TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Արեստովիչը հրաժարական է տվել

14:46 17.01.2023

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ հրաժարական է տվել։ «Ես հրաժարականի դիմում եմ գրել: Ուզում եմ քաղաքակիրթ վարքագծի օրինակ ցույց տալ՝ հիմնարար սխալ, հետո հրաժարական»,- երեքշաբթի գրել է նա Facebook-ի իր էջում : Հունվարի 14-ի երեկոյան Արեստովիչը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկում տան մի մասը փլուզվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցված հրթիռի […]

̰
Ճամբարակցի զորակոչիկները Հայոց բանակ ճանապարհվեցին

13:47 17.01.2023

2023 թ.-ի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Ճամբարակ համայնքում տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Զորակոչի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի  ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում […]

̰
Ֆլորիդայում ավտոշոուի ժամանակ տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ փոխհրաձգությամբ

13:28 17.01.2023

Ավելի քան 12 մարդ վիրավորվել է Ֆլորիդայում` Մարտին Լյութեր Քինգի օրվան նվիրված ավտոշոուում տեղի ունեցած փոխհրաձգության և ծեծկռտուքի հետևանքով, հայտնում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում` Ֆորտ Փիրս քաղաքի այգում, որտեղ հավաքվել է ավելի քան 1000 մարդ։ Ո՞վ և ի՞նչ պատճառով է կրակ բացել ամբոխի մեջ, անհայտ է մնում, […]

̰
ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարն աշխատանքից ազատվել է

13:21 17.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 41 – Ա ԳԱԳԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ —————————————————————————————————- Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» […]

̰
Հայկական արմատներ ունեցող Իսրայելի դեսպանը Բաքվում կրկին հակահայկական հայտարաությամբ է հանդես եկել

22:00 16.01.2023

Իսրայելցի մի խումբ մտավորականներ նամակով դիմել են երկրի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոենին` խնդրելով օգտագործել իր ունեցած հնարավորությունը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Համացանցում ժամանակին տեղեկություններ էին տարածվել, թե Բաքվում Իսրայելի դեսպանը հայկական ծագում ունի: Այդպե՞ս է իրականում: Ովքե՞ր են նախաձեռնողներն ու ի՞նչ քայլեր են առաջարկում ձեռնարկել: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]

̰
«Ամեն մեկիդ մի հանձնարարական է տրված, լիքը մարդ ունեք, որ չգիտեմ ինչով են զբաղված». քաղաքապետը՝ վարչական ղեկավարներին

15:00 16.01.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետին են զեկուցել անցնող շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքերի, պլանավորած աշխատանքների ու ծրագրերի մասին: Հրաչյա Սարգսյանը հատկապես իր դժգոհությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարներին՝ հանձնարականները նախանշած ժամկետներում չկատարելու առումով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հող է նախապատրաստվում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրվելու համար

23:33 13.01.2023

Բաքվում կայացել է կոնֆերանս, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի ինտեգրման հեռանկարներին: Մասնակիցները միակարծիք են եղել, որ հասունացել է ժամանակը ԵԱՏՄ-ի հետ երկրի համագործակցությունը նոր մակարդակի բարցրացնելու համար: Ինչպիսի՞ն է անդամակցության հարցի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, և մինչ օրս Ադրբեջանի անդամակցության համար հիմք ստեղծելու կոնկրետ քայլեր ձեռնարկվե՞լ են: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և […]

̰
Արցախում այլ խնդիրներին գումարվել են նաև Էլեկտրաէներգիայի անջատումներն ու ինտերնետ կապի խափանումները

19:09 13.01.2023

Շրջափակված Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ի թիվս այլ դժվարությունների, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին արձանագրված վթարը մինչ օրս չի վերացվել: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի հովարային անջատումներն Արցախում կրում են պարբերական բնույթ: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:

̰
Ինչի՞ հիման վրա է Զախարովան պնդում, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը Արցախի նկատմամբ

23:00 12.01.2023

Այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անրադարձել է Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակին ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը: Ո՞րն էր Զախարովայի խոսքերում գլխավորը,  արդյո՞ք համապատասխանում է իրականությանը պնդումն այն մասին, որ Երևանը մերժել է Մոսկվայի առաջարկած տարբերակը ու ընդունել է Արևմուտքի առաջարկը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Արտակ […]

̰
Առցանց տեղեկատվական տեսակամուրջ՝ Արցախի շրջափակման 31-րդ օրվա առթիվ

21:26 12.01.2023

Արդեն 31 օր շրջափակման պատճառով, Արցախի 120.000 բնակչությունը՝ ներառյալ 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ, կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Արցախի շրջափակման մեկամսյակի առթիվ այսօր Երևանում և Արցախում կայացել է առցանց տեղեկատվական միջոցառում: Ցուցադրվել են շրջափակված Արցախի մասին տեսանյութեր, անցկացվել է տեղեկատվական ճեպազրույց, որին հաջորդել է մամուլի […]

̰
Ինչո՞ւ Ալիևը չի ցանկանում, որ Եվրամիությունը հայ-ադրբեջանական սահմանին դիտարկում անցկացնի

21:40 11.01.2023

Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]

̰
Բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ

17:53 11.01.2023

Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանն ու Ադրբեջանը հարթել են բոլոր հակասությունները. Իրանի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

23:26 10.01.2023

Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում: Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա […]

̰
Ի՞նչ պատկեր է Արցախի մթերային խանութներում և ո՞ր ապրանքատեսակներն են տրամադրվում պետպահուստից

19:53 10.01.2023

Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով: «Այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել»,- ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ […]

̰
Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմներ

19:02 10.01.2023

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեակների ցանկը արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: «Կտրոնները երկու տեսակի են […]

̰
Փաշինյանը դատապարտելի է համարում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ

16:36 10.01.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողների աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։ Այս մասին նա խոսել է հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։ «Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասել է վարչապետը։ […]

̰
Վարչապետը տեսնում է բոլոր հիմքերը այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար

16:23 10.01.2023

Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ […]

̰
Ադրբեջանը գերիներին օգտագործում է որպես ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ. Փաշինյան

16:18 10.01.2023

Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների: Այս մասին ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ: «Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ […]

̰
Փաշինյանը նշել է, թե որ դեպքում չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը

16:14 10.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։ Վարչապետը հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։ «Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, […]

̰
Ո՞րն է ԼՂ-ի կարգավիճակի հարցում ՀՀ-ի դիրքորոշումը. Նիկոլ Փաշինյան

14:33 10.01.2023

Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Հայաստանը հասու բոլոր միջոցներով կաջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ «Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության […]

̰
Կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով. Փաշինյան

14:20 10.01.2023

Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ դեռ  1990-ականների սկզբից ադրբեջանական զինուժն օկուպացրել է Հայաստանի շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածք՝ մասնավորապես Տավուշի, Արարատի մարզերում։ «Այո, նաև վերջին 1,5 տարվա ընթացքում՝ 2021 թվականի մայիսից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ։ […]

̰
ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել, դա մնում է մեր օրակարգում. Փաշինյան

14:13 10.01.2023

Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիային Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կողմից համարժեք չարձագանքելու պայմաններում Հայաստանը դեռևս հետևություններ չի անում, միայն արձանագրում է փաստերը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «ՀՀ ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն միտքը, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է և անվտանգության երաշխավորը: Մենք նույնպես հարցը ընկալել ենք և […]

̰
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում․ վարչապետ

14:07 10.01.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունելի քայլ է համարում օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը: «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- ասաց նա։ Փաշինյանը, հիշեցնելով […]

̰
Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել․ վարչապետ

13:58 10.01.2023

Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Այսօր՝ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանին երբևէ եղե՞լ է առաջարկ Ռուսաստանի հետ Միութենական պետություն կազմելու վերաբերյալ, եթե նման առաջարկ հնչել է, ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումը, հատկապես, […]

̰
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե Հայաստանի կառավարությունը. Փաշինյան

13:51 10.01.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: «Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, […]

̰
Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը

13:13 10.01.2023

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի  համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում  նպատակահարմար չենք համարում: Եվ […]

̰
Ռուսաստանից բացի, որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա. Փաշինյան

13:01 10.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս  տարին ամփոփող մամուլի ասուլիսով, որին մասնակցում են Հայաստանում գործող 4 տասնյակից ավելի լրատվամիջոցներ: Վարչապետին առաջին հարցն ուղղել է «Շանթ» ՀԸ-ի լրագրող-մեկնաբան Վահագն Հակոբյանը․ «Պարոն վարչապետ, շուրջ մեկ ամիս է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է, և այս ընթացքում տարբեր շրջանակներից հնչող քննադատությունները, այդ թվում՝ Արցախից, ուղղված են նաև ՀՀ-ին: Այդ քննադատություններն […]

̰
Ինչո՞ւ է Էրդողանը որոշել ժամանակից շուտ անցկացնել ընտրությունները

22:00 09.01.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]

̰
Ձնամաքրման աշխատանքներ, նոր ծագած խնդիրներ. անցկացվել է հերթական գործակարգավարականը

12:34 09.01.2023

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է այս տարվա առաջին գործակարգավարական նիստը: Գիշերը ձյուն է տեղացել. քաղաքապետին զեկուցել են ճանապարհների մաքրման աշխատանքների, այս ընթացքում ծագած այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թուրքիան այլևս հնդկահավ չէ․ ԱՄՆ կառավարությունը բավարարել է Անկարայի խնդրանքը

20:29 06.01.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը բավարարել է Թուրքիայի կառավարության խնդրանքն այդ երկրի անվան պաշտոնական գրության ձևի վերաբերյալ: Ավելի քան կես տարի Վաշինգտոնում անտեսում էին Անկարայի այդ դիմումը: Ի՞նչ գրության մասին է խոսքը և ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում համաձայնվեցին բավարարել Անկարայի խնդրանքը և ինչպե՞ս են Թուրքիայի անվանումը գրում այլ երկրներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, դեռևս 2021թ.-ի […]

̰
BACK_TO_TOP