12:05 01.02.2020
2021թ. նախատեսված է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Այն լինելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մարմին՝ դատախազական հսկողություն իրականացնող հատուկ ստորաբաժանում: Նախատեսվում է հիմնել նաև հակակոռուպցիոն դատարան, որն էլ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը: «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով այսօր հանրային քննարկում է կազմակերպվել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ քննարկման մեկնարկը` լրագրողների […]
22:48 31.01.2020
Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում, տեղի բնակիչ Սուրեշ Բաթամն իր դստեր ծննդյան տոնակատարության ժամանակ պատանդ էր վերցրել 6 ամսականից մինչև 15 տարեկան 23 երեխաների: Իսկ երբ երեխաների ծնողներն իրենց երեխաների հետևից են գնացել, տղամարդը կրակ է բացել և նռնակներ նետել: Նա երեխաներին 8 ժամ պատանդ է պահել , այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Ոստիկանական հատուկ […]
18:50 31.01.2020
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Արամ Աբրահամյանն արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ քննարկել է Թրամփի «Խաղաղության» ծրագիրը: «Գլխավոր տարրը 50 միլիարդ դոլարն է, որը, ըստ նախագահ Թրամփի, պետք է, որ գերակշռի ոչ միայն Երուսաղեմը, ոչ միայն Գազայի հատվածում պաղեստինցիների կորուստները, ոչ միայն բանակ չունենալը, այլև ամբողջ այս խնդրի՝ 20-րդ դարի սկզբից տեղի ունեցող դիցաբանականացման խնդիրը, ինչը […]
14:10 31.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ իրենց տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ «Սիրելի՛ քաղաքացիներ Հարգարժա՛ն […]
14:01 31.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ներմուծման հարցերին: Նա ասել է, որ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել բենզինի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը: Մանրամասները՝ գրառման մեջ. «Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։ […]
12:51 31.01.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Արդեն կարող ենք միջանկյալ ամփոփել երեխաների ցերեկային և կանխարգելման ծառայությունների ընդլայնման աշխատանքների արդյունքները․ եթե 2019-ի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցով անհրաժեշտ ծառայություններ են տրամադրվել շուրջ 530 երեխայի, ապա արդեն իսկ ամփոփված մրցույթների արդյունքներով շահառու երեխաների թիվը շուրջ […]
12:30 31.01.2020
Bloomberg-ի փոխանցմամբ` մեր ժամանակի ամենահարուստ մարդը` Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, նախօրեին 15 րոպեի ընթացքում վաստակել է 13,2 միլիարդ դոլար: Բեզոսը կարողացել է այդքան գումար վաստակել շնորհիվ իր ընկերության բաժնետոմսերի 12 տոկոսանոց աճի: Գործակալության տվյալներով ՝ բաժնետոմսերի աճը պայմանավորված է ընկերության հաջող եռամսյակային հաշվետվությամբ, որը վերլուծաբանները չէին ակնկալում: Ներկայումս Բեզոսի կարողությունն աճել է մինչև 130 […]
21:43 30.01.2020
Մարդկանց թիվը, որոնք պարբերաբար այցելում են Facebook սոցիալական ցանց, մեկ տարվա ընթացքում աճել է 8% -ով և հասել 2,5 միլիարդի, հայտնում է Deadline- ը: Պարզվում է, որ ցուցանիշը արտացոլում է նրանց թիվը, ովքեր գոնե ամիսը մեկ անգամ մտնում են սոցիալական ցանց: Միևնույն ժամանակ, ըստ ընկերության գնահատականների, 2019-ի դեկտեմբերին 1.66 միլիարդ մարդ առնվազն օրը մեկ անգամ […]
19:06 30.01.2020
Էստրադային արտիստ Ելենա Ստեպանենկոն կարող է իր ժառանգությունը թողնել նախկին ամուսնու` Եվգենի Պետրոսյանի դստերը` Վիկտորինային, հայտնում է «Собеседник»-ը` վկայակոչելով Վիկտորինայի մտերմուհուն: Կնոջ խոսքերով ՝ հենց Ստեպանենկոն էր, որ Պետրոսյանին հաշտեցրեց աղջկա հետ և ինքն էլ ընկերացավ աղջկա հետ: Իսկ հումորիստի՝ Տատյանա Բրուխունովայի հետ նոր հարաբերությունները դուստրն իբրև չի ընդունում: «Երբ Բրուխունովան հայտնվեց Պետրոսյանի կյանքում, Ստեպանենկոն […]
17:57 30.01.2020
Ըստ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանի` կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու համար «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում են շուրջօրյա աշխատանքներ Չինաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների վաղ հայտնաբերման և 14-օրյա ժամկետով նրանց նկատմամբ հսկողություն կատարելու ուղղությամբ: ««Զվարթնոցում» Չինաստանից ժամանածների տվյալները նախօրոք ենք իմանում: «Զվարթնոց» ժամանած բոլոր ուղևորների շրջանում կատարում ենք հեռահար ջերմաչափում, իսկ Չինաստանից եկածների համար, բացի դրանից, լրացվում են նաև հասցեական […]
17:19 30.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 29-ին ստորագրել է Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի միջև առևտրային նոր համաձայնագիրը (USMCA): Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: 2019թ. դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն աջակցեց համաձայնագրին, և հունվարի 16-ին Սենատն այն հաստատեց: «Այսօր մենք ավարտեցինք NAFTA-ի այս մղձավանջը (Հյուսամերիկյան գոտում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր)` Մեքսիկայի և Կանադայի […]
14:48 30.01.2020
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը: «Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում ԱՄՆ առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնվում է Իսրայելի վերահսկողության տակ եղած տարածքների ու կարգավիճակի փաստացի ամրագրմանը և ճանաչմանը։ Հնարավո՞ր է նույնը անել նաև Արցախյան խնդրի պարագայում։ Կարծում եմ` այո։ ԱՄՆ ուղղությամբ աշխատել է պետք»,- գրել է Սարգսյանը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=577722099448536&id=100016322520223
11:32 29.01.2020
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել հանրապետության հյուսիսում ՝ Ատակամա շրջանի հինգ համայնքներում: Այնտեղ մոտ 100 տուն է ավերվել կամ վնասվել: «Միգուցե անձրևները շարունակվեն, ուստի մենք ուզում ենք հատուկ միջոցներ ձեռնարկել: Այս կապակցությամբ ես հայտարարում եմ աղետների ռեժիմ այս համայնքներում, որպեսզի կարողանամ այնտեղ ուղարկել բոլոր ռեսուրսները՝ տուժողներին օգնելու համար», – ասել […]
20:10 28.01.2020
Օրվա խորհրդին համահունչ, ՀՀ ոստիկանության փողային նվագախումբը, թմբկահարներ, տարբեր համույթներ, զբոսաշրջիկներ և պարզապես քաղաքացիներ, նվագախմբերի նվագակցությամբ քայլերթով Ազատության հրապարակից անցել են Թումանյան, Աբովյան փողոցներ, ապա հասել Հյուսիսային պողոտա: Իսկ նրանց գլխավերևով սլացել են տասնյակ ուղղաթիռներ, որոնցում գտնվել են Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներ: Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված օրը հագեցած է եղել տարբեր համերգներով, ելույթներով:
15:07 28.01.2020
Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերերից մեկը՝ Empire State Building-ը, հունվարի 27-ի երեկոյան լուսավորվել է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի գույներով՝ ի պատիվ մահացած բասկետբոլիստ Քոբի Բրայանթի: «Մեր երեկոյան լույսերն այս երեկո կդառնան մանուշակագույն և ոսկեգույն, և մենք այդկերպ հարգանքի տուրք կմատուցենք բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանթին, որը ոգեշնչում էր մոլորակի միլիոնավոր բնակիչներին և այդքան վաղաժամ հեռացավ մեզանից»,- նշվում […]
14:24 28.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված «դարի գործարքը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկու ղեկավարները քննարկել են Թրամփի` Մերձավոր Արևելքի կարգավորման պլանը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև Նեթանյահուի քաղաքական […]
18:32 27.01.2020
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայոց բանակի համար 2019 թվականը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել: «Անակնկալները շարունակվելու են 2020-ին: Ցավոք սրտի, դեռ հնարավոր չէ բացահայտել այն ամենը, ինչը որ ճանապարհին է, պատվերները կան, գործում են: Փառք Աստծո, անցյալ տարի և հաջորդ տարվա բյուջետային պլանավորման մեջ […]
18:13 27.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնեց, որ նախաքննության տվյալներից տեղյակ չէ, սակայն կարևորը եղել է այն, որ այդ օրը խնդիրն ունեցավ «անարյուն հանգուցալուծում»: «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց […]
17:21 27.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի հետ: «Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային […]
17:17 27.01.2020
Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչները հայտնել են, որ գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում, հայտնում է Shamshyan.com-ը: Բնակիչներից Կարեն Ավետյանը նշել է, որ ունի մոտ 150 գլուխ խոզ և նկատելով, որ խոզերը հիվանդանում են, նրանց 3 տարբեր վայրերում է պահում, որպեսզի կարողանա հսկել։ Մի վայրում պահվող 60 խոզերից 20-ը արդեն սատկել է, մյուս վայրում […]
17:06 27.01.2020
Ուկրաինան հաստատել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Strana.ua-ն` վկայակոչելով Կիևի քաղաքային լաբորատորիայի ուսումնասիրությունը: Նշվում է, որ դեպքը գրանցվել է Կիևում: Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2700-ը, որոնցից 80-ը մահացել է: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Հունվարին տեղեկություն տարածվեց, որ նոր տեսակի հիվանդությունը […]
16:58 27.01.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ միասնության կոչ անելով բոլորին: «Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում՝ ժպտում, անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ […]
17:15 25.01.2020
Հունվարի 25-ին, ժամը 10:44-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում կա գազի արտահոսք. այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
13:46 25.01.2020
Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ֆիթչ» վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: «Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր […]
13:01 25.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում նոր Հայաստանի մասին 100 նոր փաստ ներկայացնելիս,կարևորեց այն, որ 2019թ. ընթացքում Հայաստանը հաջողությամբ նախագահել է ԵՏՄ մարմիններում. «Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, նախագահող Հայաստանի հրավերով մասնակցել են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները»: Փաշինյանը հիշեցրեց, որ Երևանում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվել են […]
12:50 25.01.2020
Կապանում այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավելի քան 40 զորամասում ընթանում է պարենավորման պիլոտային ծրագիր: «Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության […]
12:40 25.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: «Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձնակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական […]
11:45 25.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2019թ.-ի ընթացքում գերակա ոլորտներում կառավարության որոշումներով հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 միլիարդ դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: «Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3320 աշխատատեղ: 2018թ.-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 միլիարդ դրամ ներդրումային արժեքով և 3883 ակնկալվող […]
11:31 25.01.2020
«Նոր 100 փաստ՝ Նոր Հայաստանի մասին» խորագրով մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային ասուլիսը, որն այս անգամ անցկացվում է Կապանում։ «2 տարվա ընթացքում՝ 2018-2019թ.-ին կառավարությանը հաջողվել է պետբյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: […]
18:41 23.01.2020
Հրազդան քաղաքում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի անդրանիկ նիստը: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է նախորդ տարվա ընթացքում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մարզի տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին և այս տարվա անելիքներին: Նիստին մասնակցում էին մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: «2020-ին […]