16:48 11.02.2023
Շրջափակված Արցախ, ձնառատ օրեր, անկանոն գործող հանրային տրանսպորտ. Արցախում բնական գազի անջատումների հետևանքով մարդիկ շարունակում են առօրյայում կրել մի շարք դժվարություններ: Մանրամասները ներկայացնում են Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերները:
21:40 10.02.2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոսել է ավերիչ երկրաշարժից տուժած նահանգներում տեղի ունեցած թալանի դեպքերի մասին՝ հույս հայտնելով, որ արտակարգ դրության սահմանումը կհեշտացնի այս խնդրի արձագանքը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ […]
17:19 10.02.2023
Չորս բանվոր Նոր Մոսկվայում կառուցվող շենքի չորրորդ հարկից ընկել է վերելակի հորանը, նրանցից մեկը մահացել է, РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Մարուշկինսկոե բնակավայրի Շարապովո գյուղում կառուցվող շենքի չորրորդ հարկից չորս բանվորներ ընկել են վերելակի հորանը»,- հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով, միջադեպի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը տարբեր ծանրության վնասվածքներով […]
15:40 10.02.2023
Ավելի քան 18.000 զոհեր, փրկարարների սպասող հազարավոր մարդիկ. Թուրքիայում գնալով աճում է երկրաշարժի զոհերի թիվը, հումանիտար ճգնաժամին գումարվում է նաև հարազատներին ոչնչով օգնել չկարողացող քաղաքացիների զայրույթն՝ ուղղված իշխանություններին: Առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիայում կանխատեսում են տնտեսական խորը ճգնաժամ: Այս մասին «Հորիզոնի» հետ զրույցում նշել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:50 09.02.2023
Սիրիայում այսօր հայ փրկարարները փլատակներից 4 մարդու կյանք են փրկել: «Հորիզոնին» այս մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Նրա փոխանցմամբ՝ այսօր շենքեր են փլուզվել նաև Լաթաքիայում. կան զոհեր և վիրավորներ, նրանց մեջ հայեր չկան: Մանրամասները՝ ձայնագրությունում:
18:19 09.02.2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել: ՊՆ-ում և ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի արդյունքում սպասվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ ՀՀ-ը որոշակի նահանջ […]
12:09 09.02.2023
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանն արդեն 7 անգամ փակել է Արցախ մտնող գազատարը: Այն փակ է հիմա էլ: Ձմռան պայմաններում բնական գազի պարբերաբար ու էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները արցախցիներին այլընտրանք չեն թողնում, քան հատել անտառներն ու ջեռուցման հարց լուծել: Այսպիսով, Ադրբեջանի չակերտավոր բնապահպանները հումանիտար աղետից զատ, Արցախում ստեղծել են նաև բնապահպանական իրական ճգնաժամ: Աղաղակող այս խնդիրը, […]
22:28 08.02.2023
Թուրքիայի աղետի որոշ գոտիներում մարդիկ չեն կարողանում փլատակներում հայտնված հարազատներին օգնել. չկա համապատասխան տեխնիկա, և Ստամբուլում ապրող մեր հայրենակցի կարծիքով` նաև ցանկություն իշխանությունների կողմից, քանի որ այդ հատվածներում ապրողները փոքրամասնության ներկայացուցիչներ են: «Հորիզոնին» տված հարցազրույցում արխիվագետ Գայուշ Չալըքման Կավրիլոֆը նշել է, որ զոհերի թիվը կրկնակի քիչ է հաղորդվում, զոհերի թվում կան ծպտված հայեր, պաշտոնական լրահոսով […]
21:00 08.02.2023
Արդյո՞ք Բաքուն ընդունել է հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Հայաստանի առաջարկը: Այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը։ Նա անդրադարձել է նաև մոսկովյան հետաձգված հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:32 08.02.2023
Սիրիայում հայ համայնքն այս գիշերն անցկացրել է եկեղեցիներում ու ակումբներում: Լուսադեմին կրկին հետցնցումներ են եղել: Անօթևան ու տագնապած մարդկանց, փրկարարների աշխատանքի ու երկրաշարժից ցնցված Սիրիայի մասին «Հորիզոն»-ին մանրամասներ է հայտնել Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:28 07.02.2023
Զոհեր, վիրավորներ, անտուններ. «Հորիզոնին» Սիրիայում տիրող իրավիճակի մասին նոր մանրամասներ է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: Նրա փոխանցմամբ` երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հաջորդել են նոր ցնցումներ, սակայն ավելի փոքր ուժգնությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:10 07.02.2023
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ և մի քանի օր առաջ ստացել է ադրբեջանական հերթական արձագանքն ու առաջարկները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հե: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ […]
18:51 07.02.2023
Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում. «Հորիզոնը» կրկին կապ է հաստատել «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Նա փոխանցել է, որ ուժգին երկրաշարժին երեկ և այսօր հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ: Օդանավակայանների, ճանապարհների վթարված լինելու պատճառով փրկարարները չեն կարողանում փլատակներում եղած մարդկանց օգնության հասնել: Նախնական տվյալներով, Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև […]
15:51 06.02.2023
Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ «Հորիզոնին» ժամը 14:35-ի դրությամբ նոր մանրամասներ է հայտնել Ակոս թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Հորիզոնի» թղթակցի հետ զրուցելու ընթացքում նա տեղեկացրել է այդ պահին տեղի ունեցող երկրորդ երկրաշարժի մասին ևս: Զոհերի ու վիրավորների մեջ կան նաև հայեր: Թուրքիայում խուճապ է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:09 06.02.2023
Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում. «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա: Մանրամասները՝ տեսանյութում:
22:00 03.02.2023
Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների […]
16:30 03.02.2023
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը լիովին կենտրոնացած է մայիսի 14-ին երկրում նշանակված համընդհանուր ընտրությունների վրա, նա այդ ամսաթիվը համարում է պետության ապագա տեսլականի շրջադարձային կետ. գրել է կառավարական շրջանակներին մոտ «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, ով չորեքշաբթի մասնակցել է Էրդողանի՝ TRT-ին տված հարցազրույցին։ «Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է ընտրությունների վրա: Նա մայիսի 14-ը շրջադարձային է համարում […]
15:14 03.02.2023
ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ДСНВ, СНВ-III) նպաստում է աշխարհում կայունությանը։ Նման հայտարարություն է տրված Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ СНВ-III-ը խթանում է միջազգային կայունությունը՝ սահմանափակելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ռազմավարական միջուկային ուժերը: Ուստի մենք մտահոգությամբ նշում ենք, որ Ռուսաստանը չի կատարել պայմանագրի իրավաբանորեն պարտադիր պահանջները»,- ասված […]
14:41 03.02.2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Եվրահանձնաժողովի հրապարակած վերլուծական զեկույցը մատնանշում է Վրաստանի հաջողությունը Եվրամիության թեկնածու անդամի կարգավիճակ ստանալու ճանապարհին։ «Եվրահանձնաժողովը հրապարակել է վերլուծական զեկույց Վրաստանի ազգային իրավական դաշտի ԵՄ օրենսդրության հետ համատեղելիության վերաբերյալ: Փաստաթուղթը հստակ արտացոլում է մեր երկրի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին և ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Վրաստանն արժանի […]
14:24 03.02.2023
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ժամանել է Կիև՝ մասնակցելու ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ «Ես եկել եմ Կիև՝ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովին Վլադիմիր Զելենսկու, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Խոսեպ Բորելի հետ հանդիպման»,- գրել է Միշելը Twitter-ում։ Նախօրեին Կիևում […]
14:09 03.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն […]
13:43 03.02.2023
Հունվարի 9-ից վթարված, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի՝ Բերձոր-Աղավնո հատվածում վերականգնողական աշխատանքներ մինչ այս պահը չեն իրականացվել: Վնասված հատվածն ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Վթարի վայրին մոտենալ նրանք թույլ չեն տալիս: «Մեր վերլուծությունների համաձայն՝ աշխատանքները կարելի է բավականին կարճ ժամանակահատվածում կատարել, սակայն դեռևս այդ հնարավորությունը չի ընձեռվում, որպեսզի կարողանանք դեպքի վայր այցելենք ու վերանորոգենք»,- ասել […]
22:35 02.02.2023
Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած անձի մասին: Պարզվում է, նա ու իր ընտանիքի անդամները կապեր են ունեցել Բաքվի ու Անկարայի հետ առնչվող ադրբեջանական անջատողական կառույցների հետ: Որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ի՞նչ ցուցմունքներ է տալիս դեսպանության վրա հարձակված անձը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնին» մանրամասներ հայտնել: […]
15:50 02.02.2023
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով, շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար, հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26թթ․ ծրագիրը: Նախագծերը հավանության են արժանացել Կառավորության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:19 02.02.2023
Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ «Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել նաև, որ […]
12:47 02.02.2023
Կառավարությունը 1 միլիարդ 412 միլիոն դրամ կհատկացնի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 17 համայնքներում 25 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային […]
12:40 02.02.2023
Կառավորության այսօրվա նիստում հաստատվել է առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: 2023 թ.-ից Հայաստանում կմեկնարկի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը, իսկ արդեն 2027թ.-ից Հայաստանը կունենա առողջապահության պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթը: Նախագիծը ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:00 01.02.2023
Ամերիկյան մամուլը շարունակում է լուսաբանել կիրակի օրը կալիֆորնիական Բեվերլի Հիլզում ադրբեջանցիների կազմակերպած սադրանքը: Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի այդ արվարձանում հակահայկական բովանդակության թռուցիկներ էին տարածվել: Ինչպե՞ս են ընկալել տեղի ունեցածը Ամերիկայում, և արդյո՞ք հետաքննություն է կատարվում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել. «Հիշեցնեմ՝ կիրակի օրը Լոս Անջելոսի մի քանի արվարձաններով հայերն անցան […]
16:27 01.02.2023
Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա են իրականացրել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցել են այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն […]