17:30 29.04.2022
Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ (SOCAR)-ը կդադերեցնի նավթի տեղափոխումը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ռոյթերս» ընկերության աղբյուրի հայտնած լուրերը։ Ըստ հրապարակումների` Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով մայիսի ընթացքում տեղափոխվելիք նավթը կմղվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է՝ զուտ կոմերցիոն գործոններով պայմանավորված։ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ունի ազատ հզորություն և ուղղակի մուտք դեպի միջերկրածովյան շուկա։ SOCAR-ը […]
16:56 29.04.2022
Հյուսիսային Կորեան պատրաստվում է նոր միջուկային փորձարկումների՝ առաջինը 2017 թվականից ի վեր։ Այս մասին ուրբաթ հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հայտարարությունը։ Ֆունգերիի միջուկային փորձադաշտի վերջին արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ «պատրաստումը մեծ թափով ընթանում է», ասվում է հրապարակման մեջ։ Ըստ հետազոտության հեղինակների, որոնց գնահատականները տալիս է […]
16:56 29.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել երկրի անվտանգության խնդիրները, այդ թվում՝ հարավային ուղղությամբ՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի համատեքստում։ «Երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից մեր ուշադրության կենտրոնում, իհարկե, իրադարձություններն են՝ կապված Դոնբասում մեր ժողովրդին օգնություն տրամադրելու հետ, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, բայց մենք նաև ունենք այլ հարցեր, որոնք մեծ […]
14:54 29.04.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսված է մայիսին Մոսկվայում, շարունակվում են։ Այս հանդիպման ժամկետն արդեն որոշված է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետության ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […]
14:29 29.04.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վարկանիշն ընկել է․ այն ամենացածր մակարդակում է՝ քաղաքական գործչի պաշտոնավարումից ի վեր։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնել է Welt թերթի կայքը։ Գերմանիայի բնակիչների՝ Ուկրաինային ծանր սպառազինություն մատակարարելու վերաբերյալ կարծիքը կիսվել է։ Միայն 39%-ն է գոհ կամ շատ գոհ կանցլերի աշխատանքից։ Սրանով միայն 33%-ն է համոզիչ համարում քաղաքական գործչի կուրսը Ուկրաինայի հարցում։ […]
13:46 29.04.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, հայտնում է France-Presse գործակալությունը։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար։ Գործակալությունը, վկայակոչելով Widodo-ին, հայտնում է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին միջոցառման հրավեր են ստացել։
13:24 29.04.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը Ղազախստանի Ժողովրդական ասամբլեայի նիստում առաջարկել է երկրի Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնել ։ «Կարծում եմ, որ ժողովրդի քվեարկության միջոցով Սահմանադրության փոփոխությունը կլինի ժողովրդի կամքի հստակ դրսևորում»,- ասել է Տոկաևը։ Նա նշել է, որ «հանրաքվեն թույլ կտա յուրաքանչյուր քաղաքացու անմիջական մասնակցություն ունենալ երկրի ճակատագրի որոշմանը և կամրապնդի ուղին՝ դեպի համապարփակ […]
12:38 29.04.2022
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել է Ռուսաստանի հարավ և կենտրոնական հատված թռիչքների սահմանափակումների երկարաձգման մասին։ «Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թ․-ի մայիսի 7-ը՝Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը»,- ասվում է գործակալության կայքում։ Խոսքն այնպիսի քաղաքների օդանավակայանների մասին է, ինչպիսիք են Անապան, Բելգորոդը, Բրյանսկը, Վորոնեժը, Գելենջիկը, Կրասնոդարը, Կուրսկը, Լիպեցկը, Դոնի Ռոստովը, […]
16:40 28.04.2022
SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որն ավելի վաղ հայտարարել է Twitter-ը գնելու մասին, հայտնել է, որ հաջորդը գնելու է Coca-Cola ընկերությունը։ «Հաջորդը ես գնելու եմ Coca-Cola-ն, որպեսզի վերադարձնեմ ըմպելիքի բաղադրության մեջ կոկաինը»,- գրել է Մասկը Twitter-ում: Ինչպես ավելի վաղ հայտել էինք՝ նա Twitter-ը մտադիր է գնել 44 միլիոն դոլարով: Բացատրելով իր ներդրումները սոցցանցում՝ միլիարդատերը […]
16:33 28.04.2022
Բուլղարիայի վարչապետն ասել է, որ երկրի իշխանությունները չեն համաձայնի գազամատակարարման ՌԴ պայմաններին, եթե հանգամանքները չփոխվեն։ Նա նշել է, որ Բուլղարիան մեկ ամսից ավելի գազի պաշարներ ունի։ «РИА Новости»-ն փոխանցում է, որ Բուլղարիայի վարչապետը հույս է հայտնել ԵՄ աջակցությամբ միասնական գնով Ադրբեջանից գազ ստանալու վերաբերյալ։
16:16 28.04.2022
Անկարան մեկ ամիս առաջ դիմել է Մոսկվային՝ Սիրիա տանող օդային երթուղին չօգտագործելու խնդրանքով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Թուրքիան փակել էր երկինքը Սիրիա թռչող ռուսական ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների համար։ «Ավելի քան մեկ ամիս առաջ Անկարան դիմել էր ռուսական կողմին՝ խնդրելով չօգտվել այս երթուղուց: Այդ կոչերի պատճառները մեզ համար պարզ […]
15:51 28.04.2022
Ռուսաստանը դեռ պատասխան չի ստացել Ուկրաինայից ավելի վաղ Կիևին ներկայացված պայմանագրի վերաբերյալ գրավոր առաջարկներին։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այսօր առավոտվա դրությամբ՝ ճեպազրույցին նախապատրաստվելու պահին, ռուսական կողմը պատասխան չի ստացել»,- ասաց դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Զախարովայի խոսքերով՝ Կիևը պաշտոնապես դուրս չի եկել Մոսկվայի հետ բանակցային գործընթացից, […]
15:37 28.04.2022
Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, սակայն իրավահավասարության հիմքով։ Ընդ որում՝ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու իր բռնած ուղուց։ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը փոխանցում է «РИА Новости»-ն։ Հավելենք, որ այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամ երկրները Ուկրաինային տրամադրել են առնվազն 8 միլիարդ դոլարի օգնություն։
15:22 28.04.2022
Ռուսաստանն անընդունելի է համարում Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը և կտրականապես դատապարտում է միջազգային իրավունքը խախտող գործողությունները։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի շարունակվող գնդակոծությունը, միջազգային իրավունքի հիմնարար իրավունքների խախտում է և կտրականապես անընդունելի է»,- ասել է […]
15:18 28.04.2022
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երեկ Թուրքիայում տեղի ունեցած պահվող անձանց փոխանակման հարցերը, ինչպես նաև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները»,- հայտնել են գրասենյակից։
15:13 28.04.2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը խստորեն դատապարտել է թուրքական ռազմական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի աննախադեպ խախտումները և տեղեկացրել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO), ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համապատասխան պաշտոնյաներին։ Այս մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հրահանգով ԱԳ գլխավոր քարտուղար […]
20:33 27.04.2022
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք և «Տոչկա-Ու» հրթիռ։ Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ ՌԴ ԶՈւ-ն Իլյիչևկա բնակավայրի վրա խոցել է նաև ուկրաինական մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռը։ Չորեքշաբթի օրը Վորոնեժի երկնքում հետախուզական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ […]
20:24 27.04.2022
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է 29 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ նա Twitter-ի հետ պայմանավորվել է գնել սոցիալական ցանցը: Նման կորուստների պատճառ է դարձել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումը։ Երեքշաբթի օրը կայացած սակարկությունների արդյունքում ընկերության արժեթղթերը նվազել են ավելի քան 12%-ով։ Սա ամենաուժեղ օրական անկումն է 2020 թվականի փետրվարից ի վեր։ […]
17:56 27.04.2022
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին մայիսի 10-ին կմեկնի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Իտալիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Բանակցությունները կկենտրոնանան դաշնակիցների գործողությունների համակարգման վրա՝ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու և Ռուսաստանի չարդարացված ագրեսիային հակազդելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի դրանից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը, գլոբալ հարցեր, ինչպիսիք […]
17:40 27.04.2022
Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ պատրաստվելու Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Երկրորդ ճակատ բացելու մտադրություն կար։ Կոնկրետ տեղեկություններ կային, որ Ուկրաինայում պատերազմը պետք է սկսվեր անցյալ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Դրա համար Սաակաշվիլին եկավ այստեղից ամեն ինչ պատրաստելու երկրորդ […]
16:50 27.04.2022
Ընթացող բանակցությունների ֆոնին որքանո՞վ են համարժեք Հայաստանի և Թուրքիայի սպասումները, և ի՞նչ է նշանակում հարաբերությունների կարգավորում․ ըստ «Արևելագիտության ինստիտուտ»-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանի և Թուրքիայի մոտեցումներն այս առումով տարբեր են։ «Թուրքիայի համար, իհարկե, կարևոր է Հայաստանը տեսնել մի այնպիսի պետություն, որը գտնվում է իր ազդեցության ոլորտում։ Իհարկե, միանգամից Թուրքիան դրան չի կարող հասնել և հավանական […]
15:25 27.04.2022
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, չորեքշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ «Կատեգորիկ «ոչ»՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Դա կնշանակի քայլ Բուլղարիային այս հակամարտության մեջ ներքաշելու ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ խաղաղության, հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու կոչերը աստիճանաբար մարում են, և դրանք անհետանում են՝ փոխարինվելով ռազմատենչ հռետորաբանությամբ։ Կոչ է […]
14:00 27.04.2022
Ռուսաստանը հայտարարել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO) դուրս գալու մտադրության մասին։ Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ում: «Ռուսաստանը հայտարարել է UNWTO-ից դուրս գալու իր մտադրության մասին,- նշվում է հրապարակման մեջ։- Դա պետք է հետևի պատշաճ ընթացակարգին, և դրա համար կպահանջվի մեկ տարի»։ Ավելի վաղ EFE գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, նշել էր, որ Ռուսաստանը հայտարարել է […]
12:54 27.04.2022
Ամերիկյան Sampson հրթիռային ականակիր նավի անցումը Թայվանի նեղուցով խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին ասել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) մարտական հրամանատարության Արևելյան գոտու խոսնակ Շի Յին։ Ինչպես նշվում է, ռազմանավը ջրային տարածքով անցել է ապրիլի 26-ին։ «Սա առաջին անգամը չէ, որ Միացյալ Նահանգները նման սադրիչ գործողություններ է կատարում՝ սխալ ազդանշաններ ուղարկելով Թայվանի […]
12:46 27.04.2022
Սինգապուրում իրագործվել է 2010 թվականին 43 գրամ հերոին ներկրելու համար Մալայզիայի 34-ամյա քաղաքացի Նաջենտրամ Դհարմալինգամի համար սահմանված մահվան դատավճիռը, չորեքշաբթի հաղորդում է Star թերթի առցանց տարբերակը՝ հղում անելով մահապատժի ենթարկվածի ընտանիքին։ Պատիժն ի կատար է ածվել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Երեքշաբթի Սինգապուրի դատարանը մերժել էր մեղադրյալի մահապատիժը կասեցնելու վերջին միջնորդությունը։ Անցյալ տարվա նոյեմբերին մահապատժի իրագործումը հետաձգվել […]
12:08 27.04.2022
Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսված էր հենց սկզբից, օրակարգում է, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։ Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարի Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Պայմանագիրը ներառում էր մեկ այլ […]
11:42 27.04.2022
Visa-ն 60 մլն դոլարի վնաս է կրել Ռուսաստանում գործունեության դադարեցման պատճառով։ Տվյալները ներկայացված են ընկերության եռամսյակային զեկույցում։ Ընկերության հասույթը եռամսյա ժամանակահատվածում, որն ավարտվել է մարտի 31-ին, կազմել է 7,2 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով 25%-ով ավելի: Visa-ի զուտ շահույթը կազմել է 3,6 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 21%-ով։ Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ վերջին երեք […]
10:46 27.04.2022
«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի էներգետիկայի նախարարության կայքում։ «Ապրիլի 26-ին Bulgargaz-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- նշել են գերատեսչությունում։ Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։ Ավելի վաղ նմանատիպ ծանուցում ռուսական կորպորացիայից ստացել […]
10:38 27.04.2022
Պենտագոնը Շտուտգարտում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության բազայում բացել է կենտրոն, որի նպատակն է դեպի Ուկրաինա մատակարարվող զենքի վերահսկողությունը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։ Աղբյուրը մանրամասնում է, որ նոր կառույցը կհամակարգի և կարագացնի ավելի քան 40 երկրներից ռազմական օգնության մատակարարումը։ Ուկրաինայի հարցով եվրոպական հրամանատարության վերահսկման կենտրոնում, բացի ամերիկացի մասնագետներից, աշխատում են 15 […]
10:30 27.04.2022
Դամասկոսի մատույցներում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 3 զինվորական, հայտնում է Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Այս գիշեր Դամասկոսի մերձակայքում իսրայելական ագրեսիան հանգեցրել է 4 զինվորի նահատակության և ևս 3-ի վիրավորման, ինչպես նաև որոշ նյութական վնասների», – ասվում է նախարարության տելեգրամյան հաղորդագրությունում։ Ավելի վաղ սիրիական պետական SANA գործակալությունը հայտնել էր հակաօդային պաշտպանության համակարգերի […]