12:04 20.05.2020
Թեհրանի Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատրողները առցանց կարանտինի պայմաններում, համագործակցությամբ՝ Հայաստանի Պետական կամերային երգչախմբի և Հայաստանի Կոմիտասի անվան կամերային նվագախմբի մի քանի կատարողների, նաև աշխարհի մի շարք երկրների մի քանի կատարողների ուղարկած կտորների համադրությամբ՝ իրականացրել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայից մի հատված: «Այս մասին տեղեկացրել է Իրանի Սիմֆոնիկ երգչախմբի դիրիժոր մաեստրո Ռազմիկ Օհանյանը, ում ջանքերի շնորհիվ […]
18:42 19.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի, այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը […]
17:10 19.05.2020
SHANTNEWS.am-ն այսօր ևս անդրադարձել է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Նոր Նորքի տարբեր զանգվածներում տիրող վիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։ Մանրամասները՝ տեսանյութում:
23:13 17.05.2020
Ուլյանովսկում ոստիկանությունը տուգանել է բնակիչներից մեկին, որն առանց դիմակի գնացել է ոստիկանության տարածքային բաժին՝ իր երեք տարեկան երեխային վերադարձնելու հարցում օգնություն խնդրելու համար: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը: Ապրիլի 21-ին կինը գնացել է ոստիկանության բաժին՝ բողոքելու նախկին ամուսնուց, որը հրաժարվել է երեխային վերադարձնել՝ վկայակոչելով իշխանությունների կողմից հայտարարված ինքնամեկուսացման ռեժիմը, որը սահմանվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: […]
19:19 16.05.2020
Այժմ մեր հերթական շրջայցը մայրաքաղաքում: Առանց մեկնաբանության կադրերն այս անգամ էլ պատմում են Աջափնյակ վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Շրջայցերի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի սահմանափակումների մեղմացման պայմաններում քաղաքացիները չմոռանան կատարել պարետատան ցուցումները։
17:19 16.05.2020
Ֆրանսիայում ձերբակալել են ռուանդացի գործարար Ֆելիսիեն Կաբուգային, որը 25 տարի հետախուզվում էր Ռուանդայում ցեղասպանություն իրագործելու մեղադրանքով, հայտնում է Reuters-ը: 1997-ին Կաբուգան մեղադրվել է ՄԱԿ-ի Միջազգային տրիբունալի կողմից մեղադրանքների 7 կետով, որոնք վերաբերում էին տեղի բնակչության ցեղասպանությանը: Ըստ ֆրանսիական իշխանությունների՝ 84-ամյա ռուանդացին ապրում էր Փարիզի արվարձաններից մեկում գտնվող բնակարանում, այլ մարդու անունը կրող անձնագրով: Ըստ Forbes-ի՝ […]
16:18 16.05.2020
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Շամլուղի անտառպետության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 38-ամյա տղամարդուն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով, և ավտոմեքենայի կողքին ևս 1,5 խմ փայտանյութ: «Տղամարդը հայտարարել է, որ իր ձեռքի բենզասղոցով հատած բոխու փայտանյութը պետք է […]
16:00 16.05.2020
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող […]
19:55 12.05.2020
Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել է նաև Չարենցի փողոցում: Ծառատնկման ծրագիրը ավարտի կհասցվի առաջիկա օրերի ընթացքում: «Մարզադաշտին հարող տարածքում ստեղծվող զբոսայգին ընդգրկում է շուրջ մեկուկես հեկտար տարածք: Ընդհանուր առմամբ […]
19:06 12.05.2020
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը: […]
18:10 12.05.2020
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր ձևաչափին: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:
18:08 12.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]
17:47 12.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը […]
17:34 12.05.2020
ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարի 9-ից մինչև մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն […]
16:40 12.05.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից անտառներում։ Այս տարածքում էր օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել ընձառյուծը։ Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանն Իրինա Ղափլանյանին և Վարդան Մելիքյանին ներկայացրեց այն հատվածը, որտեղ ինքը նախորդ տարի հանդիպել և կռվի էր բռնվել ընձառյուծի հետ։ https://www.facebook.com/mnparmenia/posts/2467683346813680?__xts__[0]=68.ARBUbjpInx_BcUKymO2h9e2SfPCayli3YHeXm6t4Ph2rKGFwSUwazpb8BdlR60CNrWt679P9XAgCX0m9Zpp_n7c2q_c6xzVcpbSwsDFlHRCTn2mtiMPLo8o-pRsLU3H47wrAt2BgOwaTvC8WYQ4HvN2KwF3JBiTPbBP5DhS2tQeL28X7To0Ha75LPcK6zpWwjuxT3SgErbfFMMVTKGmAneqk0Xi0B1ozkNstb7CsAJxGrHHeKnvl39MosJZ0Wekj0Mq2kNMj_nx1fw2VC5Vv2NG81J9ef_aY2FUi6-p5SzXAuAbRj-hdmo-dvEYXYUcLt2JH5CF3OuqGacd2g4X8S-FaQUft&__tn__=-R
16:30 12.05.2020
Աֆղանստանի Քաբուլ քաղաքում 5 քաղաքացիական անձ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել հիվանդանոցներից մեկում զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է TOLO News-ը: Channel 1TV հեռուստաալիքը հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչը ռումբ է գցել հիվանդանոցի մուտքի մոտ: Բուժանձնակազմի միայն մի մասին է հաջողվել լքել շենքը: Հաղորդվում է, որ թալիբները հերքել են իրենց առնչությունը հարձակմանը: گزارشهای نخستین میرسانند […]
13:24 12.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ […]
18:40 08.05.2020
SHANTNEWS-ը պարբերաբար անդրադառնում է երևանյան անցուդարձին։ Առանց մեկնաբանության ներկայացվող կադրերն այս անգամ պատմում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տիրող իրավիճակի մասին։ Այս ամենի նպատակն է զգոն պահել մարդկանց, որպեսզի տեղաշարժի սահմանափակումների մեղմացման պայմաններում չմոռանան կատարել պարետատան ցուցումները։
18:02 05.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում մարդիկ առավել զգուշավոր ու զգայուն էին թե՛ միմյանց հետ շփվելիս, թե՛ առօրյա այլ իրավիճակներում։ Այժմ կարծես հաշտվել են այն իրականության հետ, որ վիրուսի հետ ապրելու են կողք կողքի, և շատ դեպքերում այդ հաշտվելը թուլացրել է մարդկանց զգոնությունն ու զգուշավորությունը: Առաջարկում ենք դիտել SHANTNEWS.am-ի անդրադարձը։
13:28 30.04.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում օրեր շարունակ գիշերող Հայաստանի 57 քաղաքացիները ընդունել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկը և երեկ գիշեր տեղափոխվել կացարաններ կամ այնտեղ ապրող իրենց հարազատների բնակարաններ։ Հիշեցնենք, որ իրավապահները ապրիլի 28-ին այդ մարդկանցից պահանջել էին լքել օդանավակայանի տարածքը։ Մեկ օր դրսում գիշերելուց հետո նրանք նպատակահարմար են գտել ընդունել դեսպանատան առաջարկը։ Այս ամենը SHANTNEWS.am-ին փոխանցել է […]
18:35 29.04.2020
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Հեռանկար» հաղորդման շրջանակում հաղորդավար Արամ Աբրահամյանը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի հետ։ «Հանրային մարդը պետք է գիտակցի՝ իրեն ոչ միայն նայում են կողքի ընկերները, որոնք հետո կասեն՝ գիտե՞ս, քեզ նա այս օրը գցեց, քեզ կարող է հաղթեց հարցուպատասխանի ժամանակ, այլ նաև մնացածն են նայելու […]
15:16 29.04.2020
Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Երեկ օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել էին լքել տարածքը։ Վերջիններս երեկ գիշերել են դրսում։ Նրանք SHANTNEWS.am-ին այսօր նոր մանրամասներ են հայտնել: Մանրամասները՝ տեսանյութում:
19:03 28.04.2020
Վերջին մեկ շաբաթում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում շարունակել են գիշերել ՀՀ մի խումբ քաղաքացիներ: Նրանք ցանկություն են հայտնել հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ Նշենք, որ դեսպանատունը այդ խնդիրն ունեցող ՀՀ քաղաքացիներին առաջարկել է հյուրատներ, սնունդ, սակայն ոչ բոլորն են ընդունել առաջարկը։ Իսկ այսօր օդանավակայանում գիշերող քաղաքացիներից իրավապահները պահանջել են լքել տարածքը մինչև Մոսկվայի ժամանակով 17։00-ն։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման […]
12:44 28.04.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում: «Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ […]
12:17 28.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է թվեր՝ մարզում կորոնավիրուսի ֆոնին արձանագրված իրավիճակի մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը: https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/696200881146320/?type=3&theater
12:10 28.04.2020
Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ պետք է հաշտ ապրել։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: «Մենք կամաց-կամաց պետք է սովորենք կորոնավիրուսային վարակի հետ ապրել, այնպես, որ նրանից քիչ վնաս կրենք, այդ իսկ պատճառով այս արգելքների մեղմացումը պետք է լինի փուլ առ փուլ»,- ասել է նա: Նա նաև […]
11:57 28.04.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման, այդ ամենի կազմակերպումն ու անցկացումն իրենց ուսերի վերցրած մասնագետներին․ «Հիմա կարող ենք ամփոփել արված աշխատանքը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումը հաջողեցինք շնորհիվ պարզ բանաձևի՝ ընդհանուր գաղափար, որը համախմբեց գործի գիտակներին և նպատակ, որին հասանք մանրակրկիտ ու թիմային […]
17:16 27.04.2020
Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել […]