TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Ի՞նչ է առաջարկում ԱԺ-ը. խորհրդարանում ավարտվել է սպանդանոցների թեմայով փակ քննարկումը

20:17 21.01.2020

ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ փակ քննարկում՝ նվիրված սպանդանոցների թեմային: Հիշեցնենք, որ անասունների՝ սպանդանոցներում պարդադիր մորթի դեմ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց հավաքները ժամանակավորապես դադարեցրել էին՝ սպասելով այս քննարկման արդյունքներին: Խորհրդարանում իրականացված  փակ քննարկումը տևեց շուրջ 2 ժամ: Ապա լրագրողներին քննարկման վերաբերյալ պարզաբանում տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Խոսել ֆերմերային տնտեսություններից, բայց դուրս թողնել շուրջ […]

̰
«Instagram-ի արքան» 40 վայրկյանում կորցրել է 1 միլիոն դոլար

22:17 20.01.2020

Ամերիկացի անվանի բլոգեր Դեն Բիլզերյանը, որը հայտնի է նաև որպես «Instagram- ի արքա», 40 վայրկյանում կորցրել է մեկ միլիոն դոլար: Նա խաղադրույք է կատարել Դոնալդ Սերոնեի հաղթանակի վրա, որը պետք է մրցեր Քոնոր Մաքգրեգորի հետ: Դենը խաղադրույքի մասին հայտարարել է Instagram-ի իր էջում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 19-ին Լաս Վեգասում կայացել է UFC […]

̰
Կբողոքենք ամեն օր, մինչև մեր խնդիրներին լուծում տան. մսավաճառները դարձյալ բողոքում են

16:37 20.01.2020

Անասնաբույծներն ու մսավաճառներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք բողոքում են մորթը պարտադիր պայմանով սպանդանոցներում իրականացնելու որոշման դեմ: «Սրանով զուտ ուզում են գյուղացիներին հարկային դաշտ մտցնեն, ուրիշ ոչ մի նոր բան»,- հայտարարեց ակցիա իրականացնողներից մեկը: Անասնապահների ու մսավաճառների խոսքերով` 10-15 օր է, ինչ մորթ չեն իրականացնում, ինչն էլ ի վնաս […]

̰
Մարդկանց մարմինները 19-րդ դարից սկսած սառչում են

18:37 19.01.2020

ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի հետազոտողները չափել են մարդկանց ջերմաստիճանը 2000-ականներից սկսած և դրանք համեմատել են ԱՄՆ քաղաքացիական պատերազմում կռված զինվորների ունեցած ջերմաստիճանի հետ: Ուսումնասիրությունը պարզում է, որ ժամանակակից տղամարդիկ ունեն 0,58 ° C (1,06 ° F)-ով  ցածր մարմնի ջերմաստիճան, քան 19-րդ դարի տղամարդիկ, իսկ կանայք `0.32 ° C (0,58 ° F)-ով ավելի «սառն» են նախկինում ապրող […]

̰
Հայտնի են Եվրոպայի այն քաղաքները, որոնք տուրիստներից ամենաբարձր հարկերն են վերցնում

17:30 19.01.2020

Ամստերդամը՝ Նիդեռլանդների մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը, գլխավորել է ամենաբարձր տուրիստական ​​հարկերով եվրոպական քաղաքների ցուցակը: Քաղաքը, որը գտնվում է Ամստել և Հեյ գետերի ափին, այս վարկանիշի առաջատարն է դարձել հիմնականում այն ​​բանի շնորհիվ, որ 2020 թ.-ի հունվարի 1-ից իշխանությունները գոյություն ունեցող հարկի համար ավելացրել են ևս 3 տուրիստական ​​հարկ՝ հյուրանոցների կացարանների մեկ գիշերվա համար երեք եվրոյի […]

̰
Աֆրիկայում ավելի քան 45 միլիոն մարդ սովի սպառնալիքի է բախվել. փորձագետներ

12:23 19.01.2020

Սովի անմիջական սպառնալիքի տակ է ավելի քան 45 միլիոն մարդ, որոնք ապրում են հարավային Աֆրիկայի երկրներում: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը: «Հարավային Աֆրիկայի վերջին տարիների երաշտներն ու ջրհեղեղները զանգվածային սովի վտանգ են առաջացրել Աֆրիկայի այդ մասի երկրների բնակչության համար», – ասել է Համաշխարհային սննդային ծրագրերի (WFP)արածաշրջանային ղեկավար Լոլա Կաստրոն: 2015 թվականից […]

̰
Մեքսիկայի հյուսիսում թմրանյութեր վաճառողների խմբավորումը 22 տուն է այրել

12:08 19.01.2020

Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուահուա նահանգում մոտ 100 հոգանոց անհայտ մի խումբ կրակ է արձակել տեղի բնակիչների ավելի քան 200 տների, ինչպես նաև մի քանի մեքենայի վրա: Այս մասին հաղորդել է Reporteindigo պորտալը: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ գիշերը զինված անձինք մի քանի բեռնատարներով ժամանել են գյուղ և սկսել են կրակել տների և կայանված մեքենաների վրա: Զոհվածների և […]

̰
Ի՞նչ ուտել հիշողությունը բարելավելու համար

10:32 19.01.2020

Ուղեղ՝ կեղևի մեջ Ի՞նչ ուտել հիշողությունը բարելավելու համար. բժիշկները խորհուրդ են տալիս ուտել ընկույզ: Նույնիսկ արտաքինից ընկույզի միջուկը նման է ուղեղի կիսագնդերին: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա ճարպաթթուներ, որոնք բարձրացնում են ուղեղի արդյունավետությունը, լավացնում հիշողությունը: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել ոչ ավելի, քան մի բուռ չոր ընկույզ, քանի որ ընկույզը պարունակում է մեծ […]

̰
Օվկիանոսի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային մակարդակի

22:08 18.01.2020

Դիտումների պատմության մեջ 2019-ը աչքի է ընկել ոչ միայն շատ տաք տարի լինելով, այլև ցույց  է տվել մեկ տասնամյակի ամենամեծ տարեկան աճը: Նախորդ տարի օվկիանոսների ջերմաստիճանը հասավ ռեկորդային բարձրության, ինչը գլոբալ տաքացումից է բխում: Այս մասին գրում է The Guardian- ը: Ըստ  Մինեսոտայի Սբ.  Թոմաս համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամի, անցած հինգ տարիներին գրանցվել է  ջերմաստիճանի […]

̰
ՌԴ-ում դեռահասը ծնողների հետ վիճելուց հետո պատուհանից ցած է նետվել

19:31 18.01.2020

Սանկտ Պետերբուրգում 15-ամյա դեռահասը ծնողների հետ վիճելուց հետո ընկել է պատուհանից: Այս մասին հաղորդում է «Նևսկի Նյուզ»-ը ՝ վկայակոչելով շրջանում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Շտապօգնությունը 2004թ. ծնված աղջկան Գրիվցովյան նրբանցքի տան մոտից տեղափոխել է հիվանդանոց: Աղջկա վիճակը գնահատվում է ծանր: Ներկայումս իրավապահ մարմինները պարզում […]

̰
Էմինեմին դատապարտել են Մանչեսթերի ահաբեկչական հարձակման մասին կատակելու համար

19:02 18.01.2020

Օգտատերերը համացանցում դատապարտել են ամերիկացի ռեփեր Էմինեմին նրա Music to be murdered by նոր ալբոմի Unaccommodating թրեքի համար, որում նա կատակում է Արիանա Գրանդեի համերգին Մանչեսթերում կատարված ահաբեկչական հարձակման մասին, հայտնում է Entertainment Tonight-ը: Օգտատերերը, երգի բառերից վրդովված, սկսել են գրել քննադատական տարբեր մեկնաբանություններ` նկատի ունենալով կատարողին: Ռեփերը դեռ քննադատություններին չի արձագանքել: Հիշեցնենք, որ 2017-ի […]

̰
Disney-ը կվերանվանի 20th Century Fox կինոստուդիան

18:00 18.01.2020

Ամերիկյան կինոհսկան՝  The Walt Disney Company-ն, կարող է հրաժարվել Fox բառից 20th Century Fox կինոստուդիայի, ինչպես նաև նրա դուստր ընկերության Fox Searchlight Pictures անվանումների մեջ: Դրանք կկոչվեն 20th Century Studios and Searchlight Pictures: Այս մասին գրում է Variety ամսագիրը: Նշվում է, որ ընկերությունն արդեն սկսել է անվանափոխման գործընթացը: Այսպես, փոխվել է նաև Searchlight Pictures-ի աշխատակիցների […]

̰
Ձիթենու ճյուղը բորենու բերանում աղավնի չի դառնա. Արզիկ Մխիթարյանը` Բաքվի հայատացության մասին

16:39 18.01.2020

ԱՀ ազգային ժողովի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը խորհրդարանում  անդրադարձել է Ադրբեջանում հայատացության քաղաքականությանը: «Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական հակասություններ, բայց և այնպես, գործ ունենք մի էթնոսի հետ, որը խիստ ագրեսիվ է տրամադրված հայի և նրա տեսակի նկատմամբ»,- մասնավորապես ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լեհաստանում խոզերը կերել են իրենց տիրոջը

15:44 18.01.2020

Լեհաստանում 12 խոզ կերել է տարեց տղամարդուն այն բանից հետո, երբ նա սրտի կաթված է ստացել, գրում է The Sun-ը: 71-ամյա տղամարդու մարմնամասերը հայտնաբերել է հարևանուհին: Վերջինս թոշակառուին գնացել էր տեսակցելու, քանի որ Ամանորից ի վեր նրան չէր տեսել: «Վերջին անգամ նրան տեսել են անցած տարվա դեկտեմբերի 31-ին, երբ նա գնացել է ջրհորից ջուր վերցնելու»,- […]

̰
Դեպքը, իհարկե, շատ ցավալի է. Արման Թաթոյանը` Կուտոյանի մահվան մասին

14:46 18.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ցավակցական ուղերձ էր հրապարակել՝ տեղի ունեցածը որակելով «շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի»: Այսօր, լրագրողների հարցին, թե տեղի ունեցածի մեջ Թաթոյանը ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինս տվեց հետևյալ պատասխանը. «Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների […]

̰
Կինը, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, գումար է շորթել իր ծանոթից

14:36 18.01.2020

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար: Բաժնի քրեական հետախույզների և […]

̰
Նինոծմինդայի քաղաքապետարանի հայազգի աշխատակիցը ձերբակալվել է խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով

14:13 18.01.2020

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, դատարանի որոշման հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և գույքի կառավարման ծառայության բաժիններից մեկի ղեկավար Հ. Ն-ին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Ինչպես հայտնի է, նա Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի գյուղատնտեսական բաժնի պետ Համլետ Նանայանն է: Հետաքննությունը […]

̰
Թմրաբարոն Շորթիի դուստրը ներկայացրեց իր հոր անունով գարեջուրը

21:43 16.01.2020

Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուզման Լոերայի դուստրը՝ Ալեխանդրինա Գուզմանը, «Ինտերմոդա» ցուցահանդեսում ներկայացրել է El Chapo գարեջուրը: Գարեջրի արտադրանքը ներկայացված է թմրանյութեր վաճառողի պատկերով։ Ըստ Chapo 701 ապրանքանիշի մենեջերի, որը նաև արտադրում է տղամարդկանց և կանանց հագուստ, խմիչքը դեռ չի ստացել անհրաժեշտ թույլտվությունները՝ շուկայում ազատ վաճառքի հանելու համար: Գուզմանը ամերիկյան իշխանություններին հանձնվել է 2017-ի հունվարին: Նա մեղադրվում […]

̰
Իմքայլականներից ո՞վ կառաջադրվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, դեռ վերջնական որոշում չկա. Մակունց

19:55 16.01.2020

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանը խոսեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացից: Լրագրողները հետաքրքրվեցին, թե խմբակցությունն ունի՞ արդյոք իր թեկնածուին, ե՞րբ է առաջադրելու և հապաղելով արդյո՞ք օրենք չի խախտվում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Օրենքում կա մեկամսյա ժամկետ, հետո այն հնարավորություն է տալիս երկարացնելու: Թեկնածուի վերաբերյալ վերջնական որոշում չունենք: Անում ենք առավելագույնը, […]

̰
Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավականին ամուր հիմքեր. Զոհրաբ Մնացականյան

18:56 16.01.2020

«Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա չմանրամասնեց հանդիպման օրակարգը և հայտնեց, որ  քննարկվել են արտաքին  քաղաքականության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: «Բավականին բարձր եմ գնահատում խմբակցության հետ այսօրինակ հանդիպումները: Այսկերպ ավելի ամրապնդում, ուժեղացնում ենք արտաքին քաղաքականության իրականացման աշխատանքի արդյունավետությունը, և այս գործում պառլամենտական հատվածն ունի կարևոր մաս»,- […]

̰
Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի. Արսեն Թորոսյան

13:16 16.01.2020

Եղվարդի ծննդատանը ևս մեկ տարի գործելու հնարավորություն կընձեռվի: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքերով` կանոնակարգվելու են հետծննդյան վարման ծառայությունները, որպեսզի այսուհետև կանխվեն նորածինների՝ վերջերս լայն արձագանք գտած ապօրինի որդեգրման և վաճառքի դեպքերը: «Եղվարդի ծննդատունը ևս մեկ անգամ կդիմի պետպատվերի, եթե մնացած բոլոր պայմանները ապահովվեն, մեր աչքով, մեր մասնագետների այցի […]

̰
Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալը. Հակոբ Արշակյան

17:19 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգելու մասին» նախագիծը: Նախագծով կարգավորվելու է Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հարաբերությունները: Սահմանվելու են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Միաժամանակ, նախատեսվում է նաև տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեության շարքում […]

̰
Լիլիթ Մակունցը` առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին

15:18 15.01.2020

Մոտ ապագայում սահմանադրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում. լրագրողների` այս թեմայով հարցին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Արդարադատության նախարարությունը, գիտեք, որ նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններին առնչվող աշխատանքային խումբ, որը լինելու է փետրվարին»,- ասաց Մակունցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անընդունելի է. Լիլիթ Մակունցը` Կարեն Սարուխանյանի հայտարարության մասին

14:58 15.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի միջև եղած վիճաբանությանը: Նա Սարուխանյանի կողմից հնչեցրած արտահայտությունն անընդունելի է համարել և  կարծում է, որ այդօրինակ դեպքերի հետևանքներից խուսափելու համար ԱԺ-ում պետք է ստեղծվի էթիկայի մշտական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Սարուխանյանն անընդունելի էր համարել Մարալիկի ծննդատան վերաբերյալ […]

̰
Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարն օգտվել է ծնողական արձակուրդի իրավունքից

14:00 15.01.2020

Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիզումի Շինջիրոն` Ճապոնիայի նախկին վարչապետի որդին, մտադիր է  արձակուրդ վերցնել իր առաջնեկի համար: Երեխան ծնվելու է հունվարին: «Ես կցանկանայի, որ նախարարության աշխատողները կարողանան առանց ամաչելու ծնողական արձակուրդը վերցնել»,- ասել է ճապոնացի նախարարը: Նախարար Կոիզումին, ընդհանուր առմամբ, երեխայի ծնվելուց երկու շաբաթ առաջ երեք ամսով կմեկնի արձակուրդ: Նա ակտիվորեն կօգտվի տեսակամուրջների ձևաչափից: Արձակուրդ […]

̰
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

13:46 15.01.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն։ Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Վարոս Սիմոնյանը, որը նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ […]

̰
Նոր մարզագույք՝ 330 ուսումնական հաստատության. ՀՀ ԿԳՄՍ

13:45 15.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 330 ուսումնական հաստատության (դպրոց, արհեստագործական ուսումնարան և քոլեջ) և 56 մարզական կառույցի տրամադրել է նոր մարզագույք. բաշխման գործընթացն արդեն ավարտված է: Մարզագույքի ապահովման պետական ծրագրում ընդգրկված 330 հանրակրթական ուսումնական հաստատություն ստացել է «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման համար առաջին անհրաժեշտության 6 անուն մարզագույք` մարմնամարզական պատ, պտտաձող, թռիչքի կամրջակ, մագլցման պարան, […]

̰
2019թ. կառուցվել է Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ ռազմավարական ճանապարհը. «Հայաստան» հիմնադրամ

13:00 15.01.2020

«2019թ․ գարնանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է ևս մեկ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ՝ Մարտակերտ-Մատաղիս-Թալիշ ճանապարհը»,- այս մասին հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել:  https://www.facebook.com/HayastanAllArmenianFund/videos/1487065544781247/?__xts__[0]=68.ARCTYRDcxTYw6cTYT0DVGcvsBoxcw1hy6RKTGnFIj5FCecDhi5RfV8xi6kXSGgUQilEGgeayJ94JO_65QnMHwk44Y86mbjZ1_z83D4Gqpr6RAbiNe_tXrMxFT8UxtdvTaUJG4jXH7mqRno0Do5PCxcoS39B000DIp52WpsGlLGObbL0seqtSLbbJATPwKsWLcM0TXNrYZ6QOv0_gUN9V2wWR00XVAnVHFmHwCSpQ27iqf9fBQJE8EAYGQ7fzY9aSNiM1HQfetgevFMdhEX1sxNfnODcOTPEw2XhpFaWfm0Rp5_AbaKGU0AYZIV3meO89sMABVkcuhhaJGJhYaTLKnydvIoU5zC_3MDM7TA&__tn__=-R

̰
Հայտնի ռեփերը Սենեգալում սեփական քաղաքը կկառուցի

11:59 15.01.2020

Ամերիկացի ռեփեր և գործարար Էյկոն Թիամը, ով հանդես է գալիս Ակոն կեղծանունով, Թվիթերում գրել է, որ Սենեգալում կկառուցի իր սեփական քաղաքը: «Մենք պարզապես պայմանագիր կնքեցինք Սենեգալում Ակոն Սիթիի կառուցման համար: Մենք ուրախ կլինենք ողջունել ձեզ ապագայում այնտեղ», – գրել է կատարողը: Ակնկալվում է, որ քաղաքը կհայտնվի մինչև 2025 թ.-ը՝ ծովափնյա Մբոդիանի գյուղի մերձակայքում: Սենեգալի նախագահ […]

̰
Ryanair-ի Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում

18:27 14.01.2020

Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի առաջին ինքնաթիռը: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: Այսպիսով, Հայաստանն աշխարհի հետ այսուհետև կկապվի 10 նոր ուղղություններով: Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը մանրամասներ է ներկայացրել չվերթների մասին. «Շատ լուրջ մրցակցություն կստեղծվի Հայաստանում: Եթե մենք […]

̰
BACK_TO_TOP