Արցախի թթու, փախլավա, ժենգյալով հաց, զանազան ապրանքների վաճառք՝ հանուն արցախցիների բարեկեցության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+34.09 oC

Արցախի թթու, փախլավա, ժենգյալով հաց, զանազան ապրանքների վաճառք՝ հանուն արցախցիների բարեկեցության

21:47 24.10.2020

Հասարակական կազմակերպությունների, տեղացի և արտերկրից ժամանած անհատների աջակցությամբ արցախցի կանայք այս օրերին ներգրավված են բարիք ստեղծելու և դրանով ռազմաճակատին թիկունք լինելու գործում։

Խոհանոցում արցախյան մթնոլորտ է․ կանայք երգում են հարազատ երգեր, արագ մաքրում ու կտարտում թթվի կամ իրենց բարբառով հայտնի՝ աղ դրածի համար անհրաժեշտ բանջարեղենը, կանաչին, ինչու չէ նաև մրգերը։ Ինչպես տեսնում եք, բազմազան բարիքներից՝ անգամ ձմերուկից են թթու պատրաստում։ Պարզվում է, պատրաստման այդ արարողակարգն էլ իր օրենքներն ունի։

Մոսկովյան 28 հասցեում էլ կարող եք գնել ժենգյալով հաց հենց արցախցի կանանց ձեռքից։ Արցախցու բարբառով կանաչին ժենգյալն է, և 32 տեսակի խոտաբույսերի միախառնումից այդ ամենը անուշահամ խմորի մեջ լցոնելուց ու կրակի վրա դնելուց հետո ժենգյալով հացը պատրաստ է։

Այս նախաձեռնությունն էլ կյանքի են կոչել Ռուսաստանից ժամանած կանայք։ Վաճառքից հանգանակած գումարի մի մասը կվճարեն կանանց որպես աշխատավարձ, մի մասը կուղղվի նրանց կեցության հարցերին, մի մասն էլ Հայաստան համահայկական հիմնադրամին։Այս տարածքում կարող եք գնել ու տաք-տաք համտեսել նաև Արցախի փախլավայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

19:39 23.07.2025

ՔՈԳՎ ծառայողներն ապօրինի թմրաշրռանառության դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոց պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը: Ըստ հավաստի տեղեկության` 31-ամյա երևանցին հուլիսի 14-ին պետք է ձեռք բերեր խոշոր չափի թմրամիջոց: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Երևանի Շիրակի փողոցում ձերբակալվեցին 31-ամյա երևանցին ու նրա 41-ամյա համաքաղաքացին: Վերջինիս վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ […] ...

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

19:30 23.07.2025

Ոստիկանության ծառայողները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։ Երեխան հանձնվել է ծնողներին։ ...

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

19:22 23.07.2025

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն գործում շրջանառության հարկի դաշտում և կգործեն միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և […] ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

19:15 23.07.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության միջև ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը […] ...

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

19:08 23.07.2025

Չիվա գյուղի բնակիչը ոստիկանություն է հանձնել ապօրինի պահվող հրացանը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել Չիվա գյուղի 74-ամյա մի բնակիչ և հանձնել «ԻԺ» տիպի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:00 23.07.2025

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP