17:50 25.04.2020
Ամստերդամում Արևմտյան Եվրոպայի աﬔնահին՝ «Հայ Առաքելական Սուրբ Հոգի» եկեղեցու պատին տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ապրիլի 24-ին նախատեսված ավանդական արարողությունն այս տարի համավարակի պատճաով չեղարկվել էր, սակայն երեկ, տեղի ոստիկանության հետ համաձայնությամբ, սահմանափակ մասնակիցներով արարողություն անցկացվել է։ «Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր […]
17:09 23.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես են եկել «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները՝ արտակարգ դրության պայմաններում» թեմայով մամուլի ասուլիսով և հայտնել մանրամասներ, թե ապրիլի 24-ին ինչ միջոցառումներ են նախատեսվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
15:30 23.04.2020
Պարետի նոր որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, վերացվում են անցակետերը: Փոխարենը, ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ […]
20:10 22.04.2020
Հաշվի առնելով, որ վերջին օրերին Շիրակի մարզի Մարալիկ, Ձորակապ և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախներ՝ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ այդ համայնքների մուտքերի և ելքերի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Որոշման համաձայն՝ մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը համայնքի վարչական տարածք արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի […]
15:30 21.04.2020
Տուրիստական ավտոբուսների վարորդները դժգոհել են, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի ակնկալում են, որ կառավարությունն իրենց կաջակցի։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:25 16.04.2020
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ երրորդ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը Նիդեռլանդներ երկարաձգվել է մինչև ս․թ․ մայիսի 15-ը․ «Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ Նիդեռլանդների կառավարության որոշման համաձայն՝ երրորդ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը Նիդեռլանդներ երկարաձգվել է մինչև ս․թ․ մայիսի 15-ը։ Մուտքի արգելքը չի տարածվում ԵՄ անդամ երկրների, Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի և Նորվեգիայի քաղաքացիների վրա։ Բացի դրանից՝ […]
18:00 16.04.2020
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա բարձրացող ստորգետնյա ուղեանցը ժամանակավորապես փակ կլինի։ «Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10:00-ից, վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես կփակվի և կդադարեցվի Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ստորգետնյա ուղեանցի երթևեկությունը: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2803125116403267/?type=3&theater
17:45 16.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջով լուսանկար է հրապարակել: «Չիպը երևի դրել են խորովածի մեջ: Իսկ եթե լուրջ, մեր երկրի պես երկիր չկա, որ սենց վերաբերվի կարանտինում գտնվող իր քաղաքացիներին»,- գրել է Աշոտ Սարգսյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=3030386443674925&set=a.426092710770991&type=3&theater
17:34 16.04.2020
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: «Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակույթի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես է Հովհաննես […]
13:50 16.04.2020
ԱՄՆ-ի տնտեսության մեջ սպասվում է ռեկորդային անկում գրեթե 40%-ով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ամերիկացի վերլուծաբաններին: Ըստ «Մորգան Սթենլիի»՝ ԱՄՆ տնտեսությունը կկանգնի ավելի լուրջ փորձությունների առաջ, քան նախկինում էին կարծում: ՀՆԱ-ի իրական անկումը կարող է գերազանցել 1946 թվականի ռեկորդը և հասնել 5,5%-ի: Credit Suisse Bank-ը կանխատեսում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 5,3% անկում 2020թ.: Այս ցուցանիշը կգերազանցի […]
22:13 15.04.2020
Ճապոնիայի կառավարությունը վարձակալել է հազարից ավելի հյուրանոցներ և այլ օբյեկտներ ամբողջ երկրում ՝ կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդներին տեղափոխելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Կազույոշի Աքաբային: Ըստ նրա` վարձակալած հաստատություններում ավելի քան 150 հազար հիվանդ կարող է տեղավորվել: Այս միջոցները ձեռնարկվել են հիվանդանոցներում ծանր հիվանդների համար տեղեր ազատելու […]
19:28 15.04.2020
6 վարակակիր, որոնցից 2-ը՝ առողջացած․ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առցանց ասուլիսում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումներին։ «16 թեստի արդյունքները, որոնք ուղարկել էինք լաբորատորիա, ժամեր առաջ պարզ դարձան, որ բոլորի արդյունքները բացասական են, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք հաստատված 6 և 2 առողջացած։ Մեկ […]
16:52 15.04.2020
Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ գիշերում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տրամադրած հյուրատներում։ Նրանց չի հաջողվում հայրենիք վերադառնալ դեպի Հայաստան չվերթների չեղարկման պատճառով։ Դժվարությունների ու մտահոգությունների մասին «Դոմոդեդովո» օդանավակայանից տեսակապի միջոցով SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել Անդրանիկ Առաքելյանը։ «Մի ինքնաթիռով բոլորս կարող ենք վերադառնալ մեր տներ։ Մոսկվան բոլոր […]
13:00 15.04.2020
Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք` այցելելով http://online.ssa.am/ կայք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-300-114 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/
12:58 15.04.2020
Դանիան դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը չորեքշաբթի օրը ՝ ապրիլի 15-ին, բացեց դպրոցներն ու մանկապարտեզներն՝ այն բանից հետո, երբ մարտի 12-ին կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարվել էին կարանտինային սահմանափակումներ: Դանիայի կառավարությունը, հենվելով կորոնավիրուսային համաճարակի հաղթահարման հաջողությունների վրա, վերսկսում է տնկարանների, մանկապարտեզների և դպրոցների աշխատանքը `առաջինից հինգերորդ դասարանների աշակերտների համար: Հաղորդվում է, որ այդ հաստատությունների համար մշակվել […]
11:47 15.04.2020
Time ամսագիրն ապրիլին լույս կտեսնի հինգ տարբեր շապիկներով, որոնց վրա պատկերված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարի էպիկենտրոնում գտնվող բուժաշխատողները։ Գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը նշել է, որ շապիկի համար ընտրվում են ամենից շատ քննարկված թեմաներին առնչվող նկարներ։ Ամսագրի հերթական համարը նվիրված կլինի «քաջ աշխատողների պատմություններին, ովքեր իրենց կյանքը վտանգում են՝ մերը փրկելու համար»։ Պատմությունները գրվել են հենց […]
19:00 14.04.2020
Այսօր՝ մինչև ժամը 23։59-ը, թույլատրվում է անձանց տեղաշարժը՝ մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։ SHANTNEWS-ի նկարահանող խումբը շրջել է Երևանի անցակետերում՝ պարզելու, թե արդյոք մարդկանց տեղաշարժն այդ նպատակով է։
09:50 14.04.2020
Ռիո դե Ժանեյրոյի Կորկովադո լեռան վրա գտնվող Փրկչի արձանը լուսավորվել է այնպես, որ այն կարծես բժշկի հագուստ է «հագել»։ Նման միջոցառում է իրականացվել՝ ի զորակցություն առողջապահության ոլորտի աշխատողների։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Կազմակերպիչներն այդ կերպ շնորհակալություն են հայտնել ամբողջ աշխարհի բժիշկներին: «Շնորհակալություն» բառը հուշարձանի վրա հայտնվել է մի քանի լեզուներով ՝պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, […]
21:55 13.04.2020
Ռուսական ուղևորատար ինքնաթիռի վրա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել ՝ կապված պայթյունի վտանգի անանուն հաղորդումների հետ, հայտնում է Kamchatka-Inform-ը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Պետրոպավլովսկ-Կամչատկա ուղևորվող ինքնաթիռում: Ուղևորներից մեկի խոսքերով ՝ ինքնաթիռ բարձրանալուց որոշ ժամանակ անց ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղևորներին տասը րոպեում ստուգել իրենց պայուսակները և հանգստություն պահպանել: Օդաչուի խոսքերից հատկապես վախեցել են, երբ ասել […]
17:44 13.04.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը շարունակվում է։ Աշխատանքները մի քանի օրով դադարեցվել էին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների հետ կապված։ Մ6 միջպետական ճանապարհի «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառու կազմակերպությունն ապրիլի 9-ից արդեն վերսկսել […]
17:33 13.04.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին, ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ «Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակերպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է […]
17:15 13.04.2020
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին: Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող […]
16:36 13.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստ կատարելու։ Ըստ մարզպետի՝ այդ արդյունքները կհայտնեն վաղը։ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի […]
15:36 13.04.2020
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Գրիգորի Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահմանափակումներ: Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126808735626582
14:50 13.04.2020
Ուկրաինայում կորոնավիրուս ունեցող 3102 հիվանդներից 530-ը բուժաշխատող է. այս մասին ասել է երկրի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը: Այս մասին հայտնում է Korrrespondent-ը: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում COVID-19 է հայտնաբերվել 85 բուժաշխատողների մոտ, որոնցից 7-ը հոսպիտալացվել է: Անցած օրերին Ուկրաինայում կորոնավիրուսից բուժվել է 4 բժիշկ:
14:45 13.04.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք […]
13:19 13.04.2020
Վրաստանում ապրիլի 13-ից եթեր կհեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտների համար մայրենի լեզվով նախատեսված «Հեռուստադպրոցի» դասերը,- գրում է Aliq Media-ն։ Ազգային փոքրամասնությունների լեզուներով (հայերեն և ադրբեջաներեն) կանցկացվեն «Մաթեմատիկա», «Բնություն», «Կենսաբանություն», ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների դասեր: Վրաստանի կրթության նախարարության տեղեկությամբ՝ հեռուստադասերը նախատեսված կլինեն բոլոր դասարանների աշակերտների համար: Հատկանշական է նաև, որ դիմորդների համար կանցկացվեն […]
13:13 13.04.2020
Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ «Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել […]