Շոու բիզնեսի և ռեստորանների ներկայացուցիչները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.66 oC

Շոու բիզնեսի և ռեստորանների ներկայացուցիչները կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել

16:42 20.05.2020

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։

Նրանց են միացել նաև երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։ Ակցիայի մասնակիցները դիմել են ՀՀ պարետ Ավինյանին՝ իրենց ևս թույլատրելու գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկով, ակցիայի մասնակիցները համաձայնել են 5-6 հոգանոց խմբով խնդիրը բարձրաձայնել խորհրդարանում և այնտեղ քննարկել լուծման հնարավոր տարբերակները։

Ակցիայի ընթացքում ոստիկանները հավաքվածներին հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն: Այնուհետև իրավապահները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

19:19 27.06.2025

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […] ...

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

19:09 27.06.2025

ՔԿ շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության ստորաբաժանումներ

ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […] ...

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

19:01 27.06.2025

8 հայ հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել 1/4 եզրափակիչ․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 8 ներկայացուցիչ հաղթանակներ է տարել և դուրս դուրս է եկել 1/4 եզրափակիչ՝ Վարդան Մելքոնյանը (38 կգ), Վահագն Գրիգորյանը (41 կգ), Վարդան Սահակյանը (44 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ), Գեղամ Եղիազարյանը (52 կգ), Պավել Նազարյանը (62 կգ) և 68 կգ․ քաշայիններ Արամ […] ...

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

18:49 27.06.2025

Հունիսի 26-ի դրությամբ ՀՀ-ում իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը: ...

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

18:39 27.06.2025

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահի եւ փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […] ...

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

18:30 27.06.2025

Վան Նիստելրոյը պաշտոնանկ է արվել

«Լեսթերը» հայտարարել է գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյի հետ աշխատանքն ավարտելու մասին: Անգլիական ակումբը և 48-ամյա մասնագետը խզել են պայմանագիրը: Նիստելրոյը ակումբը մարզում էր 2024 թվականի նոյեմբերից: Մինչև այդ, նա «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագի օգնականն էր, այնուհետև գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Ավարտված մրցաշրջանում «Լեսթերը» դուրս է մնացել Պրեմյեր լիգայից: Թիմը 38 խաղում վաստակել է 25 […] ...

BACK_TO_TOP