TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Ի՞նչ նոր արտոնություններից կօգտվեն արցախցիները

16:00 02.03.2024

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային մատչելիության ծրագրի և արցախցիներին ուղղված պետական այլ ծրագրերում իրականացված վերջին փոփոխությունների մասին մանրամասներ են ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եվրահանձնաժողովը շարունակում է համարել Ադրբեջանին վստահելի դաշնակից, հակառակ  Եվրախորհրդարանի կոչին

22:43 01.03.2024

Պաշտոնական այցով Բաքվում է Էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Քադրի Սիմփսոնը: Նա նոր համաձայնություններ է ձեռք բերել Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարների մասին: Ինչի՞ մասին է վկայում հանձնակատարի այցը Բաքու. արդյո՞ք նա արհամարում է Եվրախորհրդարանի որոշումը, ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել «Հարավային գազային […]

̰
Ինչ հանձնարարությամբ էր Հայաստանի սահմանը հատել ադրբեջանցի դիվերսանտը

23:00 29.02.2024

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինվորականը կալանավորվել է: Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ: Ինչո՞ւմ է կասկածվում  այդ ադրբեջանցին, և ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայաստանի քննչական կոմիտեի Պետության դեմ հանցագործությունների գլխավոր  վարչությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ադրբեջանցի այդ զինվորականի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 3 հոդվածներով […]

̰
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվել է ՀՀ կառավարությանը. գործադիրի այսօրվա որոշումները

18:30 29.02.2024

«ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը: Մարտի 1-ից ևս 470 անվանում դեղորայք դուրս կգրվի էլեկտրոնային եղանակով: Միջազգային փառատոնների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հեղինակավոր մրցանակի արժանացած մշակույթի գործիչները կխրախուսվեն

12:43 29.02.2024

Դրամական խրախուսում կսահմանվի մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների համար: Նախագիծն այսօրվա կառավարության նիստում հավանության է արժանացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Պետք է իմանանք, թե ճանապարհը մեզ ինչքան պետք է ծառայի». Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն է ներկայացվել

15:48 28.02.2024

Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թ. գործունեության հաշվետվությունները: 2018-23թթ. ընթացքում իրականացվել է 1302.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգում, վերակառուցում և կառուցում‚ որի համար հատկացվել է 182.8 մլրդ դրամ։ 2023թ.-ի ընթացքում իրականացվել են 356 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման և վերակառուցման աշխատանքներ, միջին նորոգման է ենթարկվել մոտ 150 կմ ճանապարհահատված: […]

̰
ՌԴ կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը․ ինչպես դա կազդի Հայաստանի վրա

22:29 27.02.2024

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել երկրի տարածքից բենզինի արտահանումը: Հիշեցնեմ՝ Հայաստանը բենզին է ներկրում հիմնականում հենց Ռուսաստանից: Ինչի՞ հետ է կապված այդ որոշումը, և ինչպե՞ս այն կազդի Հայաստանի վրա:  Թեմային «Հորիզոնի» եթերում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կառավարության որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ այն շուտով կկայացվի և արդեն մարտի 1-ից Ռուսաստանից այլ երկրներ բենզին արտահանելն […]

̰
Ալեն Սիմոնյանը՝ գերիների վերադարձի, ՀԱՊԿ-ի ու հնարավոր էսկալացիայի մասին

16:35 27.02.2024

Ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին. ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀԱՊԿ-ին տրված այդ մեկ հարցն այդպես էլ անպատասխան է մնացել: ԱԺ նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև գերիների թվին, խոսել նրանց վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքի և այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է նոր պատերազմ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք Երևանը հայելային ձևով կպատասխանի Մոսկվային՝ հրաժարվելով արտահանձնել Ռուսաստանի կողմից հետախուզվողին

21:48 26.02.2024

Հայաստանում կալանավորվել է մի անձ, որը գտնվում է  Ռուսաստանի կողմից  հայտարարված միջազգային հետախուզման մեջ: Դեռևս պարզ չէ, թե արյոք նա կարտահանձնվի Ռուսաստանի իրավապահներին: Ի՞նչ է արել այդ անձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այսօր հայտնի դարձավ, որ 31-ամյա այդ քաղաքացին կալանավորվել է Երևանի Շահամիրյանների փողոցում գտնվող մի տնից: Նա 2019թ.-ի ապրիլից Ռուսաստանի կողմից […]

̰
Երևանից զավթած հողը նույնպես գողություն է. ի՞նչ է հանձնարարել Տիգրան Ավինյանը

20:10 26.02.2024

Ինչո՞ւ է անցած շաբաթ տուժել Երևանի աղբահանությունը: Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման, նախորդ շաբաթ երթուղի են դուրս եկել 64 համարի նոր Zhong Tong ավտոբուսները: Գործակարգավարական խորհրդակցության մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ է պատմել ականատեսը՝ Գյուլբեկյան 30/3 շենքի դիմաց տեղադրված ռումբի մասին

18:36 26.02.2024

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ այսօր սև տոպրակով կասկածելի իրի վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական […]

̰
Ինչու է նախորդ շաբաթ տուժել Երևանի աղբահանությունը

14:49 26.02.2024

Երևանում նախորդ շաբաթվա ընթացքում երկու օր աղբահանությունն իրականացվել է էապես պակաս աղբատարներով. այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել են պատճառներից ու անելիքներից: «Մեքենաների խափանումներն ունեցել են մի շարք պատճառներ, բայց դրանցից գլխավորը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելի լինելը, որտեղ խափանվել են մեր աղբատար մեքենաներից 10-ը: Մեր վարպետների՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ իրականացնող ընկերության ջանքերով վնասված ավտոմեքենաների […]

̰
2023 թ.-ին Հայաստան է բերվել 1-ին հայկական Բոինգ բեռնատար օդանավը

15:21 24.02.2024

2023 թ.-ին Հայաստան է բերվել առաջին հայկական Բոինգ  բեռնատար օդանավը, հայկական շուկա է մուտք գործել 8 նոր ավիաընկերություն. վարչապետին է ներկայացվել Քաղավիացիայի կոմիտեի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Եվրախորհրդարանը կողմ է, Եվրոպական խորհուրդը՝ դեմ․ ովքե՞ր են խոչընդոտում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը

22:08 23.02.2024

Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի բանաձևի նախագիծ, որը վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության անդամ պետությունների միջև վիզաների ռեժիմի ազատականացմանը: Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը «Արմենպրեսի» թղթակցին ասել, է որ իր գործընկերներն այս հարցում դրական են տրամադրված: Հարցը շատ երկար պատմություն ունի: Ե՞րբ են մեկնարկելու վիզաների ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Բաքվում պատվում են նոր «Ռամիլ Սաֆարովին»

22:08 22.02.2024

Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի  կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել  են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]

̰
Ինչո՞ւ են Մոսկվայում ազատ արձակել հայ ծերունուն գլխատած ադրբեջանցի բլոգերին

23:22 21.02.2024

Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]

̰
Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն Գրիգորյան

21:20 21.02.2024

Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ, այսօր այս մասին հայտնել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև, Գրիգորյանի վստահեցմամբ, դա կարող է տարածաշրջանում լինել […]

̰
Ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա եվրոպական կառույցներում սպասվող կադրային փոփոխությունները

22:14 20.02.2024

Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Ինչու է Հորդանանը մտահոգված Երուսաղեմի Հայկական թաղամասում ստեղծված իրավիճակով

22:29 19.02.2024

Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի թագավորության փոխվարչապետ, երկրի արտգործնախարար Այման ալ Սաֆադիի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքն այն հայտնի, վիճելի, սկանդալային գործարքի շուրջ ստեղծված պատմության մասին է. երկու տարի առաջ Հայոց […]

̰
Ադրբեջանում նոր կառավարություն է ձևավորվել. ինչ փոփոխություններ են լինելու

22:24 16.02.2024

Ադրբեջանում այսօր նոր կառավարություն է ձևավորվել: 5-րդ անգան նախագահ ընտրված Իլհամ Ալիևը ներկայացրել է նոր նախարարներին: Ի՞նչ նորություն կա նոր կառավարությունում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Գրեթե ոչինչ չի փոխվել: Կառավարությունը կրկին ձևավորելու պարտականությունը հանձնարարվել է Ալի Ասադովին, ով վարչապետ էր մինչև մեկ շաբաթ առաջ։ Ի դեպ, մինչ այդ նա նախագահի՝ տնտեսության հարցերով […]

̰
Արցախցիներին աջակցելու հերթական ծրագիրն է մշակվում

18:27 16.02.2024

Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով Կառավարությունն իրականացնում է երկու ծրագիր: «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացվել են այդ ծրագրերը, պատասխանել են նաև արցախցիներին հուզող այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք Իլհամ Ալիևի որդին կնշանակվի Ադրբեջանի փոխնախագահ

22:27 15.02.2024

Ադրբեջանում նոր կառավարություն է ձևաորվում: 5-րդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևը պատրաստվում է խորհդարանին ներկայացնել ապագա վարչապետի թեկնածությունը: Ո՞վ կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ալիևի երդմնակալությունից հետո կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տվեց, դա սահմանադրական պահանջ էր: Երկու շաբաթվա ընթացքում նախագահը կառաջարկի վարչապետի թեկնածությունը խորհրդարանին, բայց կարծում եմ` […]

̰
Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը 1 տարով երկարաձգվել է

20:40 15.02.2024

Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը երկարաձգվել է մեկ տարով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը նոր շենք կգնի: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վարում է հարկադրանքի քաղաքականություն. Փաշինյան

12:13 15.02.2024

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին հանդի սահմանային հատվածում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բաքվում ակնարկում են, որ պատրաստ են քննարկել այն քաղաքական գինը, որը Մոսկվան պետք է վճարի Արցախում իր խաղաղապահներին պահպանելու համար

22:26 13.02.2024

Բաքվում արձագանքել են Արցախում տեղաբաշխված ռուս խաղաղապահների լիազորությունները ևս 5 տարով երակարացնելու՝ Մոսկվայի առաջարկին: Խնդրին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ի՞նչ է ասել նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդակիմովը հայտարարել է, որ շուտով սպասվում է ռուս-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը, որի ընթացքում […]

̰
Բաքուն կրկին դիմում է սադրանքների՝ Հայաստանին նոր պահանջներ ներկայացնելով

19:10 13.02.2024

Ադրբեջանական հերթական ագրեսիան սկվսել է վաղ առավոտյան: 05:30-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհի և վիրավորների մասին։ Նշվել էր նաև, որ ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Կեսօրին արդեն, հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի 4 զոհ և […]

̰
Ինչո՞ւ են Բաքվում դժգոհում Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզներից

22:27 12.02.2024

Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]

̰
Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ

18:56 12.02.2024

Մայրաքաղաքում անցած շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ, կվերանորոգվեն հուշարձաններ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, պահանջված որակին ու գնին: Քաղաքապետը վարչական շրջանի […]

̰
Ի՞նչ է հայտնի Ֆրանսիայի նոր կառավարության ազգությամբ հայ նախարարի մասին

22:41 09.02.2024

Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ:  Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]

̰
BACK_TO_TOP