Շուշիում տուժած լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում․ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Շուշիում տուժած լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում․ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն

15:08 09.10.2020

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարվածների հետևանքով վիրավորվել էին նաև ռուսական լրատվամիջոցներից երկու լրագրող՝ «Офицеры России»-ի լրագրող Լևոն Արզանովը և «Сегодня.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը։ Վիրավորվել էր նաև նրանց ուղեկցողներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը։

Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ստանալուց և վիրահատվելուց հետո երեքն էլ ուղղաթիռներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկներին հաջողվել է իրականացնել բարդ վիրահատություններ, և այժմ տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Երկու հոգին տեղափոխվել են առավոտյան 6-ին։ Ունեն ականապայթյունային, բեկորային վնասվածքներ։ Երկուսի ձախ ձեռքն էլ է վնասվել։ Նրանց վիրահատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, վիրահատությունները հաջող են անցել։ Մեր մոտ կատարել ենք վերքերի մշակում։ Հիմա երկուսը պառկած են հիվանդասենյակում, նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն-բավարար։
Մյուս հիվանդն, ինչպես տեսաք, էլի տեղափոխվեց ուղղաթիռով։ Այդ հիվանդը բավականին ծանր վիճակում է գտնվում, կրծքավանդակի շրջանում ստացել է բեկորային վնասվածքներ, և բավականին շատ արյուն է կորցրել։ Այդ հիվանդին նույնպես վիրահատել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, փայլուն վիրահատություն են կատարել։ Այս պահին, կարծում եմ, կյանքին սպառնացող վտանգ չկա, որոշ հետազոտություններից հետո կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք՝ բուժումը շարունակելու»,- ասաց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP