12:30 10.01.2025
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ամփոփել է 2024թ.-ն ու նախանշել 2025-ի անելիքները: 2024-ին 503 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել, ավելի քան 200 կմ ճանապարհ էլ կառուցվել, վերակառուցվել և հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Այդուհանդերձ նախարարն այն դրական զգացողությունը չունի, որ Հայաստանի ամբողջ ճանապարհներն են իդեալական վիճակում: Ուստի պետբյուջեի միջոցներով այս տարի ևս նախատեսում են […]
22:53 09.01.2025
Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […]
23:11 08.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […]
16:30 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:52 07.01.2025
Շարունակում է աճել Թուրքիայի ու Իսրայելի միջև առճակատոմը: Երուսաղեմում հնչում է Անկարայի դեմ լայնածավալ պատերազմին նախապատրաստվելու առաջարկը: Այդ լարվածությունը կապված է միայն Սիրիայի՞ հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսրայելում կա այդպիսի մի պետական ատյան. այն կոչվում է «Նագելի կոմիտե»: Այդ ատյանը լիազորված է հաշվարկել, պարզել, թե ինչ կարիքներ ունի պաշտպանական ոլորտը և […]
20:40 07.01.2025
Կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրով Կադաստրի կոմիտեն 2024թ.-ի համար նախատեսել է իրականացնել 13 միջոցառում և դրանք հիմնականում միտված են եղել Կադաստրի կոմիտեում գործառույթների թվայնացման և դրանք առավել արդյունավետ դարձնելուն: Կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ծառայությունների մատուցման կատարողականը նախորդ տարի եղել է աննախադեպ: Կադաստրի կոմիտեում 2024-ին իրականացվել են կառուցվածքային խոշոր փոփոխություններ. տարածքային 4 ստորաբաժանումները վարչապետի որոշմամբ վերամիավորվելու են՝ վերածվելով գրանցման միասնական մեկ […]
17:43 07.01.2025
Հանրապետության ամբողջ տարածքում հասցեները կճշգրտվեն, կնույնականացվեն, կմշակվեն ստանդարտներ: Ամփոփվել են Կադաստրի կոմիտեի 2024-ի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
22:11 06.01.2025
Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […]
21:04 06.01.2025
Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Սուրբ Էջմիածնի մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Նախօրեին էլ հայ Առաքելական Եկեղեցիներում տեղի էր ունեցել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:42 06.01.2025
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:05 30.12.2024
Հայաստանում բավական տաք հունվար է լինելու՝ հատկապես տոնական օրերին։Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 2024-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել է, լճից ջրի բացթողնման ծավալը՝ աննախադեպ նվազել: Այս և անցնող տարում գրանցված հիդրոօդերևութաբանական երևույթների ու եղանակի պատմական ռեկորդների մասին մասնագետները պատմել են հրավիրված ասուլիսին: «Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց […]
16:55 28.12.2024
Ֆիննական ծոցում մեկնարկել են Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև վնասված Estlink 2 հոսանքի մալուխի վերանորոգման աշխատանքները։ «Ըստ տեղեկությունների՝ մալուխի վնասի վերացումը կտևի մինչև հուլիսի վերջ»,-շաբաթ օրը հայտնել է Fingrid էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Կիմո Նեպոլան։ Նրա խոսքով, մալուխի վերանորոգման արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո, ծախսերը կկիսեն Fingrid-ը և Էստոնիայի փոխանցման համակարգի օպերատոր Elering-ը։ «Տեղում իրականացվում է […]
16:28 28.12.2024
Անապայում անասնաբույժներն ու կամավորները փրկել են մոտ 1500 թռչուն, որոնք տուժել են լցանավերի վթարից և նավթամթերքի արտահոսքից։ Թռչունների մեծ մասն արդեն ուղարկվել է վերականգնման: Այս մասին հայտնել է Կուբանի օպերատիվ շտաբը։ «Ներկայումս Անապայում փրկվել է 1471 թռչուն, որոնցից 1241-ը ուղարկվել է վերականգնման։ Թռչուններին ընդունում են Ստավրոպոլի երկրամասի «Պելիկան» կենտրոնը, Կրասնոդարի «Սաֆարի-պարկը» և Տեմրյուկի շրջանի «Լուկոմորիե» […]
16:10 28.12.2024
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Հաքան Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակն ու մարդասիրական […]
16:06 28.12.2024
Հարավային Կորեայի իշխանական «Ժողովրդի ուժ» կուսակցությունում կարծում են, որ խորհրդարանը վարչապետ Հան Դոկ Սուի՝ նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտն իրականացրել է կանոնների խախտմամբ, և այդ գործընթացը պետք է չեղարկվի, հայտնում է Yonhap գործակալությունը։ «Հան Դոկ Սուի իմպիչմենտը պետք է չեղարկվի, քանի որ այն չի համապատասխանում նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտի համար ներկայացված պահանջներին։ Բացի դրանից, քվորմ չկար»,-մեջբերում է գործակալությունը […]
15:58 28.12.2024
Հաջորդ տարում աշխարհում իրադարձությունների զարգացումը առանձնակի հանգստություն չի խոստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։ Իհարկե, մաղթում եմ, որ այն ավելի լավը լինի, քան անցնող տարին, ավելի հանգիստ։ Թեև, իհարկե, իրադարձությունների զարգացումը աշխարհում առանձնակի հանգստություն չի խոստանում», — ասել է Պեսկովը լրագրողներին։
15:40 28.12.2024
Ղրիմում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու նպատակով, որն առաջացել է Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այն հրապարակվել է Կրիմի կառավարության կայքում։ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ, որը կապված է 2024 թ.-ի […]
15:30 28.12.2024
«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […]
15:10 28.12.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, եթե նրանք չեն տիրապետում ռուսերեն լեզվին։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Այժմ օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել հիմնական հանրակրթական հաստատություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաև հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ, որը բավարար […]
14:39 28.12.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի գրեթե ամբողջ ժամանակահատվածն անցկացրել է արձակուրդում։ Միլիարդատերը մեկնաբանել է X ցանցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Բայդենն արձակուրդում է անցկացրել 570 օր, ինչը կազմում է նրա նախագահության 40%-ը։ «Իրականում մոտ 100%»,- գրել է Մասկը։
14:10 28.12.2024
Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
14:04 28.12.2024
Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […]
22:47 27.12.2024
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]
19:24 27.12.2024
Շերեմետևոյի միջազգային օդանավակայանն անցել է լրացուցիչ անվտանգության միջոցառումների, հայտնում է օդանավակայանի վարչակազմը։ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանը շարունակում է գործել ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ», – նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։ Բացի դրանից, ուժեղացվել է օդանավակայանի անմիջական շրջակայքում (վերահսկվող գոտուց դուրս) գտնվող օբյեկտների պահպանությունը։ Մասնավորապես, հերթապահ ծառայողները, որոնք հսկում են օբյեկտները, ստացել […]
18:44 27.12.2024
Քիշնևի իշխանությունները Մոլդովան վերածում են ՆԱՏՕ-ի բազայի. այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ մեկնաբանելով մինչև 2034 թվականը երկրի ազգային պաշտպանության նոր ռազմավարության ընդունումը: Նախօրեին երկրի բարձրագույն օրենսդրական մարմինը հաստատել է 2024-2034 թվականների պաշտպանության ռազմավարությունը: Այն նախատեսում է սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ և Մոլդովայի ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի 1%-ը՝ 2030 թվականին: […]
22:45 26.12.2024
Բաքվից Գրոզնի թռչող Ադրբեջանի ավիաուղիների կործանված Embraer 190 ինքնաթիռը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգից: Այս մասին հայտնել են մի շարք ռազմական բլոգերներ, որոնց հասանելի են դարձել Ղազախստանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կադրերն ու տեսանյութերը։ Օդանավում ողջ մնացած ուղևորներից ոմանք ասել են, որ ինքնաթիռը երեք անգամ փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, և վերջին փորձն ընդհատվել […]
23:11 25.12.2024
Սիրիայի հայերը պատրաստվում են Սուրբծննդյան տոներին: Նոր իշխանությունները խոստացել են ոչ միայն չխոչընդոտել դրան, այլև անհրաժեշտ պայմանններ ստեղծել դրա համար: Այսօր կաթոլիկների Սուրբ ծնունդն է: Ինչպե՞ս է այն նշվել Սիրիայում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սիրիայի նոր իշխանությունները դեկտեմբերի 25-ն ու 26-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր՝ կաթոլիկ Սուրբծննդյան կապակցությամբ: Ընդ որում՝ հանգստանում […]
23:00 25.12.2024
Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից 200 միլիարդով պակաս կլինեն, ՀՆԱ-ի աճը՝ 5.5 տոկոս, պարտք-ՀՆԱ ցուցանիշը՝ մոտ 50 տոկոսի շրջանակներում, Հայաստանը 2025-ին կթողարկի եվրոբոնդ: Այս և այլ թեմաների մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ ֆինանսերի նախարարը: Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2025թ.-ի առաջին կեսին կընդունվի պետական պարտքի մասին նոր օրենքը: Նախարարությունը պետական պարտքի կառավարման մասով մի քանի […]
19:55 25.12.2024
Սև ծովում լցանավերի վթարից հետո հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, իսկ 27,9 հազար քառակուսի մետր ջրային տարածք մշակվել է սորբենտով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: «Ընդհանուր առմամբ արդեն ուսումնասիրվել է ավելի քան 256 քառակուսի կիլոմետր ջրային տարածք, հավաքվել է 25 տոննա նավթաջրային խառնուրդ, 27,9 հազար քառակուսի մետր տարածք մշակվել է սորբենտով»,– […]