15:20 12.05.2022
Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության երեք բալիստիկ հրթիռ է արձակել Փհենյանի Սունան օդանավակայանի տարածքից դեպի Արևելյան ծով, լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ շտաբը։ «Մեր զինվորականներն այսօր՝ մայիսի 12-ին՝ մոտավորապես ժամը 18։29-ին (Մոսկվայի ժամանակով 12։29-ին), արձանագրել են Հյուսիսային Կորեայի կողմից կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների երեք արձակում Սունան օդանավակայանի տարածքից դեպի Ճապոնական ծով»,- ասվում է […]
13:15 12.05.2022
Արդեն եվրոպական 20 ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում», որպեսզի վճարեն ռուսական գազի դիմաց Մոսկվայի պայմաններին համապատասխան, մայիսի 12-ին գրում է Bloomberg-ը։ Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երկիրը կանցնի անբարյացակամ պետություններին գազի մատակարարման համար ռուբլով վճարելուն։ Մարտի 31-ին համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Գնորդները ստիպված են եղել բացել ռուբլու հաշիվներ, որտեղից կատարվում են գազի […]
21:02 11.05.2022
Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։ 31-ամյա հաղորդավարուհին մայիսի 9-ին դժբախտ պատահարի զոհ դարձավ՝ ընկնելով Դեբեդ գետը։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ նույն եկեղեցուց։ «Շանթ» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություններն է հայտնում և զորակցում է դժբախտ պատահարի […]
20:59 10.05.2022
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները երեքշաբթի օրը վայրէջք են կատարել սիրիական Աշ-Շուհեյլ գյուղում, որը գտնվում է Դեր Զոր գավառի կենտրոնից դեպի արևելք (Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա) և գերի են վերցրել Սիրիայի մի խումբ քաղաքացիների։ Այս մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող AlHadath հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածները կասկածվում են սիրիական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների մարտիկների հետ […]
17:37 10.05.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պարենային ճգնաժամի վտանգը։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարները հիշեցրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության իրենց հավատարմությունը, ինչպես նաև պայմանավորվել են հրադադարի հրատապության շուրջ։ Նրանք նաև […]
17:11 10.05.2022
ՆԱՏՕ-ն հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկի ուկրաինական իրավիճակի հետ կապված անվտանգության ամրապնդման միջոցները։ Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երեքշաբթի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Բելգիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով, «դաշինքի շրջանակներում» Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կքննարկվի եվրատրանսատլանտյան տարածքի անվտանգության և պաշտպանական քաղաքականության վրա դրա ազդեցության լույսի ներքո։ «ՆԱՏՕ-ի հուլիսին […]
16:46 10.05.2022
ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է մինչև 4,4 դոլար՝ մեկ գալլոնի դիմաց (3,785 լիտր)՝ գերազանցելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի՝ մարտին գրանցած նախորդ ռեկորդը: Ասոցիացիայի տվյալներով՝ միջին գինը հասել է մեկ գալլոնի դիմաց 4,374 դոլարի: Երկուշաբթի ասոցիացիան բենզինի գների աճը բացատրել էր նավթի բարձր գնով. Brent և WTI ապրանքանիշերը վաճառվում են 100 դոլարից բարձր: Ապրիլի 29-ին ԱՄՆ-ում բենզինի […]
16:16 10.05.2022
Հարավային Կորեայի նոր նախագահ Յուն Սոկ Յոլն իր երդմնակալության խոսքում ասել է, որ Հարավային Կորեան կպաշտպանի մարդկանց իրավունքներն ու ազատությունները ամբողջ աշխարհում և կխաղա այն դերը, որը նրանից «ակնկալում է» միջազգային հանրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Իր ելույթում Յուն Սեոկ Յոլը նշել է, որ ամբողջ աշխարհի քաղաքացիները պետք է միավորվեն՝ պայքարելու անարդարության և այնպիսի […]
15:56 10.05.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անտառային հրդեհների պատճառով ավերվել է մոտ 700 բնակելի շենք, և դրանք վերականգնման կարիք ունեն։ «Նախնական հաշվարկով պետք է վերականգնվի 700 բնակելի շենք, որոնք ավերվել են հրդեհի հետևանքով և որոնք մարդիկ օգտագործել են մշտական բնակության համար: Ես չեմ խոսում ամառանոցների մասին,սա առանձին հարց է»,- ասել է Պուտինը՝ հրդեհների դեմ […]
15:47 10.05.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը հանրապետությանը կօգնի հրթիռների արտադրության, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի նմուշների արտադրության ոլորտում։ «(Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը) խնդիր է դրել (Ռոսկոսմոսի) Դմիտրի Ռոգոզինին անհապաղ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մենք հեծանիվ չստեղծենք, որպեսզի կարողանանք օգտագործել Ռուսաստանի Դաշնության մշակողների, հրթիռային գիտնականների փորձը, որոնք պատրաստել են «Իսկանդերը»»,- ասել է Լուկաշենկոն 2022 […]
13:53 10.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այցով կլինի Նիդեռլանդների Թագավորություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդեռլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդեռլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի […]
13:18 10.05.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի օրն ասել է, որ առաջիկա օրերին դրական զարգացումներ է ակնկալում Ֆրանսիայի և Իտալիայի հետ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրականացման հարցում։ «SAMP-T հրթիռային նախագծի հարցով մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը – նշում է ՏԱՍՍ-ը) զրուցել է Ֆրանսիայի նախագահի (Էմանուել Մակրոնի) և Իտալիայի վարչապետի (Մարիո Դրագիի) հետ։ Գործընկերների […]
12:31 10.05.2022
Յուն Սեոկ-Յոլը երեքշաբթի օրը երդմնակալել է որպես Կորեայի Հանրապետության Նախագահ։ Արարողությունը հեռարձակել է YTN-ը։ «Մեր սերնդի պարտքն է կառուցել մի երկիր, որն ունի լիբերալ ժողովրդավարության սկզբունքներ և ծաղկող շուկայական տնտեսություն, երկիր, որը կատարում է իր պարտավորությունները՝ որպես միջազգային հանրության հարգված անդամ, երկիր, որը պատկանում է իր ժողովրդին», – երդմնակալության արարողության ժամանակ ասել է Յուն Սեոկ- […]
19:08 09.05.2022
Մեդալները՝ կրծքին, ծաղիկները՝ ձեռքին, Հաղթանակի այգում կրկին վետերաններն են։ Հաղթական տրամադրությամբ ու վառ հիշողություններով եկել են անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու և զինվորական շքերթին մասնակցելու։ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու 77 տարի առաջ կերտած հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայաստանում այսօր Հայրենական մեծ պատերազմի մասնակից 101 վետերան է ապրում: Նրանցից […]
12:52 07.05.2022
Մայիսի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 18:00-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրտուալ հանդիպումը Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին նշված է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ժամանակացույցում, որը ուրբաթ օրը տարածել է Սպիտակ տունը։ «Կիրակի օրը նախագահը կմասնակցի «Մեծ յոթնյակի» առաջնորդների վիրտուալ հանդիպմանը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախագահությամբ։ Ուկրաինայի նախագահ […]
12:39 07.05.2022
Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին, Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հարավային Կորեայի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հրթիռը թռել է մոտ 470 կմ՝ 780 կմ առավելագույն բարձրությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հյուսիսային Կորեան նախորդ արձակումն իրականացրել էր մայիսի 4-ին։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 800 կմ, իսկ երկարությունը՝ 500 կմ-ի։ Ենթադրաբար հրթիռն ընկել […]
22:11 06.05.2022
Կառավարության ֆինանսավորմամբ սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի միջազգային STARMUS 6 փառատոնը, որի հետհաշվարկի մեկնարկը պաշտոնապես ազդարարվեց այսօր։ Միջազգային STARMUS փառատոնի հյուրընկալումը մեր երկիր, ըստ կազմակերպիչների, աննախադեպ իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար։ Փառատոնի ձևաչափն ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Մեր հայրենակից, հայտնի աստղաֆիզիկոս […]
12:34 06.05.2022
Դոնալդ Թրամփը, ով 2017-2021 թթ․-ին եղել է Միացյալ Նահանգների նախագահ, առաջարկել է հրթիռային հարվածներ հասցնել Մեքսիկայի տարածքին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերի հուշագրությունը։ Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ Թրամփը 2020 թվականի ամռանը առնվազն երկու անգամ իրեն հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ զինված ուժերը […]
11:17 06.05.2022
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունները, հենց որ դրան պատրաստ լինի երկխոսությունը կասեցնող ամերիկյան կողմը, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ «Ցավոք, Վաշինգտոնը միակողմանիորեն սառեցրեց ռազմավարական հարցերի շուրջ Ժնևի գագաթնաժողովում մեկնարկած երկկողմ երկխոսությունը՝ դրանով իսկ վտանգելով սպառազինությունների վերահսկողության հիմքերը պահպանելու հեռանկարները: Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսել խորհրդակցությունները, երբ պատրաստ լինի Միացյալ Նահանգները»,- ամերիկյան […]
16:19 05.05.2022
Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարվա հունիսի 15-ից Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև շաբաթական երկու անգամ կգործարկվի երկկողմանի լաստանավային հաղորդակցություն: Այդ լաստանավը կունենա երկաթուղային 40 վագոնի և 50 բեռնատարի տեղափոխման հնարավորություն։ Լաստանավային փոխադրման ամբողջ արժեքը 6 ամսով սուբսիդավորելու է ՀՀ կառավարությունը։ Կառավարության նիստից հետո Վահան Քերոբյանը լրագրողների […]
15:55 05.05.2022
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից առաջ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ եթե հանդիպումը անցնի կառուցողական մթնոլորտում, դրան կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այսօր այդ մասին լրագրողի հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է, որ դեռ հարցեր կան, որոնց պատասխանները ունենալուց հետո միայն կսկսեն քննարկել Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպումը: […]
12:18 05.05.2022
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեկնաբանել է Ռուսաստանի կողմից իր դեմ սահմանված պատասխան պատժամիջոցները, հայտնում է NHK-ն։ Նա բացարձակապես անընդունելի է անվանել Մոսկվայի որոշումը։ «Ռուսաստանն էր, որ դիմեց ռազմական միջոցների և առաջացրեց այս ամբողջ իրավիճակը: Եվ չնայած ռուս-ճապոնական հարաբերությունների ներկա վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ռուսաստանի վրա՝ նա նման հայտարարություն արեց», – ասել է Կիսիդան: Պաշտպանության […]
14:24 04.05.2022
Իրանի Գերագույն դատարանը Իրանի և Շվեդիայի քաղաքացի Ահմադ-Ռեզա Ջալալիին մինչև մայիսի 21-ը մահապատժի կենթարկի՝ Իսրայելի արտաքին հետախուզական «Մոսադ» գործակալության օգտին լրտեսության համար, հայտնում է ISNA-ն։ Իսրայելի օգտին լրտեսության համար Ահմադ Ռեզա Ջալալիի Գերագույն դատարանի կողմից հաստատված մահապատիժը կիրականացվի մինչև Օրդիբեհեշթի վերջը (Գրիգորյան օրացույց՝ մայիսի 21), հայտնում է գործակալությունը։ Նշվում է, որ Ջալալի Մոսադին գաղտնի տեղեկատվություն […]
14:18 04.05.2022
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման էմիսարները երեկ երեկոյան ժամանել են Մոսկվա, որտեղ մտադիր են մի շարք հանդիպումներ անցկացնել ռուս պաշտոնյաների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Donia Al-Watan լրատվական պորտալը։ Պատվիրակության կազմում, մասնավորապես, եղել են արտերկրում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը և նրա ղեկավարության ևս երկու ներկայացուցիչներ՝ Ֆաթհի Համադը և Հուսամ Բադրանը։ Ինչպես նշում է թերթը, […]
12:57 04.05.2022
Մոսկվան արգելում է Ճապոնիայի վարչապետի և ԱԳ նախարարի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանն իր «սև ցուցակում» է ընդգրկել նաև Ճապոնիայի ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարներին։ «Մոսկվան սանկցիաներ է ներկայացրել Ճապոնիայի 63 քաղաքացիների դեմ»,- ՌԴ ԱԳՆ-ից ստացված տեղեկությունը փոխանցել է «Ռիա Նովստին»։
12:26 04.05.2022
Ուկրաինայի Վելիկա Կամիշևախա գյուղի մոտ օդում խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի չորս ռեակտիվ արկ։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 4-ին, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Գերճշգրիտ հեռահար օդային և ծովային զենքերը ոչնչացրել են վեց էլեկտրական ենթակայաններ Պոդբորցի, Լվով, Վոլոնեց, Տիմկովո և Պյատիկխատկա երկաթուղային կայարաններում, որոնց միջոցով Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերի խմբին […]
12:01 04.05.2022
88 տարեկանում մահացել է անկախ Բելառուսի առաջին առաջնորդ Ստանիսլավ Շուշկևիչը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա այրին՝ Իրինան։ «Նա մահացել է մայիսի 3-ին, ժամը 23:35-ին, ճնշումը բարձրանալուց հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ Ստանիսլավ Շուշկևիչին մահվան են հանգեցրել կորոնավիրուսի հետևանքները։ Շուշկևիչի այրին հավելել է, որ ընտանիքը դեռևս չի որոշել հրաժեշտի օրը և վայրը։ […]
11:32 04.05.2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն չորեքշաբթի կներկայացնի հակառուսական պատժամիջոցների իր վեցերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ «Այսօր մենք կներկայացնենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը»,- Ստրասբուրգում լիագումար նիստում ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։ «Մենք կարգելենք ռուսական երեք խոշոր հեռարձակողների սփռումը: Նրանք այլևս չեն կարողանա իրենց կոնտենտը տարածել ԵՄ-ում», – ասել է […]
14:56 01.05.2022
«Ростех»-ի պետական կորպորացիայի դուստր ձեռնարկությունը` «Росэлектроника»-ն, մշակել է անլար Bluetooth սենսորներ խելացի տան, անվտանգության համակարգերի և սառնարանային սարքավորումների պարամետրերի մոնիտորինգի համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կորպորացիայի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ սարքերում օգտագործվում է ցածր էներգիայի Bluetooth տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սարքերի մարտկոցի ժամկետը ավելացնել մինչև 10 տարի՝ առանց մարտկոցները փոխարինելու։ […]
18:11 29.04.2022
Ալանդյան կղզիների ապառազմականացված գոտու կարգավիճակը կպահպանվի, նույնիսկ եթե Ֆինլանդիան հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին։ Այս մասին ուրբաթ ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն` իր շվեդ գործընկեր Անն Լինդեի հետ հանդիպումից հետո Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում: «Ֆինլանդիան պատասխանատու է կղզիների պաշտպանության, ապառազմականացված գոտու, հնարավոր հակամարտության կամ պատերազմի ժամանակ չեզոքության համար, մենք նման պաշտպանության պլաններ ունենք: Եթե […]