TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Երբեք մի թափեք ջուրը, որի մեջ հավկիթ եք եփել…կզարմանաք, երբ իմանաք՝ ինչու

11:51 09.02.2020

Վերջերս կատարվել են մի քանի հետազոտություններ, որոնց արդյունքում մասնագետները եզրակացրել են. ջուրը, որի մեջ եփել եք հավկիթը, չի կարելի թափել: Հավկիթի կեղևը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից: Բացի այդ, դրա մեջ պարունակվում է ևս 27 տարր, որոնցից են ֆոսֆորը, ցինկը, կրեմնիումը, ֆտորը: Հավկիթի եփվելու ընթացքում ջուրը հագենում է կալցիումի իոններով և այլ միկրոտարրերով: Հավկիթի եփվելուց […]

̰
Ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա. Թևան Պողոսյան

17:41 08.02.2020

Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին է անդրադարձել ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ Նա նշել է, որ քաղաքական իմաստով իսկապես կուզենա, որ հանրաքվե տեղի ունենա.  «Չէ՞ որ այդկերպ հանրությունն իր կարծիքը կհայտնի, և հանրաքվեներ անցկացնելու մշակույթ կդրվի»,- ասաց Պողոսյանը: Իսկ արդյո՞ք  նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի հանրաքվե անցկացնելու […]

̰
Լիբիայում նավթի արդյունահանումը գրեթե դադարեցվել է

12:03 08.02.2020

Ըստ Լիբիայի ազգային նավթային ընկերության (ՀԱՕԿ)՝ Լիբիայում նավթային նավահանգիստների արգելափակման հետևանքով նավթի օրական արդյունահանումը նվազել է մինչև 181,5 հազար բարել, կորուստներն արդեն գերազանցել են 1 միլիարդ դոլարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լիբիայի նավթային ազգային ընկերությունը (ՀԱՕԿ) կրկին կոչ է անում վերացնել շրջափակումը, որ անմիջապես վերսկսի նավթի արդյունահանումը՝ ի շահ Լիբիայի և երկրի բնակչության։ Հունվարին ՀԱՕԿ-ը […]

̰
Շախմատի մարզադպրոցներին տրամադրվող գումարն ավելացել է շուրջ 37%-ով․ Մխիթար Հայրապետյան

11:55 08.02.2020

ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տոկոսային հարաբերությամբ ցույց տվել, թե որքան առաջընթաց է գրանցվել Երևան քաղաքի շախմատային կյանքում. «2020 թվականին Երևան քաղաքում • շուրջ 60%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, • շուրջ 25%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները, • արդյունքում Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին […]

̰
Քենիայում անկել է Թիմ անունով եզակի փիղը

10:07 08.02.2020

Քենիայում գտնվող «Ամբոսելի» ազգային պարկում հայտնի փիղ Թիմը, որը մեծ թարթիչներով աշխարհում վերջին փղերից էր, ծերությունից անկել է: Այդ մասին հայտնում է Daily Nation-ը: Թիմը 50 տարեկան էր և հայտնի էր իր հանգիստ բնավորությամբ, մարդկանց հանդեպ բարի վերաբերմունքով։ Նշվում է նաև, որ փղին տեսակցելու էին գալիս զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Թիմը հազվագյուտ էր նաև իր հսկայական […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավարին

18:17 07.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում: Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները […]

̰
Ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. Փաշինյան

18:12 07.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։ «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2549543752032671/?type=3&theater

̰
Ջերմ հանդիպում ունեցա Միխայիլ Մյասնիկովիչի հետ. Արարատ Միրզոյան

17:56 07.02.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, […]

̰
Հայտնի է Աքորիի խոզերի անկման պատճառը

17:21 07.02.2020

Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի անկում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով` կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները: Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 […]

̰
Իտալիայում երկաթուղայինները համընդհանուր գործադուլի են դուրս եկել

16:53 07.02.2020

Իտալական երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները երկժամյա գործադուլի են դուրս եկել: Պատճառը երկրի հյուսիսում գտնվող արագընթաց գնացքի վթարն է եղել: Գործադուլն իրականացվել է որպես համերաշխության նշան վթարի հետևանքով զոհված երկաթուղային երկու աշխատակիցների ընտանիքների: Հինգշաբթի Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելան ցավակցություն է հայտնել երկաթուղային աշխատակիցների մահվան կապակցությամբ: Պետության ղեկավարը հորդորել է արագ պարզել միջադեպի պատճառները, որպեսզի ապահովվի քաղաքացիների անվտանգությունը:

̰
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են հանդիպում ունենալ Իդլիբում

10:10 07.02.2020

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպում անցկացնել սիրիական Իդլիբում՝ դեէսկալացիայի նպատակով: «Մենք անընդհատ կապի մեջ ենք Ռուսաստանի հետ: Վերջերս մեր նախագահների միջև հեռախոսազրույց եղավ, որի ընթացքում որոշվեց հետագայում աշխատել նաև Իդլիբում: Մենք կսպասենք ռուսական պատվիրակությանը: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, մեր նախագահներն անձամբ […]

̰
Չինաստանում այս պահին չկա մեկը, որ զբաղվի iPhone-ի հավաքմամբ

21:47 06.02.2020

Թայվանում գործող «Հան Հայ» ճշգրիտ արդյունաբերությունը (Foxconn ապրանքանիշ) iPhone գործարանում կարանտին է հայտարարել՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Այժմ չկա մեկը, որ զբաղվի iPhone-ի հավաքմամբ , գրում է Bloomberg- ը: Apple-ի արտադրանքի հավաքման գործարանը գտնվում է Հենանում: Այն աշխատողները, որոնք ամանորյա արձակուրդների ընթացքում չեն լքել մարզը, մեկուսացված կլինեն մեկ շաբաթով: Նրանք, որոնք վերադարձել են Չինաստանի այլ […]

̰
Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ հայտարարությանը

17:39 06.02.2020

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԿԸՀ այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: «Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ […]

̰
Այս անծանոթ փոքրիկն իր պահվածով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու. Փաշինյան

15:30 06.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ երեկ երեկոյան որոշել է քայլելով գնալ հերթական հանդիպմանը: Նա դուրս է եկել կառավարության հիմնական մուտքից, և մի անծանոթ երեխա վազել ու փաթաթվել է իրեն: «Այս անծանոթ փոքրիկը իր պահվածով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ամեն ինչ լավ է լինելու: Գիտեմ՝ շատերը սա PR կհամարեն, նույնիսկ […]

̰
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ

15:19 06.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Զրուցակիցները քննարկել են նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբեր ամսին Իտալիայի Հանրապետություն նախատեսվող պետական այցին առնչվող հարցեր:

̰
Չինաստանի չորս քաղաքներ սահմանափակում են շարժը կորոնավիրուսի պատճառով

15:07 06.02.2020

Չինաստանի չորս քաղաքների իշխանությունները ներմուծել են հատուկ «անձնագրեր» տնային տնտեսությունների համար և սահմանափակել տեղի բնակիչների տեղաշարժը երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, հայտնում է South China Morning Post- ը: Ըստ նոր միջոցների ՝ Հանգժոու, Վենժոու, Թայժոու և Նինգբո քաղաքներում գտնվող բոլոր տնային տնտեսությունները, որոնց համակցված բնակչությունը կազմում […]

̰
ԵԱՀԿ դիտարկումը՝ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

13:49 06.02.2020

Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և […]

̰
Եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին

12:39 06.02.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում պարզաբանել է տվել թե ինչո՞ւ չի կայացել պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նիստը: «Որևէ անհամաձայնություն չկա: Ես տեսել եմ՝ համացանցում նշում են՝ 37-ը ստորագրեց, 38-րդը չստորագրեց, ուրեմն եթե պետք լինի, 88-ս էլ կստորագրենք, և բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է, և որևէ գաղտնիք չկա, որ  սա […]

̰
Հայաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկային գոտի չի համարվում. Արսեն Թորոսյան

18:40 05.02.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պատշաճ մակարդակով: Նախարարի խոսքերով` Հայաստանն այս ուղղությամբ ռիսկային գոտի չի համարվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞րն է ավտոներկրողների պահանջը. բողոքի ակցիա կառավարության դիմաց

18:05 05.02.2020

Մի խումբ ավտոներկրողներ այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հայտարարում են, որ դեռևս անցած տարի իրենց գնած մեքենաներից շուրջ 300-ը մնացել են Բագրատաշենի մաքսատանը: Ավտոներկրողները կառավարությունից պահանջում են, որ իրենց այդ հարցում աջակցեն և թույլ տան նախորդ տարվա գներով կատարել մաքսազերծում: Նրանք ասել են, որ նաև գրություն են հղել վարչապետին և սպասում […]

̰
Ինչո՞ւ է անկել Երևանի կենդանաբանական այգու ուղտը

14:34 05.02.2020

Հունվարի 30-ին Երևանի կենդանաբանական այգում անկել է երկսապատ ուղտերից մեկը: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, և ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ կատարում են աշխատանքներ՝ հիվանդությունը կանխելու ուղղությամբ: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում, պարզել, որ այնտեղ ապրող երկու ուղտից անկել է էգը: […]

̰
Վենետիկում կգործարկվի զբոսաշրջային հոսքերի վերահսկման ավտոմատացված համակարգ

19:30 04.02.2020

Վենետիկը զբոսաշրջային վայրերից առաջինն է, որը սկսում է գործարկել ավտոմատ համակարգ զբոսաշրջիկների հոսքը վերահսկելու համար, հայտնում է ATOR-ը: Քաղաքային իշխանությունները շենքերի և լապտերների վրա տեղադրել են 34 ստերեոսկոպիկ տվիչներ, որոնք ունակ են «հաշվել» մարդկանց` նույնականացնելով ոչ թե դեմքերը, այլ ուրվագծերը: Հիմնվելով այդ տվյալների վրա` քաղաքային իշխանությունը ճշգրիտ տեղեկատվություն կստանա հյուրերի թվաքանակի վերաբերյալ: Դրանց օգնությամբ պաշտոնյաները […]

̰
Հուբեյում կորոնավիրուսի պատճառով ամուսնությունների գրանցումները կդադարեցվեն

23:20 03.02.2020

Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսների բռնկման պատճառով որոշել են ժամանակավորապես դադարեցնել ամուսնությունների գրանցումը, այս մասին հայտնել են նահանգի կառավարության մամուլի կենտրոնից: «Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ Հուբեյ նահանգի քաղաքացիական գործերի վարչությունը որոշում է կայացրել ՝ բոլոր մարզային օրգաններում 2020 թվականի փետրվարի 3-ից դադարեցնել ամուսնություններ գրանցելը: Աշխատանքները վերսկսելու ճշգրիտ ժամկետը կախված է հետագա զարգացումներից»,- ասվում է հայտարարության […]

̰
21-րդ դարում քաղցկեղից վախենալ պետք չէ. Խաչանուշ Հակոբյան

16:47 03.02.2020

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: «21-րդ դարում քաղցկեղից վախենալ պետք չէ, այլ անհրաժեշտ է մշտապես հետազոտվել. քաղցկեղը դատավճիռ չէ, եթե ախտորոշվում է ժամանակին և ճիշտ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Ըստ նրա` հատկապես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկ գործոնն է, ապա սթրեսները:  […]

̰
Գերմանիա․ գնումներ` առանց պլաստիկի

11:53 03.02.2020

Գերմանիայի գրեթե ցանկացած մեծ քաղաքում կա խանութ՝ առանց պլաստիկի: Գնորդներն ապրանքները դնում են կտորե պայուսակների  կամ ապակե տարաների մեջ: Դուք կարող եք գնել գրեթե ամեն ինչ`բանջարեղեն և մրգեր, հացահատիկ և քաղցրավենիք, կոսմետիկա և կենցաղային քիմիական նյութեր: Ինչպե՞ս է խանութն աշխատում առանց փաթեթավորման՝ տես տեսանյութում: https://www.facebook.com/dw.russian/videos/2793818070665778/

̰
Եվրոպայում դաջվածքների որոշ գույների կիրառումն արգելվել է

21:19 02.02.2020

Եվրոպայում դաջվածքները կարող են մասամբ արգելվել ՝ մարդու մարմնի վրա դրանց բացասական ազդեցության վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է 20min.ch- ը: Այսպիսով, Եվրոպական քիմիական գործակալությունը (ECNA) Եվրոպական հանձնաժողովի հրամանով պատրաստել է արգելված 4 հազար քիմիական նյութերի ցանկ, որը ներառում է կանաչ և կապույտ գունանյութեր, որոնք օգտագործվում են որպես դաջվածքների արտադրության հիմք: Գերատեսչությունում նշել են, որ […]

̰
Տղամարդը մորթյա վերարկուն շփոթել է վիրավոր ընձառյուծի հետ

20:30 02.02.2020

Անգլիայի արևմտյան Հեբդեն կամրջի մոտ 40-ամյա Բեն Լիլին մեքենա էր վարում: Ճանապարհին տեսնելով ինչ-որ տարօրինակ բան՝ նա կարծել է, թե դա վիրավոր ընձառյուծ է: Անգլիացին որոշել է մոտենալ կենդանուն, հայտնում է Metro-ն: Լիլին կայանել է մայթի մոտ և դուրս է եկել մեքենայից: Նա խոստովանել է, որ շատ է վախեցել՝ մտածելով, որ գիշատիչը հարձակվելու է իր […]

̰
Twitter-ը ներկայացնում է գործառույթ՝ ԱՄՆ ընտրություններում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար

14:33 02.02.2020

Twitter-ը հայտարարել է այնպիսի գործառույթի ներդրման մասին, որը թույլ կտա օգտատերերին 2020 թ.-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրության ֆոնին հայտնել ապատեղեկատվությունների մասին: 2016-ին Վաշինգտոնը մեղադրում էր Ռուսաստանին ընտրական գործընթացին միջամտելու և նախագահի ընտրությանը հաղթած Դոնալդ Թրամփի հետ դավադրություններ կազմակերպելու մեջ: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից հետաքննությունը հերքել է դավադրությունը: Ինքը՝ Թրամփը և Ռուսաստանի պաշտոնյաները,  մեղադրանքները համարել […]

̰
Պեկինում 02.02.2020-ին նշանակված ամուսնությունների գրանցումը հետաձգվում է

11:17 02.02.2020

Պեկինի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ժամանակավորապես արգելել են անցկացնել հրաժեշտի արարողություններ և չեղյալ են հայտարարել ամուսնությունները, որոնք նախատեսված են 02.02.2020-ին,- հայտնում է China News- ը: Հրաժեշտի արարողությունները ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պեկինի քաղաքացիական կառավարման ծառայության ղեկավար Լի Վանջունը: «Քանի որ յուրաքանչյուր հրաժեշտի արարողության ժամանակ հավաքվում է հարյուրից ավելի մարդ, […]

̰
Թուրքիան տարհանել է թուրք, ադրբեջանցի և վրացի քաղաքացիներին Չինաստանից

16:11 01.02.2020

Թուրքիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռը Թուրքիայի և բարեկամ երկրների քաղաքացիներով դուրս է եկել Չինաստանի Ուհան քաղաքից, հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Ուհանից 49 մարդու տարհանման նախապատրաստական աշխատանքների մասին, որոնց թվում եղել է Թուրքիայի 34 քաղաքացի, 7 ադրբեջանցի, 7 վրացի և 1  ալբանացի: Ըստ նրա` ձեռնարկվել են բոլոր սանիտարական և համաճարակաբանական […]

̰
BACK_TO_TOP