20:35 11.06.2020
Ինչպե՞ս են պարետատան ցուցումները պահպանվում Կոտայքի մարզում։ «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր էլ շրջայց է կատարել Աբովյանում։ Դիմակի դերի ու նշանակության, կրման ձևի ու այն կրելու գիտակցման մասին է կից ներկայացվող տեսանյութը։
19:16 10.06.2020
Ի՞նչ են անում մարդիկ առողջ լինելու և չտուգանվելու համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Տեսախցիկը տեսնելուն պես բազմաթիվ քաղաքացիներ դրել են դիմակներն ու խոսել դիմակով լինելու անհրաժեշտության մասին, իսկ մշտական կրողները՝ չկրողների անտարբերության մասին։ Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
20:00 08.06.2020
Դիմակը դաստակին կամ պարանոցին կրող, սոցիալական հեռավորություն ասվածը ճիշտ հակառակ իմաստով ընկալող քաղաքացիները շարունակում են զբոսնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նմանօրինակ կադրերը կրկին չեն վրիպել «Հորիզոնի» նկարահանող խմբի տեսադաշտից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:13 06.06.2020
SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Մեր տեսախցիկը ֆիքսել է ոչ միայն դիմակ չկրողների, այլև պարետատան այլ պահանջները խախտող հարյուրավոր քաղաքացիների։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:51 04.06.2020
Թեև թե բաց, և թե փակ տարածքներում, Պարետի նոր որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է դարձել, այնուամենայնիվ կարգը խախտողներ դեռ կան։ Շանթնյուզի տեսախցիկը ֆիքսել է բացմաթիվ քաղաքացիների, որոնք ոչ միայն դիմակներով չեն եղել, այլև այդկերպ գտնվել են մարդաշատ միջավայրում՝ կանգառներում, տրանսպորտում և այլուր։ Իսկ թե ինչու՞ չեն կրում դիմակներ, պատճառները տարբեր են։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/3364214166925154/
18:28 03.06.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սննդի մեծածախ կենտրոններում և վարսավիրանոցներում արձանագրել է խախտումներ։ Պարետի որոշմամբ 24 ժամով փակվել են մեկական սուպերմարկետ և գեղեցկության սրահ։ Իրադարձությանը հետևել է SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 02.06.2020
Պարետատան որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր 24 ժամով դադարեցրել են մայրաքաղաքի և մարզերի մի շարք շուկաների և դրանց հարակից վաճառակետերի գործունեությունը։ Վաղը մինչև ժամը 12-ը այդ շուկաների տնտեսվարողները պետք է շտկեն տեսուչների արձանագրած բոլոր թերությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:18 02.06.2020
Այս անգամ Շանթնյուզի նկարահանող խումբը եղել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ոստիկանները և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ պարզելու, թե ինչպես է հանրային տրանսպորտը հետևում պարետատան ցուցումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:34 01.06.2020
Արտկարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել մայրուղիներում, երթևեկելի այլ գոտիներում ու հասարակական մարդաշատ վայրերում։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում և տարբեր իրավիճակների ականատեսը դարձել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1159973394346474/
21:17 28.05.2020
Արդյո՞ք պահպանվում են պարետատան ցուցումները․ SHANTNEWS-ի նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքով և հետևել քաղաքացիների անցուդարձին։ Այս անգամ առանց մեկնաբանության կադրերը պատմում են Դավթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1111884592518009/
21:09 27.05.2020
SHANTNEWS-ի նկարահանող խումբը վաղ առավոտից եղել է մարզեր-Երևան մուտքերի տարբեր հատվածներում, որտեղ այսօր ճանապարհային ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացրել։ Ոստիկանները տուգանել են այն վարորդներին, որոնք ուղևորներ տեղափոխելիս եղել են առանց դիմակի կամ դիմակ չի կրել ուղևորը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:07 26.05.2020
Պաշտպանիչ միջոցներով՝ դիմակով ու ձեռնոցով լինելը շատ վայրերում ոչ միայն ցանկալի կամ պարտադիր է դարձել, այլև պաշտպանվելու ձև՝ հասարակության մի զգալի մասի համար։ SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր ևս շրջել է մայրաքաղաքում։
20:52 25.05.2020
SHANTNEWS-ն այսօր վաղ առավոտից նկարահանումներ է իրականացրել «Նորք» ինֆեկցիոն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների բակերում։ Հեռվից նկարահանված կադրերում կորոնավիրուսով նոր հիվանդացած կամ այդ հիվանդությունից արդեն ապաքինվածներն են, ինչպես նաև շարունակ վազքի մեջ գտնվող բուժաշխատողներն են ու ելումուտ անող Շտապօգնության ավտոմեքենաները։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։
18:00 24.05.2020
Ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո նահանգ) այցելուն ատրճանակից կրակ է բացել տեղի ռեստորանի խոհարարի ուղղությամբ՝ ի պատասխան դիմակ կրելու բազմակի խնդրանքների: Այս մասին հաղորդում է KDVR-ը՝ վկայակոչելով ստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Waffle House ցանցի սրճարաններից մեկում, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 27-ամյա Կալվին Ուոթսոնը, առանց դիմակ կրելու, […]
17:37 23.05.2020
Պարետատան որոշմամբ` մայիսի 25-ից այն քաղաքացիներն, ովքեր դիմակ և ձեռնոց չեն ունենա, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Իսկ արդյո՞ք մեր համաքաղաքացիներն անհատական պաշտպանիչ այդ միջոցները կրելիս ուշադրություն են դարձնում, որ դրանք լինեն մանրէազերծ։ SHANTNEWS-ը մայրաքաղաքում հերթական շրջայցն է կատարել։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:38 22.05.2020
Ինչպե՞ս անել, որ մարզիկներն այս ընթացքում և՛ մարզվեն, և՛ առողջապես չտուժեն։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում հրավիրվել է աշխատանքային հանդիպում կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված վիճակը քննարկելու համար։ Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, ընդգծել են, որ այս օրերին, որոշ մարզադպրոցներ և հանրակրթական դպրոցներ դժվարանում են սեփական միջոցներով ապահովել տարածքի ախտահանումը։ […]
13:34 22.05.2020
Ռուս գիտնականները հայտարարել են, որ ստեղծել և հաջողությամբ մարդկանց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հայտնում է Интерфакс-ը: Ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ազդեցությունն իրենց վրա ստուգել են ՌԴ առողջապահության նախարարության՝ Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնի տնօրեն, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը ասել է, որ կողմնակի ազդեցություն դեղամիջոցի փորձարկումից չի […]
12:30 22.05.2020
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 8894 մարդու մոտ: Այս մասին հաղորդում է օպերատիվ շտաբը: «Ռուսաստանում վերջին 1 օրվա ընթացքում 84 շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8894 նոր դեպք: Նրանցից 42.2%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Գրանցվել է մահվան 150 դեպք: Մեկ օրում Ռուսաստանում ապաքինվել է 7144 մարդ», – ասվում է հաղորդագրությունում: Նոր դեպքերի ամենամեծ թիվը […]
21:30 21.05.2020
Հոլիվուդյան դերասանուհի և պրոդյուսեր Նիկոլ Քիդմանը վազելիս կոտրել է ոտքը: Այս մասին հայտարարել է աստղի ամուսինը` երաժիշտ Քիթ Ուրբանը, գրում է USA Today- ը: Ըստ Urban- ի՝ դա տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ՝ ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում: 52-ամյա դերասանուհին վազելիս չի նկատել փոսը և կոտրել ոտքը: Այժմ Քիդմանը քայլում է բժշկական […]
18:11 21.05.2020
Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակները կվերականգնվեն, իսկ Մեղրաձորում կիրականացվեն Թեժառույք վանական համալիրի ամրակայման և տարածքի բարեկարգման աշխատանքներ․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ «Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող […]
17:44 21.05.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնել է, որ մարզի համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: «Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է համայնքի Վ. […]
16:44 21.05.2020
Արցախի կառավարության որոշմամբ հաստատվել են կորոնավիրուսից առավել տուժած ոլորտների աջակցության մեխանիզմները: Ըստ այդմ՝ նախատեսվում է օժանդակություն միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության տեսքով: Շահառուները ԱՀ ֆինանսների նախարարության tax.nk.am պաշտոնական կայքէջում տեղադրված ձևանմուշով՝ էլեկտրոնային եղանակով, կարող են դիմում ներկայացնել հարկային մարմին մինչև հունիսի 15-ը ներառյալ: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/3245525672153718/
15:50 21.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման և կասկածելի ախտանշանների արտաքին զննման […]
14:06 21.05.2020
Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է։ Երեխայի առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ […]
20:30 20.05.2020
Մոսկվայի ժամանակով 08:03-ին Հյուսիսային ծովի Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.75% -ով և կազմել է 34.91 դոլար մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,5% -ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 32,12 դոլարի: Հայտատուները գնահատում են API- ի վերջին տվյալները, ըստ որոնց ՝ անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթի պաշարները նվազել […]
16:42 20.05.2020
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։ Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում […]
12:55 20.05.2020
Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2923415017741547
12:15 20.05.2020
Ոստիկանությունը կոչով դիմել է ազգաբնակչությանը՝ հորդորելով քաղաքացիներին չգնալ օդանավակայան: «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,- […]