16:41 26.04.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նյարդաբանական և ֆիզիկական վիճակն այնքան ծանր է, որ մոտ է հաշմանդամության կամ նույնիսկ մահվան, նա բուժման կարիք ունի արտերկրում, ասել է Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված խորհրդի անդամ Օթար Թոիձեն։ «Ժամանակը սուղ է, վիճակն այնքան ծանր է, որ անհապաղ բուժման կարիք ունի արտերկրի ինչ-որ կլինիկայում: Մենք ասացինք, որ այս ամենը հիվանդին […]
16:12 26.04.2022
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրում է Figaro-ն։ «Ազգային միության» առաջնորդը 2017 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է։ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ […]
15:43 26.04.2022
Ուլյանովսկի մերձակայքում գտնվող մանկապարտեզում զինված տղամարդը կրակ է բացել. Interfax-ի փոխանցմամբ՝ զոհվել են երկու երեխա և մեկ բուժքույր։ Դրանից հետո հարձակվողն ինքնասպան է եղել։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Վեյշկամա բանվորական բնակավայրում։ Արտակարգ դեպքի պահին մանկապարտեզում «հանգստի ժամ» է եղել։ Նախնական տվյալներով՝ տղամարդը կրակել է խորհրդային ԻԺ-27 որսորդական երկփողանի հրացանից։ Դեպքի մասին տեղեկություն […]
15:24 26.04.2022
Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ուկրաինայի շուրջ երկխոսության և այնտեղ հրադադարի համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Այսօր մենք ականատես ենք Ուկրաինայում բարդ իրավիճակի, մենք տարբեր մեկնաբանություններ ունենք, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Բայց դա չի սահմանափակում լուրջ երկխոսության հնարավորությունը»,- ասել է Գուտերեշը։ Գլխավոր քարտուղարը […]
14:50 26.04.2022
Պրիդնեստրովիեի Անվտանգության խորհուրդը որոշել է հանրապետությունում սահմանել ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ։ Երկրի տարածքում նախորդ օրը 3 հարձակում է իրականացվել՝ Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքի, Պարկանիում գտնվող զորամասի և Մայակ գյուղի հեռուստատեսային կենտրոնի աշտարակի վրա։ Անվտանգության խորհրդի կողմից վտանգի մակարդակը ճանաչվել է որպես կրիտիկական, և լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել։ Տիրասպոլում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը չեղարկվել է։ […]
14:42 26.04.2022
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես իսկապես կարող եմ հաստատել (սա)»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք երկու նախագահների զրույցը նախատեսված է երեքշաբթի։ «Ավելին, […]
14:21 26.04.2022
Լեհաստանը չի վճարի ռուսական գազի համար ռուբլով, ասել է ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների գծով կառավարության լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին։ «Մենք չենք վճարելու»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Նաիմսկին՝ պատասխանելով այն հարցին, թե լեհական կողմը կհամաձայնի՞ ռուսական գազի դիմաց վճարել ռուսական ռուբլով։
14:14 26.04.2022
Մոսկվայի պատասխանը Վարշավայի կողմից Լեհաստանում ռուսական դիվանագիտական գույքի բռնագրավմանը կարող է լինել ոչ միայն հայելային, այլև ասիմետրիկ: Այս մասին «Ռադիո Ռոսիա»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Թե կոնկրետ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի պատասխանը Լեհաստանի կամ այլ երկրների ոչ բարեկամական քայլերին, պարզ կդառնա, երբ Ռուսաստանը համապատասխան մոտեցում մշակի։ «Սա միջգերատեսչական համակարգ պահանջող թեմա […]
13:45 26.04.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի օրը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման, Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Նախագահ Ալիևը նշել է, որ առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը գտնվում է լավ մակարդակի վրա, գոհունակություն է հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների […]
17:42 25.04.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոխել է իր, այսպես կոչված, մշտական ներկայացուցչին Ղրիմում, որը պաշտոնական Կիևը համարում է իր տարածքը։ «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում Ուկրաինայի նախագահի մշտական ներկայացուցիչ Թամիլա Տաշևային նշանակելու մասին, որը վերջին տարիներին զբաղեցրել է մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի ղեկավարի կայքում ասվում է […]
16:06 25.04.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Բրիջիթ Բրինկի թեկնածությունը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, այս մասին հայտնել են Սպիտակ տնից։ Բրիջիթ Բրինկը արտաքին գործերի ավագ ծառայության անդամ է և ներկայումս ԱՄՆ դեսպանն է Սլովակիայում: Մինչ այդ նա աշխատել է որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական և քարտուղարի օգնականի տեղակալ: Նա նաև զբաղեցրել […]
15:28 25.04.2022
Ռուսաստանն ակնկալում է, որ Վրաստանը ինչ-որ փուլում կվերանայի իր դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային ձևաչափին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Վրաստանը մինչև վերջին պահը հրաժարվում էր (այս ձևաչափով աշխատելուց), բայց հուսով ենք, որ ինչ-որ փուլում կվերանայի իր դիրքորոշումը»,- ասաց փոխարտգործնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ […]
15:13 25.04.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ռուս հայտնի լրագրողներից մեկի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեությունը կանխելու մասին։ «Այսօր առավոտյան Անվտանգության դաշնային ծառայության մարմինների կողմից կանխվել է ահաբեկչական խմբի գործունեությունը, որը ծրագրել էր ռուս հայտնի հեռուստալրագրողներից մեկի հարձակումը և սպանությունը»,- երկուշաբթի օրը ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Նա սարսափ է […]
14:45 25.04.2022
Ռուսական բանակը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները ապրիլի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից միակողմանիորեն դադարեցնում են ռազմական գործողությունները Ազովստալի մերձակայքում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։ Ինչպես պարզաբանել է գեներալը, սա արձագանք է ուկրաինական կողմի շարունակվող պնդումներին, թե իբր գործարանը բնակեցված է խաղաղ բնակիչներով։ Այսպիսով, ստորաբաժանումները նահանջում են անվտանգ հեռավորության վրա […]
12:36 25.04.2022
Ռուսական հրթիռային ուժերը գիշերվա ընթացքում իրենց հարվածներով ոչնչացրել են 240 ուկրաինացի զինվորի և 28 միավոր տեխնիկա, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Գիշերվա ընթացքում հրթիռային ուժերը 19 հարված են հասցրել, ոչնչացրել՝ հրամանատարական 4 կետ, այդ թվում՝ 81-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադը և 110-րդ տարածքային պաշտպանության բրիգադը, և զինամթերքի 3 պահեստ։ Խոցվել […]
12:20 25.04.2022
Ճապոնուհի Քեյն Տանական, ով 2019 թվականին ճանաչվել էր երկրագնդի ամենատարեց մարդ, մահացել է 120 տարեկանում, հայտնում է NHK-ն։ Քեյն Տանական ծնվել է ռուս-ճապոնական պատերազմից առաջ՝ 1903 թ.-ին։ Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ և տեսել հինգ կայսրերի գահակալությունը՝ սկսած ռեֆորմիստ կայսր Մեյջիից և վերջացրած նրա ծոռով՝ ներկայիս կայսր Նարուհիտոյով։ Տանական ապրում էր Ճապոնիայի Ֆուկուոկա պրեֆեկտուրայի […]
18:27 24.04.2022
Այսօր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022թ․-ի «Ավրորայի» հերոսների անունները՝ Ջամիլա Աֆղանի՝ Աֆղանստանից, Մահինուր Էլ-Մասրի՝ Եգիպտոսից և Հադի Ջուման՝ Եմենից։ Ըստ կազմակերչպիչների, նրանք բոլորն էլ վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար և «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության և նվիրվածության համար։ Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում․ […]
15:05 24.04.2022
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
14:47 24.04.2022
Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Միացյալ նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը ազդեցիկ է նման դեպքերի կրկնության բացառման տեսանկյունից։ Նա անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությանը։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ նշել է, որ այսօր ադրբեջանական կողմի հայատյացության քաղաքականությունը ոչ միայն շարունակվում է, այլ նաև՝ ահագնանում։ «Ես այսօր այստեղ եմ, […]
17:21 22.04.2022
Գերմանիան ևս 37 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար։ Միջոցները կուղղվեն բնակարանների կառուցմանը և էլեկտրացանցերի վերականգնմանը, գրում է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության նախարարությանը։ Այդ միջոցներից 22,5 մլն եվրոն ուղղվելու է էլեկտրացանցի վերականգնմանը, իսկ 12,4 մլն եվրոն՝ բնակարանների կառուցմանը։ Եվս 2 միլիոն եվրո կհատկացվի բժշկական սարքավորումների համար։ Համաշխարհային բանկի նախագահը […]
12:40 21.04.2022
Ռուսաստանի ներկայության պատճառով արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչների հեռանալը G20-ի նիստից քննարկումների խափանման չի հանգեցրել։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին, որն այս տարի նախագահում է G20-ում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի ելույթի ժամանակ արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչներ լքել են G20-ի շրջանակներում Վաշինգտոնում կայացած նախարարական […]
12:25 21.04.2022
Հնդկաստանը հրաժարվել է ընդունել ուկրաինացի փախստականների համար մարդասիրական օգնություն տեղափոխող ճապոնական ինքնաթիռը, որը պետք է բեռներ հասցներ Ուկրաինայի հետ հարևան երկրներ՝ Լեհաստան և Ռումինիա։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։ Դրա համար, որպես տարանցիկ կետեր, օգտագործվում են Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գործակալության տվյալներով՝ Դելիի հետ հարցը կարգավորվել է աշխատանքային մակարդակով, սակայն ապրիլի 20-ին […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]
14:37 16.04.2022
Իլոն Մասկը դիտարկում է իր բիզնես գործընկերներին Twitter-ը ձեռք բերելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է New York Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ձեռնարկատերն արդեն բանակցություններ է վարում հնարավոր ներդրողների հետ՝ շրջանցելու բաժնետերերի իրավունքների պլանը, որն այս շաբաթ ընդունվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ ընկերությունը լիովին գնելու Մասկի ցանկության պատճառով: Մասկի գործընկերներից մեկը կարող […]
13:58 16.04.2022
Ռումինիայի իշխանությունները որոշել են ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը Ռումինիայի նավահանգիստներ, հաղորդում է Ռումինիայի ծովային վարչության մամուլի ծառայությունը։ Բացառություն կկատարվի, եթե նավը օգնության կարիք ունի և ապաստան է փնտրում, անհրաժեշտ է նավահանգստում արտակարգ կանգ առնել՝ անվտանգության նկատառումներով կամ կյանքեր փրկելու համար: Սահմանափակումները չեն տարածվում նաև այն նավերի վրա, որոնք տեղափոխում են գազ, նավթ […]
18:07 15.04.2022
Համացանցը որպես գործիք ծառայում է ինչպես քաղաքական, տնտեսական նպատակների, այնպես էլ հանցագործության համար։ Հենց համացանցի, թելեգրամյան ալիքների և այլ հարթակների միջոցով հնարավոր է դառնում պատվիրել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Յուրաքանչյուր հանցագործ իր հետքը փորձում է արագ մաքրել, իսկ համացանցը տալիս է դրա հնարավորությունը՝ դժվարացնելով իրավապահ մարմինների գործը։ Տարբեր տեսակի թմրամիջոցներ կամ դրանց հումքերը երկիր են ներթափանցում […]
17:32 13.04.2022
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ ափսոսում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Կիև ձախողված այցի համար։ Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը գերմանական հեռուստատեսության եթերում ասել էր, որ Ուկրաինայի կառավարությունն ուրախ կլինի տեսնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին երկիր այցելելու համար։ Մինչդեռ Շտայնմայերը երեքշաբթի օրն ասել էր, որ պատրաստ է Կիև մեկնել […]
17:12 13.04.2022
Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ, ևս 14-ը վիրավորվել է, հայտնում է «Ախբար ալ-Յաումը»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Վթարը տեղի է ունեցել Աբու Սիմբել մեկնող տուրիստական ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով։ «Աբու Սիմբել տանող ճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տասը մարդ է զոհվել, որոնցից […]
16:46 13.04.2022
Գնացքով Ուկրաինա են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Էստոնիայի նախագահներ Էգիլս Լևիցը, Գիտանաս Նաուսեդան, Անջեյ Դուդան և Ալար Կարիսը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի Telegram ալիքը։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես են պետությունների ղեկավարները իջնում գնացքից և քայլում հարթակի երկայնքով։ Ուկրաինացի զինծառայողները կանգնած են հարթակի անկյուններում։
16:41 13.04.2022
96 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան Միշել Բուկեն, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դերասանի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ նա մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառները չեն նշվում։ Բուկեն համբավ է ձեռք բերել հիմնականում 1976 թվականին նկարահանված «Խաղալիք» կատակերգական ֆիլմում իր դերի շնորհիվ, որտեղ նա խաղում էր Պիեռ Ռիշառի հետ։ […]