23:55 20.03.2024
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխություններ առաջարկել ԵՄ նոր անդամների ընդունման ընթացակարգում՝ պարզեցնելով ինտեգրման ընթացակարգը։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը։
Ըստ այդմ, Բրյուսելն առաջարկում է ամբողջական ինտեգրման փոխարեն նախատեսել նոր երկրների աստիճանական մուտքը, ինչը կհեշտացնի Ուկրաինայի, Մոլդովայի մուտքը ԵՄ։ ԵՀ-ի տեսլականն այն է, որ նրանք պետք է ստանան այն առավելությունները, որոնցից օգտվում են անդամները, որպեսզի այդ երկրները ստիպված չլինեն տարիներ կամ տասնամյակներ սպասել անդամակցության համար պահանջվող բարեփոխումներն իրականացնելու համար: Մասնավորապես, Բրյուսելը ցանկանում է աստիճանաբար բացել մուտքը դեպի եվրոպական միասնական շուկա՝ միացող երկրների համար։
Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարեց, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակը և այն կներկայացնի ԵՄ խորհրդին։ Այս փաստաթուղթը սահմանում է յուրաքանչյուր թեկնածու երկրի հետ անդամակցության բանակցությունների ուղեցույցները: Այն բանից հետո, երբ ԵՀ-ն այն կներկայացնի անդամ երկրներին, և ԵՄ խորհուրդը կհաստատի փաստաթուղթը, Բրյուսելը փաստացի կսկսի բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ։
13:55 04.06.2025
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...
13:46 04.06.2025
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողներըԵրևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...
13:34 04.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
13:26 04.06.2025
Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումըՋրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին […] ...
13:18 04.06.2025
Էկոնոմիկայի փոխնախարարը Մանիլայում ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած քաղաքական բարեփոխումներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: AWUF 2025-ի նպատակն էր խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, […] ...
13:12 04.06.2025
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեից հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի […] ...