TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+27.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

ՍԻԳՄԱ-ն կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը

20:26 22.03.2024

Այսօր մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը և այն համատեղ իրականացնում են DAI միջազգային ընկերությունն ու իր հայաստանյան մասնաճյուղը՝ «ԱՄ Փարթնըրզ Քընսալթինգ Քամփնի»-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանի ԿԸՀ նախագահը դասել Հայաստանը Մոսկվայի «ամենաոչ բարեկամական» պետությունների շարքին

22:36 21.03.2024

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր պաշտոնապես հրապարակել է նախագահական ընտրությունների  արդյունքները:  Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28% -ը, երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովին ձայն է տվել ընտրողների 4,31% տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանում բացված տեղամասերում արձանագրված արդյունքներին: Ինչո՞ւ է Պամֆիլովան հատուկ հիշատակել Հայաստանի մասին, և որքա՞ն ձայն […]

̰
Եկատերինբուրգում տղամարդը բերման է ենթարկվել զորամասերից մեկում ահաբեկչություն նախապատրաստելու համար

19:55 21.03.2024

Ռազմական հակահետախուզական ծառայությունները և ՌԴ Սվերդլովսկի շրջանի ԱԴԾ-ն մի տղամարդու են ձերբակալել՝ Եկատերինբուրգի զորամասերից մեկի տարածքում ահաբեկչություն նախապատրաստելիս: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։ «Համատեղ հատուկ գործողության արդյունքում Եկատերինբուրգի զորամասերից մեկի դեմ ահաբեկչություն իրականացնելուն նախապատրաստվելիս ձերբակալվել է «ԽՍՀՄ քաղաքացիներ» ծայրահեղական կազմակերպության ֆունկցիոներ. Նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 5 ինքնաշեն հրկիզող […]

̰
Բորելը գնահատել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության չափը 

18:18 21.03.2024

Հակամարտության երկու տարվա ընթացքում ԵՄ-ն Ուկրաինային արդեն տրամադրել է 31 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն, ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Ես նախկինում բարձրաձայնել էի 2 տարվա ընթացքում ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության 28 միլիարդ եվրոյի մասին: Այժմ այդ թիվը կազմում է 31 միլիարդ եվրո, այն անընդհատ աճում է»,- ասել […]

̰
Ռուսաստանը և Չինաստանը նավագնացության հարցում հութիների հետ եկել են համաձանության. ԶԼՄ-ներ

16:54 21.03.2024

Ռուսաստանը և Չինաստանը Եմենում հութիների հետ համաձայնության են եկել, որ նրանց նավերը կարող են նավարկել Ադենի ծոցով և Կարմիր ծովով՝ առանց հարձակման վախի, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Եմենում տեղակայված հութիները հայտնել են Չինաստանին և Ռուսաստանին, որ իրենց նավերը կարող են նավարկել Կարմիր ծովով և Ադենի ծոցով՝ առանց հարձակման»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։ […]

̰
2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը. ֆինանսների նախարար

16:00 21.03.2024

Հայաստանում 2023թ.-ին հարկեր- ՀՆԱ ցուցանիշը կազմել է 3.9%, 2024-26թթ.-ին կշարունակվի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գումարած արտահերթ նիստին ասել է Ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2023թ.-ի կատարման ընթացքն և գրանցած արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինայից որոշակի ապրանքների տարանցման վրա արգելք դնել

00:00 21.03.2024

Լեհաստանի իշխանությունները նախատեսում են դադարեցնել երկրի տարածքով ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի այն կատեգորիաների տարանցումը, որոնց ներմուծման վրա Վարշավան ավելի վաղ արգելք էր դրել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի գյուղատնտեսության փոխնախարար Միխալ Կոլոդզիեյչակը՝ երկրի հարավ-արևելքում՝ Յասիոնկայում, բողոքող ֆերմերների հետ բանակցություններից հետո։ «Գյուղատնտեսության նախարարը դիմելու է Նախարարների խորհրդին՝ խնդրելով դադարեցնել Ուկրաինայից ապրանքների տարանցումը (Լեհաստանի տարածքով), որոնց ներմուծումը […]

̰
Եվրահանձնաժողովը մտադիր է պարզեցնել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը

23:55 20.03.2024

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխություններ առաջարկել ԵՄ նոր անդամների ընդունման ընթացակարգում՝ պարզեցնելով ինտեգրման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը։ Ըստ այդմ, Բրյուսելն առաջարկում է ամբողջական ինտեգրման փոխարեն նախատեսել նոր երկրների աստիճանական մուտքը, ինչը կհեշտացնի Ուկրաինայի, Մոլդովայի մուտքը ԵՄ։ ԵՀ-ի տեսլականն այն է, որ նրանք պետք է ստանան […]

̰
Կրեմլում կարծում են, որ Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրել է միակողմանիորեն՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը

23:08 20.03.2024

ՀՀ Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են  քվեարկել։ Այդ փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, դիտորդներին անձեռնմխելիություն է տրամադրվում։ Համաձայանգիրը ներկայացնող փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եվրոպական առաքելության տեղակայումը Հայաստանում միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն […]

̰
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ուկրաինա ֆրանսիական զորքերի հնարավոր ուղարկումը

13:17 20.03.2024

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը, չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում մեկնաբանելով ֆրանսիական զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա, ասել է, որ Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ բոլորը կնպաստեն դեէսկալացիային։ Ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստում է Ուկրաինա ուղարկելու կոնտինգենտ, որն առաջին փուլում կկազմի մոտ 2 հազար զինվորական։ «Չինաստանն անկեղծորեն հուսով […]

̰
Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման նախազգուշացում է հնչել

13:03 20.03.2024

Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ « Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռի նախազգուշացման ազդանշան է արձակվել։ Եթե ​​տանն եք, մի մոտեցեք պատուհաններին։ Պատսպարվեք ամուր պատերով, առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան): Եթե ​​դրսում եք, գնացեք ապաստարան կամ այլ ապահով վայր»,- […]

̰
Ինչո՞ւ են հայկական բանկերը հրաժարվել ռուսաստանյան «Միր» վճարային քարտերի սպասարկումից

22:16 19.03.2024

Մարտի 30-ից գրեթե բոլոր հայկական բանկերը դադարեցնելու են ռուսասնանյան «Միր» վճարային համակարգի թողարկած քարտերի սպասարկումը: Քարտերը չեն գործի բանկոմատներում ու POS-տերմինալներում:  Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «ՀՀ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ այդ որոշումը կայացրել են կոմերցիոն բանկերը, և որ պետությունն այստեղ որևէ դեր չունի, բայց ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությունը, հակառակ […]

̰
Ի՞նչ շեշտադրումներ արեց վարչապետը Տավուշում

17:43 19.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել է Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի տարբերություն Բաքվի, Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանության նախարարի հետ չի հանդիպի

22:07 18.03.2024

Շարունակվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Երեկ Յենս Ստոլտենբերգը Բաքվում էր: Այսօր նա ժամանել է Թբիլիսի:  Նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ստոլտենբերգն առաջինը հենց Բաքու է այցելել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլը՝ հատկապես իշխանամետ, գրում է, որ Յենս Ստոլտենբերգի այցը վկայում է այն կարևոր նշանակության մասին, որ Արևմուտքը […]

̰
Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Միրզոյան

18:36 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Հայաստանում թանգարանների վերաբերյալ մայր օրենք կընդունվի

15:32 15.03.2024

Թանգարանների մասին նոր օրենքի, մշակույթի ոլորոտում իրականացվող բարեփոխումների ու նոր նախագծերի վերաբերյալ ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալները: «Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող, հիմնական օրենքը՝ այսպես կոչված մայր օրենքը, որը չափազանց սպասված էր ու կարևոր: Այդ օրենքը կարգավորում է թանգարանի գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է թանգարանային […]

̰
Թուրքիայում խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին

22:30 14.03.2024

Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]

̰
Վրաստանը կրկին ակտիվացնում է հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդական իր ջանքերը

22:09 13.03.2024

Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]

̰
Ովքե՞ր են Իրանի խորհրդարանի հայազգի նորընտիր պատգամավորները

22:15 12.03.2024

Իրանում պատրաստվում եմ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը: Առաջին փուլին ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանում ապրող հայերը: Ե՞րբ է լինելու երկրորդ փուլը, ու կարո՞ղ է այն փոխել առաջին փուլում արձանագրած պատկերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ Իրանում խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվել են փորձագետների խորհրդի ընտրությունները, և երկու դեպքում էլ առաջին փուլով […]

̰
ԿԲ խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22:05 12.03.2024

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը: «2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից […]

̰
Արցախի նախկին նախագահին Բաքվի բանտում ստիպել են հարցազրույց տալ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը

22:40 11.03.2024

Ադրբեջանում հայտնել են, որ ցուցադրվելու է  Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը: Հարցազրույցից որոշ կադրեր են հեռարձակել: Ի՞նչ է հայտնի հարցազրույցի մասին:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Քիչ բան է հայտնի։ Գիտենք, որ հարցազրույցը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունն է արել: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ նման հարցազրույց է […]

̰
Ի՞նչ է ենթադրում անվճար բուժօգնության նոր կարգը

14:12 11.03.2024

Այս տարվա սկզբից փոփոխության են ենթարկվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկումն ու կարգը: Որքանո՞վ են այս փոփոխություններն իրենց արդարացնում. թեմայի շուրջ այսօր մամուլի ասուլիս է հրավիրվել: «Օրինակ, եթե մենք ունենք սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրաբուժական միջամտության ծրագիր, որով պետպատվերի շրջանակում փոխհատուցվում է, դիցուկ որի համար հատկացված ֆինանսական միջոցների ծավալը կազմում […]

̰
Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է ՀՀ ուղարկել դիտորդներ «ադրբեջանական հուշարձանների» վիճակին ծանոթանալու համար

22:39 08.03.2024

Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]

̰
Ինչի՞ համար է Ալիևի վարչակազմը «լիցենզավորում» շիա հոգևորականներին

23:32 07.03.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսել է բացահայտ միջամտել կրոնական կազմակերպությունների գործերին: Այսուհետ մզկիթում ծառայելու իրավունք ստանալու համար շիա կրոնավորները պարտավոր կլինեն պետական լիզենցիա ունենալ: Ի՞նչ լիցենզիայի մասին է խոսքը, և ի՞նչ է իրենից ներկայացնում պետական այդ ատյանը, որն անցկացնում է այդ ատեստավորումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պաշտոնապես դա կոչվում է ատեստավորում: Պետական մի գերատեսչություն, […]

̰
Օտարված պետական հողերի արժեքի 30%-ը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե. գործադիրի որոշումները

19:41 07.03.2024

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումները վերաբերել են կրթական ու մարզական հաստատությունների շինաշխատանքներին, դրանց որակի պահպանմանը, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը ու համայնքապետարաններում մատուցվող ծառայությունների թվի ավելացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կստանձնի հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դերը

22:44 06.03.2024

ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Բաքու ու հանդիպում ունենալ Իլհամ Ալիևի հետ։ Ինչի՞ հետ է կապված այդ այցը, և ի՞նչ նկատի ունի Քերին՝ «հարցեր, որոնցում ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել» ասելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Է Արտյոմ Երկանյանը: «Դե ինչպես գիտենք, աշնանը Բաքվում […]

̰
Արցախյան 32 կազմակերպությունների բաց նամակը՝ ՀՀ կառավարությանը

14:56 06.03.2024

Արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ են հղում ՀՀ Կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման, քննարկվող ծրագրերի վերաբերյալ: «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով ասուլիսի ընթացքում բանախոսները հնչեցրել են այդ բաց նամակ-հայտարարության առաջարկային կետերը և պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչի համար են Բաքու գնացել պակիստանցի գեներալները

22:16 05.03.2024

Բաքու է ժամանել Պակիստանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը: Պակիստանցի գեներալներն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել: Ինչ նպատակով ու ինչ օրակարգով են եկել, և ինչում է դրսևորվում ադրբեջանա-պակիստանյան ռազմատեխնիկական համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Բաքվում այսօր իր աշխատանքն է սկսել ռազմական բնագավառում համագործակցության հերթական աշխատանքային խմբի նիստը, արդեն սա […]

̰
Արդյո՞ք կարող է կայանալ ՀՀ-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

23:26 04.03.2024

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հավանական է համարել Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափով համագործակցությունը ռազմական բնագավառում: Որքանո՞վ է դա հավանական, ու ի՞նչ ընդհանրական շահեր կան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշատակված այդ 4 պետություններն առանձին ձևաչափերով ակտիվ զարգացնում են համագործակցությունը: Մինչ Երևանը ռազմական հարցերում զարգացնում է համագործակցությունը Փարիզի, Դելիի և Աթենքի հետ, Դելին էլ զարգացնում է համագործակցությունը […]

̰
Հայաստանի և Հունաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը նոր լիցք կհաղորդվի

19:55 04.03.2024

Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]

̰
BACK_TO_TOP