TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորությանը կտրվեն ինքնատիպ լուծումներ

15:26 30.05.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունն արդիականցնելու ուղղությամբ: […]

̰
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել հանրակրթական դպրոցների տնօրենների և ոստիկանության աշխատակիցների հետ

15:10 30.05.2022

Մայիսի 30-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցների մասնակցությամբ։ Օրակարգում քննարկվել է 2022 թվականի հունիսի 3-ին և 6-ին մարզի հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացվելիք «Վերջին դաս» արարողության պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցը։ Գեղարքունիքի մարզպետը հորդորել է դպրոցների տնօրեններին՝ այդ […]

̰
Պարզվում են «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները

15:03 30.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի մայիսի 28-ին` ժամը 17:25-ին, որով 28-ամյա կինը հայտնել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում իր ընկերոջ անհայտ կորելու մասին: Նախնական տվյալներով՝ 2022թ. […]

̰
Հուլուսի Աքարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

15:00 30.05.2022

Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև  ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպում են ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, […]

̰
Արաբկիր վարչական շրջանում վթարային ջրանջատում է

14:46 30.05.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 30-ին՝ ժամը 12։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին եւ Մալխասյանց նրբանցքներ, Ն. Զարյան՝ 21-140 […]

̰
Ցուցարարը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով

14:26 30.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն առաջին անգամ մեկնել է Կիև

14:24 30.05.2022

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան առաջին աշխատանքային այցով մեկնել է Կիև, նախատեսված են հանդիպումներ ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի և Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ «Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այսօր կիրականացնի իր առաջին այցը Ուկրաինա՝ Կիև: Այս այցով նախարարը ցանկանում է ուկրաինացի ժողովրդին ցույց տալ Ֆրանսիայի համերաշխությունը  և նրա լիակատար […]

̰
Տղամարդը Լուվրում Մոնա Լիզայի նկարի վրա տորթի կրեմ է քսել

11:58 30.05.2022

Լուվրում անվասայլակով տղամարդը տորթի կտոր է նետել Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզայի նկարի վրա, հայտնում է BFMTV-ն։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ պաշտպանիչ ապակու վրա, որի տակ դրված է գլուխգործոցը, հրուշակեղենի կրեմ է քսված։ Բացի դրանից, որոշ կադրերում երևում է, թե ինչպես է թանգարանի անվտանգությունն ուղեկցում միջադեպի հեղինակին դեպի ելք: Նշվում […]

̰
Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները

22:01 28.05.2022

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին 360 հայտ ներկայացրած հեծանվորդներն են։ Կազմ ու պատրաստ սպասում են մեկնարկի ազդարարմանը։ Նրանցից շատերն արդեն երկրորդ անգամ են այս մրցաշարին մասնակցելու, ուժերը չափելու և ունեն իրենք իրենց գերազանցելու ձգտում։ Ահա և այդքան սպասված մեկնարկի պահը։ Հեծանվավազքի մասնակիցները Շողակաթ համայնքի վարչական տարածքից հասնելու են Սևանա […]

̰
Լուկաշենկոն խոսել է սահմանին լարված իրավիճակի մասին

18:47 28.05.2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի սահմանին լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում։ «Մեր դժվարին ժամանակներում, ինչպես ութ տասնամյակ առաջ, հայրենիքի սահմանների մոտ լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում»,- ասված է պետության ղեկավարի կայքում հրապարակված Սահմանապահի օրվա առթիվ նախագահի շնորհավորական ուղերձում։ Դիմելով Բելառուսի սահմանապահ ծառայության հրամանատարությանը, անձնակազմին, վետերաններին՝ Լուկաշենկոն նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը քաջատեղյակ […]

̰
Հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրություն «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում

19:25 27.05.2022

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է եռօրյա զորավարժություն, մասնավորապես կրակային պաշտպանության վարժանքներ և հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրություն։ Այդ ամենին երեկ հետևել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան է բերվել 9K58 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Մեքենան նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, թեթև զրահապատ տեխնիկան, կայանած ինքնաթիռների և […]

̰
Ի՞նչ թեմաներ քննարկվեցին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում

21:45 25.05.2022

Խորհրդարանում տեղի է ունեցել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմությունը չի մասնակցել։ Պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը, հիմնականում վերաբերել են օրեր առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, Հայաստանի խաղաղության օրակարգին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լիտվան Ուկրաինային կտրամադրի 20 զրահափոխադրիչ և 10 բեռնատար

16:40 25.05.2022

Լիտվան Ուկրաինային կտրամադրի 20 M113 զրահափոխադրիչներ, 10 բեռնատար և 10 մեքենա ականազերծման համար, երեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ «Մենք պատրաստում ենք Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ, շուտով կառաքվեն 20 M113 զրահափոխադրիչներ, 10 ռազմական բեռնատարներ և 10 ամենագնացներ (ականազերծման գործողությունների համար)»,- գրել է նա Twitter-ում։ Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ […]

̰
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթներով հաշվարկներին

16:33 25.05.2022

Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հնարավորինս անցնել ազգային արժույթով հաշվարկների, քննարկել են «Շետաբ» և «Միր» վճարային քարտերից օգտվելու հնարավորությունը, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Առանցքային թեմաներից էին, իհարկե, մեր երկրների ֆինանսաբանկային հարաբերությունները, փոխադարձ հաշվարկների և վճարումների անցկացման պայմանների ստեղծումը մեր իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջև»,- ասել է նա։ «Կարևոր է, որ մենք պայմանավորվեցինք հնարավորինս անցնել […]

̰
Ճապոնիան և ԱՄՆ-ը համատեղ պարեկություն են իրականացրել Ճապոնական ծովում. ԶԼՄ-ներ

16:24 25.05.2022

Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները չորեքշաբթի համատեղ օդային պարեկություն են իրականացրել Ճապոնական ծովի վրայով: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Պաշտոնապես այս զորավարժությունների մասին այս պահին չի հայտարարվել։ Գործակալության տվյալներով՝ դա կարող է լինել Տոկիոյի և Վաշինգտոնի պատասխանը ԿԺԴՀ-ի կողմից նոր հրթիռների արձակմանը, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և չինական […]

̰
Իտալիան սառեցրել է ռուսների ունեցվածքը, որոնք ենթակա են ԵՄ պատժամիջոցների

16:18 25.05.2022

Իտալիայի ֆինանսական գվարդիան նոր սահմանափակող միջոցներ է կիրառել ուկրաինական ճգնաժամի պատճառով ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ունեցվածքի նկատմամբ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Խոսքը գործարար Դմիտրի Պումպյանսկու կնոջ՝ Գալինա Պումպյանսկայայի սեփականությանը պատկանող անշարժ գույքի մասին է։ Օբյեկտը, որը գտնվում է հյուսիսային Լեկկո նահանգում, գնահատվում է մոտ 300 հազար եվրո։ Ցանկում կա նաև քանդակ, որը 2021 […]

̰
Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

15:13 25.05.2022

Կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։ «Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի  ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է այնտեղ: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից […]

̰
Marks & Spencer-ն ամբողջությամբ կլքի ռուսական շուկան

14:34 25.05.2022

Հագուստ արտադրող բրիտանական Marks & Spencer ընկերությունն ամբողջությամբ կլքի ռուսական շուկան՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը։ Նշվում է, որ խոշոր մանրածախ վաճառողը մարտին դադարեցրել է ապրանքների մատակարարումները Ռուսաստան, սակայն, աշխատանքի օրինական առանձնահատկությունների պատճառով, ֆրանչայզերը չի կարողացել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։ Այսպիսով, Ռուսաստանի Դաշնությունում […]

̰
Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում գտնվող ռուսներին խորհուրդ է տալիս ողջամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել

14:29 25.05.2022

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը խորհուրդ է տվել հանրապետություն այցելող Ռուսաստանի քաղաքացիներին խելամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված լարվածության ֆոնին։ «Ձեռք բերեք ողջամիտ նախազգուշական միջոցներ, պահպանեք այն երկրի օրենքները, կանոնները և սովորույթները, որտեղ դուք գտնվում եք»,- չորեքշաբթի ասել է դիվանագետը «Россия-24» հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ չարժե անզգուշություն դրսևորել՝ չնայած այն հանգամանքին, որ […]

̰
Իտալիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 6 դեպք

14:24 25.05.2022

Իտալիայում այժմ հաստատվել է կապիկի ծաղիկի վարակի վեց դեպք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լացիո շրջանի առողջապահության նախարար Ալեսիո Դ’Ամատոն։ «Ես ստացել եմ կապիկի ծաղիկի վեցերորդ դեպքի մասին լուրը, որը ուսումնասիրվում է Լազարո Սպալզանանիի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ կապված Կանարյան կղզիների հետ: Ներկայումս հիվանդանոցում չորս մարդ կա, բոլորը լավ կլինիկական վիճակում են»,- նրա […]

̰
ԱՆԻՖ-ը հրապարակել է եռամյա գործունեության հաշվետվությունը

22:16 24.05.2022

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հանրությանը ներկայացրեց կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Փաստում են՝ եռամյա գործունեության ընթացքում իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ։ Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության հաշվետվության հրապարակմանը

18:46 24.05.2022

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հրապարակել է եռամյա գործունեության հաշվետվությունը։ Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր: Հաշվետու հանդիպումն անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր. «Մասդար» ընկերության հետ […]

̰
Թուրքիան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «բժշկական միջանցք» հիվանդների և վիրավորների տարհանման համար

13:35 24.05.2022

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հանդես է եկել Ուկրաինայում «հուսալի բժշկական միջանցք» ստեղծելու նախաձեռնությամբ՝ դիմակայության գոտուց վիրավորներին ու հիվանդներին տարհանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովում, երեքշաբթի հաղորդել է NTV-ն։ «Հակամարտության գոտուց հիվանդներին և վիրավորներին տարհանելու համար անհրաժեշտ է ստեղծել հուսալի բժշկական միջանցք: Ես կխնդրեի միջազգային հանրությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]

̰
ԱՀԿ-ն գնահատել է կապիկի ծաղկի դեմ հրատապ զանգվածային պատվաստումների անհրաժեշտությունը

12:55 24.05.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտնել է Reuters գործակալությունը։ Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի […]

̰
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

12:32 24.05.2022

Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրը` մայիսի 24-ին, Հայաստանի ունի երեք մասնակից: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների առաջնության երկրորդ մրցումային օրը որակավորման առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցն Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում: Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի […]

̰
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս մեկուսացնել նրանց, ովքեր շփում են ունեցել կապիկի ծաղիկով հիվանդների հետ

20:33 23.05.2022

Միացյալ Թագավորության Առողջապահության Գործակալությունը (UKHSA) խորհուրդ է տալիս մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինքնամեկուսացվել 21 օրով՝ համաձայն գործակալության նորացված ուղեցույցի: Ուղեցույցը, որը օրենսդրական պահանջ չէ, նաև խորհուրդ է տալիս կապիկի ծաղիկով վարակվելու վտանգի տակ գտնվողներին հեռու մնալ խոցելի մարդկանցից՝ հղիներից, մինչև 12 տարեկան երեխաներից և իմունային ճնշված մարդկանցից: Բժիշկները պարզաբանել […]

̰
Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղկի 14 նոր դեպք

16:38 23.05.2022

Պորտուգալիայի իշխանությունները երկրում կապիկի ծաղկի 37 դեպք են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Diário de Notícias թերթը։ «Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով մարդկանց վարակման ևս 14 դեպք, ընդհանուր՝ մինչ օրս հաստատված 37 դեպք»,- նշել են հանրապետության առողջապահության գլխավոր վարչությունից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ  կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը […]

̰
Իրանում 10 հարկանի շենք է փլուզվել․ կան զոհեր

15:38 23.05.2022

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10 հարկանի շենք է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 24 մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և 21 վիրավորի մասին։ Տեղական իշխանությունների հրամանով տարհանվում են մոտակա բնակելի և կոմերցիոն […]

̰
Մեկնարկել է Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը

15:29 23.05.2022

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում սկսվել է ոչ պաշտոնական հանդիպմամբ, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող First Telegram հեռուստաալիքի Pool-ը։ «Բանակցություններն արդեն սկսվել են, ոչ պաշտոնական միջավայրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը հրապարակել է պետությունների ղեկավարների լուսանկարը, ովքեր շփվում են դեմ առ  դեմ։ Բանակցություններն ընթանում են ՌԴ […]

̰
Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից սպասված աջակցություն չի ստացել. Էրդողան

14:50 23.05.2022

Թուրքիան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից ակնկալվող աջակցությունը չի ստացել ո՛չ պաշտպանության, և ո՛չ էլ ահաբեկչության դեմ պայքարում, ասել է նախագահ Թայիփ Էրդողանը։ «Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում: Մեր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ և քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների և շանտաժի»,- ասել […]

̰
BACK_TO_TOP