13:38 19.02.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս միացել է գիրք նվիրելու տոնին: Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել և կատարել հետևյալ գրառումը. «Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։ Ես նույնպես անմասն չմնացի տոնի ավանդույթից ու «Հայաստանի կարմիր գրքի» մեկ օրինակ նվիրեցի Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին»: https://www.facebook.com/envminister/videos/224880772003614/?__xts__[0]=68.ARC_1MZCLfSxIzYNSy-WXLyAPb2tCsuv4IwDm87nA3uaXpIHSVRBPbqx6ytIKvhTpQcAdYJ-sAY13GMPtL5WVPoLya7KUwxWFYDyBKkNVRpLPup_ex7WFrFrQ2-sFopQybdtMycZDitSAFtebUE3o5yu-QjFIeiWvIkr5ho_RTCiHwyTprmLSHZs9fPsN8l6q98en9I7qvZkZxBmzAb8fdqUSGbSOO0jaSDKFjTBuPGCOtSi41nr3X3ePklr_fj_d2LJEFMCWKiYxfb1pAgWHZ6yynF3BvOoFiuyyaIhNMFNZtNygmieP0Hn1ygojHuigNscKZ2aGOEYocVbD8ZTth5DxX3uG0EPkkL55QYQ&__tn__=-R
13:00 19.02.2020
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մանգալոր քաղաքի մերձակայքում երկու փոքր ինքնաթիռի բախման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է տեղի ոստիկանությունը: Իրավապահները տեղի ունեցածի պատճառների հետաքննություն են իրականացնում: Տեղում աշխատում են նաև արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության աշխատակիցները: «Հիմքեր կան հավատալու, որ վթարից առաջ երկու ինքնաթիռները երկնքում բախվել են: Ինքնաթիռներից յուրաքանչյուրն ունեցել է երկու ուղևոր: Նրանք մահացել են, […]
12:44 19.02.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում: «Հանդիպեցինք Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի […]
11:55 19.02.2020
Քուվեյթցի բլոգեր և հասարակական գործիչ Սալվա ալ-Մաթիրին պահանջել է ավելի քան 3,2 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի՝ իր կողմից մշակված բուժման համար։Այդ մասին աղջիկը պատմել է Snapchat-ում՝Քուվեյթում Չինաստանի դեսպանատուն գնալուց հետո: Ես գտնվում եմ Չինաստանի դեսպանատան առջև, եկել եմ կորոնավիրուսի բուժման մեթոդների վերաբերյալ գրառումներ փոխանցելու»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն: Նշվում է, որ նախքան Չինաստանի դեսպանատան առջև […]
18:45 17.02.2020
NASA-ն հրապարակել է արծաթե ամպերի լուսանկար, որն արվել է Միջազգային տիեզերակայանից: «Սա բացիկ է` տիեզերքի ծայրից»,- ասվում է Instagram-ում տեղադրված լուսանկարի մեկնաբանության մեջ: NASA-ն հայտնել է, որ լուսանկարն արվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասից գրեթե 433 կմ բարձրության վրա: Ընդգծվում է, որ արծաթավուն ամպերը կամ «գիշերային շողացող ամպերը» մեր մոլորակի մթնոլորտի ամենաբարձր ամպերն են: […]
17:33 17.02.2020
Ավելի վաղ հայտնել էինք` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է: Դեպքի վայր էր մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ մասամբ փլուզվել է Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի 68/ա շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատը: Բեկորներն ընկել էին երկու բնակչի վրա: «Էլ չհասցրինք […]
11:56 17.02.2020
Մոտ ժամանակներս Չինաստանը կկարողանա հաղթահարել COVID-19- ի կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: «Մենք տեսնում ենք լույսը թունելի վերջում», – ասել է Չինաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ այս համաճարակը չի խաթարի Չինաստանի տնտեսությունը: «Չինական տնտեսությունը ի վիճակի է հաղթահարել այս խնդիրը», – նշել է Վանգը: […]
12:56 16.02.2020
Հունվարի սկզբին բրիտանական Սաֆոլկ կոմսությունում ապրող մի ֆերմեր ձորում հայտնաբերեց բու, որը չէր կարողանում թռչել: Նա զանգահարեց «Սաֆոլկ Բու» արգելավայրի կենտրոնի մասնագետներին։ Պարզվեց, որ բուն տառապում է ճարպակալմամբ: Թռչունը կշռում էր 245 գրամ, սա երեք անգամ ավելին է, քան պետք է լինի իր տեսակի և տարիքի թռչունը: Մասնագետները բացատրում են, որ ճարպակալումը չափազանց հազվադեպ է […]
11:42 16.02.2020
«Արտեմիսի սերնդի» տիեզերագնացների ընտրությանը մասնակցելու հայտերի ընդունման ժամկետ է հայտարարվել ընթացիկ տարվա մարտի 2-ից մարտի 31-ը: Միացյալ Նահանգների օդագնացության և տիեզերական հարցերի ազգային վարչությունը (NASA) օրերս հայտարարել է այս տարվա մարտ ամսին տիեզերագնացների նոր խմբի ընտրության ընթացակարգի մասին: «Դիմումներն ընդունվում են մարտի 2-ից մարտի 31-ը՝ «Արտեմիսի սերնդի» տիեզերագնացների ընտրությանը մասնակցելու համար, որպեսզի վերահսկեն տիեզերանավերը, որոնք […]
14:30 15.02.2020
Երկու ամսական երեխան Չինաստանում բուժվել է կորոնավիրուսից, հայտնում է Weibo-ն: Հաղորդվում է, որ նա երկրի ամենափոքր հիվանդն է եղել, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Երեխային դուրս են գրել Գույչժոու նահանգի հիվանդանոցից փետրվարի 15-ին, երեք այլ` լավացած հիվանդների հետ: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրեցին Ուհանում (Հուբեյ նահանգ) անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառը […]
14:15 15.02.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։ Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու […]
13:39 15.02.2020
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է […]
12:40 15.02.2020
ՀՀ առաջին տիկին, City of smle բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքում» գրառում է կատարել «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» խորագրով. «Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Յուրաքանչյուր տարի Հայաստանում գրանցվում է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների ավելի քան 100 դեպք: Մեր բժիշկների նվիրվածության […]
12:22 15.02.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Ըստ Անի Սամսոնյանի՝ քննարկվելու են բանակում ոչ մարտական պայմաններում […]
09:31 14.02.2020
Հռոմից վերադարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: Եվրոպայի նորընծա չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանը «Զվարթնոց» օդանավակայանում անկեղծացավ. «Շատ տպավորված եմ, չէի սպասում նման դիմավորում օդանավակայանում: Ինձ լավ եմ զգում, որ այսքան մարդ է եկել մեր ուրախությունը կիսելու: Սկզբունքային գոտեմարտ էր, հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց […]
21:48 13.02.2020
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը 2017 թվականի դեկտեմբերին 1 միլիարդ ռուբլի է փոխանցել նախկին կնոջ՝ Ելենա Ստեփանենկոյի հաշվին, հայտնում է «Комсомольская правда»-ն: Հրապարակման համաձայն` այդ միջոցները փոխանցվել են օգնական Տատյանա Բրուխունովայի մեկնելուց առաջ, որի հետ, ըստ «Комсомольская правда»-ի, նա այդ ժամանակ ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ: Թերթը հղում է կատարում Պետրոսյանի հնարավոր բանկային հաշիվներից մեկի ՝ 2020 թվականի […]
21:34 13.02.2020
Amazon-ի հիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, 165 միլիոն դոլարով գնել է Beverly-Hills առանձնատունը: Այս մասին փետրվարի 12-ին հաղորդել է The Wall Street Journal-ը: Նախկինում Լոս Անջելեսում և դրա արվարձաններում ոչ մի բնակելի անշարժ գույք չի վաճառվել այդքան մեծ արժեքով: Նշվում է, որ սա ռեկորդային գործարք է Լոս Անջելեսի համար: Առանձնատունը, որը 3.6 հա […]
20:40 13.02.2020
Մարոկկոյի հարավում ՝ Գյուլիմին քաղաքի մերձակայքում, ոստիկանությունը առգրավել է 7,5 տոննա մարիխուանա, հայտնում է «Սինհուան» ՝ վկայակոչելով Մարոկկոյի ազգային անվտանգության գլխավոր վարչությանը: Նշվում է, որ թմրանյութերի առաքում հայտնաբերվել է Գյուլիմինից 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի մի քանի պահեստներում: Ձերբակալվել է ութ կասկածյալ: Իրավապահ մարմիններն առգրավել են նաև չորս մեքենա, երկու որսորդական հրացան և ավելի […]
18:39 13.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն […]
17:20 13.02.2020
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ջայջագաթցիներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել 1988թ. Սումգայիթի և 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: «Գանդիական շարժման ակտիվիստներին պատմեցինք Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած առաջին մասշտաբային բողոքի ցույցի մասին: Այն մասին, թե ինչպես ապրիլի 24-ը դարձավ արդարության […]
16:13 13.02.2020
Ոստիկանության համակարգում 2020-2021թթ. բարեփոխումներ են սպասվում: Ներքին գործերի նոր ստեղծվելիք նախարարությունը ոստիկանական ծառայությունից զատ, իր մեջ ներառելու է նաև մի շարք այլ ծառայություններ: Ստեղծվելու են օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք արագ արձագանքման հնարավորություն են ունենալու բոլոր իրավախախտումներին, պատահարներին, իսկ պարեկային ոստիկանության ձևավորմամբ բարձրացվելու է ՀՀ իմիջը, որն էլ նպաստելու է տուրիզմի զարգացմանը: «Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ […]
15:36 13.02.2020
Վերջին օրերին բանակում տիրող բարքերի և զոհված զինծառայողների թեմային է անդրադարձել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը: «Մեկ զոհն անգամ անթույլատրելի է, պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում: Այո´, քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունն է, որը լրջորեն վնաս է պատճառում բանակում զինծառայության գործունեությանը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ են իրականացվել, […]
23:35 12.02.2020
Լենինգրադի կենդանաբանական այգում գետնասկյուռների ընտանիքը անսովոր տաք ձմռան պատճառով մեկուկես ամիս շուտ է արթնացել ձմեռային քնից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Կենդանաբանական այգու աշխատակիցները 2 գետնասկյուռներին՝ Իզորիկին և Օգոստին, հայտնաբերել են իրենց բնից դուրս, իսկ նրանց 3 ընկերները դեռևս բնից դուրս չեն եկել»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կենդանաբանական այգուց հայտնել են, որ սովորաբար Սանկտ […]
22:40 12.02.2020
Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում Մեծ Բրիտանիայի երկնքում գտնվող ուղևորատար ինքնաթիռին: Ըստ Daily Mail- ի՝ դեպքը տեղի է ունեցել Բիրմինգհեմ-Դուբլին թռչող Aer Lingus ինքնաթիռի հետ: Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել ժամանման օդանավակայանում: Անցած յոթ տարիների ամենաուժեղ փոթորիկը՝ «Սիարան», որը հարվածեց Մեծ Բրիտանիային, հանգեցրեց ավերածությունների, […]
16:12 12.02.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցը չի կարող մեկ-երկու հոգու որոշելիքը լինել: «Մեր գործելաոճին համապատասխան, որոշել ենք հրավիրել քաղաքական խորհրդի նիստ, որտեղ հնարավորություն կունենան խնդրի վերաբերյալ արտահայտվել ոչ միայն մեր խմբակցության պատգամավորները, այլև մեր կուսակցական գործիչները, մեր կուսակցության անդամները, նաև տարածքային կառույցներից, պետք է բոլորի […]
15:32 12.02.2020
Երկրորդ պայթյունն է որոտացել Ամստերդամի ընկերություններից մեկի փոստային բաժանմունքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությանը: Պայթյունից ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ևս մեկ պայթյուն է որոտացել: Ներկայումս ճշտվում են դեպքի մանրամասները:
15:14 12.02.2020
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները Իդլիբում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ռոբերտ Օ’Բրայանը խոսել է Վաշինգտոնում գտնվող Ատլանտյան խորհրդի առջև՝ ասելով, որ Իդլիբում իրավիճակը սրվում է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է իր դժգոհությունը ռուսական և թուրքական կողմերի գործողությունների […]
13:53 12.02.2020
Սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Այս մասին Սյունիքից գրառում է կատարել Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը: Ըստ նրա՝ ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես: «Այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել ուժեղ քամու պատճառով: Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու […]
13:30 12.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման և վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով […]
21:52 10.02.2020
Բրեդ Փիթն արժանացել է «Օսկար»-ի՝ որպես 2-րդ պլանի լավագույն դերասան «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում իր դերակատարման համար: Ըստ Rossiiskaya Gazeta- ի՝ Բրեդ Փիթը նշել է, որ շնորհակալ է Դի Կապրիոյի բարեկամության և աջակցության համար: «Այս ֆիլմից առաջ մենք իրար գիտեինք գլխարկով, և առաջին անգամ միասին աշխատեցինք: Ինչպես ասաց Քվենտինը, մենք այնպիսի «քիմիա» ունեինք, որ նրա […]