, թե ինչու այս կառավարությունը, որպես իր առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, բերում է մի օրենք մի երկրում, որտեղ 30 տոկոս պաշտոնական […]
19:50 12.06.2018
Այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին Էրեբունի վարչական շրջանի խնդիրների մասին է խոսել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հիշեցրել է Նուբարաշենի հայտնի աղբավայրի մասին, որը «տեսքի բերելու համար» 2015 թվականին մի քանի կազմակերպություններից 24 միլիոն դրամ է հատկացվել, բայց մինչ այսօր ոչինչ չի արվել: «Ճանապարհը հակասանիտարական վիճակում է գտնվում, բնակիչները այդ ամենից ոչ […]
18:52 12.06.2018
«Սա կլասիկ իդեալական ծրագիր չէ, այլ հեղափոխական ծրագիր է, բայց մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, գործընկերային որակ: Ես կարծում եմ, որ դա պիտի լինի, այլապես էն Հայաստանը, դեպի որը մենք գնում ենք, կարող է տարբերվի էն Հայստանից, որը դուք պատկերացնում եք կոնկրետ քայլեր անելով»,- խոսելով կառավարության ծրագրի մասին՝ այսօր ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր […]