22:55 31.01.2023
Հերթական լրտեսական սկանդալը՝ Ադրբեջանում: Բաքվի իշխանություները զեկուցում են իրանական լրտեսական ցանցի մեջ մտնող գործակալների բացայատման մասին: Եվ ովքե՞ր են այդ գործակալները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում այդ մասին զրուցել հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի հետ: «Հաղորդվում է, որ հատուկ անցկացված օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվել է իրանական լրտեսական այդ ցանցը, և ձերբակալվել են 7 լրտեսներ: […]
19:30 31.01.2023
Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով: Արցախի շրջափակմամբ պայմանավորված, Ստեփանակերտում ու շրջակա համայնքներում բուժօգնության կարիք ունեցողների թիվն աճել է: Մանրամասնում են Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերները:
18:30 31.01.2023
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար, իսկ հաստիքների կրճատման դեպքում էլ որոշ սոցիալական խմբեր կլինեն պաշտպանված: Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ […]
22:00 30.01.2023
Երուսաղեմում մի խումբ ծայրահեղականներ փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանը։ Նա գրել է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս […]
17:00 30.01.2023
Պաշտոնական այցով Հայաստանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակությունը: Եգիպտոսի նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ: Մտքեր են փոխանակվել ինչպես առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ, այնպես էլ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:59 30.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մայրաքաղաքի փողոցներն ու բակային տարածքները, հատկապես ձնառատ օրերին, պահել ուշադրության կենտրոնում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:47 28.01.2023
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տասնյակ ծնողներ են, որոնք իրենց երեխաների հետ ավելի քան մեկուկես ամիս միայն հեռախոսով են խոսել: Իրենք Արցախում էին, երեխաները՝ Երևանում: Երեխաներն էլ իրենց հերթին էին անհամբեր ու կարոտով սպասում, թե երբ կլինեն Արցախում ու կգրկեն իրենց ծնողներին: Ամենաշատը հուզվել էր խմբի պատասխանատու Անահիտ Գաբուզյանը: Տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել, հուզված […]
20:06 26.01.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին՝ պահանջելով միջոցներ կիրառել Մեծամորի ատոմակայանը անհապաղ փակելու համար: Պատճառաբանությունն այն է, թե իբր ատոմակայանը բնապահպանական խնդիրներ է ստեղծում հարակից երկրների համար: Ինչո՞վ է հիմնավորում իր պնդումը օմբուդսմենը և ի՞նչ նպատակ է դրանով հետապնդում Բաքուն: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նկատելի է չէ՞, […]
13:26 26.01.2023
Շրջափակված Արցախում գազի և էլեկրաէներգիայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև մարզիկների առօրյայի վրա. չեղարկվել են միջազգային մրցաշարեր ու սեմինար-պարապմունքներ: Միաժամանակ միջազգային կարատեն սահմաններ չի ճանաչում. մարզիչների շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն գիտեն Արցախի մասին իրականությունը: Մանրամասները՝ Ացախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
21:47 25.01.2023
Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան ու Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին՝ խնդրելով անհապաղ գումար հատկացնել Ադրբեջանից գազ ստանալու նպատակով գազատարը արդիականացնելու համար: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Միկաիլ Ջաբարովի հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ: Կոնկրետ ինչի՞ համար է պետք այդ գումարը և ինչո՞ւ է այն հատկացնում Եվրահանձնաժողովը, այլ՝ ոչ […]
18:22 25.01.2023
Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում: Այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի […]
17:46 25.01.2023
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ու անդամները Ստրասբուրգում ունեցել են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ: Հայաստանյան պատվիրակությունը տեղեկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անթույլատրելի իրավիճակի և Ադրբեջանի կողմից շրջափակմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հայաստանի պատվիրակները ելույթներ են ունեցել նաև ԵԽԽՎ լիագումար նիստում: «120.000 մարդկանց պաշարման պետական քաղաքականությունը, նրանց […]
22:00 24.01.2023
Հայ-ադրբեջանական սահմանին դետորդական առաքելություն տեղաբաշխելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը Բաքվում խիստ դժգոհություն է առաջացրել: Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարությունը: Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղաբաշխելով՝ Եվրամիության ղեկավարությունը, իբր, խախտել է ձեռքբերված պայմանավորվածությունը: Ինչո՞ւ են Բաքվում դեմ դիտորդների առաքելությանը, եթե, ինչպես իրենք են ասում, թաքցնելու բան չունեն: Թեմային հետևել է […]
17:50 24.01.2023
Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից: Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում: Այս պահին պահուստային […]
22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին: Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ: «Էրդողանի կոալիցիոն […]
21:30 23.01.2023
Չջեռուցվող բնակարաններ, հովհարային անջատումներ, գրեթե դատարկ մթերային խանութներ. Արցախում հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում՝ դժվարություններին զուգահեռ, քաղաքացիների համար ստեղծելով նաև անելանելի իրավիճակներ: Մանրամասները՝ Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
20:15 23.01.2023
Բարձրագույն որակավորման կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թ.-ին հաստատվել է 166 թեկնածուական: Այս ցուցանիշը նախորդ 2 տարիների ցուցանիշներից մի փոքր ավելին է: 2021-ին հաստատվել էր 159 թեկնածուական, 2020-ին՝ 147: Այսինքն՝ պաշտպանությունների գծով փոքր-ինչ ակտիվություն կա: Չնայած որոշակի ակտիվությանը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանի կարծիքով ունեցած ցուցանիշը շատ քիչ է, և այն չի գոհացնում: «Տարիներ […]
14:50 21.01.2023
Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ: Այժմ եղած ռեսուրսներով հնարավոր է դառնում պացիենտներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը: Ստեփանակերտի հանրապետական Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ: 5-ը ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է: […]
14:30 21.01.2023
Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար, 120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում: « Շատ դժվար է, մի կերպ հասցնում […]
22:16 20.01.2023
Էրդողանի վարչակազմը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին այն մասին, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից իր ոչ բարեկամական պահվածքի ու մարդու իրավունքները ոտնահարելու համար: Թեմային անրադարձել են և՛ երկրի խորհրդարանում, և՛ նախագահական պալատում: Ինչո՞ւ է այդ հարցը ընդանրապես օրակարգային դարձել, և ինչպիսի՞ն է այս հարցում […]
15:35 20.01.2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով: «Դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց, փաստացի, հաշվարկից հետո պարզվեց, որ մեր երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող […]
15:01 20.01.2023
Արցախում հումանիտար ճգնաժամն ամեն ժամ է սրվում. առաջին դեպքն է, երբ և՛ էլեկտրագիծը վթարված լինի, և՛ գազամատակարարումը` խափանված: Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով պետական հաստատություններն անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Արցախը երրորդ օրն է՝ գազ չի ստանում: Առանց այն էլ ծանրաբեռնված էներգահամակարգի բեռը կտրուկ ավելացել է: «Ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և […]
22:26 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]
12:47 19.01.2023
ՀՀ ՊՆ N զորամասի կացարանում գիշերը տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհ է դարձել 15 զինծառայող: Կառավարության նիստին նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հիվանդանոց տեղափոխված 3 տուժաների առողջական վիճակի մասին մանրամասներ: «Մեր այրվածքաբանության կենտրոնում 3 վիրավոր ունենք: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են՝ բաժանմունքային պացիենտ է»,- ասաց Ավանեսյանը:
12:44 19.01.2023
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից։ Վարչապետը նախ նշեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները […]
12:36 19.01.2023
Վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը: ՊՆ Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է, թե 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքի առնչությամբ է՛լ որ զինվորականներն են ազատվել զբաղեցրած պաշտոններից: « Զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի և […]
22:15 18.01.2023
Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]
22:38 17.01.2023
Արցախի շրջափակման ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը անդրադարձ է եղել Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: 44 -օրյա պատերազմից և Հայաստանի տարածքի օկուպացիայից հետո առաջին անգամ այնտեղ ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:44 17.01.2023
Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
15:35 17.01.2023
Վիետնամի նախագահ Նգուեն Սյուան Ֆուկը հրաժարական է տվել։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 17-ին, հայտնել է VnExpress լրատվական պորտալը։ Աղբյուրի փոխանցամբ՝ առաջնորդն իր կամքով լքել է պաշտոնը՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ «(Նախագահ.-Խմբ.) պատասխանատու էր այն բանի համար, որ մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու փոխվարչապետներ և երեք նախարարներ, թույլ են տվել խախտումներ, որոնք հանգեցրել են սարսափելի հետևանքների»,- […]