17:26 09.01.2020
16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։ «Գործի գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ասել, թե ինչ հիմքով: Բողոքարկենք, ընթացքում կերևա: Իմ պաշտպանյալը խնդրել է բողոքարկել, ես էլ անում եմ»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ երիտասարդին […]
17:17 09.01.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է «Երեխաների ապօրինի որդեգրման» քրեական գործի նախաքննության ընթացքին: Ըստ Աբրահամյանի, նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի մասով կայացված խափանման միջոցների կիրառման վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան: Գոռ Աբրահամյանի հավաստմամբ` դատախազական պատշաճ և հետևողական հսկողության […]
15:32 09.01.2020
Այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։ Պաշտպանական կողմը ներկայացրեց միջնորդություններ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Միջնորդությամբ հանդես եկան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս կներկայացնեն միջնորդություններ՝ […]
12:43 09.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և այլ երկրներ պետք է դուրս գան իրանական միջուկային ծրագրից: Ըստ նրա` ժամանակն է, որ Թեհրանը հրաժարվի «միջուկային հավակնություններից»: «Ժամանակն է եկել, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը առերեսվեն իրականությունը: Նրանք պետք է դուրս գան այն JCPOA-ից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նա կողմերին կոչ […]
11:55 09.01.2020
Նիկոլա Սարկոզին կլինի Ֆրանսիայի 5-րդ հանրապետության առաջին նախագահը, որը դատվելու է կոռուպցիայի մեղադրանքով: France-Presse-ը հաղորդում է, որ գործով դատավարությունը կկայանա հոկտեմբերի 5- 22-ը, իսկ նախնական դատական նիստը՝ հունիսի 17-ին: Այս գործընթացը հաստատվել է Փարիզի Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որով մերժվել է գործի հետագա քննության դեմ Սարկոզիի միջնորդությունը: Այսպիսով, նա դարձել է հինգերորդ հանրապետության առաջին նախկին […]
22:58 08.01.2020
Ամերիկյան «Boeing» ընկերությունը մեկնաբանել է Իրանում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) Boeing 737-800-ի վթարը: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ընկերության Twitter- ի էջում: «Սա ողբերգական պատահար է, մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», – ասվում է հայտարարության մեջ: Ուկրաինական ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես […]
21:57 08.01.2020
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենան «Ավատար» ֆրանշիզի նոր ֆիլմերը: Նա նախագծի Twitter-յան միկրոբլոգում հրապարակել է մի քանի դրվագ: «Հաջորդում դուք ոչ միայն կվերադառնաք Պանդորա մոլորակ, այլև կհետազոտեք աշխարհի նոր անկյունները»,- խոստացել է Ջեյմս Քեմերոնը: Նկարներում դուք կարող եք տեսնել այլմոլորակային լանդշաֆտներ և խոշոր կենդանիներին թամբած և նիզակով ձուկ որսացող ֆիլմի […]
19:58 08.01.2020
Ժակ Դեսանժը աշխատել է կինոյի աստղերի հետ և հանրաճանաչ է դարձրել կանացի կտրվածքների՝ «գարսոն» սանրվածքի շնորհիվ: Ֆրանսիացի վարսահարդար Ժակ Դեսանժն աշխատել է Օդրի Հեփբերնի, Քեթրին Դենեվի և Բրիջիթ Բարդոյի հետ: Նա մահացել է հունվարի 7-ին, Ֆրանսիայում՝ 94 տարեկան հասակում: Այդ մասին հայտնում է AFP- ն: Դեսանժի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են նրա փաստաբանը և Dessange […]
18:30 08.01.2020
Իրանական կողմը Ուկրաինական միջազգային ավիաուղիներին հրաժարվում է փոխանցել Boeing 737-ի «սև արկղերը»: Այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը: Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է երկու «սև տուփ»: Անկախ նրանից, թե այս տեղեկատվությունը ճշմարիտ է, թե ոչ, Իրանը տեսականորեն իրավունք ունի «սև արկղերը» չփոխանցել ուկրաինական կողմին: Միջազգային օրենսդրության համաձայն` […]
18:11 08.01.2020
ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում 2020-ին ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ՝ նախորդ տարվա 14 մլն 233 հազար դրամի համեմատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների` աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով 2019 թվականին հայտարարված […]
17:21 08.01.2020
«Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…». ֆեյսբուքյան իր էջում հայրենադարձությունը խթանող նախագծի մասին գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: […]
17:21 08.01.2020
Գավառ քաղաքի տներից մեկում այսօր, ժամը 13:58-ին, տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Տուժել է 1 քաղաքացի: Այս մասին տեղեկություն է հաղորդվել «911» ծառայություն: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու օպերատիվ խմբի անդամները պարզել են, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է […]
15:30 08.01.2020
Իրանը կանցկացնի Իրանի տարածքում տեղի ունեցած Beoing 737 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, քանի որ ավիաաղետը տեղի է ունեցել իր տարածքում, հայտնում է Arabian Business-ը: Իրանը հետաքննություն կանցկացնի՝ ինչպես պահանջվում է միջազգային օրենսդրությամբ, քանի որ իր տարածքում է ինքնաթիռի վթարը տեղի ունեցել: Այնուամենայնիվ, միայն մի քանի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, ունեն տեխնիկական հնարավորություններ դեպքը լիարժեք […]
11:43 08.01.2020
Այսօր Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդհատել է ուղևորությունն Օման և վերադառնում է Կիև: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թեհրանում UIA ինքնաթիռի վթարի պատճառով շտապ ընդհատեց իր ուղևորությունն Օման և վերադառնում է Կիև», – ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը […]
17:29 06.01.2020
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այց կկատարի Ռուսաստան: Այցը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-ին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Կրեմլը հստակեցրել է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են իրավիճակը Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը հունվարի 3-ին Բաղդադի […]
17:07 06.01.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ սխալ կլիներ անպատասխան թողնել ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: «Ես հավատում եմ, որ անհնար է առանց որևէ պատասխանի թողնել որևէ հրամանատարի սպանությունը, որը գտնվում էր ցանկացած երկրի բարձրագույն էշելոններում»,- ասել է Թուրքիայի նախագահը CNN Turk-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Սոլեյմանիի սպանության հետ կապված վերջին իրադարձությունները: […]
14:18 06.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Նրա խոսքերով` սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր՝ առանց ռազմավարության ու մարտավարության: Ահա քաղաքական կանխատեսումների այն մանրամասները, որոնց անդրադարձել է Սարգսյանը. «1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը: 2. Իմպիչմենտի վրա այս քայլը […]