Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4747 նոր դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4747 նոր դեպք

12:33 20.08.2020

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք: Այս մասին տեղեկացրել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է 942 106 դեպք: Դրանցից 755 513 հիվանդ բուժվել է, և 16 099 մարդ մահացել է:

Անցած օրը Ռուսաստանում COVID-19- ից բուժվելուց հետո 6090 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:Անցած օրվա ընթացքում մահացել է 110 հիվանդ:

Ըստ շտաբի՝ հինգերորդ օրն անընդմեջ ամենօրյա աճը պահվում է 5000-ից ցածր: Նախորդ օրը Ռուսաստանում գրանցվել էր 4828 նոր դեպք, իսկ օգոստոսի 18-ին`4748, այս ցուցանիշը ապրիլի վերջինից հետո ևս մեկ անգամ թարմացրեց նվազագույնը:

Բոլոր նոր հիվանդները հիմնականում գրանցվել են Մոսկվայում։ COVID-19- ի ևս 160 նոր դեպք է գրանցվել Սանկտ Պետերբուրգում, 157-ը՝ Մոսկվայի մարզում, 139-ը՝ Սվերդլովսկի մարզում, 132-ը՝ Նիժնի Նովգորոդի շրջանում, 129-ը` Ստավրոպոլի երկրամասում, 127-ը՝ Ռոստովի մարզում, 114-ը` Կրասնոյարսկի երկրամասում և 105-ը՝ Իրկուտսկի մարզում: Մյուս շրջաններում ամենօրյա աճը չի գերազանցում 100 դեպքը:

Ավելի վաղ Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել էր, որ մայրաքաղաքում սկսել են թեստավորել ուսուցիչներին և ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների:

Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է պատվաստանյութ։ Սա աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է՝ SARS-COV-2 կորոնավիրուսային վարակի դեմ: Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի՝ Ռուսաստանը պետք է ունենա մի քանի տարբեր պատվաստանյութեր այս վիրուսի դեմ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP