22:52 08.02.2024
Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]
20:37 08.02.2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին: Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել են Սևանա լճի պահպանման, ինտենսիվ այգիների հիմնման, չարաշահումների բացահայտման մասին նախագծեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:24 08.02.2024
Ո՞ր կարգի համաձայն պետք է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացվի: Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարարը մանրամասներ է ներկայացրել: «Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա: 2023թ.-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2024թ.-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տ […]
23:09 07.02.2024
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվեց լարված, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։ Նախ քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ Նա մանդատից զրկվեց 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Իր ելույթում նա նշեց, որ կշարունակի պայքարել, սեպտեմբերից, երբ տրանսպորտի թանկացման […]
22:53 07.02.2024
Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]
22:18 06.02.2024
Վաղը Ադրբեջանում կկայանան նախագահական արտահերթ ընտրությունները, իսկ այսօր՝ լռության օրն է: Քարոզչությունն այսօր արգելված է: Իսկ այն ընդանրապես եղե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Որպես այդպիսին, ընտրարշավ չի եղել այս անգամ, իսկ այն ինչ եղել է, ընտրարշավ անվանել դժվար է: Ինքը՝ Ալիևը, հրաժարվել է հանրային, հրապարակային ելույթներից, անգամ չի այցելել մարզեր, միայն […]
18:37 06.02.2024
Երևանում հանրային տրանսպորտից օգտվելու միասնական տոմսային համակարգ սահմանող նախագիծը կքննարկվի ավագանու` փետրվարի 13-ի նիստում։ Որոշումը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի փոխանցմամբ` մշակվել են տարբեր տոմսային պրոդուկտներ՝ նախատեսված տարբեր խմբերի համար: Մանրամասները՝ տեսանյութում:
22:44 05.02.2024
Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Արցախ, որպեսզի այցելեն այնտեղ մնացած հայերին և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալով՝ Արտյոմ Երկանյանը նշել է․ «Ենթադրում եմ՝ դա ավելի շուտ քարոզչական նպատակ հետապնդող միջոցառում էր»: Իրականում քանի հայ կարող է հիմա լինել Արցախում: «Մամուլում տարածվում են […]
22:22 05.02.2024
Նոր Արեշում պայթյունի հետևանքով զոհվեցին 2 քաղաքացիներ, նրանք եղել են ամուսիններ։ Հոսպիտալացվել են երկուսը՝ տարեց կին և մեկ երիտասարդ, նրանց վիճակը միջին ծանրության է և ծանր: Ո՞րն է եղել պայթյունի պատճառը, ի՞նչ մանրամասներ են հայտնել հարևանները: Դեպքի վայրում աշխատել է «Շանթյուզի» նկարահանող խումբը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:51 02.02.2024
Ադրբեջանում փորձում են ձևավորել միջազգային կոալիցիա՝ Հայաստանի տնտեսությանը մեծ եկամուտներ խոստացող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տապալելու նպատակով: Այդ նպատակով, ինչպես ժամանակին Արցախի դեպքում էր, հավաքագրել են այսպես կոչված բնապահպաններին: Պարզվում է՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայ մասնագետներից շատ են մտահոգ Հայաստանի միջավայրի պահպանության խնդրով: Ովքե՞ր են այդ «բնապահպանները»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը […]
18:58 02.02.2024
Երևանում այսօր կայացել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը: Բանախոսների ներկայացմամբ՝ արհեստական բանականությունն իր նշանակությամբ շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար: Աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ և սա, Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ, շրջադարձային նշանակություն ունի մարդկության և տնտեսությունների համար։ Վահան Քերոբյանը նախ […]
22:14 01.02.2024
Ադրբեջանի մեջլիսում պարզաբանել են, թե ինչ տեսք կարող են ունենալ Բաքվի պատժամիջոցները Փարիզի նկատմամբ, եթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին: Ինչպիսի՞ն են լինելու ադրբեջանական այդ պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց հայտնի որոշումը՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի մեջլիսն էլ իր կառավարությանը կոչ արեց […]
18:48 01.02.2024
Ստեղծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, այսօրվանից թվայնացվել է քաղաքացիական դատավարությունը, սուբվենցիոն ծրագրերին հատկացվել է ևս 30 միլիարդ 300 միլիոն: Նախագծերը հաստատվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:18 01.02.2024
2024թ.-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 151 մլն դրամ՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Այդ ծրագրերից երկուսը սկսվել էին 2021թ.-ին, 10-ը՝ 2022թ.-ին և 31-ը՝ 2023թ.-ին: Ծրագրերը հիմնականում ավարտվել էին 2023թ.-ին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք վճարում կատարում: 2023թ.-ին […]
22:22 31.01.2024
Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին: Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները: Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է […]
22:15 31.01.2024
Հայաստանում տնտեսական ներուժն ավելացել է, կապիտալ ծախսերի կատարողականը՝ բարելավվել: Ֆինանսների նախարարը մամուլի ասուլիսով ամփոփել է 2023թ.-ի արդյունքները և նախանշել անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:36 30.01.2024
Պաշտոնապես հաստատվել են տեղեկություններն այն մասին, որ Գերմանիայում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Բունդեսթագի ու ԵԽԽՎ գերմանացի երկու նախկին պատգամավորների: Նրանք մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ովքե՞ր են մեղադրյալները, ի՞նչ տեսքով է եղել կաշառքն ու կոնկրետ ո՞ր ծառայությունների համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես երեկ հայտնեցինք, Մյունխենի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 4 […]
20:13 30.01.2024
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային […]
22:20 29.01.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում: Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն […]
22:47 26.01.2024
Իրանի իշխանությունները մեղադրել են Թուրքիային՝ Իրանի դեմ այսպես կոչվող «Կլիմայական զենքի» տարրերի կիրառման համար: Թեհրանում համարում եմ, որ հարևանները, օգտագործելով ժամանանակից գիտական տեխնոլոգիաները, ամպեր են գողանում Իրանի տարածքից ու տեղափոխում դրանք Թուրքիա: Այդ ամենի հետևանքով երկրի գյուղատնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրում: Պարզվում է, ամպեր էլ կարելի է գողանալ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
18:26 26.01.2024
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այս մասին հայտնում են «Հումանիտար կենտրոն»-ից, որտեղ այսօրվանից վերսկսվել են ուղիղ միացումները: «Ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ որևէ կերպ, հարկադրաբար տեղափոխվել […]
22:30 25.01.2024
Ինչպես հայտնել էինք ԵԽԽՎ-ն երեկ որոշում է կայացրել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վատ լուրը հավանաբար այն է, որ այդ որոշմանը կողմ քվեարկողների թիվն ավելի քիչ էր, քան կարող էինք ակնկալել։ ԵԽԽՎ-ում կարգն այսպիսին է՝ ամեն ինչ որոշվում է պարզ մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե տեսականորեն նիստերի դահլիճում ընդամենը 19 […]
22:32 24.01.2024
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովը վեհաժողովին առաջարկել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո: Ի՞նչ մանրամասնություններ կան, և կոնկրետ ի՞նչ է ենթադրում կոմիտեի առաջարկած որոշման նախագիծը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ չէ առաջին օրը ԵԽԽՎ առաջին համագումար նիստում գերմանական պատվիրակության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ սոցիալ-դեմոկրատական […]
14:11 24.01.2024
Այսօր կրթության միջազգային օրն է: Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կրթության շարունակականության ապահովման հարցերի և ոլորտին առնչվող այլ մարտահրավերների թեմայով ասուլիսին բանախոսները ներկայացրել են ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:11 23.01.2024
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացած որոշման համաձայն, վաղը ԵԽԽՎ-ում կկայանան քննարկումներ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ: Դա Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու և Արցախում եվրոպացի դիտորդների առաքելությանը խոչընդոտելու հետևանք է: Ինչպե՞ս են մեկնաբանում երեկ կայացրած որոշումը Բաքվում, և հաստատվո՞ւմ են տեղեկություններն այն մասին, որ սպասվող պատժամիջացների պատճառներից մեկը հայերի դեմ Բաքվի ձեռնարկած անօրինական գործողություններն […]
22:16 22.01.2024
Եվրապայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընթացք է տվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այդ որոշումը լիագումար նիստում կայացվել է ձայների մեծամասնությումբ: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ի՞նչն է որպես պատճառ ներկայացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առավոտյան մամուլ թափանցեցին լուրեր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու այդ նախաձեռնությունը քննարկվել է և, ըստ էության, հավանության […]
15:27 20.01.2024
«Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ»,-ՊԵԿ-ում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների՝ մասնավորապես ՀՀ կառավարության 2021-26 թթ.-ի գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ-ի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:22 19.01.2024
Իլհամ Ալիևը ֆինանսավորում է հատկացրել ուդիների քրիստոնեական համայքին: Մասnագետների գնահատմամբ` այդ ֆինանսավորումը ուղղակի կապ ունի Արցախում հայկական ժառանգույթունը յուրացնելու պլանների հետ: Որքա՞ն փող է հատկացվել և ինչպե՞ս են ուդիները մտադիր «իրացնել» Արցախի հայկական եկեղեցիները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախագահ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, պահուստային հիմնադրամից ֆինանսավորում կհատկացվի Ադրբեջանում գործող տարբեր կրոնական կազմակերպություններին: […]
18:05 19.01.2024
Մինչ Արդարադատության նախարարության 2023թ. գործունեության հաշվետվության քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է երկու շեշտադրում: Առաջինը վերաբերել է Արդարադատության նախարարության՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելուն: «Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունն ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ […]